Ակցիան Լաչինի ճանապարհին, հայերի սպառնալիքները և Փաշինյանի կեղծավորությունը
    Ամաշովը զրուցում է Ադնան Հուսեյնի հետ

    Հարցազրույց  18 Ապրիլի 2023 - 15:36

    Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում՝ Օրխան Ամաշովի հարցազրույցը էկոակտիվիստ Ադնան Հուսեյնի հետ։

    - Բարև Ձեզ, ավելի քան չորս ամիս է, ինչ ադրբեջանցի բնապահպան ակտիվիստները, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները գտնվում են Լաչին-Խանքենդի ճանապարհին, որտեղ բողոքում են Ղարաբաղի տարածաշրջանի բնական պաշարների անօրինական շահագործման դեմ։ Հիմնական պահանջը, որը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր պատասխանատվության տակ գտնվող տարածքներում հանքավայրերի մշտադիտարկումն է, մինչև այժմ չի կատարվել։ Սակայն, բողոքի ցույցերը զգալի ներդրում են ունեցել տեղերում գործերի վիճակի վրա։ Այսօրվա իմ հյուրը՝ Ադնան Հուսեյնը, հաստատ համոզված է որ ակտիվիստներն ավելի քան վճռական են նպատակադրված հասնել նրան, որպեսզի Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը դադարեցվի և շրջակա միջավայրն այլևս չաղտոտվի: Շատ շնորհակալ եմ, Ադնան: Հաճելի է Ձեզ այստեղ տեսնել:

    - Շնորհակալություն, Օրխան։ Շնորհակալություն հրավերի համար: Ես էկո ակցիաներին մասնակցում եմ առաջին իսկ օրվանից՝ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից։

    - Դուք այնտեղ եք եղել առաջին օրվանից, և ժամանակ առ ժամանակ ճամփորդել եք, Դուք գնացել եք Շուշայից, բայց հիմնականում եղել եք այնտեղ և կարողացել եք շփվել արտասահմանցի լրագրողների հետ։ Նախ, նախքան բողոքի ակցիայի նպատակի մասին հարցնելը, ես կցանկանայի Ձեզ հարցնել Ձեր անձնական մասնակցության պատճառների մասին: Ես համարում եմ, որ դեկտեմբերի 12-ը մեր պատմության մեջ կմտնի որպես ամենակարեւոր օրերից մեկը։ Ի՞նչի մասին էիք մտածում բողոքի ակցիաների նախորդ օրը և դրանց մեկնարկի օրը։ Ինչպե՞ս գիտակցեցիք իրավիճակի կրիտիկականությունը:

    - Իրադարձությունների սկսվելուց մեկ օր առաջ, մեզնից ոչ ոք գաղափար իսկ չուներ, թե ինչ է լինելու վաղը։ Ես հիշում եմ, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ես լուրեր էի կարդում, խմելով առավոտյան սուրճը, և ակցիայի մասին տեղեկացել եմ տելեգրամ-ալիքներում։ Լուրը դեռևս չեր տարածվել ավանդական լրատվամիջոցներում։ Բայց ես հաստատ հիշում եմ, որ դա տեղական տելեգրամ-ալիք էր, որը գրել էր Լաչինի ճանապարհից սկսվող բողոքի ակցիայի մասին։ Ես գիտեի նաև այն բանակցությունների մասին, որոնք անցկացվել էին մինչ բողոքի ակցիաների սկսվելը։ Եթե չեմ սխալվում, դա եղել է դեկտեմբերի 3-ին ու 7-ին։ Մեր բնապահպաններն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել էին Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։ Նրանք քննարկել էին հանքավայրերի հասանելիությունը, որոնք պետք է մշտադիտարկվեն: Արդյունքում կողմերը չկարողացան պայմանավորվել այն մասին, ինչը արդեն համաձայնեցված էր։ Եվ քանի որ մեր բնապահպաններն ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները հանքերի մուտքի հասանելություն չստացան, նրանք, օգտվելով իրենց իրավունքից, դուրս եկան ակցիայի։ Եվ նրանք այնտեղ կլինեն այնքան ժամանակ, մինչև նրանց մուտքի թույլտվություն չտրվի:

    Իմանալով դեկտեմբերի 12-ին նախորդող իրադարձությունների մասին և կարդալով այն մասին, որ մեր բնապահպանները գտնվում են Լաչին-Խանքենդի ճանապարհին, անմիջապես մտածեցի, որ սա կարևոր իրադարձություն է, նրանց հարկավոր է ցանկացած աջակցություն, որոնք կարող են ստանալ։ Ես զբաղվում եմ ձեռնարկատիրական գործունեությամբ՝ «re:Azerbaijan»-ը իմ նախագիծն է։ Մենք ճանապարհորդում ենք ամբողջ Ադրբեջանով, խթանում ենք զբոսաշրջությունը մեր երկրում։ Մենք նաև բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում Ադրբեջանի բարեկեցիկ ապագայի համար, և բնապահպանները կարևոր դեր ունեն մեր նախագծերում։ Մենք մասնակցել ենք լողափերի և գետերի ափերի մաքրման, ինչպես նաև ծառատունկի հետ կապված տարբեր ծրագրերի իրականացմանը։ Մենք Ղարաբաղի տարածքում ծառատունկ ենք իրականացրել նաև մինչեւ դեկտեմբերի 12-ը։ Ես արդեն ելք ունեի դեպի ազատագրված տարածքներ։ Ինձ մնում էր միայն նստել մեքենա ու գնալ Շուշա։ Երեկոյան հասա այնտեղ։ Այն, ինչ կատարվում է այնտեղ, արդեն կարծես ինչ-որ զանգվածային բան էր։ Եթե նայեք բողոքի ցույցերի առաջին օրվանից տեսագրական կադրերը, կտեսնեք, որ մենք դեմ առ դեմ կանգնած ենք ռուս խաղաղապահների հետ, և անկեղծ ասած, նրանք ուրախ չէին մեզ այնտեղ տեսնել։ Նրանք դժգոհ էին նրանից, որ մենք գտնվում էինք այն տարածքում, որը 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարության համաձայն գտնվում է իրենց ժամանակավոր վերահսկողության տակ։ Նրանք փորձեցին մեզ դուրս մղել Լաչինի ճանապարհից, բայց մեզ հաջողվեց դիմանալ։ Մեզ հաջողվեց կամք դրսևորել և ցույց տալ, որ մենք այստեղ ենք, որպեսզի պահանջենք այն, ինչը իրավամբ մեզ է պատկանում, որ մենք այստեղ ենք, քանի որ պահանջում ենք օրենքի վրա հիմնված մեր իրավունքները։

    Ադրբեջանական տարածքների ազատագրումից անմիջապես հետո, մեր բնապահպաններն ու փորձագետներն այցելել են տարածքների այն մասը, որը վերադարձել է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։ Մենք տեսանք, թե ինչի է հանգեցրել մեր բնական պաշարների ապօրինի շահագործումը։ Այն հանքերը, որոնք շահագործվել են հայերի կողմից 30-ամյա օկուպացիայի ընթացքում, և այն վնասը, որը հասցվել էր՝ ես չէի ցանկանա թերագնահատել այս վնասը, բայց վնասը չափազանց զգալի էր։ Կարելի է ասել, որ դա շատ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի վրա։ Ադրբեջանն ունի իր սեփական արբանյակները, որոնց օգնությամբ մենք կարող ենք ստանալ նրա պատկերը, թե ինչ է կատարվում այն տարածքներում, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում։ Մենք տեսանք, որ ապօրինի շահագործումը շարունակվում է։ Կան բազմաթիվ օրինական պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը մտահոգված նրանով, թե այնտեղ ինչ է կատարվում։ Թեև շահագործման գործընթացը կասեցված է, մենք մինչև հիմա ոչինչ չգիտենք այդ հանքավայրերի վիճակի մասին։ Մենք պետք է գնահատենք դրանց վիճակը, որպեսզի իմանանք, թե ինչի հետ գործ ունենք և ինչպես փրկել այն, ինչ հնարավոր է փրկել։

    - Եվ որպեսզի դա տեղի ունենա, մեզ անհրաժեշտ է անցկացնել մշտադիտարկում, որովհետեւ այս ստուգումը թույլ կտա գնահատել վնասը, վերլուծել վնասի հետեւանքները։ Մշտադիրտարկում անցկացնելու պահանջը մինչև հիմա չի կատարվել, բայց եղել են մի քանի կարևոր փոփոխություններ։ Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործումը հասցվել է նվազագույնի։ Ինչպես նշեցիք, ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավոր պատասխանատվության տարածքում ապօրինի շահագործումը դադարեցվել է։ Ի՞նչ եք կարծում ձեռք բերված գործընթացի մասին:

    - Դուք միանգամայն իրավացի եք՝ Լաչինի ճանապարհի ապօրինի, նույնիսկ ավելի շուտ հանցավոր օգտագործման մասին Ձեր ասածի մեջ։ Լաչինի ճանապարհը նախատեսված է մարդասիրական բեռների, մարդասիրական օգտագործման, մարդկանց, Ղարաբաղի տարածքում ապրող մեր հայազգի քաղաքացիների համար։ Դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի նրանք կարողանան ստանալ անհրաժեշտ ապրանքներ, որպեսզի կարողանան տեղաշարժվել և գնալ Հայաստան և վերադառնալ։ Սակայն ճանապարհը նախատեսված չէ մեր բնական ռեսուրսների արտահանման, զենքի և ականների ներկրման համար, որոնք վերջնական հաշվով կօգտագործվեն մեր դեմ։ Այն նախատեսված չէ իրանցի լրտեսներին թողնելու համար, ովքեր այցելում են Ղարաբաղ, որպեսզի ապագայում ինչ-որ ձևով այդ նույն զենքը օգտագործեն մեր դեմ։ Կարծում եմ, որ այս ամենի կասեցումը՝ շատ կարեւոր առաջընթաց է։

    - 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության տեքստից հետևում է, որ Լաչինի ճանապարհի օգտագործումը պետք է իրականացվի մարդասիրական ռեժիմին համապատասխան, և ձեր (բնապահպանների-Խմբ.) ֆիզիկական ներկայությունը այնտեղ շատ կարևոր է, քանի որ դրանով իսկ դուք կարող եք ապահովել հենց այդ ռեժիմի պահպանումը։ Ձեր այնտեղ գտնվելու ընթացքում դուք ականատես եղաք և տեսագրել եք անթիվ քանակությամբ տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են ՌԽՔ-ին և ԿԽՄԿ-ին պատկանող ավտոմեքենաները երկու ուղղություններով անարգել շարժվում ճանապարհով, և ակնհայտ է, որ ոչ մի շրջափակում չկա։ Հայկական կողմը մինչև հիմա խոսում է շրջափակման, հումանիտար ճգնաժամի մասին, և արտասահմանում որոշ մարդիկ աջակցում են այդ պնդումները։ Հաշվի առնելով բոլոր ապացույցները, ի՞նչ եք կարծում, նրանք ինչո՞ւ են մինչև հիմա խոսում շրջափակման մասին։

    -Որովհետև եթե նրանք չխոսեն շրջափակման մասին, ապա ստիպված կլինեն խոստովանել, որ շահագործում են մեր բնական պաշարները։ Նրանք պետք է խոստովանեն, թե ինչ են արել, և համաշխարհային հանրությունը կկենտրոնանա այս բողոքի պատճառների վրա։ Հետևաբար, տարածելով ապատեղեկատվություն և խեղաթյուրելով փաստերը՝ հայերը համաշխարհային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին շեղում են բողոքի հիմնական պատճառներին անդրադառնալուց։ Դա նրանց շահերի մեջ չի մտնում, քանի որ բողոքի ակցիաների պատճառների մասին խոսելը կբացահայտի հայերի անօրինական գործունեությունը։ Դա կբացահայտի նաև շրջակա միջավայրի աղտոտվածության և էկոլոգիայի փաստը։ Իհարկե, նրանք կնախընտրեն գոյություն չունեցող շրջափակման մասին հռետորաբանություն անցկացնել: Եվ ինչպես ասացիք, այն որ ոչ մի շրջափակում չկա, դա ապացուցող տեսանյութերի թիվը անհամար է։ Երկու ուղղություններով անցել է ավելի քան 7000 մեքենա։ Ամեն օր մենք տեսնում ենք, որ այս ճանապարհով անցնում է միջինը 100 մեքենա։ Մինչև եզրերը բեռնված տասնյակ բեռնատարներ մարդասիրական օգնություն են հասցնում։ Տասնյակ բեռնատարներ վառելիք են հասցնում Խանքենդի։ Տեղում տեսնում ենք, որ ոչ մի հումանիտար աղետ կամ ճգնաժամ չկա, իրականում նրանք ստանում են ոչ միայն մարդասիրական բեռներ, ինչպես, օրինակ սնունդ ու դեղորայք, այլ նույնիսկ նորագույն այֆոններ։

    - Կարծես թե նրանց կյանքը նույնիսկ մի փոքր բարելավվել է դեկտեմբերի 12-ից հետո ...

    - Այո, գիտեք, ինձ դուր է գալիս, որ երբ մտնում ես ինստագրամ, ապա չէ-որ պետք է մուտքագրես այն վայրը, որը ցանկանում ես դիտել, և այստեղ տեսնում ես ղարաբաղցի հայերի կողմից վերջին 24 ժամում հրապարակված բաց աքաունթների սթորիսներ։ Եվ ամեն երեկո նայում եմ, թե ինչ են նրանք հրապարակում։ Այդ սթորիսները ցույց են տալիս, թե ինչպես են նրանք նորմալ կյանք վարում, հանդիպում ընկերների հետ, հաճախում ռեստորաններ, կարող են ուտել ցանկացած ուտելիք՝ լինի դա տեղական, թե եվրոպական, այցելում են սուշի բարեր, խմում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ։ Երբեմն տեսնում եմ սթորիսներ, որտեղ տեղացի բլոգերները բացում են նոր ապրանքների փաթեթավորումը՝ սա այժմ շատ տարածված է: Նրանք բացում են դիզայներական հագուստն ու կոսմետիկան: Տեսանյութում ասում են, որ այս փաթեթն իրենց է հասցվել, իսկ ստանալու միակ ճանապարհը Լաչինի ճանապարհն է։ Այս ամենը վկայում է այն մասին, որ իրավիճակն այն չէ, ինչ նրանք փորձում են ցույց տալ աշխարհին։ Շատ ափսոս, որ նրանց հաջողվում է ամեն ինչ այդպես շրջել՝ օգտագործելով 21-րդ դարում հասանելի բոլոր միջոցները: Իրավիճակը տեղում ստուգել համար, ներկայիս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ընդամենը մի քանի վայրկյանում բացահայտել ցանկացած սուտ։ Նույնիսկ ձեր հեռախոսը կարող է տալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

    - Շատ հետաքրքիր է, որ գլոբալ դերակատարների կողմից ընդունված դիրքորոշումը նույնպես փոխվել է։ Սկզբում նրանք խոսում էին «մարդասիրական ճգնաժամի» մասին, իսկ հիմա խոսում են «հումանիտար ճգնաժամի ռիսկերի» մասին։ Դուք տեսնում եք, թե ինչպես են նրանք այժմ այլ կերպ արտահայտում այն, ինչ կատարվում է այնտեղ։ Որքան ես հասկանում եմ, երբ հայերն ասում են, որ «շրջափակումը» պետք է հանվի, նրանք ուզում են, որպեսզի իրավիճակը վերադառնա նախքան դեկտեմբերի 12-ի պահին, այսինքն, նրանք ուզում են, որպեսզի բոլոր բացասական գործընթացները, ինչպես օրինակ՝ Լաչինի ճանապարհի չարաշահումը նորից հնարավոր դառնա։ Սա այն է, ինչ նրանք նկատի ունեն, երբ խոսում են շրջափակման մասին։ Ես կցանկանայի Ձեզ հարցնել ձեզ հայ անբարյացակամների մասին, քանի որ մի քանի անգամ հարձակման եք ենթարկվել սոցցանցերի հայ օգտատերերի կողմից։ Ձեր թվիթեր-աքաունթը նույնպես «ռմբակոծել» են բռնության մասին բազմաթիվ հաղորդագրություններով: Դուք ինչպե՞ս եք գլուխ հանում այս ամենից։

    - Նման բան առաջին անգամ չէ, որ պատահում է ինձ հետ։ Հիշում եմ, թե ինչպես 2020 թվականի պատերազմի ժամանակ ես նույնպես ակտիվորեն էջեր էի անցկացնում սոցցանցերում, որպեսզի աջակցեմ մեր տարածքների ազատամարտին, որովհետև մենք շատ երկար ժամանակ ենք ապրել այդ ցավի հետ, ու համաշխարհային հանրությունը և միջազգային կազմակերպությունները ոչինչ չարեցին բացի նրանից, որ ընդունեցին բանաձեւեր, որոնք պարզապես անտեսվեցին հայկական կողմից։ Կարևոր էր, որպեսզի համաշխարհային հանրությունը իմանար, որ մեր պատերազմն արդար է, այն պետք է մեղմացնի մեր ցավը։ Այդ ժամանակ ես արդեն ընդհարվել էի սպառնալիքների, վիրավորանքների, առցանց-նվաստացումների։ Ես արդեն վարժվել եմ դրան, քանի որ եթե արձագանքեմ, նրանք ավելի ագրեսիվ կդառնան, և վիրավորանքները ու հալածանքը ավելի շատ կլինեն։ Սակայն, երբ դու պարզապես դրանք անտեսում ես, դրանք թուլանում են: Նրանք տեսնում են, որ վատնում են իրենց ժամանակը և սկսում են հարձակվել այլ մարդկանց վրա, մինչև գտնեն մեկին, ում կարող են «հասցնել»։ Ներկա ժամանակ ես ուղղակի փորձում եմ անտեսել դրանք ու ձեւացնել, որ գոյություն չունեն։

    - Կողմնակի ինչպիսի՞ ամենաանհեթեթ պնդումներ են եղել Ձեզ համար։

    - Դրանք շատ են եղել: Մոնա անվանել, օրինակ՝ «Ադրբեջանի ընդգրկումը Հայաստանի կազմի մեջ»։

    - Ինչպես նաև, հավանաբար, Կոկա-Կոլայի մասին զահլա տարած պնդումնե՞րը:

    - Սա արդեն հին, գուցե նույնիսկ ավելի հին պնդում է քան ինքը՝ Կոկա-Կոլան։ Մյուս պնդումները ներառում էին այնպիսի անհեթեթություն, ինչպիսիք են՝ «Ադրբեջանի պատմությունը, մշակույթը, ավանդույթը և խոհանոցը պատկանում են Հայաստանին»: Եղել են նաև բավականին կոպիտ վիրավորանքներ և անհանգստացնող սպառնալիքներ։ Բայց մենք չպետք է կենտրոնանանք դրանց վրա: Փորձում եմ փնտրել այն հայերին, ովքեր պատրաստ են երկխոսության։ Մենք կարող ենք չհամաձայնվել միմյանց հետ, բայց կարող ենք խաղաղ երկխոսություն վարել։

    - Այո, վարել քաղաքակիրթ երկխոսություն։

    - Կան շատ հարցեր, որոնք կարելի է քննարկել, կամ ծայրահեղ դեպքում կարող են ծառայել որպես երկխոսության միջոց։ Պարտադիր չէ խոսել քաղաքականության մասին, այն մասին, թե ով է ճիշտ, ով ոչ, սա առանց այն էլ հասկանալի է։

    - Սա հենց այն է, ինչի մասին ես ուզում եմ Ձեզ հարցնել։ Այս բողոքի ակցիան բացառապես խաղաղ է և միշտ այդպես է եղել։ Կարելի է մի քանի օրինակ բերել։ Մի հայ մոտեցել է ակտիվիստներին և օգնություն խնդրել։ Նրան շատ ջերմ են դիմավորել և տվել են այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Եթե հիշողությունս չի դավաճանում, եղել է ևս մի հայ, ով բժշկական օգնության կարիք է ունեցել և նրան տեղափոխել են Խանքենդի։ Եվս մեկ հետաքրքիր պահ՝ երբ սկսվեց էկոբողոքը, Ռուբեն Վարդանյանը Ղարաբաղում էր։ Մենք գիտենք, որ նա շատ թունավոր և վնասակար կերպար էր։ Նա հեռացվել է անջատողական ռեժիմում իր այսպես կոչված «պաշտոնից»։ Շատերը կարծում են, որ ուղիղ կապ կա էկո բողոքի ակցիաների մեկնարկի և Վարդանյանի հեռացման միջև։ Հաշվի առնելով այս ամենը, Դուք արդյո՞ք համարում եք, որ շարունակվող էկո-բողոքը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել ղարաբաղցի հայերի ադրբեջանական հասարակության մեջ վերաինտեգրման գործընթացի վրա: Երկխոսությունն ինքնին սկսվել է մարտի 1-ին, նշանակում է արդեն բողոքի ակցիայի մեկնարկից հետո։ Ինչ-որ կերպ կարելի է նկատել որոշակի կապ էկո-բողոքի և վերաինտեգրման գործընթացի միջև։

    -Ես կարծում եմ, որ դա կախված է անձամբ իրենցից, ամեն ինչ նրանց ձեռքերում է։ Ինչպես ասացիք, մենք արդեն բազմիցս ապացուցել ենք, որ մեր բողոքը խաղաղ է։ Մենք չենք խանգարում մարդասիրական բեռների տեղափոխմանը։ Մենք հանդիպեցինք մի տարեց հայի, ով մոլորվել էր եղանակային պայմանների պատճառով, որքան հիշում եմ։ Նա մոտեցավ մեզ, շատ ցուրտ էր։

    - Դա եղել է հունվարի՞ն, թե՞ դեկտեմբերին։

    - Եթե չեմ սխալվում, դա տեղի ունեցավ հունվարին։ Նա մոտեցավ մեզ, ասաց, որ սոված է, մրսում է, ծխախոտ չունի։ Մենք դիմավորեցինք նրան և ապահովեցինք այն ամենով, ինչ անհրաժեշտ էր: Բաժանվելիս իր հետ տանելու համար մենք նրան ուտելիք տվեցինք և մի երկու բլոկ ծխախոտ, քանի որ նա ակնհայտորեն անհանգստանում էր, որ ծխախոտը վերջացել է։ Այնուհետեւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձավ Ղարաբաղ։ Նա շատ երջանիկ էր թվում, անկեղծ ու շնորհակալություն հայտնեց մեզ, երբ գնաց։ Այդ մարդը մեր նկատմամբ ոչ մի ագրեսիա չդրսևորեց։

    Երկրորդ դեպքում, որը Դուք հիշեցրիք, մեր բժշկական անձնակազմը առաջին օգնություն է ցուցաբերել։ Եղել են մի քանի մարդիկ, ում բուժօգնություն է ցուցաբերվել։

    - Այո, մի քանիսը:

    - Երեքը կամ չորսը:

    - Երեքը կամ չորսը:

    - Նրանք բժշկական օգնության կարիք են ունեցել և ադրբեջանական կողմին պատկանող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Խանքենդիի կենտրոնական հոսպիտալ։ Սա իսկապես պատմական պահ է։ Ես խոսեցի այդ բժիշկների հետ, բուժանձնակազմի և շտապօգնության մեքենա վարող վարորդի հետ։ Եվ նրանք ասացին, որ հայերի կողմից թշնամանքի կամ ագրեսիայի չեն հանդիպել։

    Այն, ինչ տեղի ունեցավ հետո, հաջորդ առավոտը, երբ սփյուռքը հանդիպեց այս պատմությանը, այն ստացավ բոլորովին այլ նարատիվ: Նրանք չեղածը ներկայացրին որպես փաստեր։ Բայց այս պատմությունը արագ անհետացավ, քանի որ նրանք հասկացան, որ իրենց պնդումներն անհիմն են, քանի որ ոչ մի ապացույցներ չկար: Այնքան անհեթեթ էր։ Պատմությունը կայանում էր նրանում, որ իբր ռուս խաղաղապահներն են հիվանդներին հասցրել հիվանդանոց, այլ ոչ թե ադրբեջանցի բժիշկները։

    - Նրանք հերքե՞լ են, որ ադրբեջանական շտապօգնության մեքենայով են տեղափոխվել:

    - Ոչ, սկզբում ընդհանրապես չէին նշում ադրբեջանական բուժանձնակազմի մասին։ Հետո նոր ասացինք, որ «տղերք, այդ մենք ենք նրանց տեղափոխել, միգուցե նշեք այդ մասին»։ Նախ Խանքենդիում հայտարարեցին, որ քաղաք է ժամանել ադրբեջանական պետհամարանիշներով մեքենա։ Մենք հրապարակեցինք՝ հիվանդանոցի շտապօգնության մուտքի մոտ մեր շտապօգնության և այնտեղ կանգնած համազգեստով մարդկանց լուսանկարները։ Միայն դրանից հետո նրանք նահանջեցին և հրաժարվեցին այդ հռետորաբանությունից, քանի որ այն շարունակելու ոչ մի պատճառ չկար։

    Կարծես թե սփյուռքը ու նրան աջակցողները ուրախ չէին, որ Խանքենդիում հայտնվեցին բուժաշխատողներ, այլ ոչ թե ադրբեջանական բանակը։ Ես համարում եմ, որ սա շատ խորհրդանշական է, դա խաղաղ քայլ էր՝ այն, թե ինչպես է բուժանձնակազմը բերում հիվանդներին ու փրկում նրանց։ Դա պետք է լիներ դրական պատմվածք: Բայց հայկական սփյուռքը որոշեց գնալ իր ճանապարհով։ Ցավոք, նրա մտադրությունները ոչ մի կերպ չեն համաձայնեցվում մեր մտադրություններին, օրինակ՝ հասնել խաղաղության, աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման վրա։

    - Հետաքրքիր է, որ նշեցիք հայկական սփյուռքը, որը շատ ագրեսիվ է և ներդնում է պառակտում։ Ես գիտեմ, որ մի քանի տարի ապրել եք Վրաստանում՝ Թբիլիսիում։ 4 տարի, եթե չեմ սխալվում։ Եվ Ձեզ այնտեղ հաջողվել է շփվել բազմաթիվ հայերի հետ։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ Ադրբեջանի նկատմամբ ամենաշատ ատելությանը գալիս է հայկական սփյուռքից, այլ ոչ թե Հայաստանում ապրող հայերից կամ Ղարաբաղի հայ բնակիչներից։ Այնպես որ սփյուռքը հատուկ դեր է խաղում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ գտնվում է համեմատաբար ծանր վիճակում։ Այո, խնդիրները գալիս են սփյուռքից, բայց Հայաստանի ներսում էլ կան մարդիկ, ովքեր ինչ-որ չափով համաձայն են, որ Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր անհրաժեշտ է, քանի որ այդպես ավելի լավ կլինի Հայաստանի համար։ Ձեզ չի թվում արդյո՞ք, որ Նիկոլ Փաշինյանը ուռճացնում է իր նկատմամբ իրականացվող ճնշումները։ Դուք համարում եք արդյո՞ք, որ նա միտումնավոր ձգձգում է բանակցային գործընթացը, որովհետև շահագրգռված չէ խաղաղությամբ, թե՞ նա պարզապես թույլ է և չի կարող իր երկիրը համախմբել այս օրակարգին համապատասխան։

    - Դժվար է ասել, թե ինչ է կատարվում, քանի որ հռետորաբանությունն ու գործողությունները չեն համընկնում միմյանց հետ: Կամ Փաշինյանը անկեղծ չէ, կամ չի կարող վերահսկել իր իշխանությունը, քանի որ Հայաստանում քաղաքական ու ռազմականացված շրջանակները սադրանքներ են իրականացնում, թշնամություն են դրսևորում։ Հետո լսում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը խոսում տարածքային ամբողջականության մասին, որ նա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խոսում է խաղաղության պայմանագրի ստորագրման նշանակության մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է նրա կինը խոսում 11 000 դասալիքների մասին՝ նրանց ներկայացնելով որպես խորհրդանիշ, որ Հայաստանը պատերազմ չի ուզում Ադրբեջանի հետ։ Այս ամենի պատճառով դժվար է հասկանալ, թե ինչ ճնշում է գործադրվում հայկական սփյուռքի և ղարաբաղյան կլանի կողմից, սա կամ անկեղծության, կամ կառավարության նկատմամբ վերահսկողության թուլացման հարց է։ Բայց խաղաղությանը իրոք, ուրիշ այլընտրանք չկա։ Այսպես թե այնպես խաղաղություն ձեռք կբերվի, դա պարզապես ժամանակի հարց է, բայց ոչ տասնամյակների, ինչպես եղել է մինչև 2020 թվականը։ Ադրբեջանը թույլ չի տա, որ դա շարունակվի եւս 20-30 տարի։ Դա հաջորդ տարվա հարց է, հնարավոր է:

    - Ադնան, իմ վերջին հարցը կրկին կվերաբերվի էկո ակցիային։ Մի քանի օրից Դուք կվերադառնաք Շուշա։ Կարո՞ղ եք նկարագրել մի իրավիճակ, երբ Դուք և մյուս ակտիվիստները կարող եք ասել «այո, մենք հասանք մեր ուզածին»: Կարո՞ղ եք ինձ նկարագրել այդ իրավիճակի տարրերը, երբ կարող եք ասել՝ «խնդիր կար, բայց մենք կարողացանք լուծել»:

    - Երբ հասնենք հանքավայրեր և տեսնենք, թե ինչպես են տեղում մեր բնապահպաններն ու փորձագետները առանց որևէ խնդիրների մշտադիտարկում անցկացնում, երբ տեսնենք մշտադիրտարկման հարցում համագործակցություն, միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ հասել ենք մեր նպատակին։ Իրավիճակը, երբ մեր բնապահպանները տեղում իրականացնում են հանքերի մշտադիտարկման գործընթացը՝ սա է այն ամենը, ինչ ուզում ենք։

    - Ես հուսով եմ, որ այս նպատակին ավելի շուտ կհասնենք, քան մենք կարծում ենք։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Շատ շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար։

    - Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար:

    Caliber.Az

    Դիտումներ: 114

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Պատմական պահ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղադրվել է առաջին սահմանային սյունը

    23 Ապրիլի 2024 - 18:30

    Նախագահ Ալիևի կարևոր ուղերձները՝

    ՈՒՂԻՂ

    23 Ապրիլի 2024 - 18:20

    Ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Ադրբեջան

    23 Ապրիլի 2024 - 17:47

    Դրական ներդրում՝ Բաքվի և Մոսկվայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման մեջ

    Հաջիևը՝ Ալիևի Ռուսաստան այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 17:15

    Տանկային ստորաբաժանումների մրցումներ. ադրբեջանական բանակն ուժեղացնում է մարտական ​​պատրաստությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    23 Ապրիլի 2024 - 16:52

    Ալիև. Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ

    23 Ապրիլի 2024 - 16:41

    Ադրբեջանում արտադրվել է ավելի քան 7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա

    Այս տարի

    23 Ապրիլի 2024 - 15:58

    Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային

    Մայիսը թեժ է լինելու

    23 Ապրիլի 2024 - 15:49

    Մամեդով. Հայաստանի հայցը չի համապատասխանում Միջազգային դատարանի իրավասությանը

    23 Ապրիլի 2024 - 15:29

    Սլովենիան ողջունում է Բաքվի և Երևանի միջև կնքված համաձայնագիրը

    23 Ապրիլի 2024 - 15:22

    Պետքարտուղարություն. Իրանում էթնիկ ադրբեջանցիները խտրականության են ենթարկվում

    23 Ապրիլի 2024 - 13:03

    Կետերի և գծերի միջև. Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են ճշտել սահմանները

    23 Ապրիլի 2024 - 12:55

    COP29-ի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    23 Ապրիլի 2024 - 12:29

    Մեծ վերադարձ. ևս 39 ընտանիք վերադառնում է Ֆիզուլի

    23 Ապրիլի 2024 - 12:25

    Հորդանանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը

    23 Ապրիլի 2024 - 12:02

    Ջեյհուն Բայրամովը մեկնել է Չեխիա

    23 Ապրիլի 2024 - 11:26

    Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը

    23 Ապրիլի 2024 - 11:05

    Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով

    23 Ապրիլի 2024 - 10:40

    Իլհամ Ալիև. Մենք հպարտ ենք, որ ադրբեջանցի մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել ԲԱՄ-ի կառուցմանը

    23 Ապրիլի 2024 - 10:34

    Նախագահ. Ադրբեջանի և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների հիմքը դրել են Վլադիմիր Պուտինն ու Հեյդար Ալիևը

    23 Ապրիլի 2024 - 10:10

    «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել Ալիևի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 09:58

    Հեյդար Ալիևի գործոնը միշտ կարևոր դեր է խաղացել և կխաղա ՌԴ և Ադրբեջանի միջպետական հարաբերություններում. Իլհամ Ալիև

    23 Ապրիլի 2024 - 09:35

    Պուտին. Հեյդար Ալիևն ամեն ինչ արեց, որպեսզի ԲԱՄ նախագիծը կայանա

    23 Ապրիլի 2024 - 09:12

    Իրան. Օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում կայունության հաստատմանը

    22 Ապրիլի 2024 - 19:10

    Քաղաքագետ Մկրտչյան. Ցուցարարները՝ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու օրինական իրավունք են տալիս Ադրբեջանին

    22 Ապրիլի 2024 - 18:21

    Ադրբեջանի նախագահ. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանում Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը

    22 Ապրիլի 2024 - 18:18

    Սարմատները, թուրքերը և արդիականությունը

    Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

    22 Ապրիլի 2024 - 18:07

    Խանքենդին զենքից մաքրելը նորանոր ռազմաավար է բերում

    ԹՎԵՐ՝ Ադրբեջանի ՆԳՆ-ից

    22 Ապրիլի 2024 - 18:02

    Պեսկով. Ռուսական բազան դուրս բերելու Հայաստանի ցանկության մասին ազդանշաններ չկան

    22 Ապրիլի 2024 - 18:01

    Պուտին. Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

    22 Ապրիլի 2024 - 17:44

    Շոու՝ կանխատեսելի ավարտով

    Հայաստանը պարտավոր է կատարել պայմանավորվածությունները

    22 Ապրիլի 2024 - 17:38

    ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին

    22 Ապրիլի 2024 - 17:35

    Ղարաբաղում հերթական հայկական զենքի պահոց է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    22 Ապրիլի 2024 - 17:34

    Պուտինը՝ ԲԱՄ-ի կառուցման գործում Հեյդար Ալիևի նշանակալի դերի մասին

    22 Ապրիլի 2024 - 17:01

    Պեսկով. Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն ու դաշնակիցն է

    22 Ապրիլի 2024 - 16:36

    Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման համաձայնագիրը

    22 Ապրիլի 2024 - 16:28

    Ջրային ռեսուրսների պետական ​​գործակալությունը և BP-ն նախագծեր կիրականացնեն Ադրբեջանի շրջաններում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    22 Ապրիլի 2024 - 16:16

    ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան

    Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

    22 Ապրիլի 2024 - 15:55

    Ֆարիդ Շաֆիևը՝ Չինաստանի հետ համագործակցության մասին

    22 Ապրիլի 2024 - 15:49

    Հայ սակրավորները սկսել են ականազերծել Ասքիփարա գյուղի մոտակա տարածքները

    22 Ապրիլի 2024 - 15:18

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ