«Ռուսաստանը տեսականորեն կարող է ՀԱՊԿ երկրներին ստիպել զորքեր մտցնել Ուկրաինա»
    Պատրաստ են արդյո՞ք դրան նրանք, դաշինքի անդամները։

    Վերլուծություն  08 Հունիսի 2022 - 15:37

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է անցնել նոր փուլի՝ ՀԱՊԿ մասնակից երկրներին դրանում ներգրավմամբ։ Հատկապես նման եզրակացություն է թելադրվում՝ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեյի նախագահ Անդրեյ Կարտոպոլովի ռուսական լրատվամիջոցներում վերջերս արված հայտարարությունից, որում նա անմիջապես հնչեցրել է Մոսկվայի մի քանի կարևոր թեզերը։

    Նախ, պատգամավորը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանարի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները (Բելառուսը, Հայաստանը, Ղազխստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը) կարող են իրենց խաղաղապահներն ուղարկել ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքներ, այդ թվում նաև «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ»։

    Երկրորդը, նա հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի համաձայնվի ՆԱՏՕ-ի երկրներից խաղաղապահների ներգրավմանը։

    Երրորդը, ՀԱՊԿ զորքերը կարող են հարկավոր լինել ռազմական գործողությունների ավարտի և «հատուկ ռազմական գործողության» բոլոր խնդիրների իրագործումից հետո։

    Այն, որ Ռուսաստանում սկսել են խոսել Ուկրաինա ՀԱՊԿ զորքեր մտցնելու մասին, այլևս անհեթեթություն չի թվում։ Ռուսաստանն ավելի վաղ դրանք օգտագործել էր Ղազախստանի ճգնաժամային իրավիճակում, այս տարվա հունվարին։ Իսկ այժ, երբ Ուկրաինայում պատերազմը փաստորեն ընդունել է տևական բնույթ, տեսականորեն Ռուսաստանը կարող է նորից օգտվել ՀԱՊԿ-ի աջակցությունից՝ իր նպատակները ու խնդիրները լուծելու համար։ Ռուս պատգամավորի ենթադրությունների ֆոնին այլ կերպ է ներկայացվում ՀԱՊԿ գագաթնաժողովում (մայիսի 16) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որի ընթացքում նա հայտարարել է այս տարվա աշնանը՝ Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի տարածքում խոշոր զորավարժություններ անցկացնելու մասին։

    Պաշտոնապես ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժությունների նպատակը հնչեցվել է, որպես կազմակերպության անդամ երկրների զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով հագեցնելը։ Այնուամենայնիվ, առնվազն տարօրինակ է թվում այն փաստը, որ ՀԱՊԿ անդամ երկրներին վերազինելով ժամանակակից պահանջներին համապատասխան, Ռուսաստանը իր համար ոչ մի կերպ հույսը չի դնում՝ ճգնաժամային իրավիճակում Եվրասիական ռազմական բլոկի աջակցության վրա։

    Ուկրաինայում պատերազմը՝ հենց այն դեպքն է, երբ Մոսկվան ամենից շատ ունի այդ դաշինքի երկրների ռազմական և գաղափարական աջակցության կարիքը։ Այլ բան է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ներքաշվելու մեջ բացարձակապես շահագրգռված չեն բառացիորեն այս կազմակերպության մյուս բոլոր անդամները։ Ավելի քան երեք ամիս Ռուսաստանը փաստացի միայնակ է պայքարում Ուկրաինայի դեմ։ Դրանով հանդերձ, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ամենամոտ դաշնակցի՝ Բելառուսի ռազմաքաղաքական օգնության խաղադրույքը նույնպես հաջողությամբ չի պսակվել։ Մինսկը ամեն կերպ խուսափում է արևմտյան աշխարհի հետ առճակատումից և ուկրաինական պատերազմին անմիջական ներգրավվելուց՝ գիտակցելով այդ քայլի լուրջ հետևանքները։ Լուկաշենկոն անցկացնում է բավականին ճկուն քաղաքականություն, ինչպես ասում են՝ շրջանցելով սուր անկյունները։ Սակայն Ռուսաստանը կցանկանար օգտվել ՀԱՊԿ-ի աջակցությունից երկու պատճառով։ Նախ, որպեսզի արագացնել պատերազմի ելքը իր օգտին։ Երկրորդը, որպեսզի բարձրացնել ՀԱՊԿ-ի, որպես ՆԱՏՕ-ի դեմ համախմբված ռազմական բլոկի վարկանիշը։

    Հետևաբար ռուս պատգամավորի՝ Ուկրաինայի տարածքում արեւմտյան խաղաղապահ ուժերի հայտնվելու անթույլատրելիության մասին հայտարարությունը՝ անմիջական և միանշանակ ուղերձ է արևմտյան ռազմական բլոկի երկրներին, մասնավորապես Լեհաստանին։ Հենց վերջինս է հանդես եկել նմանատիպ նախաձեռնությամբ, որն առաջինը հնչեցրել է փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին Կիև կատարած այցի ժամանակ։

    Ավելի ուշ Լեհաստանի հեռուստատեսության եթերում նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին՝ նշելով, որ Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը կքննարկվի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հունիսի 28-ից 30-ը, Մադրիդում։ Եվ նրա մոտեցումը նյարդայնացնում է Մոսկվային, որովհետև հենց նրա վրա են ՆԱՏՕ-ի երկրները քննարկելու Ուկրաինային աջակցելուն ուղղված հաջորդ գործողություններն ու քայլերը։

    Ուշագրավ է, որ մինչ այս նյութը պատրաստվում էր հրապարակման, ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է լրագրողներին մեկնաբանել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ուկրաինա մտցնելու նախաձեռնության հարցը՝ վկայակոչելով, որ նա նման տվյալներին չի տիրապետում։

    Ուկրաինայի տարածքը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հնարավոր մուտքի մասին տեղեկությունը աննկատ չի մնացել ռուսական փորձագիտական հանրության կողմից։ Ռուսաստանի պետական և հասարակական գործիչ, փորձագետ Սերգեյ Մարկովը Caliber.Az-ին տված մեկնաբանությունում բացառել է՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորքերի Ուկրաինայի տարածք մտցնելու հնարավորությունը։ Նրա խոսքով, տեսականորեն միայն Բելառուսը կարող էր մասնակցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ուկրաինայի տարածք մտցնելու գործընթացին։

    «Այնպիսի երկրները, ինչպես Ղազախստանը, Տաջիկստանը, Հայաստանը, Ղրղզստանը վախենում են ամերիկացիներից։ Ուստի դժվար է պատկերացնել, որ նրանք կհամաձայնվեն իրենց զորքերը ուղարկել Ուկրաինայի տարածք։ Այսօրվա դրությամբ սա զրոյական շանս է։ Մյուս կողմից, Ռուսաստանը տեսականորեն կարող էր նրանց ստիպել միանալ այդ գործընթացին։ Բայց դրա համար կպահանջվեն շատ մեծ ջանքեր իսկ արդյունքը կլինի անբավարար»,- համարում է Մարկովը։

    P.S. Արևմտյան որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքի համաձայն, Ռուսաստանին այնպես էլ չհաջողվեց իր դաշնակիցներին ներգրավել Ուկրաինայի դեմ պատերազմում, ինչը նա փորձեց անել մայիսի 16-ին Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների նիստի ժամանակ։ Փորձագետների կանխատեսումով, դա մեծապես պայմանավորված է ՀԱՊԿ երկրների՝ պարտվողական պատերազմի էպիկենտրոնում հայտնվելու մտավախությամբ, որին մասնակցությունը կարող է ուժեղ հարվածել նրանցից յուրաքանչյուրի տնտեսական և ռազմական ասպեկտներին։

    Caliber.Az

    Դիտումներ: 178

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Արևմուտքը կանգնած է պատասխանի առաջ Caliber.Az-ի հետաքննության հետքերով

19 Ապրիլի 2024 - 15:30

Վաշինգտոնի կեղծավորությունը Եվ իրականությունը չընդունելը

19 Ապրիլի 2024 - 13:45

ԱՄՆ Պետդեպը դժգոհ է Caliber.Az-ի հետաքննությունից Փաստերը համառ բաներ են

18 Ապրիլի 2024 - 15:48

Հետահարված խփող փաստ ՌԽՔ. առաքելությունը ավարտված է

18 Ապրիլի 2024 - 14:52

Նիզամի Գյանջևի. հայ-իրանական մանիպուլյացիաներ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

17 Ապրիլի 2024 - 17:51

Դեսպանի հետկանչո՞ւմ Եղել է սեր առանց ուրախության` կլինի բաժանում առանց տխրության

18 Ապրիլի 2024 - 13:15
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    ANAMA. Խոջավենդում մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 16:18

    Արևմուտքը կանգնած է պատասխանի առաջ

    Caliber.Az-ի հետաքննության հետքերով

    19 Ապրիլի 2024 - 15:30

    Ադրբեջանցի պատգամավորները քննարկում են Հաշվիչ պալատի գործունեությունը

    19 Ապրիլի 2024 - 14:30

    Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը գյուղատնտեսական հետազոտությունների ոլորտում

    19 Ապրիլի 2024 - 14:11

    Վաշինգտոնի կեղծավորությունը

    Եվ իրականությունը չընդունելը

    19 Ապրիլի 2024 - 13:45

    ASAN xidmət-ը և ՄԱԿ-ը համատեղ նախագիծ են սկսելու

    19 Ապրիլի 2024 - 13:40

    «Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 13:25

    «Հրապարակ». Փաշինյանը կգնա՞ Պուտինի երդմնակալությանը

    19 Ապրիլի 2024 - 12:53

    Միլիարդավոր եվրո հարյուրավոր նախագծերի համար. ՎԶԵԲ-ն՝ Ադրբեջանում ներդրումների մասին

    19 Ապրիլի 2024 - 12:35

    Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում Ղարաբաղում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 12:07

    «Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...»

    Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

    19 Ապրիլի 2024 - 11:54

    AZAL-ն առաջին չվերթն է կատարել Բաքվից Կարաչի

    19 Ապրիլի 2024 - 11:45

    Փաշինյանն ու Ռոքֆեյը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները

    19 Ապրիլի 2024 - 11:15

    Խանքենդիի մաքրում զենքերից՝ ինքնաձիգներից, նռնականետերից և արկերից

    ԹՎԵՐ՝ ՆԳՆ-ից

    19 Ապրիլի 2024 - 11:05

    COP29-ի նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ

    19 Ապրիլի 2024 - 10:40

    Թալեհ Քյազիմովը պատմել է COP29-ի կարևորության մասին՝ համաշխարհային ֆինանսիստների համար

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 10:16

    Ջոն Քերին այցելել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 10:02

    Ադրբեջանը COP29-ի շրջանակներում CICA-ի հետ քննարկել է գործընկերության հնարավորությունները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 09:56

    Ադրբեջանն ու Ավստրիան քննարկել են համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումը

    19 Ապրիլի 2024 - 09:40

    Սահիբա Գաֆարովա. Ֆրանսիան մտադիր է շարունակել գաղութատիրությունը Հարավային Կովկասում

    19 Ապրիլի 2024 - 09:15

    ԱՄՆ դեսպան. Մենք համերաշխ ենք Ադրբեջանի հետ՝ տարածքների ամբողջական ականազերծման նպատակին հասնելու համար

    19 Ապրիլի 2024 - 09:05

    Սամեդ Սեյիդով. Մենք հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի

    18 Ապրիլի 2024 - 18:44

    ԲՆԽ. Ադրբեջանը պայքարում է գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ

    18 Ապրիլի 2024 - 18:05

    Միլլի Մեջլիսում համաժողով է անցկացվում Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ

    18 Ապրիլի 2024 - 17:39

    Զախարովա. Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ՝ Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար

    18 Ապրիլի 2024 - 17:14

    Բաքուն երկինք է բարձրացել գրոհային ինքնաթիռներ

    Ուսումնական թռիչքների ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

    18 Ապրիլի 2024 - 16:58

    Աղդամի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը

    18 Ապրիլի 2024 - 16:57

    Պետական ծառայությունը՝ Խուդավենգի վանքում հայկական վանդալիզմի դրսևորումների մասին

    18 Ապրիլի 2024 - 16:30

    ԱՄՆ Պետդեպը դժգոհ է Caliber.Az-ի հետաքննությունից

    Փաստերը համառ բաներ են

    18 Ապրիլի 2024 - 15:48

    Հետահարված խփող փաստ

    ՌԽՔ. առաքելությունը ավարտված է

    18 Ապրիլի 2024 - 14:52

    Փաշինյան. Շատ լավ է, որ Ադրբեջանը 50 մետր հեռավորության վրա է

    18 Ապրիլի 2024 - 14:17

    Ադրբեջանը և ՎԶԵԲ-ը գնահատել են առաջիկա COP29-ի շրջանակներում իրականացվող նախագծերը

    18 Ապրիլի 2024 - 14:03

    Բաքվում գարնանային շաբաթօրյակ կանցկացվի

    18 Ապրիլի 2024 - 13:46

    Դեսպանի հետկանչո՞ւմ

    Եղել է սեր առանց ուրախության` կլինի բաժանում առանց տխրության

    18 Ապրիլի 2024 - 13:15

    ՄԱԿ-ը նվեր է արել Ադրբեջանին

    18 Ապրիլի 2024 - 13:14

    Օմբուդսմենը՝ Բաշլըբելի ողբերգության մասին

    18 Ապրիլի 2024 - 12:54

    Սարըբայը՝ Ալյաթ ազատ տնտեսական գոտու հետ համագործակցության մասին

    18 Ապրիլի 2024 - 12:37

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զինատեսակներից

    18 Ապրիլի 2024 - 12:26

    Սարըբայը՝ հետկոնֆլիկտային վերակառուցման Ադրբեջանի եզակի փորձի մասին

    18 Ապրիլի 2024 - 12:07

    Կայրաթ Սարըբայ. Ադրբեջանը մեծ ավանդ է ներդնում ԱՓՎՄԽ -ի գործունեության մեջ

    18 Ապրիլի 2024 - 11:43

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ