ԱՄՆ-ը Իրանի դեմ. Պատերազմ, թե՞ գործարք
    Միխայիլ Մագիդայի դասավորությունը։

    Վերլուծություն  17 Հունվարի 2022 - 16:58

    Միխայիլ Մագիդ
    հրապարակախոս, արևելագետ, հատուկ Caliber.Az-ի համար

    ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային գործարքը կարող է կնքվել մոտակա մի քանի ամիսներին։ Կամ դա տեղի չի ունենա և այդ ժամանակ կարող է սկսվել պատերազմ։

    Ժամանակակից աշխարհում և Մերձավոր Արևելքում գլխավոր իրադարձություններից մեկը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններն են։ Դրա պաշտոնական անվանումն է՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլան։ Գործարքի տակ իրենց ստորագրություն են դրել ոչ միայն ԱՄՆ-ը և Իրանը, այլ նաև Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի դիվանագետները։ Միջուկային գործարքը ստորագրվել էր Լոզանում՝ 2015 թվականի ապրիլի 2-ին։ Դրա էությունը կայանում է նրանում, որ Իրանից հանվում են առավել ծանր պատժամիջոցները, մասնավորապես Թեհրանը ստանում է իր արտարժույթի հիմնական աղբյուրի՝ նավթի արտահանման իրավունք։ Դրա փոխարեն նա հրաժարվում է միջուկային զենք ստեղծելու փորձերից և ստանձած պարտավորությունները կատարելու ստուգման նպատակով իր տարածք է թողնում միջազգային տեսուչներին։ Գործարքը Իրանին թույլ է տալիս քաղաքացիական նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման համար ուրանի միայն 3,67 տոկոսով հարստացում։ Ռազմական նպատակների համար ուրանի հարստացման շեմային սահմանը կազմում է 90%։

    Գործարքը աշխատել է մինչև 2018 թվականը, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի կարգով դուրս եկավ նրանից։ Նա Իրանի վրա թափեց ողջ պատմության ընթացքում ամենածանր պատժամիջոցները. ընդհանուր առմամբ ավելի քան 1000 պատժամիջոց՝ երկրի տնտեսության բոլոր ոլորտների դեմ։ Այն բերեց տնտեսական խորը ճգնաժամի։ Այսօր Իրանում բնակչության կեսից ավելը (տարբեր գնահատումներով, 60%-ից մինչև 80%-ը) ապրում է աղքատության շեմից ցածր, կամ այդ մակարդակով։

    Ի պատասխան Իրանը մեկ տարի անց նույնպես սկսեց խախտել գործարքի պայմանները, ներառյալ ուրանի հարստացումը։ Զուգահեռաբար զարգանում է Իրանի հրթիռային ծրագիրը։ Մոտակա մի քանի ամիսների ընթացքում ԻԻՀ-ն կկարողանա ստանալ միջուկային մարտագլխիկների ստեղծման համար մինչև 90% հարստացված բավականաչափ ուրան, իսկ մասնագետների գնահատմամբ՝ մեկ տարի հետո նա կկարողանա այն ինտեգրել հրթիռային համակարգին, ստանալով լիարժեք միջուկային զենք։

    ԱՄՆ-ի նոր վարչակազմը, ի տարբերությբուն Թրամփի, շահագրգռված է գործարքին վերադառնալու մեջ։ Իրանի հետ դրա շուրջ բանակցությունները այսօր անցկացվում են Ավստրիայի մայրաքաղաքում։

    Ջո Բայդենի համար կարևոր է Արևելյան Ասիայում Ամերիկայի հիմնական պաշարները կենտրոնացնել նոր ռազմաքաղաքական և տնտեսական հսկա՝ Չինաստանին դիմակայելու վրա։ Այդ դիմակայությունը, ներառյալ երկու միջուկային գերպետությունների միջև Թայվանի կղզու վերահսկողությունը՝ ԱՄՆ-ին թույլ չի տալիս առաջվա պես զբաղվել Մերձավոր Արևելքով։ Ամերիկացիները կցանկանային որքան հնարավոր է արագ վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին և փակել այդ հարցը։ Նրանց համար, ժամանակակից պայմաններում բավական է կանխել տեսանելի ապագայում միջուկային Իրանի (Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հակառակորդ հանդիսացող երկիր) ի հայտ գալը։ Ի պատասխան դրան, նրանք պատրստ են ԻԻՀ-ին թույլ տալ նավթի առևտուր անել, միանալ միջբանկային SWIFT հաշվարկային համակարգին և դադարեցնել մի քանի ուրիշ պատժամիջոցներ, ինչը որոշակի աստիճանով կվերացնի Իրանի տնտեսական դժվարությունները։

    ԱՄՆ-ը կարծում է, որ ունեն ամուր դիրքեր, որովհետև պատժամիջոցների պայմաններում Թեհրանում վարչակարգը անկայուն է, սոցիալ տնտեսական իրավիճակից դժգոհ բնակչության զանգվածային բողոքները անընդհատ ցնցում են իրավիճակը։

    Սակայն Իրանը, չնայած գործարքում իր ամբողջ շահագրգռվածությանը, այնքան էլ հակված չէ դեպի զիճումների, ինչպես անցած անգամ։ Եվ բանը նրանում չէ, որ իշխանության է եկել հետադիմական և կոշտ նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Ավելի շուտ ընդհակառակը, նրա իշխանության գալը արտացոլում է գործարքի նկատմամբ իրանական ղեկավարության առավել կոշտ դիրքորոշումը։ Այդ առավել կոշտ դիրքորոշւմը այսօր գրավում է Իրանի Գերագույն (հոգևոր) առաջնորդ, մեծ այաթոլլա Ալի Համենեին։ Հատկապես նրա ձեռքում է կենտրոնացված բացարձակ իշխանությունը։ Իրանի նախագահը՝ ավելի շուտ թույլ վարչապետ է՝ հզոր, ցմահ ընտրված հոգևոր առաջնորդի պայմաններում։ Այո և Իրանում նախագահի իսկական ընտրություններ չկան. ընտրությունների նախօրեին առաջնորդի հետ կապված Պահպանության խորհուրդը, որը սահմանադրական մարմին է (Գերագույն Իսլամական Սահմանադրական դատարանի նման մի բան), մոտ 600 թեկնածուներին արգելեց ընտրություններին մասնակցելու, այդ թվում՝ Ռաիսիի ամենաուժեղ մրցակիցներին։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանում միլիոնավոր հարկադիր պետական ծառայողներ քշվում են ընտրություններին Համենեիի թեկնածուի օգտին քվեարկելու հրամանով, և հաշվի առնելով այն, որ իրանցիների կեսից պակասն է եկել ընտրություններին, իսկ եկածներից 4 միլիոնը փչացրել են քվեաթերթիկները, կարելի է ասել, որ ընտրությունները, որպես այդպիսին՝ չեն եղել։ Ավելի շուտ դա Ռաիսիի նշանակումն էր որպես նախագահ։

    Վերադառնալով միջուկային գործարքին. թվում է, թե Իրանի ղեկավարությունը այդքան էլ հակված չէ դրա նկատմամբ, ինչպես 2015 թվականին, և բանը, կրկնում եմ, նոր նախագահ Ռաիսում չէ։ Պատճառը նախ և առաջ կայանում է նրանում, որ գործարքում մեծ իմաստ չեն տեսնում՝ ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ դուրս գալ նրանից, ինչպես ցույց է տվել Թրամփի փորձը և նորից սկսել Իրանի տնտեսությունը պատժամիջոցներով քայքայել։ Այսինքն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պարտավորությունները արժեք չունեն։ Բացի դրանից, ԱՄՆ-ՉԺՀ դիմակայության պայմաններում իրանցիները զգում են, որ նրանց դիրքերը ուժեղացել են։ ԱՄՆ-ը նվազեցրել է իր ուժերը Պարսկական նեղուցում, զորքերը դուրս են բերել Աֆղանստանից, մի խոսքով, նրանց պետք չեն Իրանի հետ խնդիրներ, և հատկապես այդ պատճառով Թեհրանը կարող է նրանց համար խնդիրներ ստեղծել, այնպես որ բանակցություններում նրա դիրքերը ամրապնդվում են։ Այժմ իրանցիները կարող են ավելի կոշտ պահանջներ առաջարկել ամերիկացիներին։ Այսպես, նրանք պահանջում են ԱՄՆ-ում միջուկային գործարքից դուրս գալը թույլ չտալու մասին օրենքի ընդունում։ Այդպիսի օրենքը, Իրանի կարծիքով, կարող է ընդունել ԱՄՆ-ի Սենատը։ Բացի դրանից, նրանք համառում են այն առումով, որ ԱՄՆ-ը նախ պետք է վերացնի Թրամփի կողմից ներմուծված բոլոր պատժամիջոցները, իսկ միայն հետո Իրանը կվերադառնա գործարքին։
    Ամերիկացիները իրանցիների այդ պայմանները համարում են ոչ լուրջ և չեն ուզում դրանք նույնիսկ քննարկել։ Օրինակ, եթե նույնիսկ Բայդենի վարչակազմը ցանկանար իր ձեռքերը կապել Սենատի կողմից ընդունված օրենքով, հենց Սենատը, որտեղ այս հարցի կապակցությամբ կան ուժեղ տարաձայնություններ, հազիվ թե ընդունի նման օրենք։ Բացի դրանից, ԱՄՆ-ը իր դիրքերը համարում է ուժեղ։ Չէ որ պատժամիջոցների պատճառով Իրանը պարբերաբար ցնցում են զանգվածային բողոքները և նույնիսկ ապստամբությունը՝ վարչակարգը կարծես գտնվում է հրաբխի վրա, հասարակությունը դժգոհ է տնտեսության վիճակից։ Նույնիսկ Իրանի ներսում կազմակերպված ընդդիմության բացակայությունը ոչինչ չի փոխում, Ռումինիայում Չաուշեսկուի և Եգիպտոսում Մուբարաքի վաչակարգերը ընկան ինքնաբերական հեղափոխությունների ձեռքով։ Իսկ քանի որ ԱՄՆ-ը, ինչպես նաև Իրանը իրենց դիրքերը համարում են ուժեղ՝ նրանք զիճումների չեն գնա։

    Վերջին ժամանակներում սկսել է թվալ, որ բանակցությունները մտել են փակուղի։ Միացյալ Նահանգները սկսել են ակնարկել, իսկ այնուհետև բացահայտ ասել, որ դիվանագիտության փլուզումը կարող է բացել նոր տարբերակներ՝ պլան Բ, այսինքն Իրանի միջուկային օբյեկտների վրա անմիջական հարձակում։

    Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մէլլին բացահայտ փոխելով Իսլամական Հանրապետության նկատմամբ իր վերջին մեղմ տոնը՝ հայտարարել է, որ իրանցի պաշտոնյանները «հաշիվներում սխալվում են և կրակի հետ են խաղում»։ Վերջին հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Ֆ. Մակենզին վերլուծել է Իրանի հետ պատերազմի հնարավորությունը, և հայտարարել է, որ պատերազմը կլինի «արյունոտ», բայց «վերջին հաշվով մենք կհաղթենք։ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը նույնպես հայտարարել է, որ նա երբեք Իրանին թույլ չի տա ստեղծել միջուկային զենք։ Իսրայելում այդ հարցի շուրջ գոյություն ունի երկրի ռազմաքաղաքական վերնախավում կոնսենսուս (թեև, հազիվ թե երկրի ՌՕՈՒ-ն մեկ ու կես տարուց շուտ պատրաստ լինի Իրանի հետ պատերազմին և նրա տարածքում խորը արշավներին)։ Այսպիսով, Մերձավոր Արևելքի վրա կախվել է նոր մեծ պատերազմի ստվերը։

    Սակայն հունվարի առաջին ամսաթվերից Իսրայելից սկսեցին ընդունվել սենսացիոն նորություններ. ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները շարժվել են մեռյալ կետից, միջուկային գործարքը հույժ հնարավոր է։ Իսրայելցի քաղաքական գործիչները, որոնց հետ ամերիկացիները անընդհատ խորհրդակցում են՝ հանդիսանում են բանակցությունների ընթացքի մասին ամենատեղեկացվածներ (ԱՄՆ-ի և Իրանի սահմաններից դուրս)։ Հունվարի սկզբին նրանք եկել են այն եզրակացության, որ Իրանի հետ նոր գործարքը, ավելի շուտ, կկայանա։
    Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը առաջինն է ակնարկել փոփոխությունների մասին։ Հունվարի 3-ին նա նշել է, որ իսրաեյլական գնահատականների համաձայն՝ բանակցություններին ներգրավված համաշխարհային գերպետությունները շարժվում են դեպի միջուկային գործարք, կամ ժամանակավոր համաձայնության, որը կհանգեցնի այդ նպատակին։

    «Ամերիկացիները,- «Ալ-Մոնիտոր» պարբերականին անանունության պայմանով ասել է Իսրայելի անվտանգության ծառայությունում բարձրաստիճան պաշտոնյան,- ուզում են այդ հարցը (իրանական միջուկային զենքի վերաբերյալ) թողնել անցյալում... Նրանց հետաքրքրում է միայն մոտակա մեկ-երկու տարին։ Նրանք ուզում են իրանական գործարքում նշան դնել և շարժվել առաջ։ Նրանց հարկավոր է գլուխ հանել Չինաստանի և քովիդի հետ։ Նրանց ավելի քիչ է մտահոգում այն փաստը, որ Իրանը վերածվում է շեմային մակարդակով մոտիկ միջուկային պետությանը։ ԱՄՆ-ի համար իրանական միջուկային սպառնալիքը, էկզինտենցիալ չի հանդիսանում, ինչպես մեզ համար, բայց նրանք գիտակցում են, որ կարող է տեղի ունենալ գլոբալ և տարածաշրջանային աղետ, եթե Իրանը այնուամենայնիվ հասնի բեկման ներուժին։ Ոչ մի նախագահ չի ուզում, որ դա տեղի ունենա նրա օրոք, հետևաբար նրանք բազմիցս հայտարարել են, որ, եթե մենք հասնենք այդ կետին՝ ԱՄՆ-ը կունենա բավականին ժամանակ և հետախուզական տվյալներ, որպեսզի այդ քայլը արգելափակի ռազմական միջոցներով»։

    Այնպես, որ գործարքը կլինի՞։ Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Այդ նոր իսրայելական գնահատականը նույնպես կարող է մոտակա շաբաթներում փոխվել, քանզի Վիեննայում իրանա-ամերիկյան բանակցությունների սեղանի շուրջ իրավիճակը քաոսային է և ճշգրիտ կանխատեսումների չի տրվում։

    Բայց նույնիսկ, եթե ելնել նրանից, որ կողմերը լրջորեն նպատակադրված են գործարքին, նրանց մոտ քիչ ժամանակ է մնում։

    Խնդիրը նրանում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է ավելացնել իր միջուկային գործունեությունը։ Սա հանգեցրել է դիվանագիտական աշխատանքի ժամկետների կրճատման՝ Իրանին միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ ռեսուրսները կուտակելուց կանխելու նպատակով: Եվրոպացի պաշտոնյան, ով խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ հնարավորությունների պատուհանը կրճատվել է մինչև մի քանի շաբաթ:

    «Իրանը լավագույն դեպքում երկարացոիւմ է բանակցությունների ժամանակը, միաժամանակ արագացնելով իր միջուկային էսկալացիան,- մամուլի ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը,- մենք հստակ հասկացնել ենք տվլ, որ դա չի աշխատի»։

    Վերջապես, ամենակարևոր տեղեկատվությունը հնչեցվել է ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի ամսագիի՝ Foreign Affairs-ի կողմից։ Այդ հրատարակության հաղորդմամբ, անանուն մնալու ցանկություն հայտնած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան դեկտեմբերի սկզբին հայտարարել է. «Մտահոգություն է առաջացնում այն, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում (այսինքն, 2022 թ.- Խմբ.) դեպի միջուկային զենք Իրանի ճեղքումը կսկսի մոտենալ սխալի սահմանին... ՄԵԳՏԷ-ի ներկայացուցիչները անձամբ Իրան են այցելում միայն շաբաթը մեկ անգամ... Մենք կարող ենք ընկնել այնպիսի ժամանակահատված, երբ նրանք, գտնվելով սխալի սահմաններում, կկարողանան ամեն ինչ կառուցել և արագ ստանալ մի ռումբ (բարձր հարստացված ուրանից)»։

    Այլ խոսքով, ԱՄՆ-ի և Իրանի միջուկային գործարքը որոշակի հավանականությամբ կարող է վերսկսվել մոտակա շաբաթներում, կամ ամիսներում։ Բայց, եթե դա նշված ժամկետում տեղի չունենա՝ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը կդառնա իրական։

    Caliber.Az

    Դիտումներ: 1077

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային Մայիսը թեժ է լինելու

23 Ապրիլի 2024 - 15:49

Շոու՝ կանխատեսելի ավարտով Հայաստանը պարտավոր է կատարել պայմանավորվածությունները

22 Ապրիլի 2024 - 17:38

Արևմուտքը կանգնած է պատասխանի առաջ Caliber.Az-ի հետաքննության հետքերով

19 Ապրիլի 2024 - 15:30

Վաշինգտոնի կեղծավորությունը Եվ իրականությունը չընդունելը

19 Ապրիլի 2024 - 13:45

ԱՄՆ Պետդեպը դժգոհ է Caliber.Az-ի հետաքննությունից Փաստերը համառ բաներ են

18 Ապրիլի 2024 - 15:48

Հետահարված խփող փաստ ՌԽՔ. առաքելությունը ավարտված է

18 Ապրիլի 2024 - 14:52
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Պատմական պահ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղադրվել է առաջին սահմանային սյունը

    23 Ապրիլի 2024 - 18:30

    Նախագահ Ալիևի կարևոր ուղերձները՝

    ՈՒՂԻՂ

    23 Ապրիլի 2024 - 18:20

    Ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Ադրբեջան

    23 Ապրիլի 2024 - 17:47

    Դրական ներդրում՝ Բաքվի և Մոսկվայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման մեջ

    Հաջիևը՝ Ալիևի Ռուսաստան այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 17:15

    Տանկային ստորաբաժանումների մրցումներ. ադրբեջանական բանակն ուժեղացնում է մարտական ​​պատրաստությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    23 Ապրիլի 2024 - 16:52

    Ալիև. Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ

    23 Ապրիլի 2024 - 16:41

    Ադրբեջանում արտադրվել է ավելի քան 7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա

    Այս տարի

    23 Ապրիլի 2024 - 15:58

    Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային

    Մայիսը թեժ է լինելու

    23 Ապրիլի 2024 - 15:49

    Մամեդով. Հայաստանի հայցը չի համապատասխանում Միջազգային դատարանի իրավասությանը

    23 Ապրիլի 2024 - 15:29

    Սլովենիան ողջունում է Բաքվի և Երևանի միջև կնքված համաձայնագիրը

    23 Ապրիլի 2024 - 15:22

    Պետքարտուղարություն. Իրանում էթնիկ ադրբեջանցիները խտրականության են ենթարկվում

    23 Ապրիլի 2024 - 13:03

    Կետերի և գծերի միջև. Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են ճշտել սահմանները

    23 Ապրիլի 2024 - 12:55

    COP29-ի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    23 Ապրիլի 2024 - 12:29

    Մեծ վերադարձ. ևս 39 ընտանիք վերադառնում է Ֆիզուլի

    23 Ապրիլի 2024 - 12:25

    Հորդանանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը

    23 Ապրիլի 2024 - 12:02

    Ջեյհուն Բայրամովը մեկնել է Չեխիա

    23 Ապրիլի 2024 - 11:26

    Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը

    23 Ապրիլի 2024 - 11:05

    Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով

    23 Ապրիլի 2024 - 10:40

    Իլհամ Ալիև. Մենք հպարտ ենք, որ ադրբեջանցի մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել ԲԱՄ-ի կառուցմանը

    23 Ապրիլի 2024 - 10:34

    Նախագահ. Ադրբեջանի և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների հիմքը դրել են Վլադիմիր Պուտինն ու Հեյդար Ալիևը

    23 Ապրիլի 2024 - 10:10

    «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել Ալիևի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 09:58

    Հեյդար Ալիևի գործոնը միշտ կարևոր դեր է խաղացել և կխաղա ՌԴ և Ադրբեջանի միջպետական հարաբերություններում. Իլհամ Ալիև

    23 Ապրիլի 2024 - 09:35

    Պուտին. Հեյդար Ալիևն ամեն ինչ արեց, որպեսզի ԲԱՄ նախագիծը կայանա

    23 Ապրիլի 2024 - 09:12

    Իրան. Օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում կայունության հաստատմանը

    22 Ապրիլի 2024 - 19:10

    Քաղաքագետ Մկրտչյան. Ցուցարարները՝ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու օրինական իրավունք են տալիս Ադրբեջանին

    22 Ապրիլի 2024 - 18:21

    Ադրբեջանի նախագահ. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանում Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը

    22 Ապրիլի 2024 - 18:18

    Սարմատները, թուրքերը և արդիականությունը

    Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

    22 Ապրիլի 2024 - 18:07

    Խանքենդին զենքից մաքրելը նորանոր ռազմաավար է բերում

    ԹՎԵՐ՝ Ադրբեջանի ՆԳՆ-ից

    22 Ապրիլի 2024 - 18:02

    Պեսկով. Ռուսական բազան դուրս բերելու Հայաստանի ցանկության մասին ազդանշաններ չկան

    22 Ապրիլի 2024 - 18:01

    Պուտին. Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

    22 Ապրիլի 2024 - 17:44

    Շոու՝ կանխատեսելի ավարտով

    Հայաստանը պարտավոր է կատարել պայմանավորվածությունները

    22 Ապրիլի 2024 - 17:38

    ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին

    22 Ապրիլի 2024 - 17:35

    Ղարաբաղում հերթական հայկական զենքի պահոց է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    22 Ապրիլի 2024 - 17:34

    Պուտինը՝ ԲԱՄ-ի կառուցման գործում Հեյդար Ալիևի նշանակալի դերի մասին

    22 Ապրիլի 2024 - 17:01

    Պեսկով. Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն ու դաշնակիցն է

    22 Ապրիլի 2024 - 16:36

    Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման համաձայնագիրը

    22 Ապրիլի 2024 - 16:28

    Ջրային ռեսուրսների պետական ​​գործակալությունը և BP-ն նախագծեր կիրականացնեն Ադրբեջանի շրջաններում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    22 Ապրիլի 2024 - 16:16

    ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան

    Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

    22 Ապրիլի 2024 - 15:55

    Ֆարիդ Շաֆիևը՝ Չինաստանի հետ համագործակցության մասին

    22 Ապրիլի 2024 - 15:49

    Հայ սակրավորները սկսել են ականազերծել Ասքիփարա գյուղի մոտակա տարածքները

    22 Ապրիլի 2024 - 15:18

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ