twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ղարաբաղի վերածննդի ալիքի վրա. բնակարանաշինությունը սկսել է աճել Caliber.Az-ի ակնարկը

21 Սեպտեմբերի 2023 16:00

Համավարակային ճգնաժամի ժամանակահատվածում Ադրբեջանի բնակելի անշարժ գույքի շուկան զգալի անկման ժամանակահատված ապրեց, և նույնիսկ տնտեսության համար շատ բարեկեցիկ 2022 թվականին նկատվում էր ճյուղային կապիտալ ներդրումների անկում, առավել ևս շուրջ մեկ քառորդով կրճատվեց շահագործման հանձնված բնակարանների ծավալը: Բնագավառում իրավիճակը որակապես փոխվեց այս տարի, և չնայած գնաճին, շինանյութերի գների աճին և այլ գործոններին, բնակարանաշինության շուկան վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ դուրս եկավ աճի կայուն տեմպերի։ Պետական վիճակագրական կոմիտեի վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին շահագործման հանձնված բնակարանային շինարարության ոլորտում գրանցվել է գրեթե 11% աճ։

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի անշարժ գույքի շուկան երկու անգամ անցել է ցնցումների և անկման դժվարին ժամանակահատվածի միջով. այդ բացասական գործընթացները նկատվել են 2014-2018 թվականների էներգետիկ ճգնաժամի ժամանակահատվածում, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի և դրան հաջորդած 2020-2021 թվականներին կարանտինային սահմանափակումների ժամանակ։ Վերը նշվածներրը շատ անբարենպաստ ազդեցություն ունեցան Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և երկրի այլ խոշոր քաղաքներում բազմահարկ բնակելի շենքեր կառուցող բնակարանաշինական կոոպերատիվների (ԲԿԿ) գործունեության վրա։

Վերջին երկու տարիների ընթացքում ԲԿԿ-ի հատվածի վրա բացասական ազդեցություն է գործել նաև՝ ներկրվող ապրանքների մասով գնաճի բարձր մակարդակը։ Սա մի կողմից հանգեցրեց ներկրվող շինանյութերի ողջ տեսականու ինքնարժեքի բարձրացմանը, մյուս կողմից՝ տեղական ձեռնարկությունները՝ հումքի, բաղադրիչների, կիսաֆաբրիկատների և սարքավորումների ներմուծումից արտադրական ցիկլի զգալի կախվածության պատճառով նույնպես զգալիորեն ավելացան արտադրական ծախսերը: Վերջապես, 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի բռնկմամբ և եվրասիական տարածաշրջանում տրանսպորտային կապերը բարդացնող պատժամիջոցների սահմանափակումներով, տեղական շուկայում ծագեց մի շարք շինարարական ապրանքների պակաս: Արդյունքում զգալիորեն թանկացան փայտեղենը, արմատուրան, տանիքի նյութերը, հատակի ծածկը, մետաղական կոնստրուկցիաները, ալյումինե պրոֆիլները և մի շարք այլ նյութեր, որոնց զգալի մասն ավանդաբար ներմուծվել են մեր երկրի հիմնական առևտրային գործընկերների կողմից՝ Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից։ Վերը նշվածները վերջնական հաշվով հանգեցրեցին շինարարական աշխատանքների արժեքի բարձրացմանը և ոչ լավագույն բնույթով ազդեցին անշարժ գույքի առաջնային հատվածի պահանջարկի վրա՝ նվազեցնելով ներդրողների հետաքրքրությունը տնտեսության այս հատվածի նկատմամբ:

Այս բոլոր գործոններն անուղղակիորեն զսպեցին անշարժ գույքի շուկայի կապիտալիզացիան. ուրեմն, ըստ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թվականին շահագործման հանձնված բնակարանների ընդհանուր մակերեսը կազմել է 2,593 մլն քառակուսի մետր, ինչը 24,8%-ով պակաս է 2021 թվականի ցուցանիշներից։ Ինչպես նաև նախորդ տարի բնակարանաշինության ոլորտում կապիտալ ներդրումները կազմել են 925,4 մլն մանաթ՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազելով 5,8%-ով։

Սակայն ընթացիկ տարում բնակարանաշինության շուկայում իրավիճակը սկսեց փոխվել դեպի լավը։ Ընդհանուր առմամբ, հիմնական միջոցներում կապիտալ ներդրումները երկրում 2023 թվականի հունվար-օգոստոսին հասել են գրեթե 10,865 մլրդ մանաթի, աճելով 15,4%-ով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ բնակարանաշինության մասնաբաժինը այսօր կազմում է՝ հիմնական միջոցներում կատարված բոլոր ներդրումների ընդամենը 5%-ը (մոտ 549,1 մլն մանաթ), այս տարվա ութ ամիսների ընթացքում այս հատվածում արձանագրվել է թեկուզ չնչին, բայց 2,5% աճ։ Իսկ ամենակարևոր ցուցանիշը, որը վկայում է բնակարանաշինության ոլորտում դրական առաջընթացի մասին՝ հանդիսանում են Պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները. 2023 թվականի ութ ամիսների ընթացքում շահագործման հանձնված բնակարանների ընդհանուր մակերեսը գերազանցել է 1,151 մլն քառ. մետրը, ինչը 10,6%-ով ավել է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից։

Ինչո՞վ է պայմանավորված այս տարի բնակարանաշինության շուկայի համեմատաբար աճող դինամիկան, և որքանո՞վ է այդ ազդեցությունը կայուն միջնաժամկետ հեռանկարում։ Անցած տարեվերջից անշարժ գույքի շուկայի վրա ազդել է հետաձգված պահանջարկի գործոնը. նախորդ ժամանակահատվածում շինարարության տեմպերի դանդաղումը հանգեցրեց պահանջարկի համեմատ առաջարկի կրճատմանը և ազդեց նորակառույց շենքերում բնակարանների գների աճի վրա։ Իհարկե, անցյալ և ընթացիկ տարիներին անշարժ գույքի գների կտրուկ աճ տեղի չունեցավ, բայց նկատվեց առաջնային բնակելի հատվածում 6-8 տոկոսի սահմաններում գների սահուն աճ։ Մինչդեռ, այս աճը միանգամայն բավարար էր՝ նոր շենքեր հիմնելու և արդեն կառուցվող տների շինարարությունը ավարտին հասցնելու բնակարանաշինական կոոպերատիվների հետաքրքրության համար։ Բնակարանների պահանջարկին աջակցել է նաև անցյալ և այս տարի հիփոթեքային վարկավորման աճը։ Այսպես, Ադրբեջանի հիփոթեքային և վարկաերաշխիքային հիմնադրամի (ԱՀՎԵՀ) գործակալ բանկերը 2022 թվականին տրամադրել են 422,51 մլն մանաթի բնակարանային փոխառումներ, ինչը 18,6 տոկոսով ավել է, քան 2021 թվականին։ Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ այս դրական միտումը հաջողվեց պահպանել նաև 2023 թվականում. այսպես, հունվար-հուլիսին ԱՀՎԵՀ-ի գծով տրամադրվել են 279,5 մլն մանաթի վարկեր, ինչը 18,8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսպիսով, բնակարանների և տների ավելցուկային պահանջարկը, ինչպես նաև հիփոթեքային առաջարկի աճը դարձել է երկրի անշարժ գույքի շուկայում համավարակից ի վեր ամենաբարձր ակտիվության շարժիչ ուժը:

Բնակարանաշինության վիճակագրության վրա ազդող ևս մեկ գործոն է դարձել Բնակարանաշինության պետական գործակալության և նրա ստորաբաժանման՝ MİDA ՍՊԸ-ի ակտիվացման աճը, որը բյուջետային բազմաբնակարան բնակելի համալիրներ է կառուցում մայրաքաղաքի Յասամալի և Սուրախանիի շրջաններում, ինչպես նաև Սումգայիթում, Գյանջայում, Լենքորանում։ Անցյալ տարվա աշնանից Ղարաբաղի տարածաշրջանում MİDA-ի գծով 14,4 մլն մանաթ է հատկացվել Ֆիզուլի քաղաքում 6 բազմաբնակարան շենքերի կառուցման համար։ Կառույցի գործունեությունը նույնքան ակտիվ է եղել նաև այս տարի. միայն օգոստոսին MİDA-ն 81,9 մլն մանաթի պայմանագրեր է կնքել Բաքվի Բինագադի ավանի բնակելի համալիրում ինը բազմաբնակարանային շենքերի և մանկապարտեզի, ինչպես նաև Շիրվան քաղաքի բնակելի համալիրի ութ բազմաբնակարան շենքերի կառուցման համար։

Վերոնշյալ բոլոր փաստերն այս կամ այն չափով ազդեցին երկրի բնակարանաշինության շուկայի վրա, իսկ ոլորտի վերածննդի հիմնական շարժիչ ուժն են դարձել՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների վերածնունդի արդեն երրորդ տարին շարունակվող լայնածավալ ծրագրերը։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ 2021-2022 թվականներին պետական ֆինանսավորումը հիմնականում ուղղված էր ճանապարհների կառուցման, էներգետիկ, ջրային, կոմունալ և այլ առաջնային ենթակառուցվածքների անցկացման վրա, ներդրումներ էին կատարվում նաև արդյունաբերական պարկերի և թաղամասերի ձևավորման, օդանավակայանների կառուցման, և այլ ուղղություներով։ Իսկ 2023 թվականին ազատագրված տարածքներում բյուջետային ներդրումների զգալի ծավալները անմիջականորեն ուղղվել են՝ «Մեծ վերադարձ Ադրբեջանի ազատագրված տարածքներ» առաջին պետական ծրագրի իրականացման շրջանակում բնակարանների շինարարության վրա։ Մասնավորապես, մինչև 2027 թվականը նախատեսվում է ազատագրված տարածքներում կառուցել մոտ երեքուկես հազար բնակարան և անհատական բնակելի տներ, որտեղ նախատեսվում է աստիճանաբար վերաբնակեցնել նախկին հարկադիր վերաբնակների 34,5 հազար ընտանիք։ Նախկին հարկադիր վերաբնակների ընդունման համար շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Շուշայում, Զանգիլանի, Ֆիզուլիի, Աղդամի, Լաչինի և Քելբեջարի շրջաններում, որտեղ հայրենական և արտասահմանյան ընկերությունների ներգրավմամբ ծավալվել է լայնածավալ բնակարանային շինարարություն։

Այս ողջ հսկայական «շինհրապարակը» աշխատանք է ապահովել տասնյակ բնակարանաշինական կոոպերատիվների, ինչպես նաև կապալառու, նախագծային, խորհրդատվական և այլ կառույցների համար, և միևնույն ժամանակ խթանում է հիմնական շինանյութերի արտադրության աճին, ինչպես աճող շուկայական պահանջարկի, այնպես էլ աճող պետական պատվերների շնորհիվ։ Մասնավորապես, Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ նախորդ տարի տեղական ձեռնարկություններն շինանյութի արտադրությունը ավելացրել են 12,6%-ով, իսկ 2023 թվականի հունվար-հուլիսին այդ ցուցանիշն աճել է գրեթե 24,1%-ով. հանրապետության ձեռնարկություններում արտադրվել է 592 ,9 մլն մանաթի շինանյութ։

Կանխատեսելով շինարարության ոլորտի ապագան՝ տեղին է նշել, որ կառավարության երկարաժամկետ ծրագրերը ներառում են բազմաթիվ միլիարդավոր մանաթների ներդրում Ղարաբաղի տարածաշրջանում բնակարանաշինության մեջ, հետևաբար, առնվազն մինչև 2030 թվականը այստեղ կապահովվի բնակարանաշինական կոպերատիվների ծառայությունների կայուն պահանջարկ։ Մյուս կողմից, մայրաքաղաքում շարունակվում են խարխուլ ցածրահարկ և հինգհարկանի շենքերի քանդման ծրագրերը, ինչը նույնպես աջակցում է բնակարանաշինական կոոպերատիվների շուկայական ակտիվությանը։ Առավել ևս, ըստ Սոցիալական հետազոտությունների կենտրոնի (ՍՀԿ) տվյալների՝ երկրի երեք խոշորագույն քաղաքներում բնակչության մեծ մասը ապրում է ավելի քան 30 և նույնիսկ 60 տարի առաջ կառուցված տներում։ Մասնավորապես, Բաքվում ՍՀԿ-ի կողմից հարցվածների ընդամենը 26%-ն է ապրում վերջին 30 տարվա ընթացքում կառուցված շենքերում, Գյանջայում՝ 18%-ը, իսկ Սումգայիթում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 7%։ Իսկ սա նշանակում է, որ շինարարության ոլորտը՝ դեռ հին բնակարանային ֆոնդը ժամանակակից շենքերով փոխարինելու անսպառ աշխատանք ունի, ինչը նույնպես երկար տարիներ ոլորտի շարժիչ ուժի դեր կխաղա։

Caliber.Az
Դիտումներ: 417

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

590
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

235
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

159
26 Դեկտեմբերի 2024 18:45
4

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

128
26 Դեկտեմբերի 2024 16:58
5

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

103
27 Դեկտեմբերի 2024 17:44
6

«Հայաստանը կարող է նոր հակամարտություն հրահրել Ադրբեջանի հետ» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

100
28 Դեկտեմբերի 2024 14:06
7

Խորամանկը, երկու պարտվող և մեկ ստվեր Փաշինյանը խաղադրույք է կատարում արագացման վրա

98
26 Դեկտեմբերի 2024 09:22
8

Անմեղների մահվան համար ներողություն խնդրելը դատապարտելի՞ է Բաքուն սպասում է համարժեք արձագանքի

84
27 Դեկտեմբերի 2024 16:05
9

Ի.Ալիևը ծանոթացել է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներին ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
28 Դեկտեմբերի 2024 11:10
10

AZAL-ի ինքնաթիռը վերադարձել է Բաքու՝ չհասնելով Ռուսաստան Շրջադարձ օդում / ՔԱՐՏԵԶ

75
27 Դեկտեմբերի 2024 13:31
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading