44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության տնտեսական հետևանքներu
    Թվեր և փաստեր` Caliber.Az-ից

    Վերլուծություն  21 Հունվարի 2022 - 15:53

    Հուսեյն Սաֆարով
    Caliber.Az

    Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունը և հաջորդած կապիտուլյացիան շատ մարդկանց մոտ առաջացնում է ռազմատենչ բնույթի զուգորդական շարք։ 44-օրյա պատերազմի հիշատակման հետ միասին աչքի առաջ հայտնվում են ճակատամարտից մարտական գործողությունների կադրերը, հրետանային զենքի կրակահերթերը, հարձակողական անօդաչուների ոռնոցը, հակառակորդից ռազմավարական կետերը հետ վերցնող հատուկ ծառայության ուժերի մարտիկի ուրվականը և համապատասխանաբար՝ մարտի դաշտը խուճապահար լքող հայ օկուպանտները։ Այնուամենայնիվ, սա ուղեղի միանգամայն բնական և օրինաչափ արձագանք է, քանի որ ռազմական գործողությունները հանդիսանում են՝ Ղարաբաղի հարցի լուծման առանցքային գործոնը, տարածաշրջանի նոր պատմության ելակետը և Հայաստանի պարտության խորհրդանշանը։ Բացի այդ, ի տարբերություն դիվանագիտական և տեղեկատվական ճակատի, ռազմական գործողությունների թատերաբեմը եղել է մակերեսային և հանդիսանում է տեսանելի և համապատասխանաբար՝ հայ-ադրբեջանական դիմակայության և Հայաստանի բացարձակ պարտության ամենահուզական և քննարկվող հատվածը։

    Այնուամենայնիվ, բանակի ջախջախման տեսողական ուղեկցումը լիովին չի արտացոլում Հայաստանի պարտության իրական մասշտաբները։ Իրականում Երևանի վիթխարի կորուստներ է կրել բոլոր ուղղություններով։ Ռազմաքաղաքական պարտության հետ մեկտեղ, Ղարաբաղի ազատագրումը դարձել է հայկական ազգայնամոլության գաղափարախոսական հիմքի՝ «միացում»-ի կործանման պատճառը։ Ինչպես նաև 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացիոն վարչակարգը կրել է մարդկային լուրջ կորուստներ և հայնտնվել է բնակչության դեպոպուլյացիայի վտանգի առաջ։ 3 միլիոն բանկչությունից պակաս և ծնելիության 1,7 գործակցով երկիրը՝ անհտացող երկիր է, իսկ ղարաբաղյան պատերազմը, նչպես նաև համավարակը՝ այստեղ ամենագլխավոր գործոններ չեն։ Եթե 1991 թվականին Հայաստանում ծնվել է 77 հազար, ապա 2021 թվականին լույս աշխարհ է եկել ընդամենը 36 448 երեխա։ Բացի դրանից, Հայաստանի բնակչությունը անընդհատ նվազում է արտագաղթի պատճառով։ Անկախություն ձեռք բերելուց հետո, 29 տարվա (1991-2020 թթ) ընթացքում Հայաստանում արտագաղթողների և ներգաղթողների թվաքանակների միջև տարբերությունը կազմել է 1 միլիոն 120 հազար մարդ։ 2020 թվականին Հայաստանից արտագաղթացների 90%-ը մեկնել են Ռուսաստան, նրանցից վերադարձել են ընդամենը կեսը՝ 50,4%։ 1992 թվականի սկզբին Հայաստանի բնակչության թվաքանակը կազմել է 3 միլիոն 633,3 հազար մարդ, իսկ 2020 թվականի չորրոդ եռամսյակում երկրում ապրել է արդեն 2 միլիոն 967,9 հազար մարդ (բայց սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք հեռու են իրականությունից)։ Ամեն ինչի հետ միասին, ժողովրդագրական ճգնաժամը բացասական է անդրադառնում տնտեսության վրա։ Իսկ թույլ տնտեսությունը խոցելի է դարձնում գործնականորեն բոլոր ոլորտները, ներառյալ ազգային անվտանգությունը։

    44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը բացսական է անդրադարձել գործնականում պետության կենսագործունեության բոլոր ոլորտների և տեսակետերի վրա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վրաչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը դադարեցրեց Ղարաբաղում ռազմական գործողությունները, բայց հենց Հայաստանում քայքայիչ գործընթացը արդեն թողության էր տրվել և գտնվում էր ակտիվ փուլում։ Այդուհանդերձ, հայկական պետության գործնականորեն բոլոր ոլորտները ընդգրկած համընդհանուր ճգնաժամը այսօր ևս շարունակվում է և դատելով շատ ցուցանիշներից, դեռ երկար կշարունակվի։

    Ամեն ինչ մատնանշում է այն, որ Հայաստանի ղեկավարությունը անկարող է դրան դիմադրել։ Քաոսից դուրս գալու համար անհրաժեշտ են մարդկային և տնտեսական ռեսուրսներ, ղեկավարության ուժեղ փորձ։ Թվարկվածներից ոչ մի բանին Հայաստանը չի տիրապետում։ Չնայած նրան, որ անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո երկրում նկատվում էր որոշակի կայունություն, ընդհանուր քաղաքական իրավիճակը առաջվա պես մնում է անկայուն։ Հայկակաբ բանակի մարտունակությունը սպառվել է, իսկ անձնակազմը զգալիորեն բարոյալքվել է։ Հայաստանի բանակի ռազմատեխնիկական ներուժի, սպառազինության պաշարների, կենդանի ուժի, հրամանատարական կազմի վերականգնման համար պահանջվում է վիթխարի ֆինանսական միջոցներ և ժամանակ, սակայն տնտեսական ճգնաժամի մասշտաբները թույլ չեն տալիս նույնիսկ մտածել այդ մասին։

    Միևնույն ժամանակ, հսկայական ֆինանսական կորուստները կապված են պետական պարտքի աճի հետ։ 2021 թվականի արդյունքներով, Հայաստանի կառավարության պարտքը աճել է մինչև 9 միլիարդ դոլար, կամ ՀՆԱ-ի 63,5%-ը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը կանգնած է պարտքային փոսի շեմին, որից դուրս գալ հեշտ չի լինի։ Առավել ևս, որ տնտսեական կորուստները դրանով չեն ավարտվում։

    2020 թվականի Հայրենական պատերազմից առաջ Ղարաբաղի մարզի ռեսուրսները Հայաստանի համար ծառայում էին, որպես խոշոր ֆինանսական եկամուտի աղբյուր։ Շուրջ երեք տասնամյակի ընթացքում Հայաստանի օկուպացիոն ռեժիմը անօրինական օգտագործել է ադրբեջանական տարածքների գյուղատնտեսությունը, էներգետիկան և հանքարդյունաբերությունը։ Ինչպես հայտնի է, Ղարաբաղի մարզը հարուստ է ոսկու, պղնձի և մյուս մետաղների հանքավայրերով։ Տասնամյակների ընթացքում օգտակար հանածոներից եկամուտները սնուցում էին ոչ միայն Հայաստանին, այլ նաև անջատողական կազմավորման վերնախավին։ Այսպես, 2019 թվականին հանքարդյունաբերական ոլորտը ապահովել է այսպես կոչված «լղհ»-ի ՀՆԱ-ի 13%-ը և եղել է անջատողականների բյուջեի լրացման ամենախոշոր աղբյուրը։ Առավել ևս, Հայաստանի իշխանությունները և Ղարաբաղի անջատողականները միակ գործող անձիք չէին, ովքեր շահույթ էին քաղում երկար ժամանակ շարունակված անօրինական օկուպացիայից։ Այդ հանցավոր սխեմայի մեջ ներգրաված էին նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչները։

    Մինչդեռ, 44-օրյա պատերազմը արմատական ձևով վերագծեց Հարավային Կովկասի քարտեզը, իսկ դրա հետ միասին և Հայաստանի տնտեսական հիմքերը։ Ադրբեջանի կողմից իր տարածքների դեօկուպացիան Հայաստանին բերեց ֆինանսական խոշոր կորուստներ, արտահանումային հնարավորությունների կրճատմանը, պարենային անվտանգության վտանգին։ Վերոհիշյալ տնտեսական կորուստների մեջ հատուկ տեղ է գրավում հանքարդյունաբերությունը, որը կարևոր դեր է խաղացել Հայաստանի տնտեսությունը ջրի երեսին պահելու գործում։ Ղարաբաղում առկա պաշարները Հայաստանի համար կազմավորել էին լրացուցիչ եկամուտների և պահուստների աղբյուր։ Հայաստանի տնտեսության համար Ղարաբաղում ռեսուրսների կորուստը նշանակում է, որ այժմ Երևանը պետք է լիովին ապահովի ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող 25 հազար հայ բնակչությանը, ինչը իր հերթին բացասականորեն է ազդում Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

    Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո, հանրապետության արտահանման մեջ հանգարդյունաբերական ապրանքների բարձր մասնաբաժինը վկայում է այն մասին, որ հանքաքարի և թանկարժեք մետաղների զգալի մասնաբաժինը մատակարարվել է ադրբեջանական օկուպացված տարածքներից։ Այդ արտադրանքի մեծ մասը Հայաստանից արտահանվել է հիմնականում եվրոպական երկրներ։ Մաքրման փուլից հետո այն, որպես հումք վաճառում էին տարբեր ապրանքների վերամշակմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերություններին։

    Ղարաբաղի օգտակար հանածոների կորստից Հայաստանի տնտեսության համար տնտեսական վնասի մակարդակը որոշելու համար, անհրաժեշտ է պարզել, թե նրանում ինչպիսի դեր է խաղում հանքարդյունաբերական արտադրությունը։ Դրա համար հարկավոր է դիտարկել Հայաստանի արտահանման կառուցվածքը։ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի զեկույցում ասվում է, որ նրանում առավել մեծ տեղ է գրավում պղնձի հանքաքարը։ Պղնձի հանլքաքարի արտահանումը 2019 թվականին կազմել է 67 միլիոն դոլար, 2020 թվականին նվազել է 2%-ով և կազմել է 618 մլն դոլար։ Հայաստանում արտահանման ներուժում երկրորդ տեղը գրավում է ոսկին։ Դրա արտահանման ծավալը 2019 թվականին կազմել է 224 մլն դոլար, այն դեպքում, երբ, 2020 թվականին ոսկու գնի աճի շնորհիվ այն աճել է 13%-ով, հասնելու 225 միլիոն դոլարի։ Ֆիզիկական առումով ոսկու արտահանումը 2020 թվականին 153 կգ-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Մոլիբդենի և ալյումինի արտադրանքի արտահանումը 2020 թվականին՝ նախորդ տարվա համեմատ նվազել է համապատասխանաբար 28%-ով և 6%-ով։ Ընդհանուր առմամբ, 2019 թվականին այս հատվածում արտահանված հիմնական արտադրանքի ծավալը կազմել է 1,09 մլրդ դոլար, իսկ 2020 թվականին այն նվազել է մինչև 1,07 մլրդ դոլար։

    Եթե հայացք գցենք Հայաստանի արտահանման կառուցվածքին ըստ երկրների, ապա կտեսնենք, որ հանքարդյունաբերության ոլորտին ընկնում է ամենամեծ բաժինը։ Առաջատար քառյակ են մտել Ռուսաստանը, Շվեյցարիան, Չինաստանը և Իրաքը։ Դիտարկվող ժամանակահատվածում Ռուսաստան հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 654 մլն դոլար, ինչը կազմում է ամբողջ արտահանման 25%-ը։ Տվյալ արտադրանքի արտահանման ծավալը Շվեյցարիա կազմել է 467 մլն դոլար, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 18,5%-ը։ Հայաստանի արտահանման մեջ Չինաստանի և Իրաքի մասնաբաժինը համապատասխանաբար կազմում է 289 մլն դոլար՝ 11,5% և 163 մլն դոլար՝ 6,5%։

    2019 թվականին ադրբեջանական օկուպացված տարածքներից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 283 մլն դոլար։ Ընդհանուր ծավալի ավելի քան 60%-ն արտահանվել է Հայաստան, ավելի քան 30%-ը՝ Ռուսաստան։ Արտահանման մեջ հիմնական մասնաբաժինը զբաղեցրել են օգտակար հանածոները և թանկարժեք մետաղները։ Հարկ է նշել, որ Հայաստան առաքվող ապրանքների ճնշող մեծամասնությունն այնուհետև ուղարկվել է այլ երկրներ, բայց արդեն «Արտադրված է Հայաստանում» պիտակով:

    Ապօրինի բիզնեսը Ղարաբաղում իրականացրել են ինչպես պետական կառույցների հետ կապված հայկական ընկերությունները, այնպես էլ մեծ թվով խոշոր միջազգային ընկերություններ: 2016 թվականին Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հարցի վերաբերյալ լայնածավալ զեկույց է հրապարակել։ Թալանելով բնական ռեսուրսները, ամայացնելով Ադրբեջանի յուրացված տարածքները և այդ հանցագործության մեջ ներգրավելով օտարերկրյա ընկերություններին՝ Հայաստանը ձգտում էր հաստատել օկուպացիայի փաստը և սնուցել է՝ օկուպացիոն ռեժիմի միջազգային ճանաչման հնարավորության իր հույսերը։ Միևնույն ժամանակ, Ղարաբաղի բնական ռեսուրսների զարգացման և օկուպացված տարածքում, որը գրեթե երեք տասնամյակ միջազգային իրավունքի շրջանակից դուրս էր, այլ տեսակի բիզնես վարելու շնորհիվ, հարստացավ նաև հայկական էլիտան։

    Ադրբեջանի օկուպացված տարածքներում գործող բոլոր ընկերությունների ցանկը՝ իրենց գործունեության մասին համապարփակ տեղեկություններով, ներառված է նաև իսրայելական Kohelet Policy Forum (KPF) հետազոտական կենտրոնի կողմից 2017 և 2018 թվականներին հրապարակված երկու խոշոր զեկույցներում։

    Հիշեցնենք, որ Ղարաբաղում կան տարբեր արժեքավոր մետաղների մոտ 160 հանքավայրեր՝ ոսկի, սնդիկ, պղինձ, կապար, ցինկ, ինչպես նաև քարածխի, ալեբաստրի, վերմիկուլիտի, գունավոր և դեկորատիվ քարերի, երեսպատման քարերի հանքավայրեր։ Ոսկու, պղնձի մեծ հանքավայրեր կան Գըզըլբուլաղում, պղնձի, ոսկու և մոլիբդենի հանքավայրերից՝ Դեմիրլիում, Ջանյաթաղում, Գյուլյաթաղում, Թերթերի շրջանում, ոսկու հանքավայրեր՝ Սոյուդլույում, Աղդյուզդաղում, Թութխումում և Քելբեջարի շրջանում, Զանգիլանի շրջանի Վեժնյալիում։ Նաև կապարի մեծ հանքավայրեր կան Մեհմանում, Քելբեջարի Սորբուլաղում, սնդիկի հանքավայրեր Սարըբուլաղում, Աղյաթաղում, Լևչայում, Շորբուլաղում, Գամըշլիում, Քելբեջարի Աղգայայում, Լաչինում, Չիլգյազչայում և Նարզանլիում։

    Ղարաբաղի տարածաշրջանի ամենաշահութաբեր պաշարներից մեկն է հանդիսանում ոսկին, իսկ ամենամեծ ոսկու հանքավայրը, որոնք շահագործվել են հայկական օկուպացիոն ռեժիմի կողմից, եղել է Սոյուդլուի հանքավայրը (անվանման հայերեն տարբերակը՝ Սոթք)։ Հանքավայրը գտնվում է սահմանամերձ գոտում՝ հիմնականում Ադրբեջանի նախկինում օկուպացված Քելբեջարի շրջանի և մասամբ՝ Հայաստանի Բասարգեչարի շրջանի տարածքում։

    2007թ.-ից Սոյուդլուի հանքավայրը շահագործել է ռուսական GPM Gold ընկերությունը՝ Հայաստանում խոշորագույն մասնավոր ներդրողներից մեկի՝ GeoProMining հանքարդյունաբերական ընկերության կազմում: Մինչև վերջերս դրա հիմնադիրն ու հիմնական բաժնետերը Սիման Պովարենկին էր։ Սակայն 2020 թվականի հուլիսին Պովարենկինը վաճառեց իր մասնաբաժինը գործարար Ռոման Տրոցենկոյին, ով մեկ տարի առաջ էր մտել ընկերության կապիտալը։ GPM Gold-ը զգալի ավանդ է ներմուծել Հայաստանի բյուջեում։ Այս ոլորտում աշխատել է 1654 մարդ, իսկ 2020 թվականին վճարված հարկերի գումարը կազմել է 58 մլն դոլար։ Սոյուդլուի հանքավայրից ընկերության ընդհանուր եկամուտը 2019 թվականին կազմել է 126 մլն դոլար։ 2018 թվականին Սոյուդլույում արդյունահանվել է 3,7 տոննա (130,000 ունցիա) ոսկի։ Եվ եթե չլիներ Ադրբեջանի հաղթանակը 44-օրյա պատերազմում, ապա GPM Gold-ը ևս 18 տարի կթալաներ երկրի բնական պաշարները։ Պատերազմից հետո հանքավայրը դադարեց աշխատել, և նրա տարածքների ավելի քան 70%-ը վերադարձավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայկական մասում ոսկու հարուստ հանքաքարի պաշարները մնում են խորը շերտերում, իսկ ադրբեջանական հատվածում ոսկի կրող հանքաքարը ավելի մոտ է մակերեսին։ Հայաստանի կողմից հանքավայրի հիմնական մասի կորստով նվազեցին նաև արտադրության ծավալները, ինչի արդյունքում հանքը շահագործող GeoPromining Gold ընկերության ղեկավարությունը ստիպված եղավ կրճատել ավելի քան 280 աշխատակցի։ Իսկ այժմ սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի կրճատման տակ ընկած աշխատողների հաշիվների 50%-ը փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։ Ընկերությունը մինչև վերջ փորձում էր իր ձեռքում պահել Ադրբեջանի Հանրապետության ռեսուրսները։ Ինչպես նշել է թուրքական Yeni Şafak պարբերականը, GeoProMining-ը, չցանկանալով հրաժարվել եկամուտներից, փորձել է կանխել տարածաշրջանի ապաօկուպացումը 2020 թվականի աշնանը՝ այնտեղ կուտակելով մեծ քանակությամբ զենք և վարձկաններ։

    Բացի Սոյուդլուից, օկուպացիայի ընթացքում Ղարաբաղում ապօրինի շահագործվող մեկ այլ ոսկու հանքավայր էր Զանգիլանի շրջանում գտնվող Վեժնյալին։ Այս հանքավայրի ոսկու պաշարները կազմում են 6,5 տոննա։ Հանքավայրը պատկանում էր Gold Star ընկերությանը, որը օկուպացիոն ռեժիմի մեծությամբ 4-րդ խոշոր հարկատուն է։ Ընկերության սեփականատերը հայկական ծագումով ոսկերիչ, շվեյցարացի գործարար Վարդան Սիրմակեսն է, որը Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրող է՝ Ղարաբաղում ապօրինի բիզնեսից ստացված եկամուտներից: Սիրմակեսը աշխարհահռչակ շվեյցարական ժամացույցների Franck Muller Group ապրանքանիշի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Հայաստանում բացելով Franck Muller-ի աշխարհի միակ ներկայացուցչությունը՝ նա տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Սիրմակեսը նաև Շվեյցարիայի հայ համայնքի հիմնական ֆինանսական դոնորն է և խոշոր ֆինանսական աջակցություն է ցուցաբերել անջատողական ռեժիմին:

    Սոյուդլուի և Վեժնյալիի հանքավայրերի շահագործումից ստացված եկամուտներից զրկվելուց հետո, անջատականները կորցրին նաև մեկ այլ խոշոր ֆինանսական աղբյուր՝ օկուպացված Ղարաբաղի հյուսիսում գտնվող Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրը (գտնվում է Աղդերե քաղաքի մոտ):

    Հանքը շահագործում էր Base Metals-ը՝ հայկական կոնգլոմերատ Vallex Group-ի դուստր ձեռնարկությունը, որը հանդիսանում է Հայաստանի հանքարդյունաբերական ինդուստրիայի առանցքային դերակատարը, որը երկար տարիներ ապահովում էր խամաճիկ ռեժիմի բյուջեի բոլոր հատկացումների մինչև 35%-ը: Միայն 2019 թվականին ընկերությունը վճարել է 38,5 միլիոն դոլարի հարկ, 2020 թվականի առաջին կիսամյակում՝ մոտ 14 միլիոն դոլար։ Համեմատության համար՝ 2016 թվականին անջատականների ամբողջ բյուջեն կազմել է մոտ 185 մլն դոլար։

    Լիխտենշտեյնում գրանցված Bas Metals ընկերությյունը 2002 թվականից ապօրինի շահագործում էր Քելբեջարի Հեյվալի գյուղի մոտ գտնվող Գըզըլբուլաղ ոսկու և պղնձի հանքավայրերը։ 2009-2017 թթ. Գըզըլբուլաղի հանքավայրից հայերի անօրինական եկամուտը կազմել է 178 մլն դոլար։ Base Metals-ին էր պատկանում նաև Դեմիրլիի հանքավայրը, որը, ըստ փորձագետների գնահատման, պարունակում է 100 մլն տոննա մոլիբդեն։ Ընկերությունը երկու հանքավայրերում ներդրել է 1 միլիոն դոլար և մինչև 44-օրյա պատերազմը այնտեղ աշխատել է 1500 մարդ։

    2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր՝ հանքը պարապուրդի է մատնվել։ Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ հայտարարության արդյունքում՝ հանքարդյունաբերական համալիրը մնացել է Ղարաբաղի տարածքում, որը ժամանակավորապես գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ պոմպակայանը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ամբողջությամբ վերահսկվող տարածքում: Առանց դրա հանքը չի կարող գործել, իսկ նոր պոմպակայանը աշխատատար և ծախսատար միջոցառում է, որի համար ներկայիս օպերատորը, ամենայն հավանականությամբ, միջոցներ չունի։ Այսպիսով, խամաճիկ ռեժիմը կորցրեց իր ամենամեծ հովանավորներից մեկին։
    Շահութաբերության բարձր մակարդակ ունեցող այս հանքավայրերը Ղարաբաղի օկուպացիոն ռեժիմի համար հարկերի համալրման ամենամեծ աղբյուրներն էին։ Ի միջի այլոց, մինչև 2020 թվականի նոյեմբերը հայ բնակչության մեծ մասն ապրում էր հիմնականում հանքերի շնորհիվ, ղարաբաղյան պատերազմից հետո նրանցից շատերը մեկնեցին Ռուսաստանում աշխատելու։

    Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրման արդյունքում Հայաստանի բյուջեն զրկվել է եկամտի հսկայական աղբյուրներից։ Արդյունքում Հայաստանի կողմից գրավված 15 հիմնական հանքավայրերից 13-ը վերադարձել են Ադրբեջանի վերահսկողությանը։

    Դեռ ավելին, դադարեցվել է Հայաստանի հսկողության տակ գտնվող երկու հանքավայրերի ջրամատակարարումը, քանի որ ջրամատակարարման աղբյուրները նույնպես անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իր տարածքների ազատագրման արդյունքում՝ արդյունաբերական ռեսուրսների հասանելիությունն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ և կանխվեց այդ հանքավայրերի անօրինական շահագործումը։ Հետևաբար, Հայաստանը զրկվեց այդ պաշարներից, որոնք կարևոր դեր էին խաղում նրա տնտեսության մեջ։ Այդ մասին է վկայում Հայաստանի արտահանման մեջ տվյալ արտադրանքի բարձր մասնաբաժինը։

    Բացի այդ, քանի որ անջատողական կազմավորման տարածքում գտնվող հանքավայրերի շահագործումը համարվում էր անօրինական, արտադրանքի մեծ մասը ներմուծվում էր Հայաստան և արդեն հայկական ապրանքանիշերով արտահանվոմ էր այլ երկրներ։ Այս հարցի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ստանալը՝ Հայաստանում թափանցիկության բացակայության պատճառով դժվար է։ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությունը պարտավորեցնում է հանքարդյունաբերական ձեռնարկություններին հրապարակել միայն խիստ սահմանափակ քանակությամբ տեղեկատվություն։ Օկուպացիայի ժամանակահատվածում Ղարաբաղից Հայաստան ներկրված արդյունաբերական արտադրանքի ծավալների մասին տեղեկատվություն գրեթե անհնար է գտնել։ Սա նաև վկայում է այն մասին, որ Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ ղարաբաղյան արտադրանքի մասնաբաժինը շատ ավելի մեծ է եղել։ Սակայն հայկական կողմի կորուստները միայն արդյունաբերական ռեսուրսներով չեն սահմանափակվում։

    44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը կորցրեց նաև իր էներգետիկ հնարավորությունները։ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը որոշակի աստիճանով կապված է Ղարաբաղում էներգետիկ հնարավորությունների կորստի հետ։

    Նշենք, որ մինչև 2018 թվականը Ղարաբաղի օկուպացիոն ռեժիմը էներգետիկայով ինքնաբավ էր։ 2018 թվականից Ղարաբաղը նույնիսկ սկսել էր էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ 2021 թվականին Հայաստանը պլանավորում էր Ղարաբաղից ներկրել 330 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Սակայն Ադրբեջանը ոչնչացրեց այդ պլանները։

    Ղարաբաղից Հայաստան է ներկրվել նաև հացահատիկ։ Բայց քանի որ ցանքատարածության մոտ 90%-ը վերադարձել է Բաքվի վերահսկողության տակ, այժմ ամեն ինչ հակառակը կլինի։ Հայաստանում տարեկան սպառվող 500-600 հազար տոննա հացահատիկից 20-30%-ը կամ մոտավորապես 150-200 հազար տոննան ներկրվում էր Ղարաբաղից։ Այստեղից երևում է, որ Հայաստանը ստիպված է լինելու համալրել հացահատիկի իր պաշարները այլ երկրներից ներկրումների հաշվին։

    Ակնհայտ է, որ Հայաստանի համար դժվար ժամանակներ են եկել։ 30 տարի, թեև ապօրինի, բայց բնական պաշարներ է արդյունահանում Ղարաբաղի տարբեր շրջաններում։ Այժմ նա զրկվել է այդ հնարավորությունից։ Հայաստանը հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ, որը երկարաժամկետ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա։ Եթե մինչ պատերազմը շատերը հավատում էին, որ 2021 թվականին տնտեսությունը լիովին կվերականգնվի մինչև 2019 թվականի մակարդակը, ապա այժմ նման հեռանկարներ չկան։ Օկուպացիոն քաղաքականության հետևանքները ազդում են ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի վրա, իսկ կենսամակարդակի նվազումը կհանգեցնի սպառման մակարդակի նվազմանը, ինչը նշանակում է ծառայությունների, առևտրի, շինարարության ծավալների նվազում։ Այսպիսով կծագի պարտքի բեռի անվերահսկելի աճի լրջագույն վտանգ։ Այս ամենը երկար տարիներ Հայաստանին կզրկի ոչ միայն տնտեսական աճի հնարավորություններից, այլև օտար տարածքների հավակնելու ցանկությունից։

    Caliber.Az

    Դիտումներ: 746

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ժառանգական ադրբեջանաֆոբ Եվ նրա սադրանքները

16 Ապրիլի 2024 - 13:19

Ուղեղի պայթյուն «Հին աշխարհի հիստերիկները»

16 Ապրիլի 2024 - 12:44

Փոթորիկների ու հրդեհների մեջ Ադրբեջանը՝, որպես կայունության կղզյակ

16 Ապրիլի 2024 - 11:20

Հայաստան. հաջողության հետպահումներ Էմին Գալալիի մտորումները

15 Ապրիլի 2024 - 12:52

Հայ սադրիչները հայտնաբերվել են և պատժվելու են ԱԱԾ-ն լիազորված է հայտարարել

13 Ապրիլի 2024 - 11:48

Սադրանք սահմանին. ծանոթ ձեռագիր Մեր կողմից չի հորինվել, և մենք չենք կարող չեղարկել

12 Ապրիլի 2024 - 13:07
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Աշխարհի ոչ մի երկիր այս չորս գյուղերը Հայաստանի տարածք չի համարում. քաղաքագետ Քոչինյան

    16 Ապրիլի 2024 - 18:55

    BP-ն սկսեց նավթի արդյունահանումը նոր ACE հարթակից

    ԱՉԳ հանքավայրերի բլոկում

    16 Ապրիլի 2024 - 18:10

    Ալիևը՝ Կասպից ծովի ջրի աղազրկման նախագծի մասին

    16 Ապրիլի 2024 - 18:09

    Հաստատվել է Ադրբեջանա-թուրքական համալսարանի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը

    16 Ապրիլի 2024 - 17:28

    Նախագահ. Այսօր մենք մեր ջրաղբյուրների լիիրավ տերն ենք

    16 Ապրիլի 2024 - 16:50

    Նախագահ. Ղարաբաղում և Զանգեզուրում մեր աշխատանքը ծավալային առումով աշխարհում նմանը չունի

    16 Ապրիլի 2024 - 16:49

    Դոկտորանտները կսովորեն Ղարաբաղի համալսարանում

    16 Ապրիլի 2024 - 16:28

    Շահբազովը՝ Կասպից ծովից մինչև ԵՄ կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծման մասին

    16 Ապրիլի 2024 - 15:57

    Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի հողերում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մասին

    16 Ապրիլի 2024 - 15:27

    Ադրբեջանական բանակի ուսումնավարժական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում թուրքական պատվիրակության հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    16 Ապրիլի 2024 - 14:50

    Արևմտյան ադրբեջանցիները Լեմկինի ինստիտուտն անվանել են թուղթ մրոտողների խումբ

    16 Ապրիլի 2024 - 14:04

    Փորձագետ Մարտիրոսյան. Փաշինյանը ցածր սոցիալական պատասխանատվություն ունեցող մարդ է

    16 Ապրիլի 2024 - 13:41

    Ժառանգական ադրբեջանաֆոբ

    Եվ նրա սադրանքները

    16 Ապրիլի 2024 - 13:19

    Նահատակի 91-ամյա մայրն այցելել է նրա զոհվելու վայրը

    Հուզիչ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    16 Ապրիլի 2024 - 13:15

    ԵՄ. Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը պետք է սահմանազատվի

    16 Ապրիլի 2024 - 13:11

    Caliber.Az-ը կբացահայտի «Բրյուսելում տեղի ունեցած հավաքի» սենսացիոն մանրամասները. ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    16 Ապրիլի 2024 - 12:46

    Ուղեղի պայթյուն

    «Հին աշխարհի հիստերիկները»

    16 Ապրիլի 2024 - 12:44

    Խանքենդին մաքրում են հայկական զենքից

    Հերթական «խոշոր որս»

    16 Ապրիլի 2024 - 12:41

    Ջաբրայիլում հայտնաբերվել է հայերի կողմից լքված զենք-զինամթերք

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    16 Ապրիլի 2024 - 12:37

    Առանձին համազորային բանակում անցկացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների ստուգում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    16 Ապրիլի 2024 - 12:12

    Բայրամովը Դաչիչի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությունը

    16 Ապրիլի 2024 - 11:47

    Իլհամ Ալիևը դրել է Շիրվանի ոռոգման ջրանցքի հիմքը

    16 Ապրիլի 2024 - 11:23

    Փոթորիկների ու հրդեհների մեջ

    Ադրբեջանը՝, որպես կայունության կղզյակ

    16 Ապրիլի 2024 - 11:20

    Ի՞նչ են քննարկելու Ալիևն ու Ժապարովը Բաքվում

    Դեսպան Կայրաթ Օսմոնալիևը պատմել է նախատեսվող այցի մասին

    16 Ապրիլի 2024 - 11:10

    Ռուսաստանցի զբոսաշրջիկները պլանավորում են մայիսյան տոներին այցելել Ադրբեջան

    16 Ապրիլի 2024 - 10:48

    Ադրբեջանը և ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի վերաբերյալ համագործակցության զարգացումը

    16 Ապրիլի 2024 - 10:21

    ANAMA-ն և գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերների համար ականային անվտանգության թրենինգներ են անցկացնում

    16 Ապրիլի 2024 - 09:57

    Ադրբեջանն ավարտում է Զանգեզուրում վիթխարի ճանապարհի շինարարությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    16 Ապրիլի 2024 - 09:31

    Միրզիյոևն ու Բայրամովը քննարկել են ռազմավարական գործընկերության նոր ոլորտները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    16 Ապրիլի 2024 - 09:16

    Ահա թե ինչպես է Ադրբեջանը օդանավակայան կառուցում Լաչինում

    16 Ապրիլի 2024 - 09:14

    ANAMA-ն հաշվետվություն է ներկայացրել ականազերծման աշխատանքների մասին

    15 Ապրիլի 2024 - 18:16

    Ադրբեջանը խստացնում է ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժը

    15 Ապրիլի 2024 - 17:58

    «Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի մեզ համար»

    Ալիևը շնորհավորել է Պելեգրինին

    15 Ապրիլի 2024 - 17:54

    Գրողը և հնագետը. քննարկումներ պատմության մասին

    Ազեր Զիյադլըն և Զաուր Հասանովը պատասխանում են Սամիթ Ալիևին

    15 Ապրիլի 2024 - 17:32

    Վերին Ղարաբաղի ոռոգման ջրանցքը կվերակառուցվի և կվերանվանվի

    Նախագահի կարգադրությունը

    15 Ապրիլի 2024 - 17:04

    Նասիր Քենանին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու հնարավորության մասին

    15 Ապրիլի 2024 - 16:42

    ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ձերբակալված ղարաբաղցի անջատականներին

    15 Ապրիլի 2024 - 16:15

    Էլնուր Մամեդով. Հայաստանի բողոքը Միջազգային դատարան պետք է մերժվի ըստ էության

    15 Ապրիլի 2024 - 15:58

    Մամեդովը` հայկական օկուպացիայի և Ցեղակրոն ռասիստական գաղափարախոսության մասին

    15 Ապրիլի 2024 - 15:40

    Նախարար. Հատկանշական է, որ աշխարհի երկրներն ընտրել են Ադրբեջանը որպես COP29-ի անցկացման վայր

    15 Ապրիլի 2024 - 14:46

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ