«Ադրբեջանն իրավունք ունի Ղարաբաղում անել այն, ինչ ուզում է»
    Փորձագիտական կարծիք՝ Caliber.Az կայքում

    Հարցազրույց  09 Փետրվարի 2023 - 16:49

    Samir Ibrahimov

    Հայկական կողմը դեռ փորձում է ամբողջ աշխարհին ապացուցել, որ Բաքուն իբր շրջափակում է՝ Հայաստանը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հետ կապող ճանապարհը։ Թեպետ խոսքը միայն՝ ապօրինի ապրանքների տեղափոխման համար այնտեղ հայտնված քաղաքացիական (անզեն) արգելապատնեշի մասին է։

    Օրերս Գերմանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է՝ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ։ Եվ, ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն, «նախարար Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Ղարաբաղում ծագած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ մանրամասներ՝ ընդգծելով շրջափակումը վերացնելու նպատակով գործընկեր պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը»։

    Այնուհետև Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղանի շրջանակներում։ Եվ կրկին՝ «Միրզոյանը անդրադարձել է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Ղարաբաղում ծագած հումանիտար ճգնաժամին»։

    Հետո։ Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը այցելել է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարան և հանդիպել արքեպիսկոպոս Նուրխան Մանուկյանի հետ։ Ինչպես հայտնում է Էջմիածնի մամուլի ծառայությունը, «հանդիպման ընթացքում Մանուկյանը դեսպանին խնդրել է իր խնդրանքը փոխանցել Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Լաչինի միջանցքը»։

    Կանադայի «Հայ դատ»-ի ՀՅԴ «Դաշնակցություն» կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ավելի վաղ «Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շարունակվող շրջափակումը քննարկելու համար գումարել է երկու առանձին նիստ»։

    Այս իրադարձությունների հենց սկզբում, դեկտեմբերին-հունվարի սկզբին, որոշ միջազգային կառույցներ, մի շարք երկրների խորհրդարաններ, չգիտես ինչու, հավատացել են արտերկրի հայերի բողոքի խոսքին և գործնականորեն անմիջապես ընդունել են Լաչինի ճանապարհը «ապաշրջափակել» պահանջով բանաձևեր, ուղղերձներ, կոչեր։ Սա ոչ մի արդյունք չտվեց՝ Բաքուն անփոփոխ ցույց տվեց, տեսանյութերի և լուսանկարների միջոցով ապացուցեց, որ ադրբեջանական կողմից ոչ ոք չի խանգարում երթևեկությանը, և առավել ևս, ամեն օր, երկու կողմից նրանով անցնում են Կարմիր խաչի և ռուս զինվորականների մեքենաները, խաղաղ հայերին էլ ոչ ոք չի խոչընդոտում անել նույնը՝ միայն թե նրանք զենք, զինամթերք և հայ զինվորական չտեղափոխեն Ադրբեջանի տարածք։

    Այնուհետև թեման, կարծես թե թեթևակի հետին պլան մղվեց, ոչ ոք այս առնչությամբ արդեն հայտարարություններ չի անում, և այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունները, սփյուռքը, Ղարաբաղի անջատողականների մնացորդները, ինչպես տեսնում ենք, շարունակում են աղմկել և վրդովվել։ Իսկ ընթացքում բնապահպան ակտիվիստների ակցիան Լաչինի ճանապարհին շարունակվում է։ Այսինքն, փաստորեն, ապօրինի գործողությունների արգելապատնեշը շարունակում է գոյություն ունենալ։

    Կարելի է արդյո՞ք համարել, որ միջազգային տեղեկատվական ճնշման միջոցով Ադրբեջանին՝ իր տարածքի նկատմամբ վերահսկողությունից հրաժարվել ստիպելու հայկական կողմի փորձերն արդեն ձախողվել են, փլուզվել։ Այս առնչությամբ Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով կիսվել են օտարերկրյա փորձագետները։

    Ղազախստանցի քաղաքագետ, գիտնական Ժակսիլիկ Սաբիտովը նշում է, որ այս հարցում գոյություն ունի երկու մեծ հարթակ։ Առաջին հարթակը՝ իրավաբանական է, որի համապատասխան Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածքի մաս։ Ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այդ թվում նաև Հայաստանը։ Եվ հետևաբար, Ադրբեջանն իրավունք ունի Ղարաբաղում անել այն, ինչ ուզում է, ինչպես միջազգային հանրության կողմից ճանաչված իր իրավաբանորեն նշանակված տարածքում։

    «Երկրորդ պահը՝ իհարկե, Ղարաբաղի ներսում և դրա շուրջ տեղի ունեցող կոնկրետ քաղաքական իրավիճակն է։ Որոշակի արգելապատնեշ, Լաչինի միջանցքի նկատմամբ վերխհսկողությունը Ադրբեջանը արդեն փաստորեն սահմանել է, թեկուզ և բնապահպան ակտիվիստների տեսքով։ Եվ այստեղ պետք է նշել, որ Բաքուն, անշուշտ, դա անելու իրավունք ունի, քանի որ միջազգային իրավունքը նրա կողմն է։

    Այո, Ղարաբաղի հայերը ցանկանում են իրենց համար ինչ-որ կարգավիճակ պահպանել, բայց, ի դժբախտություն նրանց, դա արդեն անհնար է՝ Ադրբեջանը որոշել է վերանայել իրերի դրությունը, որը նրան ոչ լիովին ձեռնատու է:

    Ներկա պայմաններում Ադրբեջանն իրեն ճիշտ է պահում, իր իրավունքների ու պարտավորությունների շրջանակներում, և նրա շրջանակներում, որ Ղարաբաղը հանդիսանում է նրա մի մասը։

    Ասել այն մասին, որ նա պետք է ունենա Լաչինի ինչ-որ բաց միջանցք, կարելի է միայն այն բանից հետո, երբ հակառակ կողմը սկսի կատարել իր պարտավորությունները, օրինակ՝ բացում է Զանգեզուրի միջանցքը։ Այսինքն՝ արդար կլիներ, եթե երկու միջանցքներն էլ աշխատեին զուգահեռ։ Եթե հաջողվի դրան հասնել, ապա հարցեր չեն մնա։ Բայց, ըստ էության, այժմ Ադրբեջանը իրավունք ունի անել այն, ինչ անում է, և դա լիովին համապատասխանում է միջազգային նորմերին»,- ասաել է Ջ.Սաբիտովը:

    «Որքանով կարելի է դատել, Լաչինի միջանցքի շուրջ ճգնաժամի ընթացքում Հայաստանի դիրքորոշման հետ համերաշխող, կամ ադրբեջանական կողմից գործողությունները կոշտ քննադատության ենթարկող արևմտյան քաղաքական և հասարակական գործիչների շրջանակը եղել է մոտավորապես նույնը, որը Երևանի նկատմամբ սովորաբար բարեհաճ դիրքորոշում է գրավել և այլ առանցքային հարցերի առնչությամբ»,- իր հերթին նշել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության (Մոսկվա) վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը։ - Թերեւս որոշակիորեն լայնացել է արեւմտյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ, հնարավոր է, ստեղծագործական միջավայրի ներկայացուցիչների շրջանակը, որոնք այս կամ այն կերպ քննադատությամբ են հանդես եկել Բաքվի հասցեին։ Այսինքն՝ այս պահին Երեւանին չի հաջողվել Բաքվի վրա ճնշում գործադրելու սկզբունքորեն ավելի լայն կոալիցիա կազմել, քան դա նկատվում էր տարածաշրջանի այլ ճգնաժամային իրավիճակների ժամանակ»։

    Այստեղ պետք է հաշվի առնել, որ արևմտյան լայն լսարանը բավականին հազվադեպ է առաջնահերթ հետաքրքրություն դրսևորում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի նկատմամբ, և այս պահին նրա ուշադրությունը զգալի չափով շեղված է ռուս-ուկրաինական հակամարտության վրա (չնայած, ինչպես սովորաբար լինում է ցանկացած թեմայի ակտիվ քննարկման մոտավորապես մեկ տարի հետո, նույն արևմտյան երկրներում հասարակությունը սկսում է հոգնել այդ թեմայից), ասում է փորձագետը։ Արևմտյան երկրների մեդիա տարածքում հայկական կողմի աջակցության համար տեղեկատվական արշավ անցկացնելը բարդացնող այդ գործոնները առաջիկա ամիսներին դժվար թե անհետանան, կարծում է Նեյժմակովը։

    «Երևանը և հայկական համայնքների ներկայացուցիչները, իհարկե, կձգտեն այլ գործիքներ գտնել Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։ Կարելի է նշել, օրինակ, Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի՝ սոցիալական ցանցերի միջոցով Ադրբեջանում գործող օտարերկրյա ընկերությունների վրա ճնշում գործադրելու կոչով վերջերս արված հայտարարությունը։ Նման ճնշումների արշավը, եթե այն առավելապես արդյունավետ լինի դրա կազմակերպիչների համար, կարող է վրդովել սպառողական ապրանքների արտադրության և վաճառքի վրա կենտրոնացած կորպորացիաներին այն երկրներում, որտեղ հայկական մեծ համայնքներ կան, բայց, այնուամենայնիվ, դա դժվար թե լրջորեն ազդի պաշտոնական Բաքվի դիրքորոշման վրա։ .

    Դրանով հանդերձ, Բաքվի և Երևանի միջև բոլոր հակասությունների քննարկման հեռանկարները, ասենք, 2020 թվականի նոյեմբերին ստորագրված Եռակողմ հայտարարության դրույթների կատարման շուրջ Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում, առայժմ նույնպես անորոշ են։ Թեև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի ավելի վաղ հեռախոսազրույցները, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բաքվից կանոնավոր առաջարկներ (տվյալ դեպքում խաղաղության պայմանագրի վերաբերյալ) ստանալու մասին վերջին հայտարարությունը վկայում են, որ որոշ խորհրդակցություններ այնուամենայնիվ անցկացվում են։ Այսինքն, ավելի շուտ, մոտ ապագայում մենք կնկատենք լարվածության ժամանակավորապես դադարում, ինչպես Բաքվի և Երևանի միջև, այնպես էլ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շրջանակներում»,- եզրափակել է Մ.Նեյժմակովը։

    Caliber.Az

    Դիտումներ: 143

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Պատմական պահ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղադրվել է առաջին սահմանային սյունը

    23 Ապրիլի 2024 - 18:30

    Նախագահ Ալիևի կարևոր ուղերձները՝

    ՈՒՂԻՂ

    23 Ապրիլի 2024 - 18:20

    Ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Ադրբեջան

    23 Ապրիլի 2024 - 17:47

    Դրական ներդրում՝ Բաքվի և Մոսկվայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման մեջ

    Հաջիևը՝ Ալիևի Ռուսաստան այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 17:15

    Տանկային ստորաբաժանումների մրցումներ. ադրբեջանական բանակն ուժեղացնում է մարտական ​​պատրաստությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    23 Ապրիլի 2024 - 16:52

    Ալիև. Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ

    23 Ապրիլի 2024 - 16:41

    Ադրբեջանում արտադրվել է ավելի քան 7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա

    Այս տարի

    23 Ապրիլի 2024 - 15:58

    Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային

    Մայիսը թեժ է լինելու

    23 Ապրիլի 2024 - 15:49

    Մամեդով. Հայաստանի հայցը չի համապատասխանում Միջազգային դատարանի իրավասությանը

    23 Ապրիլի 2024 - 15:29

    Սլովենիան ողջունում է Բաքվի և Երևանի միջև կնքված համաձայնագիրը

    23 Ապրիլի 2024 - 15:22

    Պետքարտուղարություն. Իրանում էթնիկ ադրբեջանցիները խտրականության են ենթարկվում

    23 Ապրիլի 2024 - 13:03

    Կետերի և գծերի միջև. Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են ճշտել սահմանները

    23 Ապրիլի 2024 - 12:55

    COP29-ի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    23 Ապրիլի 2024 - 12:29

    Մեծ վերադարձ. ևս 39 ընտանիք վերադառնում է Ֆիզուլի

    23 Ապրիլի 2024 - 12:25

    Հորդանանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը

    23 Ապրիլի 2024 - 12:02

    Ջեյհուն Բայրամովը մեկնել է Չեխիա

    23 Ապրիլի 2024 - 11:26

    Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը

    23 Ապրիլի 2024 - 11:05

    Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով

    23 Ապրիլի 2024 - 10:40

    Իլհամ Ալիև. Մենք հպարտ ենք, որ ադրբեջանցի մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել ԲԱՄ-ի կառուցմանը

    23 Ապրիլի 2024 - 10:34

    Նախագահ. Ադրբեջանի և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների հիմքը դրել են Վլադիմիր Պուտինն ու Հեյդար Ալիևը

    23 Ապրիլի 2024 - 10:10

    «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել Ալիևի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 09:58

    Հեյդար Ալիևի գործոնը միշտ կարևոր դեր է խաղացել և կխաղա ՌԴ և Ադրբեջանի միջպետական հարաբերություններում. Իլհամ Ալիև

    23 Ապրիլի 2024 - 09:35

    Պուտին. Հեյդար Ալիևն ամեն ինչ արեց, որպեսզի ԲԱՄ նախագիծը կայանա

    23 Ապրիլի 2024 - 09:12

    Իրան. Օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում կայունության հաստատմանը

    22 Ապրիլի 2024 - 19:10

    Քաղաքագետ Մկրտչյան. Ցուցարարները՝ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու օրինական իրավունք են տալիս Ադրբեջանին

    22 Ապրիլի 2024 - 18:21

    Ադրբեջանի նախագահ. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանում Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը

    22 Ապրիլի 2024 - 18:18

    Սարմատները, թուրքերը և արդիականությունը

    Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

    22 Ապրիլի 2024 - 18:07

    Խանքենդին զենքից մաքրելը նորանոր ռազմաավար է բերում

    ԹՎԵՐ՝ Ադրբեջանի ՆԳՆ-ից

    22 Ապրիլի 2024 - 18:02

    Պեսկով. Ռուսական բազան դուրս բերելու Հայաստանի ցանկության մասին ազդանշաններ չկան

    22 Ապրիլի 2024 - 18:01

    Պուտին. Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

    22 Ապրիլի 2024 - 17:44

    Շոու՝ կանխատեսելի ավարտով

    Հայաստանը պարտավոր է կատարել պայմանավորվածությունները

    22 Ապրիլի 2024 - 17:38

    ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին

    22 Ապրիլի 2024 - 17:35

    Ղարաբաղում հերթական հայկական զենքի պահոց է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    22 Ապրիլի 2024 - 17:34

    Պուտինը՝ ԲԱՄ-ի կառուցման գործում Հեյդար Ալիևի նշանակալի դերի մասին

    22 Ապրիլի 2024 - 17:01

    Պեսկով. Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն ու դաշնակիցն է

    22 Ապրիլի 2024 - 16:36

    Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման համաձայնագիրը

    22 Ապրիլի 2024 - 16:28

    Ջրային ռեսուրսների պետական ​​գործակալությունը և BP-ն նախագծեր կիրականացնեն Ադրբեջանի շրջաններում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    22 Ապրիլի 2024 - 16:16

    ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան

    Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

    22 Ապրիլի 2024 - 15:55

    Ֆարիդ Շաֆիևը՝ Չինաստանի հետ համագործակցության մասին

    22 Ապրիլի 2024 - 15:49

    Հայ սակրավորները սկսել են ականազերծել Ասքիփարա գյուղի մոտակա տարածքները

    22 Ապրիլի 2024 - 15:18

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ