twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ազատագրված Ղարաբաղը պատրաստվում է զբոսաշրջային բումի Caliber.Az-ի ակնարկը

07 Նոյեմբերի 2023 12:05

Երկրի զբոսաշրջության արդյունաբերության զարգացման դրույթներին առնչվող՝ «Ադրբեջանի 2022-2026 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության» համաձայն՝ հանրապետության ոչ նավթային ՀՆԱ-ում զբոսաշրջության տեսակարար կշիռը՝ բարեկեցիկ 2019 թվականի համեմատ կավելանա 1,5 անգամ։ Մոտավորապես մինչև 2026 թվականը երկրում մուտքային զբոսաշրջահոսքը պլանավորվում է հասցնել մինչև 4 միլիոնի, իսկ երկրի ներսում տեղական հանգստացողների թիվը՝ մինչև 6 միլիոն մարդու։ Այս նպատակներին հասնելուն մեծապես նպաստում է Ղարաբաղի տարածաշրջանի հանգստի հնարավորությունների յուրացնելը, որտեղ վերջին տարիներին ստեղծվում են հանգստի գոտիներ, դրվել են հյուրանոցների, բալնեոլոգիական համալիրների հիմքեր և այլն։ Այս աշխատանքը արագացված է 2026 թվականի համար՝ Տնտեսական համագործակցության երկրների զբոսաշրջային մայրաքաղաք ընտրված Շուշայում. այստեղ մարտ ամսից արդեն կազմակերպվում են տուրեր, իսկ շաբաթ օրը Շուշա են այցելել NomadMania ճանապարհորդների միջազգային ակումբի ներկայացուցիչները։

Ադրբեջանի կառավարության ռազմավարական նպատակների թվում նշված է Ղարաբաղի տարածաշրջանը, որպես մեր երկրի և ողջ մերձկասպյան տարածաշրջանի զբոսաշրջության կարևորագույն կլաստերներից մեկի վերափոխումը։ Ազատագրված տարածքների ռեկրեացիոն ներուժի զարգացման առաջնահերթ քայլերն ընդգրկված են անցյալ տարվա նոյեմբերին պետության ղեկավարի կարգադրությամբ հաստատված՝ «Օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներ մեծ վերադարձի I պետական ծրագրում»։ Շուշայի, Լաչինի, Քելբեջարի, Գուբադլիի, Զանգիլանի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջանների վերածննդի հետ մեկտեղ այստեղ կձևավորվեն մրցունակ զբոսաշրջային վայրեր, այդ թվում նաև գյուղական վայրերի, գեղատեսիլ լեռներիի, անտառների, գետերի ու լճերի հնարավորությունների օգտագործման հաշվին, ակտիվորեն կզարգանան լեռնագնացության և ձմեռային մարզաձևերը, կօգտագործվեն ջերմային և որսորդական ներուժը, կխթանվեն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ «կանաչ», ազգագրական, ագրոտուրիզմը։ Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի զբոսաշրջային հատվածում կստեղծվի ավելի քան երկու հազար աշխատատեղ։ Ու թեև ազատագրված տարածքներում դեռ շարունակվում է ականազերծման գործընթացը, ձևավորվում է առաջնային ենթակառուցվածքը, հիմնվում են քաղաքներ և գյուղեր, զուգահեռաբար անցկացվում է զբոսաշրջային ներուժի յուրացում, մի շարք վայրերում արդեն սկսվել է հյուրանոցների, հանգստի գոտիների, բալնեոլոգիական առողջարանների նախագծումը և կառուցումը։

Հանգստի ներուժի վերածննդի առավել բարձր տեմպերը գրանցվել են Շուշայում. այստեղ արդեն վերակառուցվել և գործում են երեք՝ Qarabağ Hotel, Avan Shusha Plaza Hotel, Kharibulbul Hotel հյուրանոցները, ինչպես նաև նախատեսված է քաղաքում և նրա արվարձաններում փոքր բուտիկ հյուրանոցների, հյուրատների, հոստելների կառուցում և այլն։ Այդ թվում նաև, 2021 թվականին Karabakh Construction ԲԲԸ-ն ազդարարեց Շուշայում հինգաստղանի հյուրանոցային համալիրի՝ Qarabağ Zəfər-ի կառուցման մասին։ Եվ դա հասկանալի է՝ հեռանկարում հատկապես այս քաղաքին է հատկացվել՝ ողջ տարածաշրջանի զբոսաշրջային ուղղությունների զարգացման գործում առաջատարի դերը։ Այս առումով միանգամայն արդարացված է, որ 2022 թվականին Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամները Շուշա քաղաքը ընտրել են որպես «2023 թվականի թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։ Իսկ այս տարվա հոկտեմբերի 4-5-ը Իրանի Արդեբիլ քաղաքում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների զբոսաշրջության նախարարների հինգերորդ և զբոսաշրջության բարձր մակարդակի փորձագետների յոթերորդ հանդիպման շրջանակներում Շուշա քաղաքն ընտրվել է որպես ՏՀԿ-ի 2026 թվականի զբոսաշրջային մայրաքաղաք։

Վերջին երեք տարիների ընթացքում Շուշայում անցկացվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ ու հանդիպումներ, այս տարվա մարտի 18-ից մեր հայրենակիցներին հասանելի են դարձել՝ լեռնային լանդշաֆտում գտնվող այս քաղաքի գեղատեսիլ բնությունն ու բազմաթիվ հուշարձանները։ «Ղարաբաղի մարգարիտի» գեղեցկությունները շուտով հասանելի կլինեն օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Զբոսաշրջության պետական գործակալության (ԶՊԳ) գնահատականների համաձայն՝ արդեն 2024 թվականին այս քաղաքը կկարողանա սկսել զբոսաշրջիկներ ընդունել աշխարհի տարբեր ծայրերից։

Այս նշանակալից իրադարձությունների նախօրեին Ադրբեջանում ուժեղացվել են Շուշայի ռեկրեացիոն ներուժի հանրահռչակման ուղղությամբ աշխատանքները. ընդհանուր առմամբ, այդ նպատակով իրականացվում է՝ միջազգային ցուցահանդեսներում և այլ մասնագիտացված ֆորումներում հանգստի ներուժի առաջամղում, պոտենցիալ ներդրողներ ներգրավելու համար ցուցադրվում է ամբողջ Ղարաբաղի զբոսաշրջային հնարավորությունները։

Այս ուղղությամբ հերթական քայլ է դարձել՝ նոյեմբերի 4-ին սկսված աշխարհահռչակ միջազգային NomadMania Travel Club-ի մի խումբ ճանապարհորդների այցը Շուշա: Աշխարհի 26 երկրների՝ հիմնականում Եվրոպայից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից և Սինգապուրից 50 հոգանոց պատվիրակության ներկայացուցիչները՝ եռօրյա այցի շրջանակներում կայցելեն տարածաշրջանի գրավիչ վայրեր՝ շարժվելով Ֆիզուլի-Խոջավենդ-Շուշա-Աղդամ-Քելբեջար-Լաչին-Զանգիլան-Ջաբրայիլ երթուղով: Սա միջազգային առաջատար տուրիստական կազմակերպությունների՝ Etic-ի, MTP-ի, TCC-ի, NomadMania-ի, թուրքական զբոսաշրջիկների ակումբի, բրիտանական Piki Reels-ի, շվեդական Club 100-ի հաշվով իներրորդ այցն է Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր:

Այդ նպատակով ԶՊԳ-ի ջանքերն ուղղված են՝ Ղարաբաղում, առաջին հերթին իսլամական երկրների զբոսաշրջիկների համար գրավիչ զբոսաշրջային ուղղությունների խթանմանը: ԶՊԳ-ի մասնագետները նաև՝ մասնագիտացված պորտֆելի ներդրողներ տարածաշրջան ներգրավելու ուղղությամբ աշխատանք են անցկացնում: Այս առումով արդեն երրորդ տարին է, ինչ ամրապնդվում է՝ ճարտարապետական և պատմական հուշարձանների վերականգնման, ինչպես նաև ազատագրված տարածքներում ռեկրեացիոն ծրագրերում ներդրումներ կատարելու մեջ իսկական շահագռգռվածություն դրսևորող՝ Թուրքիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Պարսկական ծոցի պետությունների, Թուրքական պետությունների կազմակերպության և Իսլամական համերաշխության կազմակերպության հետ համագործակցությունը։ Զբոսաշրջության ոլորտում պոտենցիալ ներդրողներին կտրամադրվեն հարկային և այլ արտոնություններ, զբոսաշրջության ոլորտում նախատեսված ընդհանուր արտոնությունների հետ մեկտեղ, կիրականացվեն հյուրանոցների և հյուրանոցային օբյեկտների կողմից գիշերակացի և կացության ծառայությունների (բացառությամբ այլ լրացուցիչ ծառայությունների) համար վճարված ԱԱՀ-ի մի մասի հետվճար:

Սակայն ներկայումս ազատագրված տարածքների զբոսաշրջային ներուժի զարգացման ամենամեծ ակտիվությունը դրսևորվում է՝ բյուջեի ֆինանսավորմամբ վերականգնման աշխատանքների, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության նախաձեռնությունների շրջանակներում։ Օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավելու կարևորագույն քայլ է հանդիսանում կարճ տրանսպորտային հեռավորությունը. գործարկվել են Ֆիզուլիի և Զանգիլանի միջազգային օդանավակայանները, իսկ 2025 թվականի վերջին սպասվում է Լաչինի օդանավակայանի բացումը:

Բացի Շուշայից, Լաչինի, Քելբեջարի և Թերթերի շրջաններում արդեն սկսվել է առաջին զբոսաշրջային օբյեկտների կառուցման գործընթացը. մասնավորապես, նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ Քելբեջարում ռեկրեացիոն և բալնեոլոգիական գոտու ստեղծման, այդ թվում նաև Իսթիսու ավանում բուժական և առողջապահական կենտրոնի վերականգնման ուղղությամբ։ Իր հերթին Լաչինի մերձակայքում այս տարվա օգոստոսին դրվել է՝ 100 հյուրասենյակներով, 10 քոթեջներով, ինչպես նաև սրճարաններով և ռեստորաններով, առողջապահական կենտրոնով, լողավազաններով, SPA-ով, ժամանցային օբյեկտներով և 500 տեղանոց կոնֆերանս դահլիճով բազմահարկ հյուրանոցային համալիրի հիմքը։ Ինչպես նաև Լաչինի շրջանում, Հաքարի գետի ափին ստեղծվում է լողափնյա և հանգստի կենտրոն, այստեղ՝ քաղաքի շրջակայքում վերականգնվել են Աբդալլար կոչվող հնագույն քարանձավները, և այս տարածքը կներգրավվի ազգագրական և բնական զբոսաշրջության զարգացման մեջ։

Իր հերթին ԶՊԳ-ի մասնագետներն աշխատում են՝ Հադրութ ավանում զբոսաշրջության զարգացման համար նախատեսված օբյեկտների նախագծման վրա։ Շարունակվում են Սուգովուշանի հանգստի պարկի ստեղծման ուղղությամբ աշխատանքները, և այդ նպատակների համար կառավարությունը հատկացրել է մոտ 4 միլիոն մանաթ. աշխատանքների առաջին փուլի շրջանակներում ջրամբարի գեղատեսիլ ափի 7,5 հեկտարի վրա ստեղծվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, սրճարան, լողացող էստակադա և ճանապարհորդների համար կայանատեղի, տնկվել են շուրջ հինգ հազար ծառեր ու թփեր։ Երկրորդ փուլում այստեղ կստեղծվի հանգստի գոտի, կկառուցվի նոր կամուրջ, կանցկացվեն կանաչապատման լայնածավալ աշխատանքներ։

Հանգստի ներուժի զարգացման առաջնահերթությունների թվում է՝ Խոջավենդի շրջանի Թուղ գյուղի պատմական տարածքում «Թուղ» պետական պատմաճարտարապետական և բնական արգելոցի զարգացումը, որտեղ պլանավորվում է զարգացնել նաև մասնագիտացված զբոսաշրջային ուղղությունները։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ մշակված Ղարաբաղում տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ռազմավարության շրջանակներում, որի նպատակն է տարածաշրջանը վերածել զբոսաշրջային նոր վայրի, նախատեսվում են՝ մշակութային ժառանգությունը, բնական լանդշաֆտներն և պատմական հուշարձանները ընդգրկող մի շարք նախաձեռնություններ։ Այսպես ուրեմն, այդ ուղղություններն ընդգրկում են Ղարաբաղի խանության ժառանգությունը, «Մետաքսի ճանապարհը», այդ թվում նաև ընդգրկելով Հադրութը, Ֆիզուլին, Խոջավենդը, Աղդամը, Սուգովուշանը և այլն։ Իր հերթին, ԶՊԳ-ի գծով «Հաղթանակի երթուղիներ» հայեցակարգի շրջանակներում նախապատրաստվել են նախագծեր, այդ թվում նաև՝ «YolumuzAğdama», «YolumuzFüzuliyə» և «YolumuzXocavəndə» և այլն։

Caliber.Az
Դիտումներ: 228

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading