Միջազգային համագործակցություն, տնտեսություն, բանակ և Ղարաբաղի վերածնունդ
    Ըստ նախագահի կարևոր թեզերի

    Վերլուծություն  18 Հունիսի 2022 - 12:40

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Հուլիսի 15-ին կայացած խորհրդակցությանը, որը նվիրված էր ընթացիկ տարվա վեց ամիսների արդյունքներին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախանշել է ներքին տնտեսական օրակարգի առանցքային ասպեկտները, ինչպես նաև պետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Նախագահը, ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները գնահատել է, որպես հաջող՝ նշելով, որ պետության հետագա կուրսը դինամիկորեն կշարունակվի սահմանված նպատակների և խնդիրների համապատասխան։ Ադրբեջանի ղեկավարը շեշտադրել է պետական քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ միջազգային հեղինակավոր կազմակերպություններին երկրի մասնակցությունը։

    Միջազգային ասպարեզում հեղինակությունը և թուրքական գործոնը։

    Ադրբեջանը 2011 թվականից հանդիսանում է Չմիավորման շարժման լիիրավ անդամ, իսկ 2019 թվականից արժանացել է իր կազմի մեջ աշխարհի 120 երկրները միավորող այդ ամենախոշոր (ՄԱԿ-ից հետո) միիջազգային կազմակերպություններից մեկի նախագահի պաշտոնին և այդ գործառնությունը կիրականացնի մինչև 2023 թվականը։ Անմիջապես նշենք, որ Չմիավորման շարժման մեջ նախագահի կարգավիճակին Ադրբեջանը արժանացել է արդեն անդամակցության ութերորդ տարում և այս փաստը միջազգային մակարդակով հաստատեց միջպետական հարաբերությունների համակարգում մեր երկրի կարևորությունը։ Այս կազմակերպության շրջանակներում Ադրբեջանը մեծ ջանքեր է ներդնում գլոբալ խնդիրների, մասնավորապես՝ աշխարհում հասունացող պարենային ճգնաժամի հետ կապված, և որպես նախագահ ուշադրություն է հատկացնում՝ համապատասխան աջակցության և օգնության կարիք ունեցող որոշ կատեգորիայի երկրներին պարենով ապահովելու համար համապատասխան մեխանիզմների մշակմանը։

    Արժե առանձնակի նշել, որ այս միջազգային կառույցում, որպես նախագահի Ադրբեջանի պետության ճկուն քաղաքականությունը մեր երկրի համար բերել են հիմնավորված քաղաքական դիվիդենտներ։ Բավական է հիշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ մի խումբ առաջատար երկրները նախաձեռնեցին Հայաստանի հետ հակամարտությունը լուծելու համար Ադրբեջանի կողմից՝ ուժի կիրառումը արգելելու մասին բանաձևի ընդունում։ Փաստաթուղթը նախապատրաստվել և նույնիսկ ներկայացվել էր նախնական քննարկման։ Եվ միայն Չմիավորման շարժման անդամ-պետությունների հետ ադրբեջանական կողմի սերտ խորհրդակցությունների շնորհիվ, որոնց ընթացքում բացահայտվեց հակամարտության բուն էությունը և մեր դիրքորոշումը նրանց մոտ ըմբռնում գտավ։ Եվ այդ քննարկումների արդյունքում այս երկրների կողմից ՄԱԿ-ում այդ բանաձևի քննարկումը արգելափակվեց։ Պետությունները ճիշտ եզրակացություն անելով ղարաբաղյան հակամարտության բուն էության մասին՝ կամովին ընդունեցին նման որոշում։

    Իր հերթին, Իլհամ Ալիևը իր ելույթում ուշադրություն է հրավիրել նրան, որ այս տարվա մեջ Ադրբեջանը նախագահելով Չմիավորման շարժմանը՝ մեծ ավանդ է ներդրել այս կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մեջ՝ Բաքվում անցկացնելով կազմակերպության խորհրդարանական ցանցի նիստը։ Նա նշել է, որ միաժամանակ ստեղծվում է Երիտասարդական հարթակ, ակնկալվում է Երիտասարդական ֆորումի անցկացում և Չմիավորման շարժման երիտասարդական ցանցի ստեղծում։

    Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը նշել է Ադրբեջանի ակտիվ համագործակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) հետ՝ ընդգծելով այդ կառույցի հետ հետագա փոխգործունեության կարևորությունը։ Այդ նույն համատեքստում հատկապես արդիական է Ադրբեջանի դերը Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) շրջանակներում, մասնավորապես՝ թուրքական աշխարհի երկրների ղեկավարների հետ պետության ղեկավարի սերտ շփումները։ Այս փաստը դուրս չի մնացել նախագահի ուշադրությունից՝ նշելով նրա կողմից Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հետ անցկացված այցերի և հանդիպումների կարևորությունը, որոնք նպատակաուղված են Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Թուրքմենիայի հետ Ադրբեջանի բարիդրացիական երկխոսության ընդլայնման և ամրապնդման վրա։ Թուրքալեզու պետությունների հետ բազմակողմանի համագործակցության նման ձևաչափը ուժեղացնում է տարածաշրջանում և աշխարհում թուրքական գործոնի կարևորությունը, և այդ իմաստով Ադրբեջանի դերն ու ավանդը անհնար է գերագնահատել։

    Նոր համաձայնագիրը ուժեղացնում է Բաքվի դիրքերը Եվրոպայում

    Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների հիմքը դրվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 1996 թվականի ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում և ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 1-ին։ Այդ ժամանակվանից առայսօր Ադրբեջանը շարունակում է հավասարակշռված և փոխշահավետ հարաբերություններ կառուցել եվրոպական երկրների ամենամեծ տնտեսական և քաղաքական միավորման՝ ԵՄ-ի հետ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, և, ինչպես նշել է նախագահ Ալիևը, առաջիկա օրերին Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև կստորագրվի էներգետիկ անվտանգության հետ կապված կարևոր փաստաթուղթ, որը երկկողմ համագործակցությունը կբարձրացնի ավելի բարձր մակարդակի վրա։ Եվրոպական Միությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել առանց որևէ նախապայմանների գազի ներկրման համաձայնագիր, որպեսզի նվազեցնել Եվրոպա մատակարարումների դադարեցումից հետո Ռուսաստանից կախվածությունը։ Խոսքը Եվրամիությանը կասպյան բնական գազի մատակարարումների մասին է՝ դիվերսիֆիկացիան մեծացնելու նպատակով։ Մտադրվում է Հարավային գազային միջանցքով (որը իրենից ներկայացնում է Կասպից ծովից Թուրքիայի միջով դեպի հարավ-արևելյան Եվրոպա խողովակաշարերի ցանց) մինչև 2027 թվականը ամեն տարի առնվազն 20 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազի արտահանումը ԵՄ։ Ինչպես նաև հայտնի է, որ ԵՄ-ն և Ադրբեջանը ուսումնասիրում են էլեկտրաէներգիայի միջցանցային միացումների զարգացումը, որպեսզի առաջ մղեն վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ կապված կարևոր օրակարգը։

    Զուգահեռաբար ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցությունը շարունակվում է հետկոնֆլիկտային ժամանակաշրջանին վերաբերող՝ մասնավորապես ադրբեջանական տարածքների ականազերծման հարցերի շուրջ։ Այն մասին, որ Եվրոպական Միությունը այդ խնդրի կարգավորման համար լրացուցիչ 4,25 միլիոն եվրո կհատկացնի՝ Twitter-ում հայտնել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներցի դիվանագետը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև մյուս պաշտոնատար անձանց հետ և արտահայտել է ԵՄ-ի աջակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Վրաստանում հանդիպում անցկացնելու մասին երկկողմ որոշմանը։

    Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև երկկողմ համագործակցությունը չի սահմանափակվում միայն տնտեսությամբ և էներգետիկայով, այլ նաև ընդգրկում է փոխգործակցության սոցիալական և քաղաքական ոլորտները, ինչը հանդիսանում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ռազմավարական կարևոր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ Եվրոպայի սերտ ուշադրության և հետաքրքրության ցուցանիշը։

    Տարածաշրջանային հարևանություն՝ արտաքին քաղաքականության առանցքային նրբերանգ

    Ադրբեջանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է հանդիսանում տարածաշրջանային հարևանների հետ բարեկամական հարաբերությունները, և ոչ միայն։ Դրա օրինակ են դարձել մեր երկրի երկկողմ կապերը այնպիս տարածաշրջանային դերակատարների հետ, ինչպիսին են Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, ինչպես նաև այնպիսի գերտերության հետ, իինչպես ԱՄՆ-ը։ Առանց որևէ չափազանցության պետք է խոստովանել, որ Ադրբեջանը յուրաքանչյուր այդ երկրների հետ փոխշահավետ կապերը հաստատել է Ադրբեջանի ղեկավարի ջանքերի և այդ պետությունների ղեկավարների հետ սերտ կապեր հաստատելու նրա հմտության շնորհիվ։ Սա շատ նուրբ նրբերանգ է, որը ոչ պակաս կարևոր դեր է խաղում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարթակում լիարժեք և հավասարակշռված երկխոսություն կառուցելու մեջ։ Որպես օրինակ կարելի է բերել ներկայիս ամերիկա-ադրբեջանական, ռուս-ադրբեջանական, իրանա-ադրբեջանական կապերը, որոնք պահպանել են բարիդրացիական և փոխաշահավետության դինամիկան։ Այն, որ մեծ աշխատանք է տարվել հիմնական ուժային կենտրոնների և առաջատար միջազգային կազմակերպությունների հետ՝ նշել է նաև պետության ղեկավարը։ Եվ սա ընդամենը Ադրբեջանի պետության արտաքին քաղաքականության առաջնահերթային ուղղություններից մեկն է։

    Ռազմական բարեփոխումներ, տնտեսություն, սոցիալական գործոն

    Վերջին տարիներին Ադրբեջանը լուրջ բարեփոխումներ է անցկացրել տնտեսության բազմաթիվ ուղղություններով, և շատ ուշագրավ է, որ դրանք ընդգրկել են նաև ռազմական ոլորտը։ Այդ մասին նույնպես իր ելույթում մանրամասն խոսել է նախագահ Ալիևը։ Նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են կառուցքային բարեփոխումներ, այդ թվում նաև ռազմական կրթության մեջ, լուրջ քայլեր են ձեռնարկվել զորավարժությունների, նոր զինված կազմավորումների ստեղծման հետ կապված, ստորագրվել են նոր պայմանագրեր, ձեռք է բերվում և ձեռք կբերվի ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք։ Մի խոսքով, շարունակվում է բանակաշինության ոլորտում ակտիվ աշխատանքը։

    «Այս տարի ճշգրտման ընթացքում մեր ռազմական ծախսերն ավելացվեցին ամենաարդիական ռազմական տեխնիկայի և սպառազինություն ձեռք բերման համար։ Որքան պետք է, այդքան էլ կավելացնենք, որովհետև մեզ լավ հայտնի է, թե ինչ է պատերազմը, օկուպացիան, լավ գիտենք նաև, թե ինչ է սպառնալիքը։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ցանկացած ճանապարհով ապահովելու մեր իրավունքը»,- հայտարարել է պետության ղեկավարը։

    Այնուհետև նա ուշադրությունը կենտրոնացրել է զինծառայողների սոցիալական պաշտպանության հարցերի վրա։

    «Բազմաթիվ տեղեկություններ կան ինչպես զինծառայողների ծառայության պայմանների, այնպես էլ կենսապայմանների մասին։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանում այս ոլորտում տարվող աշխատանքները աշխարհում հազվադեպ են նմանատիպ ունենում։ Պետությունը այսօր զինծառայողներին անբասիր ծառայության համար բնակարաններ է հատկացնում։ Մեր բոլոր զինվորական ավանները հիմնանորոգվում են, դրանց մոտ 90 տոկոսը վերակառուցվել է։ Այդ թվում նաև ինչպիսի հսկայական աշխատանք է կատարվել ազատագրված տարածքներում՝ զինվորական ավաններ, բազաններ, ռազմական նշանակության ճանապարհներ, ենթակառուցվածք ստեղծելու ուղղությամբ, մենք դա անում ենք ծանր եղանակային պայմաններում։ Մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում պատերազմում հերոսություն ցուցաբերած զինծառայողների սոցիալական խնդիրները, և տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ նշելով, որ պատերազմից հետո պետությունը բնակարաններ է տրամադրել շեհիդների և պատերազմի հաշմանդամների ընտանիքներին։ Նախագահը ընդգծել է, որ ընթացիկ տարում Բաքվում այս հարցը արդեն ամբողջությամբ կլուծվի։

    «Անցյալ տարի տրամադրվել է 3 հազար բնակարան և անհատական տներ, այս տաի՝ 1500 բնակարան և տներ։ Ընդհանուր առմամբ, Առաջին և Երկրորդ ղարաբաղյան պատերազմների շեհիդների և հաշմանդամների ընտանիքներին տրամադրվել է 12 հազար 500 բնակարան»,- հայտնել է պետության ղեկավարը։

    Նախագահը մանրամասն խոսել է նաև տարվա հաշվետու ժամանակահատվածում երկրի տնտեսական ձեռքբերումների մասին՝ նշելով, որ բյուջեի ավելացմանը նպաստել է ոչ միայն նավթի գների աճը, այլ նաև տնտեսության մեջ իրականացված բարեփոխումները, որոնց շնորհիվ կա տնտեսական աճ և ոչ նավթային տնտեսության աճ։

    «Տնտեսությունը աճել է 6,2 տոկոսով, ոչ նավթայինը տնտեսությունը՝ 9,6 տոկոսով, ընդհանուր արդյունաբերական արտադրանքը արդյունաբերության ոլորտում՝ 2,1 տոկոսով, ոչ նավթային արդյունաբերությանը՝ 11,5 տոկոսով։ Սրանք շատ լավ արդյունքներ են, և մենք դրանք տեսնում ենք իրական կյանքում, որովհետև դա մեզ թույլ է տալիս բարձրացնել աշխատավարձերը և թոշակները։ Բնակչության եկամուտներն աճել են մոտ 20 տոկոսով»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ նշելով, որ զգալիորեն աճել է արտաքին առևտուրը՝ ավելի քան 70 տոկոսով։ Դրանով հանդերձ արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ։ Ոչ նավթային արտահանումն աճել է ավելի քան 25 տոկոսով։ 6 ամիսների ընթացքում արտաքին առևտրի հաշվեկշռի դրական հաշվեմնացորդը կազմել է 12,1 մլրդ դոլար։ Ինչ վերաբերում է էներգետիկայի հատվածին, ապա, ինչպես նշել է պետության ղեկավարը, այդ ոլորտում նույնպես կան մեծ հեռանկարներ։

    «Գազը, որը պետք է արդյունահանվի հեռանկարային հանքավայրերում, մենք նախատեսել ենք, ինչպես ներքին պահանջարկը ապահովելու, այնպես էլ արտահանման համար։ Առայժմ մեր արտահանման ռեսուրսային բազան՝ «Շահդենիզ» հանքավայրն է։ Բայց մոտ ապագայում գազի արդյունահանում է սպասվում «Աբշերոն», «Շաֆագ», «Ասիման», «Ումիդ-Բաբեկ» հանքավայրերում և «Ազերի-Չըրագ-Գյունեշլի» հանքավայրերի խորջրյա հատվածում»,- ասել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ էներգետիկայի հետ համատեղ նկատվում է տրանսպորտային ոլորտի աճ, քանի որ տարանցիկ բեռների ծավալն աճել է մոտ 30 տոկոսով։

    Վերականգնում ենք Ղարաբաղը

    Պետության առջև հետկոնֆլիկտային ժամանակահատվածում ծառացած առաջնահերթային խնդիրը մնում է հայկական օկուպացիայից ազատագրված Ղարաբաղի վերականգնումը։ Եվ այս ուղղությամբ ծավալվել է հսկայական և հետևողական աշխատանք։ Անշուշտ, այս կարևոր փաստը հատուկ ընդգծել է նաև երկրի ղեկավարը՝ հավտարարելով, որ նախատեսված բոլոր աշխատանքներն ընթանում են ըստ պլանի։ Նա, մասնավորապես նշել է բնակելի շենքերի շինարարությունը, Աղալը գյուղի շահագործման հանձնումը, հինգ քաղաքների գլխավոր հատակագծերի հաստատումը, նոր գյուղերի տարածքների որոշումը։ Երկրի ղեկավարը չի բացառել նաև արդեն այս տարի նոր գյուղերի ստեղծման հնարավորությունը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանը օրինակելի կդառնա ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ աշխարհի համար։ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի հետ կապված աշխատանքների ցանկում կարևոր տեղ է հատկացվել պարենային անվտանգության և հացահատիկի պակասի խնդիրներին, որոնց հետ կարող է բախվել նաև Ադրբեջանը։ Հաշվի առնելով դա, ինչպես նշել է նախագահը, այժմ մշակվել է նման կախվածությունը վերացնելու ծրագիր։

    Ամփոփելով պետության ղեկավարի կողմից հնչեցրած կարևոր թեզերի հիման վրա ելույթը, կարելի է հաստատել, որ պետությունը առավել ջանքեր և ուշադրություն է գործադրում գլխավոր պլանի իրականացման համար, որն ընդգրկում է սոցիալ-տնտեսական օրակարգի ամրապնդմանը և Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի անկախ և հաջող երկրի դերի բարձրացմանը ուղղված ջանքերի մի ամբողջ միջոցառումների կոմպլեքս։

    Caliber.Az

    Դիտումներ: 386

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38

Դ'Արտանյանի պարադոքսը «Հին աշխարհի հիստերիկները»

24 Ապրիլի 2024 - 12:07

Մեծ պատմություն փոքր գետի վրա Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

24 Ապրիլի 2024 - 16:36

Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային Մայիսը թեժ է լինելու

23 Ապրիլի 2024 - 15:49
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

    Ադրբեջանում COP29-ը` խաղաղ ճանապարհին առաջընթացի արդյունք է

    Նախագահ Ալիևի ելույթից

    25 Ապրիլի 2024 - 15:29

    Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք

    25 Ապրիլի 2024 - 15:01

    Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 14:48

    Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը

    25 Ապրիլի 2024 - 14:24

    Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին

    25 Ապրիլի 2024 - 14:22

    Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է

    Նոր ցուցակ

    25 Ապրիլի 2024 - 13:54

    Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից

    25 Ապրիլի 2024 - 13:25

    Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին

    25 Ապրիլի 2024 - 13:12

    Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ

    Զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Ապրիլի 2024 - 12:50

    Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից

    25 Ապրիլի 2024 - 12:36

    ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 11:33

    Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 11:01

    ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ

    25 Ապրիլի 2024 - 10:44

    Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    25 Ապրիլի 2024 - 10:24

    Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր

    25 Ապրիլի 2024 - 09:57

    Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան

    25 Ապրիլի 2024 - 09:40

    Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին

    25 Ապրիլի 2024 - 09:10

    Փաշինյանը փոխում է ձայնապնակը

    Արդյո՞ք երկար ժամանակով

    24 Ապրիլի 2024 - 18:38

    Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը

    24 Ապրիլի 2024 - 17:44

    Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել

    Էլչին Ամիրբեկովը՝ ВВС-ի համար

    24 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիևը Ժապարովին հրավիրել է COP29

    24 Ապրիլի 2024 - 17:15

    Ադրբեջան-Բաշկորտոստան գործարար համաժողով. ստորագրվել են համաձայնագրեր

    24 Ապրիլի 2024 - 17:12

    Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ Ղարաբաղի վերականգնման գործում աջակցության համար

    24 Ապրիլի 2024 - 17:06

    Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Լաչինը ՎԷԱ-ի մեծ ներուժ ունի

    24 Ապրիլի 2024 - 17:05

    Մեծ պատմություն փոքր գետի վրա

    Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

    24 Ապրիլի 2024 - 16:36

    Լաչինում արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համաժողով է անցկացվում

    24 Ապրիլի 2024 - 16:25

    Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ԱԻՆ-ը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    24 Ապրիլի 2024 - 15:51

    Շուշայում կսկսեն աշխատել էլեկտրական ավտոբուսներ

    24 Ապրիլի 2024 - 15:07

    Խանքենդիի մաքրումը զենքից ԹՎԵՐ Ադրբեջանի ՆԳՆ-ից

    24 Ապրիլի 2024 - 14:25

    Բայրամովը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է կլոր սեղանին

    24 Ապրիլի 2024 - 14:12

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ