Տարածաշրջան
A+
A-
ԵՄ հատուկ ներկայացուցիչը գնահատել է Թուրքիայի և Հայաստանի հանդիպումը
31 Հունիսի 2024 15:50
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը դրական է գնահատել՝ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երկու պետությունների սահմանին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբենյանի հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի սահմանին կարևոր էր։ Հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի և Հայաստանի միջև կապերի վերականգնումը կարևոր տարրեր են Հարավային Կովկասի կայունացման և բարգավաճման համար»,- գրել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 143