Մակրոնին ցույց են տվել դուռը
    Ալիևի ելույթի վերջաբանը

    Վերլուծություն  17 0Հոկտեմբերի 2022 - 16:23

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սկզբունքայնորեն կարևոր ասպեկտներին նվիրված ելույթը լի էր թեզերով և առաջարկներով։ Նախագահը հանդիպման մասնակիցներին առաջին հերթին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ նշելով Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմի շարունակվող սադրանքները, ապա բավականին կոշտ պատասխան է տվել Ադրբեջանի և Ռուսաստանի հասցեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զրպարտչական մեղադրանքներին, որը նա առաջ է քաշել ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

    Իլհամ Ալիևը նախ նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն հիմնարար թեզին, որի վրա, ըստ էության, պետք է կառուցվի հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը։ Նախագահը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի կողմից լուծվել է միջազգային իրավունքի նորմերին և կանոններին համապատասխան, այսինքն բացարձակ իրավական հիմքի վրա։

    «Քանի որ հակամարտությունը կարգավորվել է, և Ադրբեջանը այն ինքնուրույն կարգավորել է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, այդ թվում նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք՝ հակամարտությունը համարվում է լուծված, - հայտարարել է Իլհամ Ալիևը։

    Իսկ Ադրբեջանի նախագահի այս ուղերձը հասցեագրված է ոչ միայն հայկական անջատողականության մոլեռանդ կողմնակիցներին, մասնավորապես Ֆրանսիային՝ ի դեմս նախագահ Մակրոնի, այլ նաև ողջ միջազգային հանրությանը ընդհանրապես։ Հետևաբար լիովին տրամաբանական է, որ պետության ղեկավարը հիշեցրել է Ադրբեջանի հետ պայմանական սահմանին հայկական կողմից սեպտեմբերյան ռազմական ընդհարումների մասին, և ականային ու դիպուկահարային ահաբեկչության հետևանքների մասին, բարձրաձայնելով կոնկրետ փաստեր։

    «Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի կամ զոհվել են, կամ լրջորեն խեղվել են ականների վրա պայթելու հետևանքով, որոնք տեղադրվել են հիմնականում օկուպացիայի ժամանակահատվածում։ Բայց միևնույն ժամանակ մենք հայտնաբերել ենք Հայաստանի արտադրության 1400 հակահետևակային ական, որոնք տեղադրվել են 2021 թվականին Լաչինի շրջանի սահմանի մոտ։ Ինչպես նաև ականապատվել էին ադրբեջանական մի դիրքից մյուսը տանող ճանապարհները։ Բախումները շարունակվել են, ակտիվ փուլը տեւել է առնվազն 8 ժամ»,- հայտնել է նախագահը։

    Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքը օկուպացնելու մտադրություն չուներ, ինչպես ոմանք կարող են համարել, ընդգծել է Ի.Ալիևը։ «Ոչ մի քաղաք, ոչ մի գյուղ օկուպացված չի եղել։ Ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում, կցանկանայի հատուկ ընդգծել, որ հենց ռուսական կողմն է հանդես եկել հրադադարի մասին առաջարկությամբ՝ ոմանք դա վերագրում են այլ երկրներին, ինչը բացարձակապես անհիմն է՝ ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում, ինչպես արդեն ասել եմ, ռազմական բախումները դադարեցվեցին»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ առանձնացնելով Ռուսաստանի միջնորդական ակտիվ գործունեությունը։

    Սա արդարացի է, որովհետև Բաքուն, ինչպես և Մոսկվան, ի տարբերություն Երևանի, բանակցություններին որպես հիմք են ընդունում 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարությունները և, համապատասխանաբար, հավատարիմ են մնում պարտավորությունների բոլոր կետերին։

    «Եվս մեկ բան, որ կցանկանայի նշել, այն է, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերին ընդունվեց եռակողմ հռչակագիր։ Ադրբեջանը դրա բոլոր կետերը կատարում է, այդ թվում նաև ապահովում է Հայաստանից Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Այսինքն չի ապահովում Ադրբեջանի հիմնական մասից անարգել մուտքը դեպի Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն, ինչը հանդիսանում է նրա իրավաբանական պարտավորությունը, ինչպես նաև մինչև հիմա Հայաստանի զինված ուժերը դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքից։ Մենք առայժմ համբերություն ենք ցուցաբերում, բայց դա նույնպես անսահման չէ։ Եթե 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մեզ մոտ չի մնա մեկ այլ ընտրություն, քան գործել համապատասխանորեն»,- ասել է Իլհամ Ալիևը՝ դրանով հանդերձ կոշտ ուղերձ հղելով Հայաստանին և նրա արևմտյան հովանավորներին, որոնք չեն հրաժարվում բանակցային գործընթացի մեջ խցկվել բացառապես Հայաստանի շահերը առաջ մղելու համար։

    Հատկապես այս առաքելությունն է համառորեն, բայց առայժմ ապարդյուն փորձում կատարել ներկայիս հետկոնֆլիկտային ժամանակահատվծում զգալիորեն ակտիվացած Ֆրանսիան։ Բայց այստեղ կա ոչ պակաս կարևոր նրբություն։ Չնայած միջազգային հարթակներում Փարիզի՝ Հայաստանի շահերի լոբբինգին ուղղված քաղաքական հնարքներին՝ նրա ջանքերը կրկին ու կրկին ձախողվում են։ Օրինակի, Պրահայում Ֆրանսիայի և Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ոչ վաղուցվա հանդիպման ժամանակ Ի.Ալիևը վճռականորեն պաշտպանել է ազգային շահերը՝ կանխելով ԵՄ առաքելության տեղակայումը Ադրբեջանի տարածքում։ Եվ Աստանայի հարթակում նույնպես Ադրբեջանի նախագահը ներկայացրել է հստակ բացատրություն։

    «Պրահայում կայացած հանդիպման ժամանակ, երկար ժամեր տեւած բանակցությունների արդյունքում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտիկ գտնվող Հայաստանի տարածքը 40 հոգուց բաղկացած Եվրամիության քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին որոշման հանգեցին։ Հետագայում մեզ հայտնի դարձավ, որ նրանց թիվը կազմելու է 50 հոգի։ Նրանք այնտեղ կգտնվեն առնվազն երկու ամիս, և այս առաքելության նպատակը, ինչպես տեսնում ենք, և դրա համար մենք համաձայնել ենք՝ այն է, որ կողմերին օգնել՝ սահման անցկացնել, որոշել սահմանազատման հետ կապված հարցերը։ Եղել է այդ առաքելությունը նաև ադրբեջանական կողմը ուղարկելու փորձ, սակայն դա մեր կողմից վճռականորեն մերժվել է։ Ուստի առաքելությունը տեղակայվելու է Հայաստանի տարածքում, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում»,- ճշտել է պետության ղեկավարը՝ շեշտելով նախագահ Մակրոնի սադրիչ հայտարարությունները, որոնք նա արել է Պրահայի հանդիպումից հետո։

    «Չնայած նրան, որ Ադրբեջանը տվել է քառակողմ հանդիպում անցկացնելու իր համաձայնությունը, այդ թվում նաև Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ, չնայած Ֆրանսիան ոչ մի կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ, -Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, այն ուներ միջնորդական առաքելության մանդատ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, մանավանդ որ այդ ծառայությունները, այսպես ասած, արջի ծառայություն էին, ինչպես արդեն ասել եմ, Մինսկի խումբն ոչինչ չի արել, մեր տարածքների ոչ մի սանտիմետր չէր ազատագրվել,- Ադրբեջանը դրսևորելով բարի կամք, թույլ տվեց Ֆրանսիայի նախագահին մասնակցել այս հանդիպմանը։ Այսպիսով, չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերված բարի կամքին, Պրահայի հանդիպումից բառացիօրեն մեկ շաբաթ անց, Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ վիրավորական, անընդունելի, կեղծ և սադրիչ հայտարարություններով։ Դրանք կան մամուլում, բոլորը կարող են տեսնել։ Այդ հայտարարություններում նա Ադրբեջանին մեղադրել է սարսափելի պատերազմ վարելու մեջ, դրանով իսկ, փաստերը շահարկելով, փորձել է մոլորության մեջ գցել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը»,- հայտարարել է նախագահ Ալիևը՝ ուշադրություն հրավիրելով երկու կարևոր փաստի վրա։

    Նա առաջին հերթին նշել է, որ Ադրբեջանը պատերազմը է վարել իր միջազգայնորեն ճանաչված տարածքում, և որ Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։ Երկրորը, Ադրբեջանը օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը և ուժով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։

    Եվ հիմա այն, որ Փարիզը Հայաստանին թույլ է տվել ադրբեջանական տարածքների օկուպացիայի երկար տարիների ընթացքում խախտել միջազգային իրավունքի օրենքները (անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի և այլ կազմակերպությունների բանաձևերի կատարումը), և որ նույնիսկ հիմա, հետկոնֆլիկտային ժամանակահատվածում աջակցում են նրա ահաբեկչական քաղաքականությանը (օրինակ Ֆրանսիան) կասկածի տակ է դնում Հին Աշխարհի կողմից՝ իսկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու ցանկությունը։

    Ակնհայտ է, որ Փարիզը և Բրյուսելը, հավակնելով Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման մեջ միջնորդական դերի, հույս ունեն նվազագույնի հասցնել Մոսկվայի այս ուղղությամբ ջանքերը՝ նրան դուրս մղելով բանակցային գործընթացից։ Եվ, ավելի շուտ դա արվում է նրա համար, որպեսզի առաջ քաշել տարածաշրջանում Եվրոպայի շահերը, ինչպես նաև զուգահեռաբար Հայաստանին, որպես հարմար ցատկահարթակ և ամրացված ֆորպոստ օգտագործելու նպատակով։ Հնարավոր է, որ այդ պատճառով Ռուսաստանի Դաշնության մասին կանխակալ հայտարարությունները, օրինակ, որ «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը», նույնիսկ եթե դրանք բավականաչափ քաղաքականապես կոռեկտ չեն հնչում, լիովին տեղավորվում են Հարավային Կովկասում հետագա գործընթացների եվրոպական տեսլականի տրամաբանության մեջ։

    Իսկ ինչ վերաբերում է Բաքվի դիրքորոշմանը, ապա, ինչպես նշել է նախագահ Ալիևը, Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է այդ սադրիչ հայտարարությունները, մերժում է և հետագա ոչ մի հնարավորություն չի տեսնում, որ Փարիզը, Ֆրանսիայի կառավարության նման վերաբերմունքով հանդերձ, որևէ դեր խաղա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում։

    Ամենայն հավանականությամբ, դա նշանակում է, որ Ադրբեջանը իսպառ կբացառի Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը Հայաստանի հետ հետագա բանակցություններին և կկանխի Փարիզի կողմից այս գործընթացի մեջ խցկվելու ցանկացած փորձ։ Առավել ևս, որ Բաքուն ունի իրական փաստերի վրա հիմնված բավականին լուրջ պատճառներ, որոնք նախագահը նույնպես ուշադրությունից դուրս չի թողել։ Ալիևը հիշեցրել է նաև այն մասին, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հանդես է եկել հակաադրբեջանական կեղծ հայտարարություններով, իսկ Ֆրանսիայի Սենատը և խորհրդարանի ստորին պալատը սադրիչ բանաձեւեր են ընդունել Ղարաբաղի վերաբերյալ։ Նման մի բան է նաև նոյեմբերին պատրաստվում Ֆրանսիայի Սենատի կողմից։

    «Այնուհետև, Փարիզում երկու անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի դեսպանատունը։ Ընդ որում առաջին հարձակումից հետո Ֆրանսիայի նախագահը ինձ հետ հեռախոսազրույցում խոստացավ, որ միջոցներ կձեռնարկվեն դրա համար, որպեսզի դա չկրկնվի։ Բայց դուրս եկավ, որ դա, մեղմ ասած, չի համապատասխանել իրականությանը։ Առաջին վանդալիզմի և դեսպանատան շենք ներխուժելու փորձից հետո Ադրբեջանի դեսպանատան դիմաց կանգնեցված պահակությունը հանվեց։ Ամենայն հավանականությամբ, դա համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ։ Եվ հենց որ պահակությունը հանվեց, եղավ ճեղքելու երկրորդ փորձ, եղան վիրավորական գրություններ, եղել են արմատականների կատաղի ամբոխներ, որոնք հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա, և դա կտրականապես անընդունելի է»,- ասել է Ալիևը՝ այս բոլոր գործողությունները որակելով, որպես բոլոր դիվանագիտական կոնվենցիաների խախտում։

    Ինչպես տեսնում եք, Աստանայում Ադրբեջանի պետության ղեկավարի կողմից հստակ դրված շեշտադրումները հերթական անգամ ամրապնդեցին Բաքվի հիմնական թեզերը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբ, և զուգահեռաբար Փարիզին հասկացրեցին, որ նրա հայանպաստ քաղաքականությունը մշտապես կկանխվի բոլոր մատչելի դիվանագիտական գործիքներով, որոնք մենք կօգտագործենք ցանկացած միջազգային հարթակում, պաշտպանելով Ադրբեջանի արդար դիրքորոշումը՝ հակառակ Մակրոնի վարչակազմի քաղաքական հնարքներին։

    Caliber.Az

    Դիտումներ: 134

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38

Դ'Արտանյանի պարադոքսը «Հին աշխարհի հիստերիկները»

24 Ապրիլի 2024 - 12:07

Մեծ պատմություն փոքր գետի վրա Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

24 Ապրիլի 2024 - 16:36

Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային Մայիսը թեժ է լինելու

23 Ապրիլի 2024 - 15:49
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

    Ադրբեջանում COP29-ը` խաղաղ ճանապարհին առաջընթացի արդյունք է

    Նախագահ Ալիևի ելույթից

    25 Ապրիլի 2024 - 15:29

    Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք

    25 Ապրիլի 2024 - 15:01

    Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 14:48

    Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը

    25 Ապրիլի 2024 - 14:24

    Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին

    25 Ապրիլի 2024 - 14:22

    Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է

    Նոր ցուցակ

    25 Ապրիլի 2024 - 13:54

    Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից

    25 Ապրիլի 2024 - 13:25

    Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին

    25 Ապրիլի 2024 - 13:12

    Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ

    Զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Ապրիլի 2024 - 12:50

    Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից

    25 Ապրիլի 2024 - 12:36

    ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 11:33

    Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 11:01

    ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ

    25 Ապրիլի 2024 - 10:44

    Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    25 Ապրիլի 2024 - 10:24

    Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր

    25 Ապրիլի 2024 - 09:57

    Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան

    25 Ապրիլի 2024 - 09:40

    Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին

    25 Ապրիլի 2024 - 09:10

    Փաշինյանը փոխում է ձայնապնակը

    Արդյո՞ք երկար ժամանակով

    24 Ապրիլի 2024 - 18:38

    Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը

    24 Ապրիլի 2024 - 17:44

    Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել

    Էլչին Ամիրբեկովը՝ ВВС-ի համար

    24 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիևը Ժապարովին հրավիրել է COP29

    24 Ապրիլի 2024 - 17:15

    Ադրբեջան-Բաշկորտոստան գործարար համաժողով. ստորագրվել են համաձայնագրեր

    24 Ապրիլի 2024 - 17:12

    Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ Ղարաբաղի վերականգնման գործում աջակցության համար

    24 Ապրիլի 2024 - 17:06

    Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Լաչինը ՎԷԱ-ի մեծ ներուժ ունի

    24 Ապրիլի 2024 - 17:05

    Մեծ պատմություն փոքր գետի վրա

    Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

    24 Ապրիլի 2024 - 16:36

    Լաչինում արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համաժողով է անցկացվում

    24 Ապրիլի 2024 - 16:25

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ