«Սահմանապահների դուրսբերումը չի փոխում Հայաստանում ՌԴ-ի ներկայության բնույթը»
    Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

    Հարցազրույց  14 Մայիսի 2024 - 14:54

    Samir Ibrahimov

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս տեղի ունեցած հանդիպումը տևել է մեկ ժամից ավել և բարեհաջող է ավարտվել։ Այդ մասին հայտել է Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը։ Երկկողմ հարաբերություններում խնդիրները սուր բնույթ չեն կրում և լուծվում են երկկողմ շփումների ընթացքում, ասել է նա։ Իր հերթին, հայկական կողմը առայժմ՝ հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարություն չի արել։ Միևնույն ժամանակ իշխանամետ ռեսուրսները հայտնում են, որ հանդիպմանը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Բայց ոչ միայն։ Նրանք նաև դուրս են բերվում հայ-ադրբեջանական սահմանին գտնվող դիրքերից, որտեղ տեղակայվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

    Հետաքրքիր է, թե ինչ է նշանակում այս գործընթացը: Ինչո՞ւ է Մոսկվան որոշել կրճատել իր ռազմական ներկայությունը Հայաստանում։ Արդյո՞ք հաջորդ քայլը կլինի ռուս սահմանապահների դուրսբերումը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից, իսկ մեկ էլ տեսար այնտեղ կփակվի նաև Գյումրիի ռազմակայանը։

    Caliber.Az-ի հետ այս առումով իրենց կարծիքներով կիսվել են օտարերկրյա փորձագետները:

    Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի (ՌԳԱ ՀՏՄՀԻ) Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի (Մոսկվա) ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը համարում է, որ իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե կոնկրետ հարցերի պրիզմայով, այլ ամբողջությամբ։

    «Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում վայրեչքի միտում կա, որը նախաձեռնվել է Հայաստանի ղեկավարության կողմից։ Եվ քայլ առ քայլ նա աստիճանաբար նվազեցնում է Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների իր ռազմավարական տեսլականը։ Դա երեւում է նաև Երեւանի օդանավակայանում նույն սահմանապահների հարցով որոշումից, և ՀԱՊԿ-ում գործունեության սառեցումից։ Եվ սպասվում էր, որ մնացած բոլոր տրեկներով էլ կլինի նույն պատմությունը։ Բայց, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, այնուամենայնիվ ժամանեց Մոսկվա և բանակցություններ ունեցավ Պուտինի հետ՝ ելույթ ունեցավ ԵԱՏՄ-ի Գերագույն խորհրդի նիստում։ Սա խոսում է այն մասին, որ, որպես նվազագույնը՝ տնտեսական առումով Հայաստանը չի հրաժարվում Ռուսաստանի հետ համագործակցությունից և չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ասում է Պրիտչինը։

    Սա իրականում նման բավականին դրական ազդանշան է, քանի որ Հայաստանը փորձում է հավասարակշռել, նշել է նա։

    «Այսինքն, ռազմաքաղաքական առումով նրանք փորձում են կենտրոնանալ առավելապես Արևմուտքի վրա, բայց հասկանում են, որ ոչ ոք չի պատրաստվում ստանձնել Ռուսաստանի դերը Հայաստանի հարցում և ապահովել նրա սոցիալ-տնտեսական կայունությունը և գոնե ինչ-որ հիմք տնտեսական աճի համար։ Հետևաբար, այստեղ ամեն ինչ նման է ինչ-որ հավասարակշռության: Փաշինյանը հասկանում է, որ առանց Ռուսաստանի չի կարող լուծել երկրի տնտեսական կայունության հարցը։ Հետևաբար նա փնտրում է հավասարակշռություն՝ առանց Ռուսաստանի հետ համագործակցությունից միանշանակ հրաժարվելու։ Սա առաջին կետն է։

    Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների ժամանակավոր տեղակայման կետերի դուրսբերումը՝ ընդհանուր առմամբ բավականին դրական ազդանշան է, քանի որ դա չի փոխում Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության բնույթը, մանավանդ, որ Բաքվի և Երևանի միջև ընթանում են խաղաղ բանակցություններ։ Համապատասխանաբար՝ այնտեղ ռուս սահմանապահներ այնքան էլ պետք չեն։

    Ինչ վերաբերում է Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից նրանց դուրս բերելուն՝ նման ենթադրություններ հնչում են փորձագետների շրջանում, բայց պաշտոնական մակարդակով ոչինչ չկա։ Հավասարապես ինչպես նաև Գյումրիում ռազմակայանի հարցով: Կարծում եմ, որ այստեղ նույնպես կա այն ըմբռնումը, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ և Արևմուտքն այնքան էլ վստահելի գործընկեր չէ, որ մեկ ժամվա մեջ փոխարինի Ռուսաստանին՝ այնտեղ տեղադրի իր բազան և դառնա իսկապես պատասխանատու Հայաստանի անվտանգության համար։ Սա հեռու է իրականությունից։ Հետևաբար ես հանդես չէի գա որևէ արմատական սցենարի օգտին, չէի կանխատեսի, որ մոտ ապագայում այս ու այն բաներ տեղի կունենան։ Պետք է հետևել իրավիճակին։ Գոնե այն փաստը, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները այժմ վերելք են ապրում, և առաջնորդները պարբերաբար հանդիպում են՝ Հայաստանի հետ են պահում դեպի Արևմուտք միանշանակ շրջվելուց: Որովհետև նման դեպքում Ռուսաստանի մոտ պարզապես այլ տարբերակ չի լինի, բացի Ադրբեջանի հետ քաղաքական, ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցության թերիրացված ներուժը իրացնելուց։ Դե սրանից էլ միայն Հայաստանը տանուլ կտա, քանի որ կհայտնվի առանց տարածաշրջանային լուրջ աջակցության»,- եզրակացություն է անում Պրիտչինը։

    Ինչպես ենթադրում է ռազմական և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մաիսայան (Թբիլիսի), տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ, Ռուսաստանի տեսանկյունից՝ նա ազատվում է «ավելորդ բեռից»։

    «Նախ և առաջ, այդ ստորաբաժանումները, բնականաբար, օգտագործվելու են Ուկրաինայի դեմ։ Թեև սրանք ԱԴԾ-ի զինծառայողներ են՝ Կուրսկի և Բելգորոդի ուղղություններում նրանց օգտագործումը շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար։

    Երկրորդը, կարծում եմ, որ Ռուսաստանը չի համաձայնվի հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից իր սահմանապահների դուրսբերման հետ։ Ինչպես նաև չի փակի Գյումրիում գտնվող իր ռազմաբազան և դուրս չի բերի Ռուսաստան։ Որովհետեւ սա արդեն կնշանակի դիրքերի հանձնում։ Իսկ ներկայիս Կրեմլի համար Հարավային Կովկասը հանդիսանում է ազգային շահերի պաշտպանության հիմնական միջուկը։ Այնպես որ, այս համատեքստում, կարծում եմ, մեծ խնդիրներ դեռ կլինեն»,- ասում է պրոֆեսորը։

    Նա տեսնում է, որ Մոսկվան երկակի դիրք է դրսևորում Հայաստանի և Վրաստանի նկատմամբ։

    «Այսինք, Վրաստանում նա ցանկանում է ամրապնդել Իրակլի Կոբախիձեի ռուսամետ կառավարությունը՝ «Վրացական երազանքի»։ Իսկ Հայաստանում պարզապես աջակցում է ղարաբաղյան կլանին և միաժամանակ երկակի քաղաքականություն են վարում Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, որպեսզի ինչ-որ կերպ պահպանի իր ազդեցությունն այդ երկրում։ Այսինքն, այս փուլում, ցավոք, Ռուսաստանը՝ Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա ճնշման լծակներ ունի, դրանք առայժմ չեն սպառվել։ Այնպես որ, չնայած Հայաստանում Մոսկվայի համար ոչ կրիտիկական նշանակություն ունեցող սահմանապահների մի մասի դուրսբերմանը, նա իր հիմնական աշխարհառազմավարական դիրքերը առայժմ չի հանձնում։ Ահա այսպես են, իմ կարծիքով, բացատրվում տարածաշրջանում Մոսկվայի գործողությունների ներկայիս դրդապատճառները», - եզրափակել է դոկտոր Մաիսայան:

    Caliber.Az

    Դիտումներ: 106

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Վրաստան. անդորր փոթորկից առա՞ջ Գելա Վասաձեն Caliber.Az-ի եթերում

13 Հունիսի 2024 - 10:36

Ղարաբաղի հռչակագիրը և Օրբանի ֆենոմենը Թոֆիկ Աբբասովը՝ Caliber.Az-ի եթերում

10 Հունիսի 2024 - 09:23

ՇՀԿ-ն, թուրքերը և իմաստների ստեղծումը Թալգաթ Կալիևը՝ Caliber.Az-ի եթերում

05 Հունիսի 2024 - 10:44

ՇՀԿ 2024. Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրությունը Ֆարհադ Մամեդովը՝ Caliber.Az-ի եթերում

04 Հունիսի 2024 - 16:53

Հայաստան և ԱՊՀ. Փաշինյանը ցուգցվանգի վիճակում է Փորձագիտական կարծիքներ Caliber.Az-ի եթերում

04 Հունիսի 2024 - 14:28

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը լուծվա՞ծ հարց է Սաբիտովն ու Մուլլոջանովը՝ Caliber.Az-ի տաղավարում

03 Հունիսի 2024 - 14:16
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ալիևը՝ Միլատովիչին. Ադրբեջանի և Չեռնոգորիայի համագործակցությունը լավ ավանդույթներ ունի

    13 Հունիսի 2024 - 13:15

    Խանքենդիի մաքրումը հայկական զենքից

    Ադրբեջանի ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

    13 Հունիսի 2024 - 13:10

    Սահիբա Գաֆարովան մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    13 Հունիսի 2024 - 12:20

    Azeri Light-ի գինը գերազանցել է 90 դոլարը

    13 Հունիսի 2024 - 12:06

    Ադրբեջանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընդունումը

    13 Հունիսի 2024 - 11:46

    Իլհամ Ալիևի պետական այցը Պակիստան՝ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    13 Հունիսի 2024 - 11:07

    Վրաստան. անդորր փոթորկից առա՞ջ

    Գելա Վասաձեն Caliber.Az-ի եթերում

    13 Հունիսի 2024 - 10:36

    Զաբուխ գյուղում բացվել է առաջին մանկապարտեզը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    13 Հունիսի 2024 - 10:08

    YouTube-ը հեռացրել է ադրբեջանական «Ղարաբաղ» երգի հայերեն գրագողությունը

    13 Հունիսի 2024 - 09:39

    Էրդողանն ասել է, թե երբ կարող է բացվել Հայաստանի հետ սահմանը

    13 Հունիսի 2024 - 09:03

    Ադրբեջանի վարկային բյուրոն ստացել է գրեթե 180 մլն հայտ

    12 Հունիսի 2024 - 18:55

    Բաքուն, Աստանան և Տաշքենդը համաձայնագիր կստորագրեն կանաչ էներգիայի ոլորտում

    12 Հունիսի 2024 - 17:47

    Ավարտվել է Իլհամ Ալիևի պետական այցը Պակիստան

    12 Հունիսի 2024 - 17:17

    Ռաշիդ Բեգլարյանի գործով դատավճիռ է կայացվել

    12 Հունիսի 2024 - 16:45

    Ուղեթաս

    «Հին աշխարհի հիստերիկները»

    12 Հունիսի 2024 - 16:17

    Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը

    «Ճիշտ չէ ստվեր գցել տարածաշրջանում խաղաղության վրա»

    12 Հունիսի 2024 - 15:47

    Իլհամ Ալիևը ծանոթացել է Պակիստանի Նուր Խան ՌՕՈՒ բազայում կազմակերպված ռազմական ցուցահանդեսին

    12 Հունիսի 2024 - 15:28

    Մոսկվան քաշում է Երևանի վզնոցը

    «Ազատ նավարկությունը» մոտենում է ավարտի՞ն

    12 Հունիսի 2024 - 14:14

    Ադրբեջանում կստեղծվի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի սեյսմոլոգիական մոնիտորինգի կենտրոն

    12 Հունիսի 2024 - 13:17

    Հայրենական պատերազմի ավելի քան 4 հազար մասնակիցներ հաշմանդամություն են ստացել

    12 Հունիսի 2024 - 12:41

    Բաքվում տեղի կունենա խորհրդարանական նիստ COP29-ի շրջանակներում

    12 Հունիսի 2024 - 12:07

    Շահբազ Շարիֆ. Ադրբեջանի հաղթանակը արդարության հաղթանակի օրինակ է

    12 Հունիսի 2024 - 11:39

    Մեկնարկել է Ադրբեջանի և Պակիստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը

    12 Հունիսի 2024 - 11:03

    Ցանկանում ենք տեսնել Ադրբեջանի և Հայաստանի հաշտությունը որքան հնարավոր է շուտ. Էրդողան

    12 Հունիսի 2024 - 10:52

    Քաշմիրցիների իրավունքները տասնյակ տարիներ անտեսվել և ոտնահարվել են. Իլհամ Ալիև

    12 Հունիսի 2024 - 10:31

    Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտել է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարի ելույթը

    12 Հունիսի 2024 - 10:12

    Լրանում է Թովուզի մարտերի չորրորդ տարելիցը

    12 Հունիսի 2024 - 09:36

    Բաքուն և Իսլամաբադը դարձել են քույր քաղաքներ

    12 Հունիսի 2024 - 09:15

    Իլհամ Ալիևը և Շահբազ Շարիֆը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ

    12 Հունիսի 2024 - 08:57

    «Gallup»-ейший (հիմարագույն) հարցում

    «Միացումի» մետաստազները

    11 Հունիսի 2024 - 18:06

    Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանը ցանկություն է հայտնել միանալ BRICS-ին

    11 Հունիսի 2024 - 17:17

    Իլհամ Ալիևն այցելել է Իսլամաբադի Ազգային հուշահամալիր

    11 Հունիսի 2024 - 16:10

    Հիքմեթ Հաջիև. Պակիստանի ՌՕՈՒ կործանիչներն ուղեկցում են Ադրբեջանի թիվ 1 բորտը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    11 Հունիսի 2024 - 15:39

    Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Պակիստան

    11 Հունիսի 2024 - 15:25

    Reuters. Ադրբեջանը նախատեսում է COP29-ում ստեղծել կլիմայի հիմնադրամ

    11 Հունիսի 2024 - 15:04

    «Бірлестік-2024». Ադրբեջանցի զինվորականները հաջողությամբ կատարել են հերթական առաջադրանքները

    11 Հունիսի 2024 - 14:20

    Ընտրություններ Ադրբեջանում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարող է ուղարկել ավելի քան 300 դիտորդ

    11 Հունիսի 2024 - 13:57

    Զանգվածային թունավորում ադրբեջանական գործարանում

    11 Հունիսի 2024 - 13:01

    Պետդեպ. ԱՄՆ-Ադրբեջան-Հայաստան հանդիպմանն ընդգծվել է տարածաշրջանային հարաբերություններում խաղաղության կարևորությունը

    11 Հունիսի 2024 - 12:23

    Ադրբեջանը պահանջում է Հայաստանից պատժել «Ղարաբաղ» երգի գրագողության մեղավորներին

    11 Հունիսի 2024 - 11:40

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ