«Երևանը Բաքվին հակադրելու բան չունի, դրա համար էլ նա կազմակերպում է հակառուսական գործողություններ»
    Դարիա Գրևցովան՝ Сaliber.Az կայքում

    Հարցազրույց  16 Հունվարի 2023 - 15:15

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Դարիա Գրևցովայի հետ:

    - Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Լաչինի ճանապարհին ավելի քան մեկ ամիս շարունակվող ադրբեջանցի ակտիվիստների ակցիայի նկատմամբ։

    - Լաչինի ճանապարհին Ադրբեջանցի էկոակտիվիստների բողոքի ակցիան առաջին հերթին հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության միասնության ցուցանիշը, այն օրինական է, արդյունավետ և ամբողջ աշխարհին ակնառու ցույց է տալիս, որ Բաքուն հակառակ բոլոր դժվարությունների՝ պատրաստ է պաշտպանել իր հողերը և ազգային շահերը։ Ավելի քան մեկ ամիս է, ինչ ադրբեջանցի երիտասարդները համառորեն բողոքում են Հայաստանի կողմից ապօրինությունների և բնական ռեսուրսների շահագործման դեմ։ Չնայած ձմռան սառնամանիքին, անբարենպաստ եղանակային պայմաններին, ցուցարարները չեն հանձնվում և, անկասկած, կդիմանան մինչև վերջինը, քանի դեռ չբավարարվեն նրանց պահանջները։ Սա նաև ցույց է տալիս իր երկրի բնական պաշարների թալանը դադարեցնելու և Հայաստանին իր տեղը ցույց տալու Բաքվի վճռականությունն ու հաստատակամ մտադրությունը։

    Կարծում եմ, որ Երևանը հակադրելու ոչինչ չունի, ուստի իզուր է փորձում Գյումրիում հակառուսական գործողությունների նման տարբեր սադրանքներ կազմակերպել, որպեսզի իր կողմը գրավի ռուս խաղաղապահներին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ռուս խաղաղապահները հավատարիմ են չեզոքությանը և իրավասու չեն կատարել Հայաստանի պահանջները, այստեղ նա ոչինչ չի ստանա։

    - Ի՞նչ նախապատվությունների է ձգտում հասնել Հայաստանը Մոսկվայից՝ ծավալելով մեծ հակառուսական շարժում։

    - Հակառուսական շարժումը ծավալվել է, որպեսզի Մոսկվային ցույց տալ, որ Հայաստանը պատրաստ է երես թեքել Ռուսաստանից և շարժվել դեպի Արևմուտք։ Փաշինյանը այս կերպ փորձում է Կրեմլին փոխանցել, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը անշահավետ է Հայաստանի համար։ Հայկական կողմը խաղադրույք է կատարում Արևմուտքի վրա, թեև դա բավականին վտանգավոր քաղաքականություն է ինչպես Ռուսաստանում բնակվող հայկական մեծ սփյուռքի, այդ երկրում հայկական բիզնեսի, այնպես էլ ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության համար։ Հայաստանի քաղաքականությունը դժվարություններ է ստեղծում այնպիսի կառույցների հետ հաղորդակցություններում, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն, ինչը նույնպես հղի է Հայաստանի տնտեսության համար բացասական հետևանքներով։ Կարծում եմ, որ դա հասկանում են նաև բուն Հայաստանում, հետևաբար, Երևանում ինչպես էլ վանկարկեն, Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս չի գա, մանավանդ նրա ներկա դրությամբ։

    - Դրա հետ միասին Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտ հայ ռեւանշիստների ակցիան հազիվ թե տեղի ունեցավ առանց պաշտոնական Երևանի համաձայնության։

    - Իհարկե։ Գյումրիի ակցիան մարտահրավեր է Մոսկվային և նրա վկայությունն է, որ Փաշինյանը շատ է հույս դնում Լաչինի ճանապարհին ադրբեջանցի ակտիվիստների դեմ ռուս խաղաղապահների աջակցության վրա։ Եվ, ավելի շուտ, հենց նա է կազմակերպել այս ակցիան, որպեսզի Գյումրիում բնակվող ռուս խաղաղապահների ընտանիքներին ցույց տա, որ ՌԽՔ-ն պետք է աջակցի Հայաստանին։ Այսինքն, սա խաղաղապահների վրա ճնշում գործադրելու մի տեսակ հատուկ ծրագրված փորձ է։ Լաչինի ճանապարհին տեղի ունեցողի վերաբերյալ Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը խիստ նյարդայնացնում է Հայաստանին, ուստի այնտեղ հակառուսական գործողություններով նրանք դիմեցին ավանդական շանտաժի, այժմ արդեն Գյումրիում։ Մոսկվայում այս քայլը գնահատում են, որպես դավաճանություն Հայաստանի կողմից և համապատասխան հետևություններ են անում։

    - Մոսկվայում հետեւություններ անում են, սակայն չեն խստացնում ճնշում Երեւանի վրա, օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում, որն ուղղակիորեն բխում է հենց Ռուսաստանի շահերից։ Ինչո՞ւ։

    - Մոսկվան հնարավորինս փորձում է ազդել Հայաստանի վրա, բայց նրան հրամայել նա չի կարող, քանի որ դա նրա իրավասության մեջ չէ։ Մոսկվան կարող է համոզել, տրամադրել հարթակներ բանակցությունների, այդ թվում նաև Զանգեզուրի միջանցքի խնդրի լուծման համար։ Առայժմ ակնհայտ է, որ հայկական կողմը փորձում է սաբոտաժի ենթարկել բանակցությունները, որոնք ընթանում են Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը ցույց տվեց նաև Մոսկվայում եռակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումը, որին Հայաստանը հրաժարվեց մասնակցել։ Նրանք համոզված են, որ Ռուսաստանն իրեն չի օգնել Ադրբեջանի դեմ պայքարում, և այս առումով Երևանը հույսը դնում է Արևմուտքի աջակցության վրա։ Մինչդեռ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ունեն իրենց նպատակներն ու շահերը տարածաշրջանում, նրանց անհրաժեշտ է իրավիճակի ապակայունացում, որպեսզի հակամարտության երկու կողմերի վրա ազդելու հնարավորություն ունենան։ Ուստի անկայունության գոտու ստեղծումը Հայաստանում առաջնահերթություն է լինելու արևմտյան ուժերի համար, և եթե երկիրն ընկնի այս ծուղակի մեջ, ապա դա շատ տխուր կավարտվի հենց իր համար, նույնիսկ կհանգեցնի նրա լիակատար փլուզմանը։

    - Բաքվի եւ Երեւանի միջեւ հաշտության պայմանագիր կնքելու շանս կա՞։

    -Ինձ թվում է, որ չարժե ակնկալել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։ Միգուցե Փաշինյանը կցանկանար նման պայմանագիր ստորագրել, բայց նրա շրջապատը թույլ չի տա դա։ Մյուս կողմից՝ Փաշինյանը վախենում է տապալվելուց, եթե ինչ-որ զիջումների գնա Ադրբեջանին։ Նա հասկանում է, որ Հայաստանի արմատական շրջանակներն իրեն չեն ների նման քայլի համար։ Ուստի Հայաստանի վարչապետը կշարունակի հետաձգել վերջնական փաստաթղթի ստորագրման հնարավորությունը։

    - Ձեր կարծիքով, ի՞նչ է իրավասու անել Ադրբեջանն այն պատճառով, որ Հայաստանը չի ցանկանում դուրս բերել ապօրինի ռազմական կազմավորումները Ղարաբաղից։

    - Ադրբեջանը միջազգային մակարդակով պետք է անընդհատ հայտարարի, որ Հայաստանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի եռակողմ պայմանավորվածությունները և զինված կազմավորումները դուրս չի բերում Ղարաբաղից։ Նա նաև կարող է ուժ կիրառել՝ այն դեպքում, եթե լինի դրա անհրաժեշտությունը։ Հայաստանում պետք է գիտակցեն, որ խնդրի լուծման ռազմական մեթոդը կարող է նորից կրկնվել այն պարզ պատճառով, որ ուժն ու ճշմարտությունը Ադրբեջանի կողմն են։ Ղարաբաղը ադրբեջանական հող է, և Հայաստանը ոչ միայն պետք է ամբողջությամբ ազատի այն, այլև պետք է լուծի սահմանների սահմանազատման և սահմանագծման, տարածքների ականազերծման և այլ հարցերի հետ կապված խնդիրները։

    Caliber.Az

    Դիտումներ: 109

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00

Արևմուտքը՝ կապված Հայաստանի հետ և կապի մեջ Իրանի հետ Իրադարձությունների ակնարկ Ֆարհադ Մամեդովի հետ

10 Ապրիլի 2024 - 10:42

Գրողը և հնագետը. քննարկումներ պատմության մասին Ազեր Զիյադլըն և Զաուր Հասանովը պատասխանում են Սամիթ Ալիևին

15 Ապրիլի 2024 - 17:32

«Երևանը դես ու դեն է ընկնում…» Կոլտաշևը, Միտրախովիչը և Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

12 Ապրիլի 2024 - 11:28

«Բաքուն ունի Հայաստանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները» Թոռնիկե Շարաշենիձեն՝ Caliber.Az-կայքում

08 Ապրիլի 2024 - 17:58

Դավադրաբանության նրբերանգները և Բաքվի ֆիլիգրան խաղը Ռիզվան Հուսեյնովը կիսվում է իր կարծիքով

06 Ապրիլի 2024 - 10:55
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ադրբեջանը և ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի վերաբերյալ համագործակցության զարգացումը

    16 Ապրիլի 2024 - 10:21

    ANAMA-ն և գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերների համար ականային անվտանգության թրենինգներ են անցկացնում

    16 Ապրիլի 2024 - 09:57

    Ադրբեջանն ավարտում է Զանգեզուրում վիթխարի ճանապարհի շինարարությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    16 Ապրիլի 2024 - 09:31

    Միրզիյոևն ու Բայրամովը քննարկել են ռազմավարական գործընկերության նոր ոլորտները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    16 Ապրիլի 2024 - 09:16

    Ահա թե ինչպես է Ադրբեջանը օդանավակայան կառուցում Լաչինում

    16 Ապրիլի 2024 - 09:14

    ANAMA-ն հաշվետվություն է ներկայացրել ականազերծման աշխատանքների մասին

    15 Ապրիլի 2024 - 18:16

    Ադրբեջանը խստացնում է ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժը

    15 Ապրիլի 2024 - 17:58

    «Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի մեզ համար»

    Ալիևը շնորհավորել է Պելեգրինին

    15 Ապրիլի 2024 - 17:54

    Գրողը և հնագետը. քննարկումներ պատմության մասին

    Ազեր Զիյադլըն և Զաուր Հասանովը պատասխանում են Սամիթ Ալիևին

    15 Ապրիլի 2024 - 17:32

    Վերին Ղարաբաղի ոռոգման ջրանցքը կվերակառուցվի և կվերանվանվի

    Նախագահի կարգադրությունը

    15 Ապրիլի 2024 - 17:04

    Նասիր Քենանին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու հնարավորության մասին

    15 Ապրիլի 2024 - 16:42

    ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ձերբակալված ղարաբաղցի անջատականներին

    15 Ապրիլի 2024 - 16:15

    Էլնուր Մամեդով. Հայաստանի բողոքը Միջազգային դատարան պետք է մերժվի ըստ էության

    15 Ապրիլի 2024 - 15:58

    Մամեդովը` հայկական օկուպացիայի և Ցեղակրոն ռասիստական գաղափարախոսության մասին

    15 Ապրիլի 2024 - 15:40

    Նախարար. Հատկանշական է, որ աշխարհի երկրներն ընտրել են Ադրբեջանը որպես COP29-ի անցկացման վայր

    15 Ապրիլի 2024 - 14:46

    Մուխթար Բաբաևը՝ մոլորակի էկոլոգիայում Ադրբեջանի ներդրման մասին

    Հրապարակվել են կոնկրետ նպատակները

    15 Ապրիլի 2024 - 14:15

    Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար

    Նախագահի հայտարարությունը

    15 Ապրիլի 2024 - 13:44

    Օդային գիծ, ​​նոր հենարաններ. Ղարաբաղում ենթակառուցվածքները վերականգնվում են

    15 Ապրիլի 2024 - 13:22

    Մուխթար Բաբաև. COP29-ը կարևոր մարտահրավերներ է դնում մեր առջև

    15 Ապրիլի 2024 - 13:10

    Հայաստան. հաջողության հետպահումներ

    Էմին Գալալիի մտորումները

    15 Ապրիլի 2024 - 12:52

    Հրապարակվել է COP29-ի անցկացման վայրը

    15 Ապրիլի 2024 - 12:27

    Գրեթե 25 մլրդ. ավելացել է ֆինանսական հոսքը Ադրբեջան

    15 Ապրիլի 2024 - 12:27

    Կայացել է COP29-ի տարբերանշանի շնորհանդեսը

    15 Ապրիլի 2024 - 12:17

    Հայաստանի նախկին փոխվարչապետ. Արևմուտքի հատկացրած գումարով չի կարելի փոխել տնտեսության թեկուզ մեկ ոլորտ

    15 Ապրիլի 2024 - 12:12

    Ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի հիշատակի օրը

    15 Ապրիլի 2024 - 11:39

    Խանքենդիի մաքրում հայկական զենքից

    ԹՎԵՐ ՆԳՆ-ից

    15 Ապրիլի 2024 - 11:29

    Արդարադատության միջազգային դատարան. լսումներ Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ

    15 Ապրիլի 2024 - 11:06

    Խանքենդիի ադրբեջանական դպրոցի շրջանավարտները հանդիպել են 41 տարի անց

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    15 Ապրիլի 2024 - 10:47

    Շուշայում անցկացվել է առաջին գիտական ​​նիստը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    15 Ապրիլի 2024 - 10:29

    Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Հորդանանի թագավորի հետ

    15 Ապրիլի 2024 - 10:15

    Երկրաշարժ Ադրբեջանում

    15 Ապրիլի 2024 - 10:13

    Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Ուզբեկստան

    15 Ապրիլի 2024 - 10:08

    Նոր Կալեդոնիայում բողոքի ծրագրի տարբերանշանն է դարձել «Երկաթե բռունցքը»

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    15 Ապրիլի 2024 - 10:04

    Զաքիր Հասանովը պաշտոնական այց է կատարել Հորդանան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    15 Ապրիլի 2024 - 09:43

    ԱՄՆ-ը հայտարարել են արևմտյան ադրբեջանցիներին աջակցելու մասին

    15 Ապրիլի 2024 - 09:31

    Ադրբեջանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին

    15 Ապրիլի 2024 - 09:15

    Ադրբեջանից ԱՄՆ դրամական փոխանցումները նվազել են

    13 Ապրիլի 2024 - 14:31

    Տոկաևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության մասին

    13 Ապրիլի 2024 - 13:30

    «Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է»

    փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

    13 Ապրիլի 2024 - 13:00

    Ազգային պաշտպանության ազգային համալսարանի ռազմական քոլեջի ուսանողների ընտանիքներին նյութական օգնություն կտրամադրվի

    13 Ապրիլի 2024 - 12:52

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ