«Ամերիկյան դիվանագիտությանը հետաքրքիր չէ լսել Երևանի հին ձայնասկավառակները»
    Ռարը, Կրաևը և Սեմիվոլոսը՝ Caliber.Az կայքում

    Հարցազրույց  21 Փետրվարի 2023 - 20:00

    Samir Ibrahimov

    Փետրվարի 18-ին Մյունխենում կայացել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հանդիպումը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

    «Մենք համարում ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը՝ ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո կայուն խաղաղություն հաստատելու հիրավի պատմական հնարավորություն ունեն։ Կողմերն ինքնին նորից կենտրոնացել են խաղաղ գործընթացի վրա, այդ թվում նաև ուղիղ բանակցությունների ճանապարհով, ինչպես նաև ԵՄ-ի և մեզ հետ,- այդ մասին, տեղում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ - Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել այդ ջանքերին աջակցելու համար՝ լինի դա անմիջականորեն մեր ընկերների հետ, լինի դա եռակողմ ձևաչափով, այս, կամ այլ միջազգային գործնկերների պես»։

    Եվ այսպես, աչքի առաջ է նորից ԱՄՆ-ի գործոնը։ Ո՞վ է կոնկրետ ջանքեր գործադրել ընթացիկ բանակցությունները կազմակերպելու համար։ Նախօրեին Իլհամ Ալիևը հանդիպում էր ունեցել ԵՄ նախագահ Շառլ Միշելի հետ, բայց ոչ թե նա, այլ ԱՄՆ-ի պետքարտուղարն է ջանքեր գործադրել և կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի մասնակցությամբ հանդիպումը։ ԵՄ-ի ղեկավարը չափազանց նախաձեռնող էր անցյալ տարի, սակայն նրանից հետո, երբ առաջին պլան ինքնառաջարկվեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ նրա ակտիվությունը օբյեկտիվորեն լռվեց։ Եվ դրա համար կային պատճառներ։ Բաքուն համաձայն էր Միշելի միջնորդությանը, բայց չի հասկացել, թե ինչու հանկարծ բրյուսելյան ձևաչափ պետք է խցկվի և այնտեղ մնա Երևանի նկատմամբ բացահայտ անտարբեր Ֆրանսիայի նախագահը։ Եվ երբ ադրբեջանական կողմը աներկբա հասկացրեց, որ համաձայն չէ նման նորամուծություններին՝ ԵՄ-ի հովանու ներքո հանդիպումները դադարեցին։ Այստեղ Շառլ Միշելը պետք է հասկացնի Մակրոնին, որ ձևաչափում նրա ներկայությունը ամենևին էլ պարտադիր չէ, բայց չգիտես ինչու դա տեղի չունեցավ, այո և Փաշինյանը սկսեց պնդել, որ Բրյուսելի հովանու ներքո բանակցությունների պատրաստ է միայն Մակրոնի մասնակցությամբ։

    Այժմ որպես միջնորդ առաջին պլան է մղվել նորից Վաշինգտոնը։ Եվ թեև Բլինկենը իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերը կապեց մեկ ամբողջության մեջ, այնուամենայնիվ, հասկանալի է, որ արևմտյան ուղու վրա հայ-ադրբեջանական բանակցությունները առայժմ հնարավոր են միայն Ամերիկայի միջնորդությամբ։

    Այսպիսով, կա արդյո՞ք հիմքեր հուսալու, որ հատկապես ամերիկացիներն կհաջողվի կողմերին բերել համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման։ Եվ դրանում որքանո՞վ է իրականում շահագրգռված Վաշինգտոնը։ Արդյո՞ք նա ունի Հարավային Կովկասում սեփական ծրագրեր ու շահեր, որոնց խանգարում է ներկա պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բացակայությունը։

    Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են օտարերկրյա փորձագետները։

    Ինչպես հայտարարել է «WeltTrends» միջազգային քաղաքականության ինստիտուտի (Պոտսդամ, Գերմանիա) պրոֆեսոր Ալեքսանդր Ռարը՝ Մյունխենի եռակողմ հանդիպումը ցուցադրել է, և այդ մասին պետքարտուղար Բլինկենը բացահայտ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը ցանկանում են թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և իրենք ստանձնեն խաղաղապահությունը։

    «Հայաստանի ԱԳՆ ղեկավարի վերջին շրջանի այցը Թուրքիա վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է գնալ Արևմուտքի հետ մերձեցման։ Ադրբեջանը՝ առավել եւս, քանի որ նա մեծապես շահագրգռված է իր էներգակիրները Արևմուտք մատակարարելու մեջ (փոխարինելով մատակարար Ռուսաստանին), առաջին հերթին՝ Գերմանիային։ Բեռլինն այժմ այնքան ուժեղ է գործում՝ ամերիկյան աշխարհաքաղաքականության ազդեցության ոլորտում արտաքին քաղաքական ուղղություններով, որ պատրաստ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում աջակցել Ամերիկայի առաջնորդությանը (եթե ԱՄՆ-ն իրոք դրանում շահագրգռված է): Իսկ Մակրոնը, ով միանձնյա փորձում է պաշտպանել «եվրոպական ինքնավարությունը» եվրոպական արտաքին քաղաքականության մեջ, մեկուսացված է»,- համարում է պրոֆեսոր Ռարը։

    Ինչպես նշել է «Ուկրաինական պրիզմա» արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Ալեքսանդր Կրաևը, իրականում ակնհայտ է դառնում, որ Մյունխենի համաժողովից և ընդհանրապես Վաշինգտոնի և Պեկինի միջև տեղի ունեցած մտքերի փոխանակությունից հետո՝ ամերիկացիներն իսկապես գնալով ավելի ու ավելի են շահագրգռված բոլոր այն տարածաշրջաններում, որոնք, պայմանական ասած՝ շրջապատում են Չինաստանը ու Ռուսաստանը։

    «Մոտ ժամանակում կլինի Բայդենի ելույթը Լեհաստանում, որը, ինչպես հիմա բոլորն են ասում, կոչված է հայտարարելու Պեկինի և Վաշինգտոնի միջև սկսված սառը պատերազմի նոր ուղենիշը։ Եվ առաջին հերթին դա վերաբերելու է հենց նրան, որ սկսում են ձևավորվել ազդեցության նոր ճամբարներ։ Արևմտյան ժողովրդավարության պայմանական ճամբարը և նրանց, ում ամերիկացիներն անվանում են դիկտատորներ, ավտոկրատներ, իսկ իրենք իրենց անվանում են այլընտրանքային ժողովրդավարություն։ Այսինքն, այժմ ձևավորվում է գլոբալ առճակատման նոր համակարգ։ Պարտադիր չէ ռազմական, բայց այսպես թե այնպես երկու դաշինքները կբախվեն»,- ասում է փորձագետը։

    Նրա կարծիքով, հենց ն
    ,րա համար են ամերիկացիները շահագրգռված, որպեսզի հատկապես նրանք դառնան բազմաթիվ հակամարտություններում միջնորդներ, որպեսզի հատկապես նրանք դառնան ճգնաժամային մենեջերներ եւ օգնեն դրանց լուծմանն ու իրական արդյունքների հասնելուն։ Հատկապես հիմա, երբ Ռուսաստանը իր համար հուսահատորեն փնտրում է ցանկացած դաշնակից, ինչպիսին միայն կարող է գտնել, քանի որ Ուկրաինայում նրա գործողությունները ընդհանուր առմամբ ձախողվում են։

    «Հետևաբար, այսպես թե այնպես, ամերիկացիներն իրոք շահագրգռված են նրանում, որպեսզի միջնորդ դառնան հայ-ադրբեջանական հարցում։ Ամերիկացիները կարող են այնտեղ հաջողության հասնել, որովհետև մենք տեսնում ենք, որ ժամանակին նրանք ունեցել են ազդեցություն Ադրբեջանում, իսկ հետագայում բավականին նշանակալից ձայն են ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Այսինքն, այսպես թե այնպես, նրանք կկարողանան գտնել ճանապարհներ, որպեսզի հասնեն, ինչպես Բաքու, այնպես էլ Երևան։ Ուստի նրանք այս առումով առանձնահատուկ կլինեն և, հույս ունեմ, բավականին հաջող բանակցողներ»,- ենթադրում է Կրաևը։

    «Անձամբ ես համարում եմ, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի առանձին ծրագիր գոյություն չունի, այլ կան այդ քաղաքական դերակատարների կողմից կիսվող սկզբունքներ, որոնք նրանք առաջարկում են հակամարտող կողմերին», - իր հերթին նշել է Մերձավոր Արևելքի հետազոտությունների ուկրաինական կենտրոնի տնօրեն Իգոր Սեմիվոլոսը:

    Նրա խոսքով, եթե ելնենք ոչ զրոյական գումարով խաղի սկզբունքից՝ այսինքն հրաժարվենք ես հաղթեցի, դու պարտվեցիր և հակառակ բանաձևից, ապա պետք է առաջարկվի այնպիսի տարբերակ, երբ կողմերից յուրաքանչյուրը իրեն մինչև վերջ չբավարարված, սակայն հակամարտության հնարավոր շարունակությունից վնասը կլինի ավելի շատ:

    «Ես առայժմ նման բանաձև չեմ տեսնում։ Կամ այսպես՝ համաձայնության պատուհան՝ փոխզիջումային տարածք, որի շրջանակներում կարելի է հասնել դրական լուծման՝ դեռ մինչև վերջ ակնհայտ չէ: Ադրբեջանը, օգտվելով պատերազմում հաղթողի կարգավիճակից, հրաժարվում է խոսել երկրի ներսում ինչ որ կազմավորումների ձևավորման մասին և պնդում է իր տարածքային ամբողջականության ճանաչման վրա։ Հայաստանը, կարծես թե համաձայնվում է, բայց կան նրբություններ։

    Հիմա ի՞նչն է կարևոր։ Մենք լսում ենք՝ Երևանում տրամադրությունների փոփոխության, այնտեղ Կրեմլի քաղաքականությունից դժգոհության և նոր դաշնակիցների որոնման մասին: Բայց ինչու՞։ Ստատուս քվո՞։ Չեմ կարծում, որ ամերիկյան դիվանագիտությանը հետաքրքիր է լսել հին ձայնասկավառակներ։ Այսինքն՝ Հայաստանի ղեկավարը պետք է անի այնպիս մի քայլ, որն այս իրավիճակում թվում է տրամաբանական, ու ստանա փաթեթային պաշտպանություն և առաջին հերթին Մոսկվայից։ Ամերիկացիները, և մենք դա տեսնում ենք ռուս-ուկրաինական պատերազմում, կարծես վերջապես ունեն ժամանակ և ոգեշնչում։

    Սակայն, ԱՄՆ-ը ինքնուրույն ոչինչ չեն պարտադրի։ Սա հակասում է նրանց մոտեցմանը։ Բավական է նայել Մերձավոր Արևելքում բանակցությունների երկար ու հյուծիչ գործընթացին, որպեսզի հասկանալ, թե բոլորին ինչպիսի հեռանկար կարող է սպասել։ Բայց կա արդյո՞ք դրան այլընտրանք՝ Ռուսաստանի Դաշնության արագ թուլացման պայմաններում։ Ահա փե ինչումն է հարցը»,- եզրափակել է Սեմիվոլոսը:

    Caliber.Az

    Դիտումներ: 160

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Փաշինյանը ֆրասիական քամի է զգացել իր առագաստներում» Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի հյուր

28 Մարտի 2024 - 17:42

Սիրիական սցենարը Հայաստանի համար Մեկնաբանում են Պոլոսկովան և Գոլցմանը

27 Մարտի 2024 - 15:56

«Հայաստանում հնդկական զենքը՝ մետաղի ջարդոն է» Ալեքսեյ Խլոպոտովը՝ Caliber.Az-ի հյուր

19 Մարտի 2024 - 17:10

Խաղեր Արևմուտքի հետ. Դժվար ժամանակներ են սպասվում Հայաստանին Ստանիսլավ Տկաչենկոն՝ Caiber.Az-կայքում

18 Մարտի 2024 - 18:28

«Ֆրանսիան բարյացակամ ժպիտով սպանում է հայերին» Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

18 Մարտի 2024 - 15:40

«Կոչ անելով զինել Հայաստանին, եվրապատգամավորները նոր պատերազմ են հրահրում» Կոլտաշևը և Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

16 Մարտի 2024 - 18:51
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Զուտ անգլիական հայություն

    «Հին աշխարհի հիստերիկներ»

    28 Մարտի 2024 - 18:50

    Երևանը չի ճանաչում ոչ մի «Ղարաբաղի վտարանդի իշխանություն»

    Փաշինյանի հայտարարությունը

    28 Մարտի 2024 - 18:30

    Պետական ​​դավաճանության և լրտեսության քանի՞ քրեական գործ է հետաքննել ՊԱԾ-ը

    Մեկնաբանում է Ալի Նաղիևը

    28 Մարտի 2024 - 17:58

    «Փաշինյանը ֆրասիական քամի է զգացել իր առագաստներում»

    Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի հյուր

    28 Մարտի 2024 - 17:42

    Քաղաքագետ Բադալյան.Փաշինյանին Բրյուսել են կանչում, որպեսզի նա ընդունի Բաքվի պայմանները

    28 Մարտի 2024 - 17:39

    Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆրանսիական նեոգաղութատիրության

    Բարձրացվել է Ադրբեջանի դրոշը

    28 Մարտի 2024 - 16:57

    ԱԿԲ. Ադրբեջանում պահպանվում է վստահությունը մանաթի նկատմամբ

    28 Մարտի 2024 - 16:16

    Համայնք. Ֆրանսիան ձգտում է իրականացնել իր ստոր աշխարհաքաղաքական պլանները տարածաշրջանում

    28 Մարտի 2024 - 15:56

    «Le Figaro»-ի խոստովանությունը. Ֆրանսիան պարտվել է Ադրբեջանին

    Բաքվի վրա ճնշում գործադրելը անիմաստ է

    28 Մարտի 2024 - 15:47

    Փաշինյանի զինակից. ռուս սահմանապահները կլքեն նաև Հայաստանի սահմանները

    28 Մարտի 2024 - 15:42

    Մարիա Զախարովա. Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են Արևմուտքի գործիքի

    28 Մարտի 2024 - 15:32

    Բաքվում տեղի կունենա ականազերծման միջազգային համաժողով

    28 Մարտի 2024 - 14:19

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    ԹՎԵՐ

    28 Մարտի 2024 - 14:06

    Սաբինա Ալիևան հանդիպել է Խանքենդիի հայազգի բնակիչների հետ

    28 Մարտի 2024 - 13:26

    ՊԱԾ պետ. Ֆրանսիան ծրագրում է Հարավային Կովկասը վերածել մարտի դաշտի

    28 Մարտի 2024 - 13:18

    Ալի Նաղիևը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների ճակատագրի մասին

    28 Մարտի 2024 - 12:30

    «Հրապարակ». Փաշինյանի կողմնակիցները վախի մեջ են

    28 Մարտի 2024 - 12:12

    Գոզլու գյուղում նռնակներ և մարտագլխիկներ են հայտնաբերվել

    28 Մարտի 2024 - 11:35

    Տոկաև. Միջին միջանցքը ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարումների անվտանգությունը

    28 Մարտի 2024 - 11:24

    ԱԵԳԽ. Եվրախորհրդարանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին

    28 Մարտի 2024 - 11:07

    Այխան Հաջիզադեն՝ Ռասմուսենի խմբի զեկույցի մասին

    28 Մարտի 2024 - 10:49

    Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում. Զախարովա

    28 Մարտի 2024 - 10:33

    Փաստեր Սալահադդին Այուբիի թյուրքական արմատների մասին. Մաս II

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    28 Մարտի 2024 - 10:10

    Հիքմեթ Հաջիևը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասին. նա մոռացել է իր զեկույցում նշել վճարված գումարի մասին

    28 Մարտի 2024 - 09:48

    «Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է». Զախարովա

    28 Մարտի 2024 - 09:12

    Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը – պատասխանը՝ «Վերադարձ Ղարաբաղ» միավորման զեկույցում

    27 Մարտի 2024 - 20:42

    Trading Economics-ը հրապարակել է Ադրբեջանի տնտեսական աճի կանխատեսումը

    27 Մարտի 2024 - 20:29

    Բլոգեր Աղաջանյան. Հայաստանը կարող էր միլիարդներ ստանալ ադրբեջանական նավթի տարանցման համար

    27 Մարտի 2024 - 20:17

    Հայաստանը դրված է վաճառքի. ո՞վ է նրանով առևտուր անում

    Անունը, Հակոբ, անունը։

    27 Մարտի 2024 - 19:58

    Նիկ Մեդիչ. COP29-ը հնարավորություն է արագացնելու կանաչ անցումը ամբողջ աշխարհում

    27 Մարտի 2024 - 19:37

    Խոջալիում հիմնվում է Շեհիդների ծառուղի

    27 Մարտի 2024 - 17:34

    Սիմոնյանը Գազախի չորս գյուղերի մասին. Սա Ադրբեջան է

    27 Մարտի 2024 - 17:24

    Ադրբեջանը ընդդեմ ահաբեկչության. համապարփակ անվտանգության ռազմավարություն

    27 Մարտի 2024 - 17:07

    Մոդեստ Կոլերով. Հայաստանն այլևս չի հետաքրքրում Ռուսաստանին

    27 Մարտի 2024 - 16:58

    Իլհամ Ալիևը հաստատել է Հիփոթեքային հիմնադրամի կանոնադրության փոփոխությունները

    27 Մարտի 2024 - 16:56

    Քանի՞ զբոսաշրջիկներ են ընդունել Ադրբեջանի ազգային զբոսայգիերը տոնական օրերին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Մարտի 2024 - 16:52

    Այսպես է ՆԳՆ-ն մաքրում Խանքենդին հայկական զենքից

    ՖՈՏՈ

    27 Մարտի 2024 - 16:19

    Սիրիական սցենարը Հայաստանի համար

    Մեկնաբանում են Պոլոսկովան և Գոլցմանը

    27 Մարտի 2024 - 15:56

    Նահատակի հրաժեշտի արարողություն է անցկացվում, ում աճյունը հայտնաբերվել է Խոջալիում

    27 Մարտի 2024 - 15:40

    Ե՞րբ է սկսվելու Խոջալուի վերաբնակեցման առաջին փուլը

    27 Մարտի 2024 - 15:27

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ