«Տտնտեսությունը կդառնա հայ-ադրբեջանական դիմակայության վերջնական լուծման հիմքերից մեկը»
    Լևան Հերաձեն՝ Caliber.Az կայքում

    Հարցազրույց  04 Մայիսի 2022 - 16:41

    Թամիլլա Մամեդովա
    Caliber.Az

    Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի վերլուծաբան, կոնֆլիկտոլոգ, նախկինում վրաց-աբխազական բանակցությունների ակտիվ մասնակից, Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարարի ապարատի նախկին բաժնի վարիչ, Սուխումիի պետական համալասարանի Հումանիտար ծրագրերի կենտրոնի տնօրեն Լևան Հերաձեյի հետ։

    —Քանի որ Դուք նախկինում զբաղվել եք Վրաստանի տարածքում հակամարտությունների կարգավորմամբ, ապա առաջին հերթին կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը այն կապակցությամբ, թե այսօր Վրաստանի կառավարության կողմից ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար։

    —Վրաստանը հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորման ռազմավարությանը, որի կարևոր մասն է հանդիսանում դրա վերափոխակերպումը, հաշտությունը, հակամարտող կողմերի միջև հարաբերությունների բվրելավումը։ Այս ռազմավարությունը մշակվել է 2010 թվականին և մինչև այժմ ձևականորեն չփոխվելով, ընդգրկել է վերջնական խաղաղ կարգավորման համար բոլոր հնարավոր տարրերը և միջոցները։ Այս ռազմավարության շրջանակներում մի երկու տարի առաջ մշակվել է կողմերի միջև առևտրի, կրթության համար լավագույն պայմաններ նախատեսող «Քայլ դեպի խաղաղ ապագա» ծրագիրը։ Այս ամենը արվում է ժամանակավոր օկուպացված տարածքներում օրինականորեն բնակվող բնակչության համար։

    Դրա հետ մեկտեղ, արդեն ավելի քան 13 տարի գործում է առողջապահության հարցերով ծրագիրը, որը նույնպես նպատակաուղղված է օկուպացված տարածքներում օրինականորեն բնակվող բնակչության վրա։ Մարդիկ, ովքեր ապրում են Աբխազիայում և Ցխինվալիի մարզում Վրաստանի պետության հաշվին ստանում են բժշկական լայն սպասարկում։ Այս բոլոր ծրագրերը աշխատում են բավականին հաջող, և դա շատ լուրջ ազդեցություն է գործում երկու կողմերի բնակչության վրա։

    Անշուշտ, դա անբավարար է, շատ կարևոր է զարգացնել քաղաքական բաղադրամասը, որը, չնայած ինչպես վրացական կողմի, այնպես էլ միջազգային հանրության ջանքերին՝ առայժմ չի բարելավվում։

    Բացի դրանից, Ուկրաինայում պատերազմը չի նպաստում իրավիճակի բարելավմանը, սակայն, մյուս կողմից, երբ առկա են խնդիրներ, դա բացում է համագործակցության և խնդրի լուծման համար լրացուցիչ մոտեցւմներ գտնելու հնարավորություն։

    Ինչ վերաբերում է հասարակական մակարդակին, ապա այս ուղղությամբ գործերն այնքան էլ լավ չեն, բայց ոչ կառավարական հատվածը փոխգործակցության և համագործակցության ավելի մեծ ազատություն ունի։

    Վերջերս մենք ակտիվորեն առաջ ենք քաշում համալսարանական դիվանագիտության գաղափարը, որը ենթադրում է երկու այնպիսի երևույթների միավորում, ինչպիսին է դիվանագիտությունը և համալսարանը (ոչ թե որպես որևէ գիտական հետազոտություններ սովորելու և իրականացնելու վայր, այլ որպես գիտակրթական կենտրոն, որի շուրջ ձևավորվել է ժամանակակից եվրոպական մշակույթը): Այս երկու շատ կարևոր երևույթների համադրումը կարող է լրացուցիչ և շատ արդյունավետ հարթակ դառնալ, որպեսզի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն լինի ավելի հաջող և բերի ավելի լավ արդյունքների։

    Վրացական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի միջազգային կազմակերպություններում, իրավական կառույցներում, գործընկեր երկրների մայրաքաղաքներում հավասարակշռել մեր տարածաշրջանում մեր հաևանի կողմից ստեղծված բացասական դերը։ Սա չափազանց բարդ գործընթաց է, որին անհրաժեշտ է կոմպլեքսային մոտեցում: Այս հարցը չի կարող լուծվել ուղղակի լուծմամբ։ Դա շատ բանից է կախված, ինչպես մեր հարաբերություններից այն հասարակության հետ, որն այսօր գտնվում է օկուպացված տարածքում, այնպես էլ Ռուսաստանի, Արևմուտքի, առանձին Եվրոպայի, Ամերիկայի հետ մեր հարաբերություններից։ Կարևոր է հանդիսանում նաև մեր եվրատլանտյան ինտեգրման գործընթացը, մուտքի արտոնագրերի ազատականացումը, մեր սոցիալ-տնտեսական վիճակը, սրանից նույնպես շատ բան է կախված։

    —Այնուամենայնիվ, Վրաստանում շրջանառվում է կարծիք, որ տարածքային ամբողջականությունը կարելի է վերականգնել միայն ուժով։ Ձեր կարծիքով, խաղաղ քաղաքականության տեսակետից հասարակական կարծիքը արդյո՞ք բավականաչափ է մոբիլիզացված։

    —Խաղաղապահ քաղաքականությունը պետք է ավելի քիչ մոբիլիզացնի հասարակական կարծիքը: Նկատի ունեմ շարքային քաղաքացիներին։ Առավելապես պետք է մոբիլիզացվի հասարակության ակտիվ հատվածը, ոչ կառավարական հատվածը, մարդիկ, որոնք ձևավորում են հասարակական կարծիքը, և առաջին հերթին իշխանությունը։ Այդպիսին է քաղաքական կամքը, որպեսզի գործընթացն ընթանա հնարավորինս խաղաղ պայմաններում։ Առանց դրա, ներկայիս պայմաններում հաջողությունն անհասանելի է։

    —Օսերի և աբխազների հետ պատերազմը եղել է շատ արյունոտ, մենք բոլորս հիշում ենք Սուխումիում դաժան իրադարձությունները։ Վրաստանը կարող է արդյո՞ք դա ներել։

    —Մենք Ցխինվալիի մարզում պատերազմը չէինք դիտարկել, որպես պատերազմ օսերի և աբխազների հետ։ Դա Վրաստանի պատերազմն էր հանուն իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության։

    Մենք էթնիկ աբխազներին և օսերին թշնամի չենք համարում։ Ամբողջ խնդիրը առանձին անջատողական շրջանակների վարած քաղաքականության մեջ էր, և ամենակարևորն այն ուժերն էին, որոնց ձեռքում էր նրանց սանձը։ Մենք պետք է ավելի լավ գիտակցենք, թե այն ժամանակ ինչ տեղի ունեցավ, և թույլ չտանք, որ դա կրկնվի։ Այս ամբողջ ժամանակի ընթացքում մենք մշակել ենք ընդհանուր մոտեցումներ գտնելու համար համապատասխան ռեսուրսներ։ Մենք այնուամենայնիվ այդ առնչությամբ ունենք որոշակի լավատեսություն։

    —Աբխազների և օսերի հետ հաշվելու ինչպիսի՞ ուղիներ եք Դուք տեսնում։

    —Դա խաղաղ երկխոսություն է, դա հակամարտության փոխակերպումն է, դա Վրաստանի նկատմամբ դրանց բնակչության վերաբերմունքի փոփոխումն է, ինչպես նաև քրտնաջան ամենօրյա աշխատանք այն մարդկանց հետ, ովքեր որոշումներ են ընդունում, ովքեր պետք է ընտրություն անեն իրենց ապագայի առնչությամբ։ Սա հեշտ աշխատանք չէ, բայց այլ ճանապարհ չկա։

    —Ի՞նչ սովորեցրեց այդ պատերազմը վրացական և աբխազական հասարակություններին։

    —Իհարկե, սովորեցրել է, բայց կասեմ իմ մասին։ Ինձ սովորեցրել է այն, որ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ վեճը, որ պատերազմը ամենավատ վիճակն է, որում կարող է գտնվել մարդը, և համարում եմ, որ դա այն բանն է, որից մենք պետք է խուսափենք բոլոր հնարավոր ուժերով։ Ցավոք, մեր ազգային նախագծերի մերձեցում տեղի չի ունենում, դա հատկապես ակնհայտ է Ցխինվալի մարզի հետ կապված, որտեղ բարդ իրավիճակ է, էլ չեմ ասում այն բռնի տեղահանվածների մասին, ովքեր սպասում են վերադառնալ իրենց տներ։

    Կրկին այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ունենք տարբեր «ազգային նախագծեր» և մեր ապագայի տարբեր տեսլականներ։ Վրաստանի բնակչության զգալի մասն իր ապագան կապում է եվրոպական կառույցների, այլ արժեքների հետ։ Օկուպացված տարածքներում բնակչությունը ենթարկվում է մի վեկտորի, որը շատ ակտիվորեն առաջ է մղում զարգացման բոլորովին այլ ուղի, և հասկանալի է, թե ինչու են մարդիկ այդպես մտածում, այլ ոչ ուրիշ ձևով:

    —Ո՞րն է տարբերությունը աբխազական և ցխինվալյան խնդիրների միջև։

    —Աբխազական ազգային «նախագիծը» ենթադրում է անկախ պետության ստեղծում, իսկ ցխինվալյան «նախագիծը» նկատառում է միանալ Ռուսաստանի հետ։ Իհարկե, ինձ համար ոչ մեկը ընդունելի չէ, որովհետև ես, որպես Սուխումիում ծնված և մեծացած մարդ՝ սպասում եմ այն պահին, երբ բոլոր բռնի տեղահանվածները, ՄԱԿ-ի ղեկավարող սկզբունքների համաձայն, կվերադառնան իրենց սեփական տներ։

    —Այդ պատերազմից հետո աճել է մի ամբողջ սերունդ։ Ինչի՞ մասին կարող են խոսել վրացիները և աբխազները, երբ հանդիպում են։ Պահապանվում է արդյո՞ք նրանց միջև ատելություն, որը մնացել է անցյալում։

    —Գիտեք, անձնական մակարդակով ես երբեք ատելություն չեմ զգացել իմ հանդեպ։ Որքան էլ տարօրինակ հնչի, ոչ հիմա, ոչ էլ այն ժամանակ, երբ վերքերը դեռ թարմ էին, և նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ, ես ինչ-որ կերպ չէի զգում, որ թշնամություն ունենք՝ հիմնված միմյանց նկատմամբ ինչ-որ անբարյացակամության հիման վրա։

    —Դուք ռազմական գործողություններին մասնակցե՞լ եք։

    —Ոչ, ես այդ ժամանակ ուղղակի այնտեղ էի գտնվում։ Գտնվելով իրադարձությունների խորքում, երբ տեսնում ես, որ այս ամենը տեղի է ունենում քո աչքերի առաջ, անհնար է չմտածել պատճառների և ստեղծված իրավիճակից ելքի ուղիների մասին։
    Ոչ, ես պարզապես այնտեղ էի: Գտնվելով ամեն ինչի մեջ, երբ տեսնում ես, որ այս ամենը կատարվում է քո աչքի առաջ։ Բնականաբար, օկուպացված տարածքների բնակչությունը ոչ միանշանակ է վերաբերվում վրացական պետության նկատմամբ, ճիշտ այնպես, ինչպես ես լիովին երկիմաստ եմ վերաբերվում այն վայ պետության նկատմամբ, որը նրանք փորձում են մեզ պարտադրել Աբխազիայի, կամ Ցխինվալի մարզի տարածքում։

    —Ինչի՞ մասին պետք է խորհեն վրացիներն ու աբխազները։

    —Շատ բաների մասին։ Առաջին հերթին մենք ինքներս պետք է որոշումներ կայացնենք և ավելի քիչ շրջվենք նրանց կողմը, ովքեր կանգնած են մեր թիկունքին։ Մենք ինքներս պետք է գիտակցենք, թե որն է մեր շահերը և գործենք՝ ելնելով մեր և մեր ապագա սերունդների շահերից։ Մենք պետք է հստակ գնահատենք, թե որոնք են մեր հեռանկարները և որոշումներ կայացնենք՝ չհիմնվելով հույզերի, ինչ-որ անցած պահերի վրա։ Իհարկե, մենք պետք է շատ լավ ուսումնասիրենք անցյալը, որպեսզի իմանանք, թե ինչ սխալներ են թույլ տրվել և ինչ սխալներ կարող ենք թույլ տալ հետագայում։ Բայց մենք պետք է ելնենք այն հնարավորություններից և հեռանկարներից, որոնք մեզ առաջարկում է շատ ակտիվ ու սրընթաց փոփոխվող ժամանակակից աշխարհը։ Ես պարզապես վստահ եմ նրանում, որ մենք, ցավոք, չենք օգտագործում այն բոլոր հնարավորությունները, որոնք մեզ ներկայացնում է այս բաց աշխարհը։

    —Ի տարբերություն ձեր սերնդի, որն անձնական հարաբերություններ ուներ օկուպացված տարածքներում ապրողների հետ, վրացիների նոր սերնդի համար այդ հողերը և այնտեղ ապրող մարդիկ անծանոթ են։ Ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդյո՞ք, որ ժամանակի ընթացքում տարածքային ամբողջականության վերականգնման թեման վերանա արդիական խնդիրների ցանկից։

    —Իմ կարծիքով, այս հարցերը կմնան արդիական։ Բնակչության բավական մեծ մասը, ցավոք, այս հակամարտության հետ կապելու է ողջ աբխազական կողմին, այլ ոչ թե անջատողականներին ու նրանց թիկունքին կանգնածներին, և դա լուրջ խնդիր կստեղծի։ Բանը նրանում է, որ աբխազների հետ հարաբերությունների դրական փորձ չունեցող նոր սերնդի համար արմատական քայլերը կարող են ավելի ցանկալի դառնալ, եթե դա անհրաժեշտ համարեն։ Գիտեմ միայն այն, որ Վրաստանը երբեք չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունից։

    —Ինչո՞վ է «Վրացական երազանքը» գրավում վրացական հասարակությանը։ Վրացական հասարակությունում երբեմն կարելի է լսել, որ այդ կուսակցությունը գրավում է ռուսաստանամետ դիրքորոշում...

    —Չեմ կարծում, որ նրանք գրավում են ռուսամետ դիրքորոշում, միգուցե «Վրացական երազանքի» որոշ անձինք նման հայացքների կողմնակից են։ «Վրացական երազանքը» իշխող կուսակցություն է, և, բնականաբար, չունի այն ազատությունը, որն ունի ընդդիմությունը։ Իշխանության մեջ գտնվող կուսակցությունն ավելի մեծ պատասխանատվություն է կրում, ուստի չի կարող կոշտ հայտարարություններ, կամ կտրուկ քայլեր անել։ Մեզ նման փոքր պետությունները պետք է համաձայնեցնեն որոշումները, որոնք կարող են լուրջ տեղաշարժեր առաջացնել մեր ռազմավարական գործընկերների հետ, այն պետությունների հետ, որոնք աջակցում են մեր տարածքային ամբողջականությանը: Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ունի իր կողմնակիցները, ովքեր ելնելով սեփական շարժառիթներից քվեարկում են նրանց օգտին։ «Վրացական երազանքը» իշխանության եկավ 2012 թվականին՝ նախկին իշխանությունների նկատմամբ արդարացված դժգոհության ալիքի վրա։ Ինչպես նաև չի կարելի մոռանալ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի բարեգործական գործունեության մասին։ Սա նույնպես այս քաղաքական կազմակերպության աջակցությանը հանգող շատ լուրջ գործոն է։

    —Վրաստանում այսօր ժողովրդավարությունը ի՞նչ մակարդակի վրա է։

    —Մենք հետխորհրդային պետություն ենք, և չարժե ասել, որ ունենք անբասիր ժողովրդավարություն։ Բայց, չնայած դրան, մենք կարողացել ենք երկու անգամ խաղաղ ճանապարհով փոխել իշխանությունը, փոխել սահմանադրությունը, հաղթահարել բոլոր հրատապ խնդիրները։ Շատ մեծ ներգրավվածություն կար քաղաքական գործընթացներում, բայց մեր հասարակությունը դա վերապրեց խաղաղ ճանապարհով։ Ընդհանուր հետխորհրդային ֆոնի վրա մենք բավականին լավ տեսք ունենք, բայց դա առիթ չէ ինքնագոհության համար։ Առջևում զարգացման և ձեռքբերումների բազմաթիվ հնարավորություններ կան։

    —Վրաստանում վերջին ժամանակներում ինչպիսի՞ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։

    —Անմիջապես միտս է գալիս համավարակը։ Բացի դրանից, տեղի ունեցան Վրաստանի խորհրդարանի, տեղական իշխանությունների ընտրություններ։ Այս ամենն ուղեկցվել է սուր քաղաքական լարվածությամբ։ Մեզ վրա մեծ ազդեցություն են գործում նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ Կիևը մեր ռազմավարական գործընկերն է։

    —Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծման նկատմամբ։

    —Ղարաբաղում իրավիճակը միշտ եղել է լարված։ Ադրբեջանը վերադարձրեց իր հողերը, դրան նպաստեցին նաև նրա հնարավորությունները, քանի որ Ադրբեջանը Կովկասի ամենամեծ և ամենահարուստ պետությունն է։ Բաքուն աչքի է ընկնում ոչ միայն էներգետիկ ռեսուրսների առկայությամբ, այլեւ զարգացած ռազմական արդյունաբերությամբ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Բաքուն համագործակցում է աշխարհի զենք արտադրող առաջատար ընկերությունների հետ և ինքն էլ է այն արտադրում։ Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել ռազմարդյունաբերության զարգացման մեջ, շատ անգամ ավել, քան Հայաստանը։ Այս ամենն իր արտացոլումը գտավ մարտունակության բարձրացման, տրամադրությունների զարգացման մեջ, ինչը բերեց Ադրբեջանի լիակատար հաղթանակին։

    Հուսով եմ, որ դրանից հետո երկրների միջև խաղաղություն կտիրի և կսկսվի տնտեսական կապերի զարգացում, որը կդառնա հայ-ադրբեջանական դիմակայության վերջնական լուծման հիմքերից մեկը։ Իսկ դա իր հերթին պետք է ենթադրի Բաքվի և Երեւանի միջև համագործակցության վերականգնում, տարանցման հեռանկարների վերականգնում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Մենք այլ ելք չունենք, բացի խաղաղության մեջ ապրելուց։

    —Վրաստանի հասարակությունը ի՞նչ է մտածում ՆԱՏՕ-ին անդամակցելու հաշվով։

    —Վրաստանի սահմանադրության 78-րդ հոդվածի համապատասխան՝ պետության սահմանադրական մարմիններին հանձնարարվում է իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի լիարժեք ինտեգրումը ապահովելու համար: Մեր երկրի Հիմնական օրենքի այս փոփոխությունն ընդունվել է 2018 թվականի մարտի 23-ին, օրինական ընթացակարգով նախատեսված համաժողովրդական քննարկումից հետո։ Մինչ այդ՝ 2008-ին, նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացվել է պլեբիսցիտ, որի ժամանակ բնակչության 77%-ը քվեարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին։ Այնպես որ, այս արտաքին քաղաքական վեկտորն ունի Վրաստանի բնակչության մեծ մասի աջակցությունը։

    Իհարկե, մենք ունենք քաղաքական ուժեր, որոնք դեմ են եվրատլանտյան ուղղությանը, բայց դրանք աննշան են և մեծ ազդեցություն չունեն քաղաքական գործընթացների վրա։ Վստահաբար կարելի է ասել, որ բնակչության մեծամասնությունը հասկանում է, որ առանց անվտանգության հավաքական համակարգերի՝ Վրաստանի նման փոքր պետությունը չունի սեփական անվտանգությունն ապահովելու գործիքներ, և դրա համար անհրաժեշտ է արևմտյան կառույցներին ինտեգրում։ Այս ուղղությամբ ՆԱՏՕ-ն հանդիսանում է լավագույն գործիք։

    Caliber.Az

    Դիտումներ: 706

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00

Արևմուտքը՝ կապված Հայաստանի հետ և կապի մեջ Իրանի հետ Իրադարձությունների ակնարկ Ֆարհադ Մամեդովի հետ

10 Ապրիլի 2024 - 10:42

Գրողը և հնագետը. քննարկումներ պատմության մասին Ազեր Զիյադլըն և Զաուր Հասանովը պատասխանում են Սամիթ Ալիևին

15 Ապրիլի 2024 - 17:32
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Հայկական զենքի հերթական խմբաքանակը՝ Խանքենդիում

    ՆԳՆ-ի տվյալները

    20 Ապրիլի 2024 - 14:21

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Բաքվին և Երևանին լուծել մնացած հարցերը

    20 Ապրիլի 2024 - 12:38

    Ադրբեջանում կսկսվի հինգ արևային-հողմային էլեկտրակայանների շինարարությունը

    20 Ապրիլի 2024 - 12:25

    Բլինկենը ողջունել է Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձը

    20 Ապրիլի 2024 - 11:56

    Տոյվո Կլաարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

    20 Ապրիլի 2024 - 11:37

    Արևմտյան Ադրբեջանի համայնքը արձագանքել է G7-ի հայտարարությանը

    20 Ապրիլի 2024 - 11:18

    Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանում COP29-ի անցկացումը մեր դիվանագիտական և քաղաքական խիզախության դրսևորումն է

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    20 Ապրիլի 2024 - 10:17

    Սամեդ Սեյիդովը՝ Ադրբեջանին չորս գյուղերի վերադարձի մասին

    20 Ապրիլի 2024 - 09:48

    Բայրամովն ընդունել է Իտալիայի դեսպանին

    20 Ապրիլի 2024 - 09:22

    Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ չորս գյուղերի վերադարձի մասին

    20 Ապրիլի 2024 - 09:12

    Ղազախի բնակիչները ցնծում են գյուղերի ազատագրման կապակցությամբ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    20 Ապրիլի 2024 - 09:10

    ՆԱՏՕ-ն հավանություն է տվել ադրբեջանա-ռումինական նախագծին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    20 Ապրիլի 2024 - 09:07

    Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ լսումները

    19 Ապրիլի 2024 - 18:38

    Կրեմլը՝ Ալիևի և Պուտինի հանդիպման մասին

    19 Ապրիլի 2024 - 18:37

    Ալիևը հասավ Հայաստանի կողմից գրավված Ղազախի գյուղերի վերադարձին

    Ադրբեջանի ինքնիշխանության ամրապնդման նոր փուլը

    19 Ապրիլի 2024 - 18:25

    Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածության կարևոր կետերը

    19 Ապրիլի 2024 - 18:07

    Ի՞նչ են կոչ արել G7-ի արտգործնախարարները Բաքվին և Երևանին

    19 Ապրիլի 2024 - 17:54

    Բաքվի ֆրանսիական լիցեյը դադարեցնում է իր գործունեությունը

    19 Ապրիլի 2024 - 17:27

    Հայ վերլուծաբանը հաստատում է Caliber.Az-ի տեղեկությունը

    Բրյուսելի գաղտնի բանակցությունները

    19 Ապրիլի 2024 - 17:02

    Այսպես են ռուս խաղաղապահները հեռանում Ադրբեջանից

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 16:45

    ANAMA. Խոջավենդում մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 16:18

    Արևմուտքը կանգնած է պատասխանի առաջ

    Caliber.Az-ի հետաքննության հետքերով

    19 Ապրիլի 2024 - 15:30

    Ադրբեջանցի պատգամավորները քննարկում են Հաշվիչ պալատի գործունեությունը

    19 Ապրիլի 2024 - 14:30

    Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը գյուղատնտեսական հետազոտությունների ոլորտում

    19 Ապրիլի 2024 - 14:11

    Վաշինգտոնի կեղծավորությունը

    Եվ իրականությունը չընդունելը

    19 Ապրիլի 2024 - 13:45

    ASAN xidmət-ը և ՄԱԿ-ը համատեղ նախագիծ են սկսելու

    19 Ապրիլի 2024 - 13:40

    «Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 13:25

    «Հրապարակ». Փաշինյանը կգնա՞ Պուտինի երդմնակալությանը

    19 Ապրիլի 2024 - 12:53

    Միլիարդավոր եվրո հարյուրավոր նախագծերի համար. ՎԶԵԲ-ն՝ Ադրբեջանում ներդրումների մասին

    19 Ապրիլի 2024 - 12:35

    Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում Ղարաբաղում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 12:07

    «Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...»

    Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

    19 Ապրիլի 2024 - 11:54

    AZAL-ն առաջին չվերթն է կատարել Բաքվից Կարաչի

    19 Ապրիլի 2024 - 11:45

    Փաշինյանն ու Ռոքֆեյը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները

    19 Ապրիլի 2024 - 11:15

    Խանքենդիի մաքրում զենքերից՝ ինքնաձիգներից, նռնականետերից և արկերից

    ԹՎԵՐ՝ ՆԳՆ-ից

    19 Ապրիլի 2024 - 11:05

    COP29-ի նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ

    19 Ապրիլի 2024 - 10:40

    Թալեհ Քյազիմովը պատմել է COP29-ի կարևորության մասին՝ համաշխարհային ֆինանսիստների համար

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 10:16

    Ջոն Քերին այցելել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 10:02

    Ադրբեջանը COP29-ի շրջանակներում CICA-ի հետ քննարկել է գործընկերության հնարավորությունները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 09:56

    Ադրբեջանն ու Ավստրիան քննարկել են համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումը

    19 Ապրիլի 2024 - 09:40

    Սահիբա Գաֆարովա. Ֆրանսիան մտադիր է շարունակել գաղութատիրությունը Հարավային Կովկասում

    19 Ապրիլի 2024 - 09:15

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ