Տարեգրություն
A+
A-
ԱՄՆ-ը հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը Բայդենը՝ Ալիևին ուղղված ուղերձում
16 Մարտի 2024 11:55
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուերձում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ: Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի անունից Ձեզ և ադրբեջանական ժողովրդին մաղթում եմ բարեհաջող և ուրախ Նովրուզի տոն։
Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում են իրենց շարունակական նվիրվածությունը՝ մեր երկրների միջև գործընկերությանն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն, որը կնպաստի ապագա սերունդների համար տարածաշրջանում անվտանգությանը: Ես պատրաստ եմ աշխատել ձեզ հետ՝ խթանելու տարածաշրջանային կապերը և ընդլայնելու տնտեսական զարգացումը»։
Caliber.Az
Դիտումներ: 81