twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթաց. ո՞ւմ հարթակն է ավելի արդյունավետ Գոնչարն ու Գուրևիչը՝ Caliber.Az կայքում

12 Հունիսի 2023 19:11

44-օրյա պատերազմի ավարտից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները փոխ առ փոխ անցկացվում են երեք կողմերի՝ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի մոդերատորության ներքո։ Այս բանակցությունները ինչ-որ առանձնահատուկ բեկումներ, ճիշտ է, չեն բերել Երևանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով։ Բայց վերջին ամիսներին ակնհայտ է, որ կողմերն ավելի շատ նախապատվություն են տալիս ոչ թե Ռուսաստանի տարածքում հանդիպումներին, այլ նրանց, որոնք անցկացվում են ԱՄՆ-ի ու Եվրամիության հովանու ներքո։

Թարմերից՝ հունիսի 9-ին, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել։ Եթե լինենք հակիրճ, ապա «հայ-ադրբեջանական կարգավորման ոչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ է մնում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև եռակողմ պայմանավորվածությունները»։ Մնացած բոլոր տարբերակները անմիջապես վատ են: Ինչո՞ւ Մոսկվան թույլ չի տալիս՝ Արևմուտքի մոդերատորության ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հասնելու հնարավորությունը։

Ո՞ր հարթակն է ավելի հարմար երկու կողմերի միջև բանակցությունների համար և ինչո՞ւ։ Ո՞ւմ միջնորդությունն է ի վիճակի ամենայն հավանականությամբ, հանգեցնել Բաքվին և Երևանին ձեռնատու արդյունքների:

Այս հաշվով իրենց կարծիքներով Caliber.Аz-ի հետ համաձայնվել են կիսվել օտարերկրյա փորձագետները։

Գլոբալ հետազոտությունների ուկրաինական «Ստրատեգիա XXI» կենտրոնի նախագահ, «Սևծովյան անվտանգություն» ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Գոնչարը նշել է, որ Ռուսաստանը հաստատ այն միջնորդը չէ, որին հարկավոր է Հարավային Կովկասում հակամարտության վերջնական կարգավորումը։

«Պուտինի ռեժիմը՝ պատերազմի մոդերատոր է, այլ ոչ թե խաղաղության։ Ռուսաստանին պետք է թույլ վառվող հակամարտություն, որպեսզի շահարկի երկու կողմերով:

Եվրոպան անօգնական է։ Միգուցե Բրյուսելում և կցանկանային կարգավորում, բայց նրանք անզոր են ինչ-որ բան անել։

ԱՄՆ-ը հեռու է և նրանց քիչ է հետաքրքրում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Կասպիական նավթը նրանց այլեւս չի հետաքրքրում։ Նրանք գործնականում Պարսից ծոցի տարածաշրջանը հանձնել են Չինաստանին, հետևաբար չի կարելի հույս դնել Հարավային Կովկասում նրանց ակտիվ քաղաքականության վրա։ Միակ բանը, ինչ նրանց հետաքրքրում է՝ դա Իրանն է, բայց այս թեման, պատկերավոր ասած, հանձնարարված է Իսրայելին։

Ուստի, եթե Բաքվում ուզում են վերջնական կարգավորում, ապա անհրաժեշտ է իսրայելցիների միջոցով փորձել ԱՄՆ-ին ակտիվացնել հարավկովկասյան ուղու վրա։ Շանսերը շատ չեն, բայց, այնուամենայնիվ, տարբերվում են զրոյականից։ Հակառակ դեպքում կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ պատմության կրկնություն՝ երկարամյա անպտուղ քննարկումներ, որոնք ոչ մի բանի չհանգեցրին»,- համարում է ուկրաինացի քաղաքական փորձագետը։

Ինչպես ասում է իսրայելցի հայտնի քաղաքագետ, Ադրբեջանում «Սոխնուտ» համաշխարհային հրեական գործակալության պատվավոր դեսպան Ռոման Գուրևիչը, երբ մենք հետևում ենք բանակցություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին հասնելու ջանքերին, ապա չենք կարող ազատվել այն զգացումից, որ ինչ-որ մրցակցություն է տեղի ունենում։

«Միջազգային հանրությունը շատ երկար ժամանակ ուշադրություն չէր դարձնում Բաքվի կոչերին՝ գործով նպաստել օկուպացիայի դադարեցմանը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Ըստ երեւույթին, որովհետև դա հարմար էր իրեն։ Եվրոպացի քաղաքական գործիչների հետ շփվելու փորձից կասեմ, որ նրանցից շատերը պարզապես չգիտեին Ադրբեջանի հողերի 20%-ի օկուպացիայի մասին։ Չնայած սա ավելի մեծ տարածք է, օրինակ՝ ամբողջ Լիբանանից։ Նրանք չգիտեին փախստականների, տեղահանվածների մասին։

Արդյունքում Ադրբեջանը ինքնուրույն կատարեց իր խնդրի վերաբերյալ միջազգային որոշումների դրույթները, և դրանում ակտիվ մասնակցություն ունեցան Թուրքիան և Ռուսաստանը։ Վերջինս Ղարաբաղ մտցրեց իր խաղաղապահներին։ Պարզվեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան այս իրավիճակի մաս են կազմում, իսկ Եվրոպան և ԱՄՆ-ը բաց թողեցին գնացքը և փաստորեն գործից հեռու մնացին»,- համարում է փորձագետը։

Բայց այս արդյունքը Արևմուտքին դուր չեկավ, որովհետև նրանք ուզում են ազդել, ուզում են, որպեսզի իրենց կարծիքի հետ հաշվի նստեն, որպեսզի նրան հարգեն և այլն,- նշել է Գուրևիչը։ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը ողջ ժամանակի ընթացքում ձգտել է վերջնական խաղաղություն կնքելուն, մշտական սահմանների նշելուն և հաստատելուն, իսկ Հայաստանի ղեկավարությունը խույս էր տալիս դրանից։ Որովհետև նա հույս էր դրել նրա վրա, որ դրանով դեռ հնարավոր կլինի «խաղ անել»։ Իսկ այստեղ նաև ռուս խաղաղապահները հայ զինյալներին օգնեցին տեղշարժվել Ղարաբաղի այն ճանապարհներով, որոնք նրանք հսկում էին:

«Բայց Բաքուն շարունակեց հավատարիմ մնալ բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը: Եվ ԵՄ-ն կողմերին հրավիրեց ամենաբարձր մակարդակով բանակցությունների։ Այսպիսով Բրյուսելն ու Փարիզը ցանկանում են տարածաշրջանի գործերի համար կրկին լինել արդիական, պահանջելի։ Անցկացվեցին բանակցություններ։ Այնուհետև այս գործընթացը լրացվեց ԱՄՆ-ով, այնտեղ էլ սկսեցին բանակցություններ անցկացվել։ Այժմ Միացիալ Նայհանգները ակտիվություն են դրսևորում Բաքու-Երևան երկխոսության կազմակերպման գործում։ Պարզապես, ի տարբերություն Եվրոպայի, Ամերիկան ունի լրացուցիչ լծակներ, որոնցով նա փորձում են օգտվել։ Վաշինգտոնը շատ կարևոր դերակատար է, բայց նա չի խաղում ամբողջ ուժով։

Արդյունքում բանը հասավ նրան, որ Փաշինյանը սկսեց համաձայնվել միմյանց պետական սահմանները ճանաչելու անհրաժեշտության հետ։ Նա հասկացավ, որ գնալու տեղ չկա, պետք է պայմանավորվել։ Բայց դա տեղի ունեցավ, ինչպես այդ արտահայտության մեջ՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ։ Անելանելի իրավիճակներում նա ինչ-որ բան խոստովանեց, բայց հետո նորից հետ քաշվեց։

Եվ այստեղ արդեն Ռուսաստանը սկսեց նկատել, որ գործերից հեռու է մնացել։ Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ձգտում են Ռուսաստանին դուրս թողնել այս կարգավորումից, և նույն բանն էլ Ռուսաստանը փորձում է անել նրանց հետ՝ հանդիպումներ կազմակերպելով Մոսկվայում, Սոչիում և այլն։

Իսկ Բաքվի իմաստությունը կայանում է նրանում, որ ճիշտ և գրագետ խաղալով այդ տարաձայնությունների վրա, նա առաջ է մղում իր շահերը, ստիպում է Արևմուտքին և Ռուսաստանին մրցակցել նրանում, թե իրենցից ով կարող է ավելի լավ և ավելի շատ անել արդար խաղաղության հասնելու համար։

Այսինքն, գործի համար արդյունավետ է, երբ կան այս երկու՝ ռուսական և արևմտյան, բանակցային հարթակները, և Ադրբեջանը օգտագործում է նրանց երկուսին, նրանց միջև ստեղծելով մրցակցություն։ Սա կարող է հանգեցնել արդար և ամուր խաղաղության հասնելուն»,- վստահ է իսրայելցի քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 315

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Իրական» Հայաստանը և Երևանի իրողությունները Փաշինյանը շարունակում է խարխլել խաղաղությունը

87
23 Նոյեմբերի 2024 14:02
2

Ադրբեջանցի սահմանապահները պաշտպանում են նաև մշակութային հուշարձանները. Էլնուր Աբդուլլաև

51
23 Նոյեմբերի 2024 10:37
3

Ադրբեջանի ՌՕՈՒ օդաչուները կատարելագործում են մարտական հմտությունները

48
25 Նոյեմբերի 2024 16:55
4

Այսօր Ադրբեջանում նշվում է Քելբեջար քաղաքի օրը

46
25 Նոյեմբերի 2024 09:51
5

Նախարար. Ադրբեջանը կուժեղացնի տարածաշրջանային համագործակցությունը էներգետիկ նախագծերում

46
23 Նոյեմբերի 2024 12:33
6

Թուրքիան արգելել է կանադացի հայամետ լրագրողի մուտքը

45
25 Նոյեմբերի 2024 11:25
7

COP29-ը այրեց Ադրբեջանի հակառակորդների հույսերը Caliber.Az-ը՝ թեժ հետքերով

43
25 Նոյեմբերի 2024 13:49
8

Խանքենդիում տեղի է ունեցել առաջին մենահամերգը

40
23 Նոյեմբերի 2024 09:16
9

Ադրբեջանցի պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության խորհրդաժողովին

37
23 Նոյեմբերի 2024 15:23
10

300 միլիարդ մոլորակի համար. COP29-ի հիմնական համաձայնագիրը Ադրբեջանում

37
25 Նոյեմբերի 2024 10:12
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading