«Ղարաբաղի ամայի հողերն ու ծակծկված տապանաքարերը ընդմիշտ կհիշվեն»
    Ալեքսանդր Գուր-Արյեն՝ Caliber.az կայքում

    Հարցազրույց  24 Փետրվարի 2023 - 18:30

    Վադիմ Մանսուրով
    Caliber.Az

    Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը, անշուշտ, այժմ վերելքի, նոր կապերի ու հնարավորությունների փուլում է։ Ցավոք սրտի, այս ամենը տեղի է ունենում ոչ ամենահասարակ ժամանակներում. Իրանն ու Հայաստանը սրում են իրավիճակը տարածաշրջանում, իսկ ռուս-ուկրաինական պատերազմը խաթարում է ողջ աշխարհի անվտանգությունը։

    Նման պայմաններում որ փոխադարձ շահերի և խնդիրների վրա է կառուցվում Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը։ Այս մասին Caliber.Az-ին տված հարցազրույցում իր կարծիքով կիսվել է՝ իսրայելական ITON.TV հեռուստաալիքի քաղաքական տեսաբան Ալեքսանդր Գուր-Արյեն։

    - Ինչպիսի՞ն են Ձեր կարծիքով, իսրայելա-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների առանձնահատկությունները, ինչպիսի՞ դինամիկա են դրանք ձեռք բերել մի շարք իրադարձությունների շնորհիվ՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացում, Իրանի ագրեսիվ հռետորաբանության ուժեղացում, ինչպես Թել Ավիվի, այնպես էլ Բաքվի դեմ։

    - Իսրայելա-ադրբեջանական կապերը ունեն հին պատմություն և միշտ զարգացել են վերընթաց գծով։ Վերջին շրջանում մեր տարածաշրջանում (նկատի ունեմ ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլ նաև Հարավային Կովկասը) իրավիճակը կտրուկ սրվել է, և դա մեծապես կապված է՝ իր ռազմական հզորությունը զարգացնելու, միջուկային զենքի տեխնոլոգիային տիրապետելու Իրանի աճող հավակնությունների հետ։ Միջուկային Իրանը վտանգավոր է ոչ միայն Իսրայելի, այլ նաև տարածաշրջանի բոլոր հարեւան՝ ներառյալ Իսրայելի հետ «Աբրահամի համաձայնության» մեջ մտնող սուննի արաբական երկրների համար։ Նման Իրանը ոչ պակաս վտանգավոր է նաև Ադրբեջանի համար։ Ուստի ջանքերի համախմբումը, որպեսզի Իրանը չտիրապետի միջուկային զենքին՝ առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում նաև Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերություններում։

    Չի կարելի չասել նաև այն մասին, որ այսօր նկատվում է Իսրայելի և Թուրքիայի միջև շոշափելի ջերմացում, ինչը նշանակում է, որ ամրապնդվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև ռազմական դաշինքը Թուրքիայի, Ադրբեջանի և «Աբրահամի համաձայնագրի» արաբական սուննի պետությունների միջև մի կողմից, և Իսրաելի հետ՝ մյուս կողմից։

    Ընդ որում ոչ ոք չի թաքցնում, որ նոր գործընկերային հարաբերությունները ուղղված են ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, այլ նաև միջուկային Իրանին դիմակայելուն։ Ես դա անհրաժեշտ եմ համարում, թեկուզ միայն այն պատճառով, որ վերջերս ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Իրանը բարձրացրել է ուրանի հարստացման մակարդակը և գրեթե հասել է այն կրիտիկական սահմանին, որի դեպքում ստեղծվել է առաջին միջուկային ռումբը, որը հետագայում նետվել է Հիրոսիմայի վրա: Այսինքն առկա է գնալով ավելի սրվող և ավելի վտանգավոր իրավիճակ։

    Արեւմտյան առաջատար երկրների հետ Իրանի հարաբերություններում շրջադարձային կետ է դարձել՝ ռուս-ուկրաինական պատերազմում Թեհրանի Մոսկվայի կողմն անցնելը։ Իրանը նախ սկսեց Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարել, իսկ այժմ արդեն տեղեկատվություն կա, որ այնտեղ են մատակարարվում իրանական միջին հեռահարության հրթիռներ։

    Եվ եթե նախկինում ԱՄՆ-ը ու Եվրոպան պնդում էին շարունակել բանակցությունները Իրանի հետ՝ հույս ունենալով վերսկսել միջուկային գործարքը, ապա այժմ բոլորի համար պարզ է դարձել, որ Իրանը չարիքի առանցք է։ Հասկանալի է, որ համապատասխանաբար փոխվել է հռետորաբանությունը։ Նրա ոչ մեծ հույսը, որ կհաջողվի Իրանի հետ խաղաղ ճանապարհով պայմանավորվել այնուամենայնիվ կա, բայց ընդհանուր առմամբ բոլորը պատրաստվում են նրան, որ ստիպված կլինեն խնդիրը լուծել ուժային ճանապարհով։

    Իսրայելը դրան պատրաստվում է շատ մանրազնին, և այդ նախապատրաստման մեջ նա հույսը դնում է՝ «Աբրահամի համաձայնագրում» ներառված սուննի արաբական պետությունների աջակցության վրա։ Թել Ավիվը մեծ հաշվով հույս ունի Ադրբեջանի, էլ չասած Թուրքիայի աջակցության վրա՝ Անկարան նույնպես շահագրգռված չէ իր կողքին ունենալ միջուկային Իրան։

    Իսկ եթե վերադառնալ անցյալ… Իսրայելը Թուրքիայի հետ ունեցել է մի շարք դժվար տարիներ: Երբեմն մենք ունեցել ենք հրաշալի ռազմական գործընկերություն՝ Իսրայելը մասնակցում էր Թուրքիայի ռազմական տեխնիկայի վերասարքավորմանը. դա եղել է թուրքական տանկերի և ինքնաթիռների վերափոխում, էլեկտրոնիկայի փոխարինում։ Հիմա ամեն ինչ վերադառնում է, եղել է մեր նախագահի այցը Թուրքիա, նրա հանդիպումը Էրդողանի հետ։ Մենք փորձում ենք համագործակցության մակարդակը վերադարձնել առնվազն նախակոնֆլիկտային ժամանակաշրջանի մակարդակին։ Մինչդեռ նշեմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների «ձմռան» նույնիսկ ամենաեռուզեռ ժամանակ առևտրատնտեսական հարաբերությունները չընդհատվեցին, առևտրաշրջանառությունը մնաց բարձր և գործնականում չնվազեց։ Սա առաջին նշանն է, որ հակամարտությունը շինծու էր և ոչ իրական։ Որովհետև բիզնեսն ամենասուրն է արձագանքում բոլոր քաղաքական հակամարտություններին։ Հետևաբար, մենք այժմ համագործակցության մեջ ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հարաբերությունների՝ և՛ ռազմական, և՛տնտեսական առումով հզոր այս եռանկյունում մենք կարող ենք հաջողությամբ դիմակայել Իրանի հավակնություններին։ Իսկ եթե հաշվի առնենք նաև «Աբրահամի համաձայնագրի» մեջ մտնող սուննի արաբական պետությունների աջակցությունը, ապա դա կարող է լինել այն իրական ուժը, որը կարող է կանգնեցնել միջուկային Իրանին։ Կներեք, բայց ես չեմ հավատում, որ Եվրոպան ինչ-որ կերպ կներքաշվի այս հակամարտության մեջ և կփորձի ինչ-որ ուժային գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ։ Եվրոպան կանի միայն հայտարարություններ և կարտահայտի մտահոգություններ։ ԱՄՆ-ը, իհարկե, կարող է միջամտել, բայց իրականում տարածաշրջանում ամենապոտենցիալ ուժը՝ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան եռանկյունին է՝ «Աբրահամի համաձայնագրից» հարևան երկրների աջակցությամբ։ Հիշեցնեմ, որ դրանք են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն և Մերձավոր Արևելքի այլ երկրները։

    - Դուք եղել եք Ադրբեջանի ազատագրված տարածքներում, ականատես եք եղել տարածքների ականազերծմանը։ Ձեզ մոտ ի՞նչ տպավորություն մնաց Ղարաբաղ կատարած այցից հետո։

    - 2021 թվականի օգոստոսին ինձ հաջողվեց մի խումբ իսրայելցի լրագրողների հետ այցելել Ադրբեջան՝ ազատագրված տարածքներ։ Եղանք Շուշայում, այցելեցինք Աղդամ։ Երբ մենք մտանք այս տարածքը, անցանք բազմաթիվ անցակետերով, ստուգումներ, և ես այնպիսի զգացողություն ունեի, որ ես ներկա եմ որպես Անդրեյ Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմում կերպար։ Այնտեղ, որտեղ դուք հայտնվում եք՝ վտանգի ծայրահեղ մակարդակով ինչ-որ միստիկ-տիեզերական տարածքներ են. մի քայլ աջ, մի քայլ ձախ՝ ամեն ինչ ականապատված է: Հիշում եմ, թե ինչպես մեզ բացատրեցին, որ ականապատ տարածքներով Ադրբեջանն աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում։

    Ես ընդհանրապես տեղյակ էի իրադարձություններին, քանի որ ինձ միշտ հետաքրքրում էր ադրբեջանա-հայկական հակամարտության տարբեր տարիներին Ղարաբաղում տիրող իրավիճակը, բայց չգիտես ինչու կարծում էի, որ հայերը, երբ գրավեցին Ադրբեջանի տարածքները, սկսեցին այնտեղ որոշակի ապրելակերպ, շինարարություն իրականացնել, հող մշակել և այլն։ Այսինքն, եթե դուք ձգտում էիք գրավել ուրիշների տարածքները, ապա հավանաբար պատրաստվել էիք ինչ-որ բան անել դրանց հետ։

    Եվ ինձ, մեր ողջ պատվիրակության համար վիթխարի մեծ դարձավ այն ակնհայտությունը, որ բոլոր երեսուն տարներին այս հողերը եղել են բացառապես ամայի. այրված մեքենաների կմաղքներ, տներ, որոնցից ծխնելույզներ էին մնացել՝ մնացած ամեն ինչ ավերված ու թալանված էր, խրամատներ, բլինդաժներ և այնտեղ ինչ որ ձևով կյանք ստեղծելու, ինչ-որ բան կառուցելու, ինչ-որ բան բարելավելու նույնիսկ փորձի ակնարկ չկար։ Ուղղակի զարմանալի էր, ինքնաբերաբար հարց ծագեց՝ ինչո՞ւ էիք ամեն ինչ զավթել, եթե նույնիսկ չէիք պատրաստվում ինչ-որ կերպ յուրացնել այդ հողերը։

    Բայց չէ որ մենք բոլորս հիանալի գիտենք, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի հայկական սփյուռքը մեծ գումարներ է հատկացրել այդ տարածքների զարգացման համար, և մեծ ամոթահարություն ծագեց, երբ 44-օրյա պատերազմից հետո այստեղ հայտնվեցին լրագրողներ, իսկ համացանցում ազատագրված շրջաններից պատկերներ ու տեսանյութեր։ Եվ այդ ժամանակ այդ հովանավորները, նվիրատուները շոկի մեջ հարցրեցին՝ ներեցեք, իսկ որտե՞ղ են մեր փողերը: Իսկ ամբողջ գումարը պարզապես գողացվել էր։

    Բայց եթե խոսենք այցի ընթացքում ամենաուժեղ տպավորությունների մասին (նման կարծիքի են իմ բոլոր ընկերներ-գործընկերները), ապա դա Աղդամի ադրբեջանական գերեզմանատուն այցելելու պահն է։ Գերեզմանների գլխամասում անցքեր էին բացել, կարծում եմ, հասկանալի է թե ինչու՝ որպեսզի հասնել գանգերին ու դրանցից ոսկե ատամներ հանել։ Սա բացարձակ ցնցող տեսարան էր, մենք կանգնած էինք ու չէինք կարողանում շունչ քաշել, ուշքի գալ։ Այսպիսի բարբարոսություն կյանքումս չէի տեսել, ու երբեք չեմ մոռանա։ Մենք այդ գերեզմանոցը ցույց տվեցինք մի ֆիլմում, որը նկարահանել էինք այդ այցի ընթացքում։ Եվ դա իմ տեսածից իսկապես ամենասարսափելի տպավորությունն է:

    Բայց եղել են նաև լավ, դրական տպավորություններ։ Դա ադրբեջանցիների զարմանալի ջերմ վերաբերմունքն էր մեր խմբի նկատմամբ, երբ նրանք իմացան, որ մենք Իսրայելից ենք։ Շատերն անմիջապես շտապեցին գրկախառնվել, և սա կորոնավիրուսի ժամանակահատվածում էր՝ մոտիկ շփումները արգելված էին։ Բայց այստեղ ստիպված էիր խախտել բոլոր արգելքները։ Ես նաև հիշում եմ, որ ամենուր Իսրայելի դրոշներ էին. շրջաններում, Բաքվում՝ սա ուժեղ բան էր։

    Երկրորդ բանը, որն ինձ աներևակայելի զարմացրեց՝ հսկայական, վիթխարի շինարարությունն էր՝ ճանապարհների, հսկայական օդանավակայանի... Հիշում եմ, երբ մեքենայով մոտեցանք շինհրապարակին և մեզ ասացին, որ այս օդանավակայանը կընդունի ծանր ինքնաթիռներ, մենք նայեցինք միմյանց և քմծիծաղ տվեցինք. իբր, դե ինչ արած, տղաները երևակայում են։ Պատկերացրեք մեր զարմանքը երեք ամիս անց, երբ արդեն Իսրայելում տեսանք, որ այս ընթացքում ամեն ինչ իսկապես ավարտվել է, և ինքնաթիռներն արդեն վայրէջք են կատարել այս օդային նավահանգստում։ Դրան դժվար էր հավատալ։

    Բայց ոչ միայն դա. շինարարությունն ամենուր էր, այն ոգեշնչում էր, և միանգամայն պարզ էր, որ Ադրբեջանը կենսականորեն շահագրգռված է, որպեսզի այս հողի վրա կյանքը որքան հնարավոր է շուտ վերականգնվի։ Դրան, իհարկե, խանգարում են ականապատ դաշտերի հսկայական տարածքները։ Ինձ ցնցեցին այն մարդիկ, ովքեր մանուկ հասակում էին լքել Ղարաբաղը, կամ նույնիսկ ծնվել են, երբ նրանց փախստական ծնողները հաստատվել են այլ քաղաքներում։ Տեսեք ուրեմն, նրանք բոլորը նույն բանն էին պնդում. «Մենք ուզում ենք վերադառնալ, մենք անպայման պետք է վերադառնանք»: Սա հմայում է:

    Իսրայելը հանդես է գալիս այդ տարածքների վերականգնման առաջարկների մեծ փաթեթով, և միանգամայն ակնհայտ է, որ նախ և առաջ պետք է ապահովել այնտեղ գյուղատնտեսության և ոռոգման զարգացումը։ Իսրայելն այս ուղղությամբ շատ լավ զարգացումներ ունի։ Եվ այստեղ Ադրբեջանի հետ մեր երկրի համագործակցությունը զարգանում է, բացվում է գործունեության հսկայական դաշտ, հսկայական տարածքներ և հսկայական թվով մարդիկ պետք է վերադառնան այնտեղ... Եվ այդ քաղաքները, որոնք կառուցվում են այնտեղ՝ լինելու են ապագայի քաղաքներ։

    - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս քաղաքականությունը, որը մինչև հիմա հակված է ռեւանշիզմի եւ նոր պատերազմի կոչ է անում։

    - Ինձ թվում է, որ հենց հիմա է հայտնվել՝ այս հակամարտությունը լուծելու, բոլոր հարցերի շուրջ խաղաղ համաձայնությունների հասնելու եզակի հնարավորություն։ Բացատրեմ ինչու. երբ Հայաստանի թիկունքին՝ ուղիղ և փոխաբերական իմաստով կանգնած էր Ռուսաստանը, այդ թվում նաև երկրում տեղակայված ռուսական ռազմակայանը՝ Հայաստանը շահագրգռված չէր որևէ պայմանավորվածությունների մեջ, քանի որ ամբողջովին կախված էր Մոսկվայից։ Այո, նա հիմա էլ է կախված Ռուսաստանի Դաշնությունից, բայց իրավիճակը փոխվում է։ Հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, երբ մինչև նվազագույնը կրճատվել է ինչպես ռազմական տեխնիկայի, այնպես էլ ռուսական ֆինանսների աջակցությունը, հասունանում է այն ըմբռնումը, որ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների տեսական վերսկսման դեպքում Հայաստանը որևէ մեկի վրա հույս չի կարող դնել։ Ռուսաստանը չունի բավականաչափ տանկեր իր պատերազմի համար, իսկ Հայաստանի վրա նա պարզապես թքած ունի։ Ճիշտ է, հիմա Մակրոնն է մի քիչ յուղ լցնում կրակի վրա. հասկանալի է, որ Ֆրանսիայում հայկական լոբբիի ընտրողները ճնշում են նրան։ Եվ նույնիսկ Մյունխենի համաժողովի պանելային ֆորումներում նա հաջողացրել է հայտարարել, որ «Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանի լավագույն բարեկամը, Հայաստանը կարող է հույս դնել Ֆրանսիայի ցանկացած օգնության վրա» և այլն։ Հասկանալի է, որ դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց սա տալիս է նրա առիթը, որպեսզի Հայաստանը սկսի ինքնավստահություն դրսևորել և համառել։

    Քանի որ, ինչպես թվում է ինձ, հենց հիմա է եկել այն ժամը, երբ հնարավոր է Ղարաբաղն ազատագրել անօրինական զինված խմբավորումների մնացորդներից։

    Իմ կարծիքով, այնուամենայնիվ, Մյունխենի կուլիսներում Ալիևի և Փաշինյանի հանդիպումը իրոք որոշակի առաջընթացի շանս է.տալիս. մենք հասկանում ենք, որ դեռ շատ հեռու է որևէ պայմանավորվածությունից, նույնիսկ նախնական, բայց կողմերի միջև ցանկացած հանդիպումներ՝ հատկապես երկրների ղեկավարների միջև, իրոք կարող են օգնել՝ ճանապարհ բացել հետագա բանակցությունների համար։ Եվ ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա:

    Caliber.Az

    Դիտումներ: 180

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00

Արևմուտքը՝ կապված Հայաստանի հետ և կապի մեջ Իրանի հետ Իրադարձությունների ակնարկ Ֆարհադ Մամեդովի հետ

10 Ապրիլի 2024 - 10:42

Գրողը և հնագետը. քննարկումներ պատմության մասին Ազեր Զիյադլըն և Զաուր Հասանովը պատասխանում են Սամիթ Ալիևին

15 Ապրիլի 2024 - 17:32
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ լսումները

    19 Ապրիլի 2024 - 18:38

    Կրեմլը՝ Ալիևի և Պուտինի հանդիպման մասին

    19 Ապրիլի 2024 - 18:37

    Ալիևը հասավ Հայաստանի կողմից գրավված Ղազախի գյուղերի վերադարձին

    Ադրբեջանի ինքնիշխանության ամրապնդման նոր փուլը

    19 Ապրիլի 2024 - 18:25

    Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածության կարևոր կետերը

    19 Ապրիլի 2024 - 18:07

    Ի՞նչ են կոչ արել G7-ի արտգործնախարարները Բաքվին և Երևանին

    19 Ապրիլի 2024 - 17:54

    Բաքվի ֆրանսիական լիցեյը դադարեցնում է իր գործունեությունը

    19 Ապրիլի 2024 - 17:27

    Հայ վերլուծաբանը հաստատում է Caliber.Az-ի տեղեկությունը

    Բրյուսելի գաղտնի բանակցությունները

    19 Ապրիլի 2024 - 17:02

    Այսպես են ռուս խաղաղապահները հեռանում Ադրբեջանից

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 16:45

    ANAMA. Խոջավենդում մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 16:18

    Արևմուտքը կանգնած է պատասխանի առաջ

    Caliber.Az-ի հետաքննության հետքերով

    19 Ապրիլի 2024 - 15:30

    Ադրբեջանցի պատգամավորները քննարկում են Հաշվիչ պալատի գործունեությունը

    19 Ապրիլի 2024 - 14:30

    Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը գյուղատնտեսական հետազոտությունների ոլորտում

    19 Ապրիլի 2024 - 14:11

    Վաշինգտոնի կեղծավորությունը

    Եվ իրականությունը չընդունելը

    19 Ապրիլի 2024 - 13:45

    ASAN xidmət-ը և ՄԱԿ-ը համատեղ նախագիծ են սկսելու

    19 Ապրիլի 2024 - 13:40

    «Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 13:25

    «Հրապարակ». Փաշինյանը կգնա՞ Պուտինի երդմնակալությանը

    19 Ապրիլի 2024 - 12:53

    Միլիարդավոր եվրո հարյուրավոր նախագծերի համար. ՎԶԵԲ-ն՝ Ադրբեջանում ներդրումների մասին

    19 Ապրիլի 2024 - 12:35

    Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում Ղարաբաղում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 12:07

    «Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...»

    Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

    19 Ապրիլի 2024 - 11:54

    AZAL-ն առաջին չվերթն է կատարել Բաքվից Կարաչի

    19 Ապրիլի 2024 - 11:45

    Փաշինյանն ու Ռոքֆեյը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները

    19 Ապրիլի 2024 - 11:15

    Խանքենդիի մաքրում զենքերից՝ ինքնաձիգներից, նռնականետերից և արկերից

    ԹՎԵՐ՝ ՆԳՆ-ից

    19 Ապրիլի 2024 - 11:05

    COP29-ի նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ

    19 Ապրիլի 2024 - 10:40

    Թալեհ Քյազիմովը պատմել է COP29-ի կարևորության մասին՝ համաշխարհային ֆինանսիստների համար

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 10:16

    Ջոն Քերին այցելել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 10:02

    Ադրբեջանը COP29-ի շրջանակներում CICA-ի հետ քննարկել է գործընկերության հնարավորությունները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 09:56

    Ադրբեջանն ու Ավստրիան քննարկել են համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումը

    19 Ապրիլի 2024 - 09:40

    Սահիբա Գաֆարովա. Ֆրանսիան մտադիր է շարունակել գաղութատիրությունը Հարավային Կովկասում

    19 Ապրիլի 2024 - 09:15

    ԱՄՆ դեսպան. Մենք համերաշխ ենք Ադրբեջանի հետ՝ տարածքների ամբողջական ականազերծման նպատակին հասնելու համար

    19 Ապրիլի 2024 - 09:05

    Սամեդ Սեյիդով. Մենք հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի

    18 Ապրիլի 2024 - 18:44

    ԲՆԽ. Ադրբեջանը պայքարում է գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ

    18 Ապրիլի 2024 - 18:05

    Միլլի Մեջլիսում համաժողով է անցկացվում Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ

    18 Ապրիլի 2024 - 17:39

    Զախարովա. Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ՝ Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար

    18 Ապրիլի 2024 - 17:14

    Բաքուն երկինք է բարձրացել գրոհային ինքնաթիռներ

    Ուսումնական թռիչքների ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

    18 Ապրիլի 2024 - 16:58

    Աղդամի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը

    18 Ապրիլի 2024 - 16:57

    Պետական ծառայությունը՝ Խուդավենգի վանքում հայկական վանդալիզմի դրսևորումների մասին

    18 Ապրիլի 2024 - 16:30

    ԱՄՆ Պետդեպը դժգոհ է Caliber.Az-ի հետաքննությունից

    Փաստերը համառ բաներ են

    18 Ապրիլի 2024 - 15:48

    Հետահարված խփող փաստ

    ՌԽՔ. առաքելությունը ավարտված է

    18 Ապրիլի 2024 - 14:52

    Փաշինյան. Շատ լավ է, որ Ադրբեջանը 50 մետր հեռավորության վրա է

    18 Ապրիլի 2024 - 14:17

    Ադրբեջանը և ՎԶԵԲ-ը գնահատել են առաջիկա COP29-ի շրջանակներում իրականացվող նախագծերը

    18 Ապրիլի 2024 - 14:03

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ