Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը վերլուծել է «Հատուցում» գործողությունը Զաքիր Հասանովը մի շարք հանձնարարականներ է տվել գեներալներին
Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ Կենտրոնական հրամանատարական կենտրոնում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նախարարի տեղակալների, զորքերի հրամանատարների, նախարարության գլխավոր վարչության, վարչությունների և ծառայությունների ղեկավարների, ինչպես նաև տեսակապի միջոցով՝ ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի և կազմավորումների հրամանատարների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է Caliber.Az՝ ՊՆ-ին հղումով:
Պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի նախագահ, Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի՝ բանակի առջև դրված պարտականությունները, ինչպես նաև մարտունակությունը բարձր մակարդակով պահպանելու հետ կապված պահանջներն ու հանձնարարականները։
Խորհրդակցութան շրջանակներում վերլուծվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված «Հատուցում» գործողությունը։ Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել ադրբեջանա-հայկական պետական սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, առկա գործողության օպերատիվ պայմանների վերաբերյալ։