twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի պարադոքսները, կամ մոտեցող մռայլ մղձավանջի զգացումը Մաքսիմ Պետրովի մտորումները

19 Դեկտեմբերի 2022 14:44

Հայաստանի խնդիրն նրանում է, որ մնալով Ռուսաստանի տնտեսական արբանյակը և գտնվելով նրա ռազմական պաշտպանության ներքո, նա անցել է Մոսկվայի համար անտանելի «գունավոր հեղափոխության» միջով։ Այս հանգամանքը կտրուկ նվազեցրել է նրան պաշտպանելու Կրեմլի ցանկությունը և ստեղծել է քաղաքական պայմաններ, «պատուհան» 2020 թվականին Ղարաբաղը վերադարձնելու համար զորքեր օգտագործած Ադրբեջանի համար։ Կրեմլը չի վստահել և երբեք չի վստահի Փաշինյանին, քանի որ նա դիտարկվում է որպես Մոսկվային խորթ և վտանգավոր ուժերի արգասիք։

Եվ բացի այդ էլ, Ռուսաստանը այսօր թաթախված է ուկրաինական իրադարձությունների մեջ և չի կարող իրեն թույլ տալ նոր զինված հակամարտություն։ Նա, ոչ առանց պատճառի, հույս է դնում Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական գործընկերության վրա (որը հատկապես կարևոր է ՆԱՏՕ-ի հետ առճակատման ֆոնին), իսկ Թուրքիան հանդես է գալիս Ադրբեջանի հետ դաշինքով։

Վերջապես, հայկական բանակը նույնիսկ չի վերականգնվել 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, որում նա կորցրել է իր զրահատեխնիկայի կեսից ավելին (և սա դեռ ամեն ինչ չէ, ինչ նա կորցրել է), իսկ Ադրբեջանը նախապատրաստվելով հնարավոր կոնֆլիկտի՝ շարունակում է վերազինվել։

Ամբողջությամբ վերցված՝ Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասում։ Աշխարհում ոչ ոք Ղարաբաղը հայկական չի ճանաչել և չի ճանաչում, դա լիովին բացառված է, չէ որ նույնիսկ ինքը՝ Հայաստանը դա չի արել։ Սերժ Սարգսյանը՝Հայաստանի նախկին նախագահը մոտավորապես այսպես է պատասխանել Երեւանի կողմից Ղարաբաղի «անկախությունը» չճանաչելու պատճառների մասին հարցին. «... Սա փոխզիջում է մեր կողմից։ Եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, ապա դա կնշանակեր հակամարտության կարգավորման բանակցություններից մեր հրաժարվելը։ Եթե մենք ճանաչում ենք անկախությունը, ապա էլ ի՞նչ մասին բանակցել։ Ուստի մենք չենք ճանաչում, որպեսզի ավելի չբարդացնենք իրավիճակը»։

Հայաստանի հիմնական դաշնակիցներ՝ Ռուսաստանը և Իրանը, Արևմուտքում համարվում են թունավոր, և դա կտրուկ նվազեցնում է Երևանին աջակցելու Արևմուտքի ցանկությունը։ Եվ նույնիսկ Ֆրանսիան նրան չի օգնի, որովհետև չի տիրապետում Թուրքիայի հետ պատերազմի հնարավորություններին և շահագրգռված չէ նման պատերազմում (եկեք իրերն իրենց անուններով անվանենք)։ Արեւմուտքը կարող է որոշ ժամանակ զսպել Ադրբեջանին, բայց դրանից ոչ ավելին։

Նաև չպետք է հաշիվներից հանել Իրանին, որը զգուշանում է Հարավային Կովկասում թուրքական ազդեցության ուժեղացումից։ Բացի դրանից, նրան դուր չի գալիս Ադրբեջանի և Իսրայելի սերտ համագործակցությունը, քանի որ վերջինս իրանական ռեժիմի կողմից ընկալվում է որպես գլխավոր թշնամի։ Վերջապես, Իրանի տարածքում, ընդ որում հենց Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանին ապրում են տասնյակ միլիոնավոր ադրբեջանցիներ, որոնցից շատերը դժգոհ են երկրի ներսում տիրող իրավիճակից և ժամանակ առ ժամանակ մասնակցում են բողոքի ցույցերին։ Իրանի սահմանին թուրք-ադրբեջանական դաշինքի ուժեղացումը նրա համար հանդիսանում է մարտահրավեր, ինչպես նաև ինքնին անկախ հյուսիսային Ադրբեջանի գոյությունը։

Սակայն և իրանցիները հազիվ թե պատրաստ լինեն Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների, քանի որ դա կնշանակեր նրանց ներքաշումը Թուրքիայի հետ պատերազմի մեջ, իսկ նման պատերազմին, ժամանակակից Իրանը՝ ունենալով համեմատաբար հնացած ռազմական տեխնոլոգիաներ և ներքին հակամարտություններ, ամենայն հավանականությամբ պատրաստ չէ։

Հայաստանը կարող էր, տեսականորեն, անցնել հանգիստ վիճակի՝միայն հրաժավրելով Ադրբեջանի ղարաբաղյան մարզի նկատմամբ հավակնություններից և փոխելով արտաքին ու ներքին քաղաքականության որոշ շեշտադրումները։ Բայց դա նույնպես այս պահին հնարավոր չէ։ Ներկայիս Հայաստանի ազգային գաղափարախոսության հիմք է դարձել «Միացումի» գաղափարը։ Եվ Փաշինյանի իշխանությունը չի կարող պարզապես հեռանալ Ղարաբաղից, որովհետև հայ հասարակության, ավելի ճիշտ նրա մեծամասնության համար դա անընդունելի է, իսկ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում բավականին ուժեղ է, որպեսզի ազդել իրավիճակի վրա։ Ժամանակակից Հայաստանի սոցիալ-հոգեբանական վիճակն այնպիսին է, որ այն թույլ չի տալիս հրաժարվել Ղարաբաղից։

Որոշ հայ քաղաքագետներ գիտակցում են այս իրողությունը, որի շրջանակներում Հայաստանը՝ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ետ բերելու ոչ մի շանսեր չունի։ Բայց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դա չի հասկանում, քանի որ այն ձևավորվել է «միացում» գաղափարով և նրա համար իրականությունը ընդունելն թվում է աներևակայելի։ Եվ այն ուժերի համար, որոնք վերահսկում են քաղաքացիական հասարակությունը, ամենահեշտը այդ տրամադրությունների վրա հենվելն է:

Միևնույն ժամանակ, Հայաստանում կա հասարակության մի հատված, որը հնարավոր է համարում նահանջել Ղարաբաղից, բայց դա չի գերակշռում։ Մյուս կողմից, այդ նույն հայ քաղաքագետները ասում են. «Կտանք Ղարաբաղը, բայց դրանով պատմությունը չի ավարտվի, մեզանից կխլեն նաև Զանգեզուրը»։ Ինձ թվում է, որ այստեղ խնդիրը ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև սոցիալ-հոգեբանական է։ Հայ հասարակությունը, ինչպես և հայկական պետությունը, ինչպես նաև այս պետության ներսում ազգային հոգեբանությունը ձևավորվել են Թուրքիայի հետ առճակատման և ընդհանրապես Մերձավոր Արևելքի ժողովուրդներից, ներառյալ այսօր Հայաստանի կարևոր դաշնակից՝ Իրանից իրեն բաժանելու գաղափարով։ Սա անիրատեսական հայեցակարգ է, քանի որ Հայաստանը գտնվում է քարե պարկի մեջ և շրջապատված է չորս երկրներով, որոնցից երկուսն իրենց համարում են միասնական թուրք ազգ և անչափելիորեն ուժեղ են ռազմական և տնտեսական առումով, երրորդը համեմատաբար հավատարիմ է Թուրքիային, իսկ չորրորդը՝ անկանխատեսելի Իրանը՝ բռնկված է անկարգություններով։

Ես 44-օրյա պատերազմից երեք տարի առաջ գրել եմ, որ Հայաստանը ունի սարսափելի կործանիչ աշխարհաքաղաքականություն, և դա կբերի աղետի։ Այսօր, 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, անջատողական կազմավորման մնացորդներն արդեն արգելափակված են։ Հայկական ազգային-պետական հայեցակարգը մինչև հիմա կարող էր իրականացվել միայն հենվելով Ռուսաստանի վրա՝ կարևոր չէ «սովետական», թե «հետխորհրդային»։ Եվ եթե այդ հենարանը դադարում է լինել այդպիսին, թեկուզ և մասնակի, ապա հակական պետության բուն կառուցվածքը, մոդելն ու ազգային գաղափարը հայտնվում է օդում կախված, աջակցությունից զրկված վիճակում։

Չգիտեմ, թե այս ամենն ինչով կավարտվի, հուսով եմ, որ ոչ նոր պատերազմով, բայց ծագում է Հայաստանին վրա հասնող մռայլ մղձավանջի զգացում։ Կասեցնել որը նա կարող է միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով և Թուրքիայի հետ հաշտվելով։

Caliber.Az
Դիտումներ: 474

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

84
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading