Հայկական ԶԼՄ-ներ. Ռուսական զենքը մետաղի ջարդոն է
«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Մոսկվա սկսվել է «Բանակ 2022» ռազմարդյունաբերական համալիր ցուցահանդես այցելությամբ։ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է վերջին նմուշներին, հանդիպել ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր»։
Ինչպես փոխանցում է Caliber.Az-ը՝ այս մասին, «Լրագիր» հայկական պարբերականը գրում է՝ «Մետաղների ջարդոնի հետևից» պերճախոս վերնագրով հոդվածում։
«Հիշում եմ, որ նախկին նախարարի Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Շոյգուն ազդարարել է Հայաստանին ժամանակակից սպառազինություն մատակարարելու մասին։ Այնուհետեւ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ռուսական կողմը իրեն վստահեցրել է, որ մատակարարումներ չեն լինի, և Մոսկվայում նույնպես չեն հերքել այդ տեղեկությունը։
Ռուսական պայմանագրային սպառազինության որակը հստակ բացահայտվեց ղարաբաղյան պատերազմի ընթացքում, երբ ոչ ռուսական սակավաթիվ սպառազինությունը լուրջ առավելություն ապահովեց Բաքվին։ Սրան պետք է ավելացնել նաև հակաօդային պաշտպանության (որը, համաձայն պայմանագրի, հանդիսանում է ռուս-հայկական) «հովհարային» անջատումները։
Բայց իր ողջ «փայլությամբ» ռուսական զենքն իրեն դրսևորեց Ուկրաինայում, հատկապես այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը ստացավ ՆԱՏՕ-ի արևմտյան չափանիշների ծանր տեխնիկա։ Չնայած անհամեմատ փոքր քանակին, այդ սպառազինության շնորհիվ ուկրաինական բանակին հաջողվեց հավասարեցնել իրավիճակը մարտի դաշտում և ճշգրիտ կետային հարվածներ հասցնել ռուսական բանակի շտաբներին, հրամանատարական կետերին և կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչը նվազագույնի է հասցնում ռուսական բանակի լայնածավալ հարձակումների հնարավորությունը, խաթարում է մատակարարման շղթաները և կոորդինացիոն կապերը։ Առայժմ ռուսական բանակին հաջողվում է իր դիրքերը պահպանել կենդանի ուժի, սպառազինության քանակի և միջուկային շանտաժի շնորհիվ, դրանով իսկ փորձելով կանխել Ուկրաինային արևմտյան զենքի զանգվածային մատակարարումները։
Իր հերթին, պատժամիջոցների պատճառով ռուսական ռազմարդյունաբերական համալիրը բախվել է լուրջ խնդիրների հետ, քանի որ քիչ թե շատ բարձր տեխնոլոգիական նմուշներում օգտագործվում են արևմտյան կոմպլեկտավորումները և էլեկտրոնիկան, որոնք Ռուսաստանը ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել։ Մոսկվան փորձում է այդ կոմպլեկտավորումները ստանալ Թուրքիայի և Չինաստանի օգնությամբ «գորշ սխեմաների» միջոցով, փորձելով նաև «հարմարեցնել» սառնարաններում, լվացքի մեքենաներում և այլ կենցաղային տեխնիկայում օգտագործվող չիպերը։
«Հայկական բանակը ռուսական խողովակներով արդիականացնելու» մտադրության մասին հայտարարություններ ինքնին հնչում են, որպես նոնսենս, առավել ևս աշխարհում պատերազմների որակի փոփոխման ժամանակահատվածում։ Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արեւմտյան տեխնոլոգիական զենքերի հարվածներից հետ ռուսական զենքը շատ արագ վերածվում է մետաղի ջարդոնի։ Իսկ Հայաստանի դեպքում սրան պետք է ավելացնել նաեւ այդ զենքերի կիրառման քաղաքական բաղադրիչը»,- գրում է երեւանյան պարբերականը։