«Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը նպաստում է Կովկասում խաղաղությանը»
    Վրաստանի ԱԳ նախկին փոխնախարարը պատասխանում է Caliber.Az-ի հարցերին

    Հարցազրույց  09 Փետրվարի 2022 - 10:38

    Թամիլլա Մամեդովա
    Caliber.Az

    Caliber.Az-ի հարցազրույցը՝ Վրաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, Վրաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Սերգի Կապանաձեյի հետ։

    —Նախ թույլ տվեք առաջին հերթին իմանալ Թբիլիսիի արտաքին քաղաքականության վերաբերյալ Ձեր կարծիքը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի ընթացիկ արտաքին քաղաքական ուղին։

    —Ներկայիս վրացական կառավարության արտաքին քաղաքական գործուներությունը ներառում է մի քանի ուղղություններ։ Այն կարող է շատ ավելի ակտիվ լինել, երբ հարցը վերաբերվում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք չեն բխում մեր ազգային շահերից, և հստակ դիրքորոշում չունեն։ Ես համարում եմ, որ աշխարհառազմավարական տեսակետից առավել գրավիչ դառնալու համար մենք բաց ենք թողել մեր համար շատ կարևոր շանսեր։

    Օրինակներից մեկն է՝ Անակլիայի նավահանգիստը, որը վաղուց պետք է կառուցված լիներ։ Այս գաղափարը ներկայիս կառավարության կողմից սպանվել է մի քանի տարի առաջ։

    Ավտորիտարիզմը մեզ մոտ հայտնվեց Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման հետևանքով, պետական կառույցները սկսեցին պակաս դեր խաղալ, և այժմ մեզ մոտ ժողովրդավարության, այդ թվում նաև ընդդիմության հետ խնդիրները, նրանց ղեկավարների կալանավորումները չեն համապատասխանում մեր արևմտամետ քաղաքականությանը։

    —Միթե՞ ամեն ինչ այդպես վատ է։ Միթե՞ այդ ուղղությամբ ոչ մի հաջողություններ չկան։

    —Ամենամեծ հաջողությունը եղել է՝ Եվամիության հետ ազատ առևտրի մասին ասոցացման պայմանագրի ստորագրումը։ Տվյալ բանակցությունները սկսվել են ներկայիս կառավարության իշխանության գալուց առաջ, և ավարտվել են այս իշխանությունների օրոք, դրա համար պետք է արժանի մատուցել ներկայիս ղեկավարությանը։ Բացի դրանից, հարկավոր է նշել նաև ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրի մասին համաձայնագիրը, ինչպես նաև Չինաստանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը։ Սակայն մեկ բան է պարզապես բանակցություններ անցկացնել, մեկ այլ բան է բարեփոխումների անցկացումը, որոնք համահունչ կլինեին Արևմուտքին ինտեգրմանը։ Ահա այստեղ, իմ կարծիքով, մենք շատ խնդիրներ ունենք։

    —Վրաստանի իշխանությունների կողմից ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկվում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար։

    —Մեր տարածաշրջանների դեօկուպացիան բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը՝ Ռուսաստանի ռազմական ուժերն են և ռուս-վրացական հակամարտության կարգավորումը, որովհետև մեր երկու օկուպացված տարածքները ռուսական ագրեսիայի հետևանքն են։ Երկրորդ մասը՝ այն պարտավորությունների կանոնակարգի սահմանումն է, որոնք Ռուսաստանը պարտավորվել էր իրագործել 2008 թվականին, ներառյալ Աբխազիայից և Հարավային Օսիայից զորքերի դուրս բերումը։ Այս ուղղությամբ մեծ առաջընթաց չկա, այդ թվում նաև մեր կառավարության սխալ մոտեցման պատճառով, որը հիմա ձգտում է Ռուսաստանին չգրգռելու քաղաքականություն անցկացնել։

    Այնտեղ, որտեղ մենք կարող ենք դիվանագիտական մակարդակով հակազդել Ռուսաստանին, մենք դա չենք անում, որովհետև դեօկուպացիայի քաղաքականությունը առանց Ռուսաստանի վրա ճնշման, առանց նրա նկատմամբ պատժամիջոցների, առանց քաղաքական և դիվանագիտական ազդեցության՝ հաջողությամբ չեն պսակվի։ Այս ռակուրսում մենք խնդիրներ ունենք։

    Բացի դրանից, կան այլ բաղադրամասեր։ Տվյալ դեպքում ես աջակցում եմ կառավարության այն մոտեցմանը, որը կայանում է օկուպացված տարածքների բացման մեջ։ Այստեղ նկատի է առնվում այն, որ մենք ունենք Ռուսաստանի կողմից լիովին օկուպացված երկու տարածաշրջան։ Չնայած մենք համաձայն չենք կարգավիճակին, բայց կարող ենք զարգացնել մարդկային, առևտրական, կրթական, սոցիալական հարաբերությունները։
    Կառավարությունը ընդունել է «Քայլ դեպի ապագա» փաստաթուղթը, որին աջակցել է նաև ըդդիմությունը։ Այս փաստաթուղթը դասավորում է այն շրջանակները, թե ինչպես իրականացնել այդ ներգրավման քաղաքականությունը։ Նա հիմնվում է օկուպացված տարածքների նկատմամբ այն ռազմավարության վրա, որը 2009-2010 թվականներին ընդունվել է նախկին կառավարության կողմից։ Տվյալ մոտեցումը ինձ համար ընդունելի է, և ես կարծում եմ, որ այն պետք է էլ ավելի ակտիվ իրագործել։

    —Կարող եք արդյո՞ք Ձեր վերաբերմունքը հայտնել Երկրորդ ղարաբաղյան պատերազմի և նրա արդյունքների վերաբերյալ։

    —Ադրբեջանը իր տարածքային ամբողջականությունը վերականգնեց օգտագործելով ռազմական ուժ։ Դրան նպաստել է Ադրբեջանի տնտեսությունը և ռազմական հզորությունը։ Հատկապես այս երկու գործոններն են վճռական դեր խաղացել Երկրորդ ղարաբաղյան պատերազմում։

    Այն իրավիճակը, որը այժմ կազմավորվել է Հարավային Կովկասում, մասնավորապես Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, նպաստում է նրան, որպեսզի Կովկասում այսուհետև պատերազմներ չլինեն, որպեսզի այստեղ խաղաղություն հաստատվի։

    Այնպես նաև ի հայտ են կեկել Կովկասի ապաշրջափակման համար նախադրյալներ։ Վրաստանը այժմ լավ հարաբերություններ ունի Կովկասի բոլոր հանրապետությունների հետ, և լավ կլիներ, եթե նորմալացվեին Բաքվի և Երևանի, ինչպես նաև Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները։ Սա բխում է բոլոր երկրների շահերից։ Այդպիսի համագործակցությունը չի վնասի ոչ մի պետության շահերին։

    Այստեղ կա մի պահ, որին հարկավոր է ուշադրություն դարձնել. եթե այս ապաշրջափակման մեջ Ռուսաստանը գերիշխի, ապա դա չի նպաստի մեր երկրների միջև լավ հարբերությունների զարգացմանը։ Տվյալ նախադրյալը, ցավոք գոյություն ունի, հատկապես եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որը ենթադրում է այդ թվում նաև այս տարածաշրջանում ռուսական զորքերի ներկայությունը։
    Ես համարում եմ, որ ողջ կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև մեր օկուպացված տարածքների բացումը դրական դեր կխաղա, բայց միայն առանց ռուսական ռազմական ազդեցության ուժեղացման։

    —Իսկ ի՞նչը դարձավ Երևանի պարտության նախադրյալը։

    —Իմ կարծիքով, այդ նույն երկու գործոնները։ Եվ Ադրբեջանի հաղթանակը, և Հայաստանի պարտությունը պայմանավորված էին երկու միանման գործոններով։ Այդ պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը, որի վրա հաշվարկել էր Հայաստանը, նրան չի աջակցել, որպես ՀԱՊԿ-ի անդամի։ Դա կարելի էր ակնկալել, որովհետև Ռուսաստանը երբեք չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, նա ելնում է միայն սեփական շահերից։

    Խաղաղությունը պետք է պահպանել այնպես, ինչպես դա եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ինտեգրման և տնտեսական զարգացման, փոխադարձ տնտեսական կախվածության ճանապարհով։ Այս փորձը Եվրոպան արդեն ցուցադրել է 40-50-ական թվականներին։ Ավելի լավ է դասեր քաղել Եվրոպայից, քան Ռուսաստանից, որը կարող է միայն գերիշխել, ինչպես ռազմական ուժի, այնպես էլ տնտեսական գործոնի միջոցով։

    —Հնարավոր է արդյո՞ք ապագայում խաղաղություն Բաքվի և Երևանի միջև։

    —Կարծում եմ, որ հնարավոր է։ Եթե Ֆրանսիան և Գերմանիան երկու համաշխարհային պատերազմներից հետո կարողացել են ընդհանուր լեզու գտնել, ապա կկարողանան նաև Ադրբեջանը և Հայաստանը։ Սակայն այդ ընդհանուր լեզուն պետք է բխի իրողություններից, միմյանց շահերի փոխադարձ նկատառումից և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքից։

    Ես համարում եմ, որ Վրաստանը և Ռուսաստանը նույնպես կարող են ընդհանուր լեզու գտնել, բայց միայն Վրաստանի տարածքային ամբողջականության և շահերի հաշվառմամբ, ճիշտ այդպես Հայաստանն էլ պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Խաղաղությունը հնարավոր է միայն նման դեպքում։ Իրականում այդ բոլոր հակամարտությունները հրահրվել են Կրեմլի կողմից։ Որքան քիչ լինի Կրեմլի դերը, այդքան շատ կլինեն պրագմատիկորեն դատող մարդիկ, որ խաղաղությունը պատերազմից լավ է, այս խաղաղությունը էլ ավելի մեծ շանսեր կունենա։

    —Դուք ինչպե՞ս եք բնութագրում կովկասյան տարածաշրջանի ապագան։

    —Մի խոսքով, դա եվրոպական ապագա է։ Ես Վրաստանին տեսնում եմ Եվրոպական Միությունում և ՆԱՏՕ-ում։ Դա այժմ չկա, բայց անպայման կլինի։ Կամ այդ ուղին, կամ էլ այլընտրանք չկա։ Ես մեծ հույսեր ունեմ, որ Կովկասի մյուս պետությունները նույնպես կգնան այդ ուղիով, որովհետև ուրիշ մոտեցումը չի նպաստի տարածաշրջանում խաղաղությանը։

    —Վրաստանի հանրության վրա ինչպե՞ս է ազդել Սաակաշվիլիի վերադարձը։

    —Նրա վերադարձը անշուշտ ազդեց հասարակության վրա, նա համախմբեց ընդդիմության և «Վրացական երազանքի» ընտրազանգվածները։ Այո, «Վրացական երազանքը» հաղթեց, այդ թվում նաև ընտրությունների արդյունքների աղավաղման ճանապարհով, բայց և ընդդիմանությունը ցույց տվեց, որ եթե չլիներ ընտրակեղծիք, ապա գլխավոր մեծ քաղաքներում նա կհաղթեր։ Նույնիսկ այժմ ընդդիմանությանը հաջողվեց մեծամասնության հասնել Ռուսթավիում և մյուս որոշ քաղաքների կառավարություններում։ Այս ամենը Սաակաշվիլիի վերադարձի արդյունքն է։
    Այո, նա անշուշտ կարևոր դեր է խաղաղցել քաղաքականության մեջ։ Ներկայիս իշխանության կուսակցությունը ձգտում է ոտնահարել իր ընդդիմախոսների շահերը, դրա օրինակ է՝ Սաակաշվիլին։ Այս մոտեցումը շատ բացասականորեն է ազդում Վրաստանի իմիջի վրա, սպանում է ժողովրդավարության այն մասնիկը, որը առայժմ մնում է երկրում։ Եթե առաջիկայում ևս այդպես շարունակվի, ապա կարող ենք ասել, որ մենք կայացել ենք, որպես ավտորիտար պետություն։ Իվանիշվիլին առայժմ կանգնած է իր փողերի և ազդեցության հաշվին, բայց, ինչպես Լինկոլնն է ասել, ժողովրդին կարելի է միայն մեկ անգամ խաբել, այլ ոչ թե անընդհատ։

    —Ինչպե՞ս եք վերաբերվում «3+3» ձևաչափին։

    —կարծում եմ, որ տվյալ ձևաչափը իր էությամբ բացառում է այս տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Եվրոպայի մասնակցությունը, իսկ դա հակասում է Վրաստանի շահերին։ Իմ կարծիքով, տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունից բացի հարկավոր է ընդլայնել դեպի Եվրոպա ուղին, առավել ևս հայտնվել են՝ Արևելք-Արևմուտք և Հարավ-Հուսիս ճանապարհների բացման նախադրյալներ։ Տարածաշրջանի երկրների շահերի օգտին է մասնակցել այդ նախագծերին։

    —Որո՞նք են Վրաստանի հիմնական նպատկաները 2022 թվականին։

    —Մեր կառավարությունը արդեն վաղուց դնում է միայն մեկ նպատակ՝ պահպանել իշխանությունը և բոլոր լծակները կիրառում է դրա համար, այս տարին ևս բացառություն չի լինի։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ելնելով բնակչության մեծամասնության շահերից՝ Վրաստանը չի կարողանա վեկտորը Արևմուտքից փոխել Ռուսաստանի կողմը։ Բնակչությունը պարզապես չի համաձայնվի այդ վեկտորի փոփոխման հետ։

    Caliber.Az

    Դիտումներ: 278

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Ադրբեջան

    23 Ապրիլի 2024 - 17:47

    Նախագահ Ալիևի կարևոր ուղերձները՝

    ՈՒՂԻՂ

    23 Ապրիլի 2024 - 17:40

    Դրական ներդրում՝ Բաքվի և Մոսկվայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման մեջ

    Հաջիևը՝ Ալիևի Ռուսաստան այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 17:15

    Տանկային ստորաբաժանումների մրցումներ. ադրբեջանական բանակն ուժեղացնում է մարտական ​​պատրաստությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    23 Ապրիլի 2024 - 16:52

    Ալիև. Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ

    23 Ապրիլի 2024 - 16:41

    Ադրբեջանում արտադրվել է ավելի քան 7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա

    Այս տարի

    23 Ապրիլի 2024 - 15:58

    Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային

    Մայիսը թեժ է լինելու

    23 Ապրիլի 2024 - 15:49

    Մամեդով. Հայաստանի հայցը չի համապատասխանում Միջազգային դատարանի իրավասությանը

    23 Ապրիլի 2024 - 15:29

    Սլովենիան ողջունում է Բաքվի և Երևանի միջև կնքված համաձայնագիրը

    23 Ապրիլի 2024 - 15:22

    Պետքարտուղարություն. Իրանում էթնիկ ադրբեջանցիները խտրականության են ենթարկվում

    23 Ապրիլի 2024 - 13:03

    Կետերի և գծերի միջև. Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են ճշտել սահմանները

    23 Ապրիլի 2024 - 12:55

    COP29-ի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    23 Ապրիլի 2024 - 12:29

    Մեծ վերադարձ. ևս 39 ընտանիք վերադառնում է Ֆիզուլի

    23 Ապրիլի 2024 - 12:25

    Հորդանանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը

    23 Ապրիլի 2024 - 12:02

    Ջեյհուն Բայրամովը մեկնել է Չեխիա

    23 Ապրիլի 2024 - 11:26

    Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը

    23 Ապրիլի 2024 - 11:05

    Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով

    23 Ապրիլի 2024 - 10:40

    Իլհամ Ալիև. Մենք հպարտ ենք, որ ադրբեջանցի մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել ԲԱՄ-ի կառուցմանը

    23 Ապրիլի 2024 - 10:34

    Նախագահ. Ադրբեջանի և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների հիմքը դրել են Վլադիմիր Պուտինն ու Հեյդար Ալիևը

    23 Ապրիլի 2024 - 10:10

    «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել Ալիևի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 09:58

    Հեյդար Ալիևի գործոնը միշտ կարևոր դեր է խաղացել և կխաղա ՌԴ և Ադրբեջանի միջպետական հարաբերություններում. Իլհամ Ալիև

    23 Ապրիլի 2024 - 09:35

    Պուտին. Հեյդար Ալիևն ամեն ինչ արեց, որպեսզի ԲԱՄ նախագիծը կայանա

    23 Ապրիլի 2024 - 09:12

    Իրան. Օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում կայունության հաստատմանը

    22 Ապրիլի 2024 - 19:10

    Քաղաքագետ Մկրտչյան. Ցուցարարները՝ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու օրինական իրավունք են տալիս Ադրբեջանին

    22 Ապրիլի 2024 - 18:21

    Ադրբեջանի նախագահ. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանում Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը

    22 Ապրիլի 2024 - 18:18

    Սարմատները, թուրքերը և արդիականությունը

    Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

    22 Ապրիլի 2024 - 18:07

    Խանքենդին զենքից մաքրելը նորանոր ռազմաավար է բերում

    ԹՎԵՐ՝ Ադրբեջանի ՆԳՆ-ից

    22 Ապրիլի 2024 - 18:02

    Պեսկով. Ռուսական բազան դուրս բերելու Հայաստանի ցանկության մասին ազդանշաններ չկան

    22 Ապրիլի 2024 - 18:01

    Պուտին. Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

    22 Ապրիլի 2024 - 17:44

    Շոու՝ կանխատեսելի ավարտով

    Հայաստանը պարտավոր է կատարել պայմանավորվածությունները

    22 Ապրիլի 2024 - 17:38

    ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին

    22 Ապրիլի 2024 - 17:35

    Ղարաբաղում հերթական հայկական զենքի պահոց է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    22 Ապրիլի 2024 - 17:34

    Պուտինը՝ ԲԱՄ-ի կառուցման գործում Հեյդար Ալիևի նշանակալի դերի մասին

    22 Ապրիլի 2024 - 17:01

    Պեսկով. Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն ու դաշնակիցն է

    22 Ապրիլի 2024 - 16:36

    Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման համաձայնագիրը

    22 Ապրիլի 2024 - 16:28

    Ջրային ռեսուրսների պետական ​​գործակալությունը և BP-ն նախագծեր կիրականացնեն Ադրբեջանի շրջաններում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    22 Ապրիլի 2024 - 16:16

    ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան

    Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

    22 Ապրիլի 2024 - 15:55

    Ֆարիդ Շաֆիևը՝ Չինաստանի հետ համագործակցության մասին

    22 Ապրիլի 2024 - 15:49

    Հայ սակրավորները սկսել են ականազերծել Ասքիփարա գյուղի մոտակա տարածքները

    22 Ապրիլի 2024 - 15:18

    Գյանջայում բացվել է Ուզբեկստանի պատվավոր հյուպատոսություն

    22 Ապրիլի 2024 - 14:47

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ