Ինչպես է Ադրբեջանում Ռուսաստանի առաջին դեսպանը գժտվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
    Նվիրվում է դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

    Հարցազրույց  04 Ապրիլի 2022 - 18:46

    Բահրամ Բատիև
    Caliber.Az

    Այսօր, 2022 թվականի ապրիլի 4-ին, Ադրբեջանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս կապակցությամբ երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակներ են հղել միմյանց, որտեղ նշել են երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկան, արդյունավետ համագործակցությունը՝ առևտրի, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկայի, հումանիտար և այլ ոլորտներում։ «Հատկապես ուրախալի է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ընթացիկ տարեդարձը համընկել է Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման հետ։ Այս կարևոր փաստաթուղթը ամրագրել է որակապես նոր, ամենաբարձր մակարդակ, որին հասել են մեր պետությունների հարաբերությունները երեսուն տարվա ընթացքում»,- մասնավորապես նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վ.Պուտինին ուղղված իր նամակում։

    Սակայն միջպետական ռուս-ադրբեջանական հարաբերությունների կիրակմամբ նման բնույթը ոչ միշտ է եղել։ Եվ առավել ևս, եթե խոսենք 90-ականների սկզբի մասին, երբ ելցինյան Ռուսաստանը չէր թաքցնում իր համակրանքը Հայաստանի ագրեսիվ նկրտումների նկատմամբ, նրան օգնում էր ադրբեջանական տարածքների օկուպացման գործում (հիշենք Հայաստան մեկ միլարդ դոլարի արժեքի ռուսական սպառազինության Հայաստանին անվճար հանձնման հետ կապված սկանդալը, որը բացահայտվել էր գեներալ Ռոխլինի կողմից): Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս մակարդակին տանող ճանապարհը ոչ միայն փշոտ էր, այլ սերմանվել էր բազմաթիվ ականներով և այլ վտանգներով: Առավել հետաքրքիր կլինի հիշել, թե ինչպես Բաքուն և Մոսկվան սկսեցին այս ճանապարհը անկախության այժմյան հեռավոր առաջին տարիներին: Դա մեզ կօգնի այս հարցազրույցում, որը այս տողերի հեղինակն արել է 2011 թվականին Ադրբեջանում Ռուսաստանի առաջին դեսպան, այժմ հանգուցյալ Վալտեր Շոնիայի հետ։

    Կադրային խորհրդային դիվանագետ, ՄՄՀՊԻ և ԽՍՀՄ ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիա ավարտած Վալտեր Ալեքսանդրովիչին երկար տարիներին փնտրելուց հետո (ոչ ՌԴ ԱԳՆ-ում, ոչ էլ մեր երկրում Ռուսաստանի դեսպանատանը, որտեղ դիմեցի, չկարողացան տալ իրենց նախկին աշխատակցի ոչ հասցեն, ոչ հեռախոսահամարը) ինձ հաջողվեց գտնել վրացի քաղաքագետ Մամուկա Արեշիձեի օգնությամբ, նա վաղուց դիվանագիտական ծառայությունից թոշակի էր անցել և ընտանիքի հետ ապրում էր Թբիլիսիում։ 75-ամյա Շոնիան անկեղծորեն ուրախացավ, որ ադրբեջանցիները ոչ միայն հիշել են իրեն, այլև բարի խոսքով են ոգեկոչել իրեն, և հետո անմիջապես համաձայնեց կիսվել Ադրբեջանում աշխատանքի տարիների իր հիշողություններով։ Եվ, պետք է խոստովանենք, մեր համաքաղաքացիների ներկայիս սերնդին, որը երկար տարիներ դիտարկում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը, կարծում ենք, որ դրանք հետաքրքիր կլինեն։

    Այն մասին, որ նա նշանակվել է Ադրբեջանում առաջին դեսպան՝ Վալտեր Շոնիան իմացել է Թուրքիայում գտնվելու ժամանակ։

    -Այն ժամանակ, արդեն 4 տարի, ես Թուրքիայում ԽՍՀՄ/ՌԴ դեսպանատանը աշխատում էի որպես խորհրդական-բանագնաց։ Կամ փետրվարի վերջն էր, կամ 1992 թվականի մարտի սկիզբը։ Հանկարծ Մոսկվայից հեռագիր է գալիս, որտեղից իմանում եմ, որ ինձ առաջարկում են դառնալ Բաքվում Ռուսաստանի դեսպան։ Ինձ գործուղեցին Մոսկվա, որտեղ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին նախկին Միության նորանկախ երկրներում Ռուսաստանի դեսպանները»,- պատմում է Վ. Շոնիան։

    Նրա խոսքով՝ այն ժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ լիակատար շփոթություն էր տիրում, պետական գանձարանում փող չկար, Մոսկվայում ոչ ոք չգիտեր ինչպես վարվել նորանկախ պետությունների հետ, քանի որ առաջնահերթությունն ամբողջությամբ տրված էր Արևմուտքի հետ հարաբերություններին։

    Դրանով հանդերձ Վալտեր Ալեքսանդրովիչը ժպիտով վերհիշեց այն լեզվակռիվների մասին, որոնք նրա հետ տեղի են ունեցել Հայաստանում Ռուսաստանի այն ժամանակվա դեսպան Վլադիմիր Ստուպիշինի հետ։ Վերջինս Երևանում իր ներկայացրած երկրի շահերը պաշտպանելու փոխարեն ավելի շատ վառվում էր հայերի համար։

    -Մեր միջև լուրջ տարաձայնություններ կային։ Ես չէի ուզում առերեսվել նրա հետ, բայց նա Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ բոցավառ ատելությամբ հագեցված այնպիսի հայտարարություններ էր անում, որ ես չէի կարողանում անտարբեր մնալ։ Ես ապշած էի և սպասում էի, որ Մոսկվան արդեն իսկ պատրաստվում է կոշտ հայտարարություններ անել Ստուպիշինի հայտարարությունների առընչությամբ: Ցավոք սրտի, ոչ մի հայտարարություններ չհետևեցին, և ես ստիպված եղա ինքս հայտարարություններ անել, որպեսզի հավասարակշռել Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ մեր քաղաքականությունը։ Անհնար էր Ռուսաստանին թույլ տալ տարածաշրջանում ընտանի կենդանիներ և «խորթ երեխաներ» ունենալ, ինչը մեծ աշխարհաքաղաքական սխալ կլիներ։ Մեզ համար Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը եղբայրական հանրապետություններ էին։ Ինչպե՞ս կարելի էր առանձնացնել դրանցից որևէ մեկին։ Ինչպե՞ս կարելի էր նման հայտարարություններ անել Ադրբեջանի հասցեին։ Ինձ համար դա մեծ սխալ էր: ՌԴ ԱԳՆ-ի լռության պայմաններում ես ինքս պետք է ինչ-որ բան ձեռնարկեի։

    Անշուշտ, իմ արարքները Երևանի մոտ հիացմունք չառաջացրին։ Դրա պատճառով Հայաստանի ղեկավարությունը շատ վիրավորված էր ինձնից։ Եվ հետո իմացա, որ Ստուպիշինի կինը, պարզվում է, ազգությամբ հայ է, և նա, գտնվելով նրա ազդեցության տակ, նման հակաադրբեջանական հայտարարություններ է արել։ Ցավոք սրտի, այն ժամանակ Մոսկվան չէր որոշել Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ ճիշտ վարքագիծ։ Ստուպիշինի սադրիչ ու շովինիստական հայտարարությունների վերաբերյալ բազմիցս դիմել եմ ՌԴ ԱԳՆ։ Բայց ՌԴ ԱԳՆ այն ժամանակվա ղեկավարության կողմից ըմբռնման ես այդպես էլ չհանդիպեցի։ Մի անգամ մեր բաժանմունքում մենք գրեթե ձեռնամարտի բռնվեցինք Ստուպիշինի հետ։ Արտաքին գործերի նախարարությունում ինձ ասացին՝ տղաներ այս ամենը կմռացվի և ամեն ինչ լավ կլինի։ Բայց այնուամենաինիվ այս ամենը նորմալ չէր։ Ստուպիշինը շարունակում էր իր հայտարարություններն անել Հայաստանում, իսկ ես ստիպված էի հերքել նրան։ Ըստ երևույթին, այն ժամանակ մեր արտաքին գործերի նախարարությանը ձեռնատու էր այս իրավիճակը, և ինձ համար բոլորովին անհասկանալի էր, թե ինչու ոչ ոք չէր արձագանքում Ստուպիշինի գործողություններին։ Ես փորձեցի այդ հարցը բարձրացնել ՌԴ ԱԳՆ կոլեգիայում, նրանք ինձ անտարբերությամբ լսեցին, բայց այդպես էլ ոչ մի արձագանք չեղավ»,- պատմել է Վալտեր Ալեքսանդրովիչը։

    Առավել ևս, չնայած Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում աշխատանքի առաջին տարիների դժվարություններին, նա ջերմությամբ էր վերհիշում այդ ժամանակները։

    -Ադրբեջանում աշխատելու տարիների ընթացքում ես շատ սիրեցի այդ երկիրը, հատկապես ժողովրդին։ Սրանք դատարկ խոսքեր չեն։ Ինձ մոտ հիանալի հարաբերություններ կազմավորվեցին ադրբեջանական հասարակության բոլոր շերտերի, քաղաքական գործիչների, մշակութային գործիչների հետ։ Ի դեպ, ինձ վիճակվեց նախապատրաստել Ռուսաստանի վարչապետի պաշտոնակատար Եգոր Գայդարի երկու պետությունների պատմության մեջ առաջին այցը Բաքու, որը տեղի ունեցավ 1992 թվականի սեպտեմբերի 30-ին։ Շատ յուրօրինակ այց էր, որի ընթացքում որոշվեց մեզ տեղ հատկացնել և միջոցներ տրամադրել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան կառուցման համար։ Ի դեպ, Եգոր Տիմուրովիչը շատ դրական տպավորություն թողեց, նա շատ բարյացակամ էր և վճռականորեն էր տրամադրված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու հարցում։ Նա հանդիպեց Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ, ես ներկա եմ եղել այդ հանդիպմանը։ Չէի ասի, որ ռուսական պատվիրակության այցն մեծ հաջողությամբ պսակվեց, քանի որ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը չէր ձգտում վերականգնել Մոսկվայի հետ խզված կապերը։ Սակայն Գայդարը շատ էր ցանկանում իր ավանդը ներդնել նախկին միջպետական կապերի վերականգնմանը, սակայն չկարողացավ ամբողջ ծավալով իրականացնել իր մտահաղացումը, Վ.Շոնիան կիսվեց իր հիշողություններով։

    Նրա խոսքով, Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում շրջադարձ տեղի ունեցավ Հեյդար Ալիևի իշխանության վերադառնալուց հետո։

    -Ես շատ լավ ծանոթ էի Հեյդար Ալիևի հետ։ Ես լավ ծանոթ եմ նաև Իլհամ Հեյդարովիչի հետ, ով հանդիսանում է պետության շատ իմաստուն ղեկավար, իր մեծ հոր գործի արժանի շարունակողը։ 1993 թվականին Հեյդար Ալիևի հետ Ադրբեջան եկավ բոլորովին այլ իշխանություն։ Հեյդար Ալիևիչի հետ շատ հաճախ էի հանդիպում։ Ավելին, նա անընդհատ զանգահարում էր ինձ և ուղղակիորեն ասում էր, որ անհրաժեշտության դեպքում անհապաղ կապ հաստատեմ իր հետ։ Եվ ես զանգահարում էի։ Նա բացարձակապես զարմանալի էր, պետական մեծ գործիչ: Ես շնորհակալ եմ Ալլահին այն բանի համար, որ Հեյդար Ալիևիչը ժամանակին եկավ Ադրբեջանում իշխանության և այդպիսով փրկեց երկիրը։ Ինձ համար մեծ հաճույք էր աշխատել Հեյդար Ալիևի հետ»,- աշխույժ պատմում էր Շոնիան։

    Սակայն Մոսկվային դուր չէկավ, որ Ադրբեջանում իր դեսպանը գրագետ հարաբերություններ էր կառուցել հանրապետության նոր ղեկավարության հետ։ Ռուսաստանում չափազանց դժգոհ էին Ղարաբաղի հարցում դեսպան Շոնիայի դիրքորոշումից, ինչպես նաև Կասպից ծովի կարգավիճակի և Ադրբեջանին ծովային հանքավայրերի սեփականության վերաբերյալ նրա դիրքորոշումից։

    -Ինչ-որ կերպ Բաքու եկավ Ռուսաստանի այն ժամանակվա վառելիքի և էներգետիկայի նախարար Յուրի Շաֆրանիկը։ Նա եկավ դեսպանատուն, և ասաց, որ Ելցինի հանձնարարությամբ եկել է Ադրբեջանի հետ բանակցելու։ Այսպիսով, նա պայմանագիր է ստորագրել ադրբեջանական կողմի հետ, որտեղ գրված է եղել՝ Կասպից ծովի ադրբեջանական հատված։ Այսինքն՝ Շաֆրանիկն է նման տերմին օգտագործել, ոչ թե ես։ Իսկ երբ ես սկսեցի օգտագործել այս տերմինը, դա սուր դժգոհություն առաջացրեց Մոսկվայում։ Դեսպանատունը ստացավ Կոզիրևի ստորագրությամբ նամակ, որում ասվում է, որ ոչ մի հատված չկա։ Ստացվում է, որ արտաքին գործերի նախարարությունն այլ կերպ է մտածել, քան վառելիքի և էներգետիկայի նախարարությունը։ Իբր, դա ընդհանուր սեփականություն է: Հետո, իհարկե, բոլորը համաձայնության եկան, որ Կասպից ծովի ավազանի յուրաքանչյուր երկիր ունի իր հատվածը։ Ըստ երևույթին, Մոսկվայում այն մարդիկ, ովքեր դեմ էին Շաֆրանիկին, սկսեցին քարոզչություն անել իմ դեմ, որ, իբր, Բաքվում Ռուսաստանի դեսպանը ինչ-որ անհասկանալի, ադրբեջանամետ դիրքորոշում է ընդունում։ Իսկապես, ես շատ հարցերում պաշտպանել եմ Ադրբեջանի դիրքորոշումը, հատկապես, երբ հանրապետությունը միացավ ԱՊՀ-ին։ Երբ Հեյդար Ալիևի գլխավորած ադրբեջանական պատվիրակության հետ միասին ժամանեցի Մոսկվա, այն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ հանդիպման ժամանակ նստեցի ադրբեջանցիների կողքին։ Գրաչովն անմիջապես հոնքերը կիտեց ու հարցրեց, թե ինչու ես՝ ՌԴ դեսպանս, սեղան նստեցի ոչ թե ռուսական, այլ ադրբեջանական պատվիրակության հետ։ Իսկ ես պատասխանեցի, որ դրանով ցույց եմ տալիս իմ ամբողջական աջակցությունը Հեյդար Ալիևիչի՝ Ադրբեջանի ԱՊՀ-ին անդամակցելու որոշմանը։ Ես համարում էի, որ Մոսկվայի համար չափազանց կարևոր է շատ լավ հարաբերություններ ունենալ Հարավային Կովկասի առանցքային պետության՝ Ադրբեջանի հետ»,- պատմել է Շոնիան։

    Վերջիվերջո, 1995 թվականին Մոսկվան որոշեց փոխել Ադրբեջանում դեսպանին։

    Դրանից հետո Վալտեր Շոնիան այլևս հնարավորություն չունեցավ այցելել Ադրբեջան, որին նա անկեղծորեն սիրել էր։ Այնուամենայնիվ, արդեն իսկ թողնելով դիվանագիտական ծառայությունը և վերադառնալով Վրաստան, նա շարունակում էր հետևել Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և անկեղծորեն հավատում էր, որ Ղարաբաղը անպայման կվերադառնա իր իսկական տերերին։ Ցավոք, Վալտեր Ալեքսանդրովիչը չապրեց մինչև հաղթանակի ուրախ օրը՝ նա վախճանվեց 2014 թվականին, 78 տարեկան հասակում։ Այդ ժամանակվանից Ադրբեջանում Ռուսաստանի մի քանի դեսպաններ են փոխվել... Սակայն սա բոլորովին այլ պատմություն է...

    Caliber.Az

    Դիտումներ: 784

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00

Արևմուտքը՝ կապված Հայաստանի հետ և կապի մեջ Իրանի հետ Իրադարձությունների ակնարկ Ֆարհադ Մամեդովի հետ

10 Ապրիլի 2024 - 10:42

Գրողը և հնագետը. քննարկումներ պատմության մասին Ազեր Զիյադլըն և Զաուր Հասանովը պատասխանում են Սամիթ Ալիևին

15 Ապրիլի 2024 - 17:32
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Հայկական զենքի հերթական խմբաքանակը՝ Խանքենդիում

    ՆԳՆ-ի տվյալները

    20 Ապրիլի 2024 - 14:21

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Բաքվին և Երևանին լուծել մնացած հարցերը

    20 Ապրիլի 2024 - 12:38

    Ադրբեջանում կսկսվի հինգ արևային-հողմային էլեկտրակայանների շինարարությունը

    20 Ապրիլի 2024 - 12:25

    Բլինկենը ողջունել է Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձը

    20 Ապրիլի 2024 - 11:56

    Տոյվո Կլաարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

    20 Ապրիլի 2024 - 11:37

    Արևմտյան Ադրբեջանի համայնքը արձագանքել է G7-ի հայտարարությանը

    20 Ապրիլի 2024 - 11:18

    Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանում COP29-ի անցկացումը մեր դիվանագիտական և քաղաքական խիզախության դրսևորումն է

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    20 Ապրիլի 2024 - 10:17

    Սամեդ Սեյիդովը՝ Ադրբեջանին չորս գյուղերի վերադարձի մասին

    20 Ապրիլի 2024 - 09:48

    Բայրամովն ընդունել է Իտալիայի դեսպանին

    20 Ապրիլի 2024 - 09:22

    Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ չորս գյուղերի վերադարձի մասին

    20 Ապրիլի 2024 - 09:12

    Ղազախի բնակիչները ցնծում են գյուղերի ազատագրման կապակցությամբ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    20 Ապրիլի 2024 - 09:10

    ՆԱՏՕ-ն հավանություն է տվել ադրբեջանա-ռումինական նախագծին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    20 Ապրիլի 2024 - 09:07

    Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ լսումները

    19 Ապրիլի 2024 - 18:38

    Կրեմլը՝ Ալիևի և Պուտինի հանդիպման մասին

    19 Ապրիլի 2024 - 18:37

    Ալիևը հասավ Հայաստանի կողմից գրավված Ղազախի գյուղերի վերադարձին

    Ադրբեջանի ինքնիշխանության ամրապնդման նոր փուլը

    19 Ապրիլի 2024 - 18:25

    Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածության կարևոր կետերը

    19 Ապրիլի 2024 - 18:07

    Ի՞նչ են կոչ արել G7-ի արտգործնախարարները Բաքվին և Երևանին

    19 Ապրիլի 2024 - 17:54

    Բաքվի ֆրանսիական լիցեյը դադարեցնում է իր գործունեությունը

    19 Ապրիլի 2024 - 17:27

    Հայ վերլուծաբանը հաստատում է Caliber.Az-ի տեղեկությունը

    Բրյուսելի գաղտնի բանակցությունները

    19 Ապրիլի 2024 - 17:02

    Այսպես են ռուս խաղաղապահները հեռանում Ադրբեջանից

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 16:45

    ANAMA. Խոջավենդում մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 16:18

    Արևմուտքը կանգնած է պատասխանի առաջ

    Caliber.Az-ի հետաքննության հետքերով

    19 Ապրիլի 2024 - 15:30

    Ադրբեջանցի պատգամավորները քննարկում են Հաշվիչ պալատի գործունեությունը

    19 Ապրիլի 2024 - 14:30

    Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը գյուղատնտեսական հետազոտությունների ոլորտում

    19 Ապրիլի 2024 - 14:11

    Վաշինգտոնի կեղծավորությունը

    Եվ իրականությունը չընդունելը

    19 Ապրիլի 2024 - 13:45

    ASAN xidmət-ը և ՄԱԿ-ը համատեղ նախագիծ են սկսելու

    19 Ապրիլի 2024 - 13:40

    «Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 13:25

    «Հրապարակ». Փաշինյանը կգնա՞ Պուտինի երդմնակալությանը

    19 Ապրիլի 2024 - 12:53

    Միլիարդավոր եվրո հարյուրավոր նախագծերի համար. ՎԶԵԲ-ն՝ Ադրբեջանում ներդրումների մասին

    19 Ապրիլի 2024 - 12:35

    Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում Ղարաբաղում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 12:07

    «Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...»

    Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

    19 Ապրիլի 2024 - 11:54

    AZAL-ն առաջին չվերթն է կատարել Բաքվից Կարաչի

    19 Ապրիլի 2024 - 11:45

    Փաշինյանն ու Ռոքֆեյը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները

    19 Ապրիլի 2024 - 11:15

    Խանքենդիի մաքրում զենքերից՝ ինքնաձիգներից, նռնականետերից և արկերից

    ԹՎԵՐ՝ ՆԳՆ-ից

    19 Ապրիլի 2024 - 11:05

    COP29-ի նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ

    19 Ապրիլի 2024 - 10:40

    Թալեհ Քյազիմովը պատմել է COP29-ի կարևորության մասին՝ համաշխարհային ֆինանսիստների համար

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 10:16

    Ջոն Քերին այցելել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 10:02

    Ադրբեջանը COP29-ի շրջանակներում CICA-ի հետ քննարկել է գործընկերության հնարավորությունները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 09:56

    Ադրբեջանն ու Ավստրիան քննարկել են համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումը

    19 Ապրիլի 2024 - 09:40

    Սահիբա Գաֆարովա. Ֆրանսիան մտադիր է շարունակել գաղութատիրությունը Հարավային Կովկասում

    19 Ապրիլի 2024 - 09:15

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ