Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանն ու Չինաստանը ներդրումային համագործակցության հարցով աշխատանքային խումբ կստեղծեն
04 Հունիսի 2024 11:57
Ադրբեջանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում կստեղծվի ներդրումային համագործակցության հարցով աշխատանքային խումբ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասված է հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում ընդունված «Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրում»:
Կողմերը նաև աջակցում են իրենց ձեռնարկություններին Ադրբեջանում և Չինաստանում փոխադարձ ներդրումների և բիզնեսի զարգացման գործում, ինչպես նաև նրանց փոխադարձ մասնակցությանը Ադրբեջանի և Չինաստանի ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերական պարկերի գործունեությանը որպես ռեզիդենտ:
Caliber.Az
Դիտումներ: 80