Վիետնամը շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ
Վիետնամը շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ տեխնոլոգիաների փոխանակման, կրթության և բիզնեսի աջակցության ոլորտներում։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ադրբեջանցի և վիետնամցի ձեռներեցների հետ հանդիպմանն ասել է Վիետնամի Ձեռներեցների ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամ Տրին Թխի Տու Հան։
Նա նշել է, որ Վիետնամը մտադիր է շարունակել համագործակցությունը Ադրբեջանի հետ. «Ասոցիացիան մտադիր է Ադրբեջանի Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպել սեմինարներ և բիզնես ֆորումներ։ Մենք նախատեսում ենք նաև ստեղծել ադրբեջանա-վիետնամական գործարար խորհուրդ»։
Ասոցիացիայի ներկայացուցիչը հավելել է, որ, օգտվելով ստեղծված հնարավորություններից, վիետնամցի ուսանողները Ադրբեջան են գալիս հիմնականում նավթային ոլորտում կրթություն ստանալու համար։