Հայաստանը ընտրության առաջ. ապստամբությո՞ւն, թե՞ Բաքվի հետ խաղաղություն։
    Մանյովրների համար ժամանակն ավարտվել է

    Վերլուծություն  02 Հունիսի 2022 - 18:14

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Հայաստանում փողոցային բողոքները չնայած մի փոքր ընդմիջում են վերցրել, այնուամենայնիվ առայժմ դեռ վաղ է ասել դրանց ավարտի մասին։ Ընդդիմությունը, ինչպես ասում են, համը ճաշակել է և համառորեն փորձում է հերթական ներքաղաքական կոլապս սարքել, օգտագործելով իր համար միանգամից մի քանի նպաստավոր հանգամանքներ։ Դա, նախ և առաջ՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից և Ղարաբաղի կորստից հետո հասարակության մեջ անկումային տրամադրություններն են։ Գործող իշխանության քաղաքականության նկատմամբ աճող դժգոհությունը ձեռնտու է ցուցարարներին, ինչպես նաև անձամբ Փաշինյանի անձնական գործոնը, ով Բաքվի և Անկարայի հետ խաղաղությանը պատրաստակամության պատճառով ցուցարարների կողմից հայտարարվել է հայ ազգի «դավաճան»։

    Այս ցանկին տեղին է ավելացնել հակառուսական և հակաթուրքական գործոնները, որոնք այսօր դարձել են հայկական գաղափարախոսության անբաժանելի մասը, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր։ Այս ասպեկտը պահանջում է առանձին քննարկում, բայց ոչ մի կասկած չկա, որ ղարաբաղյան հարցում Մոսկվայի և Անկարայի քաղաքականությունից հայերի վրդովմունքը դեռ երկար ժամանակ կլինի Երևանի քարոզիչների մեծախոսության թեմա։

    Ինչ վերաբերում է բողոքի բումին, ապա, ինչպես հայտնի է, այն սկսվել է դեռ ապրիլի կեսերին, կոնկռետ այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց «իջեցնել Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը» և կոչ արեց Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Խորհրդարանական ընդդիմությունը վարչապետին անմիջապես մեղադրեց «Ղարաբաղը հանձնելու» մտադրության մեջ, իսկ բողոքի առաջնորդները հայտարարեցին, որ «Դիմադրության շարժումը» կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նա հրաժարական չի տվել։

    Դատելով հայկական ԶԼՄ-ների տեղեկություններից, Երևանում ներկայիս բողոքի ակցիաներում ընդդիմադիր ճամբարը գլխավորում է փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Համենայնդեպս, հենց նրա անունն է, որ վերջին ժամանակներում հատկապես նրա աանունն է ավելի ու ավելի հաճախ շրջանառվում բողոքի ցույցերի մասին հրապարակումներում։ Ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, շրջափակում են կառավարական շենքերը, իսկ հանրապետության ոստիկանության հատուկ ստորաբաժանումը՝ «կարմիր բերետավորները» սովորականից ավելի կոշտ է գործում. կան տուժածներ, այդ թվում նաև ոստիկանների շրջանում։

    Դատելով նրանից, որ ՀՀ-ում բողոքի շարժումը շարունակվում է արդեն երկրորդ ամիսը, ընդդիմությունը չի սպառել արտերկրի հայկական սփյուռքի և այլ արտաքին դերակատարների կողմից համալրվող ֆինանսական ռեսուրսները։ Իսկ տեղի քաղաքագետները հիշեցնում են, որ Հայաստանում իշխանափոխությունը ավանդաբար տեղի է ունենում ժողովրդական բարձր հուզումներից հետո։ Նման ճանապարհով է 2018 թվականին Փաշինյանն անձամբ եկել իշխանության՝ Սարգսյանին հեռացնելով պաշտոնից։

    Այս անգամ, չնայած համառությանը, ընդդիմությանը չհաջողվեց նույնիսկ մոտենալ իր հիմնական խնդրի լուծմանը՝ Փաշինյանի հեռացմանը, և այս պահին դրա համար լուրջ նախադրյալներ չեն դիտարկվում։ Ընդդիմադիր ուժերի ձախողման առանցքային պատճառը դարձավ հայ հասարակության մեջ միասնականության և համախմբվածության բացակայությունը։ Դրանում արդեն նկատված անհամաձայնությունը ծայրահեղ սրվեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո, բնակչությանը դե ֆակտո բաժանելով երկու ճամբարի՝ Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին հանդես եկող Փաշինյանի քաղաքականության կողմնակիցներ, և ռևանշի տենչացող ընդդիմադիր դաշինք։ Վերջինս, իր գաղափարական ու քաղաքական համոզմունքներով, իրենից ներկայացնում է բավականին թույլ օղակ։ Համենայնդեպս, նույնիսկ հիպոթետիկորեն հնարավոր հարյուր հազար երեւանցիներից ընդդիմությանը հաջողվում է փողոց դուրս բերել 5-10 հազարից ոչ ավելի քաղաքացիներին և մարզերի բնակիչներին։ Դրանով հանդերձ, բնակչության մնացած ճնշող մեծամասնությունը, նախընտրում է անտեսել գործողությունները՝ իրադարձություններին հետևելով պատուհանից։ Այսինքն, Հայաստանում գործող իշխանության քաղաքականությանը Բաքվի ու Անկարայի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը ծպտյալ աջակցողներ։

    Նման իրավիճակը՝ լուրջ քաղաքական բոնուս է, որից Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի օգտվել։ Միանշանակ է, որ հետկոնֆլիկտային ժամանակահատվածում, չնայած ընդդիմադիր «հայրենասերների» ռևանշիստական հայացքներին ու տրամադրություններին, Հայաստանում իշխանության հասնելու նրանց շանսերը չնչին են։ Երկրի սթափ մտածող քաղաքացիները հասկանում են, որ բողոքի ակցիաները միայն սրում են երկրում առանց այն էլ անելանելի սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ մեծացնելով լարվածությունը նրա ներսում և բարոյալքելով հասարակությունը։ Դրա հետ մեկտեղ, հայերի մեծ մասն ընդհանրապես չի ցանկանում «վերագրավել» Ղարաբաղը՝ գիտակցելով, որ Ադրբեջանի հետ ևս մեկ պատերազմը կբերի նոր կորուստներ և նոր պարտություն։ Հենց այս իրավիճակն էլ Փաշինյանը կարող է օգտագործել և իր քաղաքական հակառակորդների դեմ, և որպես արտաքին քաղաքականության տարր՝ տարածաշրջանի հաևաններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

    Մինչդեռ մոտ ժամանակներս Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովների երկրորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը ռուսական կողմի միջնորդությամբ կքննարկեն երկու երկրների սահմանների գծանշման առավել զգայուն մանրամասները։ Հայտնի է նաև, որ Մոսկվայի տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, որոնք կողմերը կարող են օգտագործել որպես օժանդակ նյութ։ Արժե ընդգծել, որ մոսկովյան հանդիպմանը բանակցողները կվերադառնան 2021 թվականի նոյեմբերին Սոչիի գագաթնաժողովից հետո երեք երկրների ղեկավարների հայտարարություններին, որոնք ամբողջությամբ արտացոլում են Ադրբեջանի դիրքորոշումը։ Այն ժամանակ ռուսական փորձագիտական հանրությունում Սոչիի գագաթնաժողովի արդյունքները գնահատվում էին որպես Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական հաղթանակ։ Նախ և առաջ այն պատճառով, որ հակառակ Հայաստանի մտադրություններին՝ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի գործարկման անհրաժեշտությունը։ Իսկ երբ դիտարկվեցին սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու հնարավորությունները, Ռուսաստանի ղեկավարը միանշանակ հայտարարեց երկկողմ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին՝ ցուցադրելով տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի միասնական մոտեցումների քաղաքականություն։

    Ըստ էյության, Սոչիի գագաթնաժողովին հաջորդած երեք երկրների ղեկավարների հայտարարություններին վերադարձն անգամ նեղ տեղ չի թողնում Հայաստանի վարչապետին կրկին մանևրելու և խուսափելու նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կետերի կատարումից։ Ուստի Մոսկվայում կայանալիք հանդիպումը մեծամասամբ հավանական է, որ կարող է դառնա հերթական շարժիչ ուժը (Բրյուսելի հետ հավասար) սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցում, որը հայկական կողմն ամեն կերպ շրջանցում է։

    Մինչդեռ, հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին ուշադրությամբ հետևում են, ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բրյուսելում, ընդ որում եվրոպական քաղաքական կենտրոնի ակտիվացումը առաջացնում է ռուսական կողմի զգալի զայրույթը։ Սա նույնպես միանգամայն հասկանալի է. Ռուսաստանը միշտ էլ հավակնել է Հարավային Կովկասի տարածաշրջանի վերահսկողությանը, և, հետևաբար, Եվրոպայի ներկայիս միջնորդական ջանքերը Մոսկվայում ընկալվում են ծայրահեղ խանդով։ Ռուս փորձագետները բացահայտորեն հայտարարում են, որ եվրոպացի քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանից խլել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորելու միջնորդական առաքելությունը՝ համարելով, սակայն, որ նրանց ջանքերը ապարդյուն են։

    Այս կարծիքը լիովին կիսում է նաև մոսկվացի քաղաքագետ Դմիտրի Վերխոտուրովը, ինչի մասին նա հայտարարել է Caliber.Az-ին։

    Փորձագետը համոզված է, որ նախկինում պատերազմած երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման, մասնավորապես՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման համատեղ երկկողմ հանձնաժողովի հետագա գործունեության մեջ նշանակալից դեր է խաղում հատկապես Ռուսաստանը։ Վերխոտուրովն ընդգծում է, որ մեծապես Մոսկվայի շնորհիվ է, որ կողմերը գնում են դեպի փոխզիջման, թեև, միգուցե, նաև առանց Երևանի մեծ ցանկությանը։

    «Ուկրաինայի հայտնի իրադարձությունների լույսի ներքո Պուտինի համար ձեռնտու չէ, եթե Կովկասում կրկին հակամարտություն բռնկվի՝ զինված մարտերի անցնելու սպառնալիքով։ Ուստի նա, ամենայն հավանականությամբ, ճնշում կգործադրի երկու կողմերի վրա, որպեսզի նրանք պայմանավորվեն և չնայած Երևանի չկամությանը, ինչ-որ կոնսենսուսի գան։ Կարծում եմ, որ այս դեպքում կարելի է խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև տեսանելի ապագայում խաղաղ պայմանագրի ստորագրման հավանականության մասին, իհարկե, Ռուսաստանի մասնակցությամբ»,- համարում է քաղաքագետը՝ նշելով, որ Մոսկվան դրանում շահագրգռված է գոնե այն պատճառով, որպեսզի հենակետ չթողնի Եվրոպայի համար, որն ամեն կերպ փորձում է իրենից խլել Բաքվի և Երևանի միջնորդական նախաձեռնությունները։

    Caliber.Az

    Դիտումներ: 175

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Զուտ անգլիական հայություն «Հին աշխարհի հիստերիկներ»

28 Մարտի 2024 - 18:50

«Le Figaro»-ի խոստովանությունը. Ֆրանսիան պարտվել է Ադրբեջանին Բաքվի վրա ճնշում գործադրելը անիմաստ է

28 Մարտի 2024 - 15:47

Ահաբեկչություն Կրոկուսում և Ռուսաստանի հայկական լոբբին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

29 Մարտի 2024 - 10:58

Փաստեր Սալահադդին Այուբիի թյուրքական արմատների մասին. Մաս II «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

28 Մարտի 2024 - 10:10

Գնալով դեպի Արևմուտք ՝ Հայաստանը կհասնի «Սիրիա» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

27 Մարտի 2024 - 12:51

Հայաստանը դրված է վաճառքի. ո՞վ է նրանով առևտուր անում Անունը, Հակոբ, անունը։

27 Մարտի 2024 - 19:58
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Հիքմեթ Հաջիև. Մենք հիասթափված ենք Միացյալ Նահանգների միակողմանի դիրքորոշումից

    29 Մարտի 2024 - 16:02

    Ադրբեջանում խստացվում են պատժամիջոցները ԱԻ-ի պահանջները խախտելու համար

    29 Մարտի 2024 - 15:49

    Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի հետ խաղաղության և Ադրբեջանի մոտեցման մասին

    Հարցազրույց՝ չինական Phoenix հեռուստաալիքին

    29 Մարտի 2024 - 15:33

    Օտարերկրացիները միլիարդավոր դոլարներ են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ

    Նախորդ տարվա ցուցանիշները

    29 Մարտի 2024 - 14:48

    Սահիբա Գաֆարովան՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին

    29 Մարտի 2024 - 14:09

    Խանքենդին դեռ մաքրվում է հայկական զենքից

    ԹՎԵՐ

    29 Մարտի 2024 - 13:28

    Բլոգեր Աղաջանյանը՝ Հայաստանի զինված ուժերի զորավարժությունների մասին. «Վերջ տվեք այս կրկեսին»

    29 Մարտի 2024 - 12:56

    Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահները կրկին կհանդիպեն մայիսի կեսերին

    29 Մարտի 2024 - 12:03

    Հիքմեթ Հաջիևը չինական Phoenix հեռուստաալիքի եթերում խոսել է Ադրբեջանի մասին

    29 Մարտի 2024 - 11:33

    Մեծ վերադարձ. ևս 35 ընտանիք ուղևորվել է Ֆիզուլի

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Մարտի 2024 - 11:15

    Ահաբեկչություն Կրոկուսում և Ռուսաստանի հայկական լոբբին

    Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

    29 Մարտի 2024 - 10:58

    Ստորագրվել է «ԻՀԿ-ի երիտասարդական մայրաքաղաք. Շուշա-2024» ծրագրի իրականացման պարտավորությունների արձանագրությունը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Մարտի 2024 - 10:40

    Թահա Այհան. Շուշան կարևոր է բոլոր թյուրքական պետությունների համար

    29 Մարտի 2024 - 10:13

    Թուրք և ադրբեջանցի կինոգործիչները համատեղ պատմական ֆիլմ կնկարահանեն

    29 Մարտի 2024 - 09:49

    Ադրբեջանում արգելվել է հին մեքենաները որպես տաքսի օգտագործել

    29 Մարտի 2024 - 09:30

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին

    29 Մարտի 2024 - 09:15

    Զուտ անգլիական հայություն

    «Հին աշխարհի հիստերիկներ»

    28 Մարտի 2024 - 18:50

    Երևանը չի ճանաչում ոչ մի «Ղարաբաղի վտարանդի իշխանություն»

    Փաշինյանի հայտարարությունը

    28 Մարտի 2024 - 18:30

    Պետական ​​դավաճանության և լրտեսության քանի՞ քրեական գործ է հետաքննել ՊԱԾ-ը

    Մեկնաբանում է Ալի Նաղիևը

    28 Մարտի 2024 - 17:58

    «Փաշինյանը ֆրասիական քամի է զգացել իր առագաստներում»

    Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի հյուր

    28 Մարտի 2024 - 17:42

    Քաղաքագետ Բադալյան.Փաշինյանին Բրյուսել են կանչում, որպեսզի նա ընդունի Բաքվի պայմանները

    28 Մարտի 2024 - 17:39

    Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆրանսիական նեոգաղութատիրության

    Բարձրացվել է Ադրբեջանի դրոշը

    28 Մարտի 2024 - 16:57

    ԱԿԲ. Ադրբեջանում պահպանվում է վստահությունը մանաթի նկատմամբ

    28 Մարտի 2024 - 16:16

    Համայնք. Ֆրանսիան ձգտում է իրականացնել իր ստոր աշխարհաքաղաքական պլանները տարածաշրջանում

    28 Մարտի 2024 - 15:56

    «Le Figaro»-ի խոստովանությունը. Ֆրանսիան պարտվել է Ադրբեջանին

    Բաքվի վրա ճնշում գործադրելը անիմաստ է

    28 Մարտի 2024 - 15:47

    Փաշինյանի զինակից. ռուս սահմանապահները կլքեն նաև Հայաստանի սահմանները

    28 Մարտի 2024 - 15:42

    Մարիա Զախարովա. Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են Արևմուտքի գործիքի

    28 Մարտի 2024 - 15:32

    Բաքվում տեղի կունենա ականազերծման միջազգային համաժողով

    28 Մարտի 2024 - 14:19

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    ԹՎԵՐ

    28 Մարտի 2024 - 14:06

    Սաբինա Ալիևան հանդիպել է Խանքենդիի հայազգի բնակիչների հետ

    28 Մարտի 2024 - 13:26

    ՊԱԾ պետ. Ֆրանսիան ծրագրում է Հարավային Կովկասը վերածել մարտի դաշտի

    28 Մարտի 2024 - 13:18

    Ալի Նաղիևը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների ճակատագրի մասին

    28 Մարտի 2024 - 12:30

    «Հրապարակ». Փաշինյանի կողմնակիցները վախի մեջ են

    28 Մարտի 2024 - 12:12

    Գոզլու գյուղում նռնակներ և մարտագլխիկներ են հայտնաբերվել

    28 Մարտի 2024 - 11:35

    Տոկաև. Միջին միջանցքը ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարումների անվտանգությունը

    28 Մարտի 2024 - 11:24

    ԱԵԳԽ. Եվրախորհրդարանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին

    28 Մարտի 2024 - 11:07

    Այխան Հաջիզադեն՝ Ռասմուսենի խմբի զեկույցի մասին

    28 Մարտի 2024 - 10:49

    Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում. Զախարովա

    28 Մարտի 2024 - 10:33

    Փաստեր Սալահադդին Այուբիի թյուրքական արմատների մասին. Մաս II

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    28 Մարտի 2024 - 10:10

    Հիքմեթ Հաջիևը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասին. նա մոռացել է իր զեկույցում նշել վճարված գումարի մասին

    28 Մարտի 2024 - 09:48

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ