Լաչինով անցնող ճանապարհի ու հայկական խորամանկության մասին
    Պետք չէ խորամանկել, Ավանես։

    Վերլուծություն  06 Օգոստոսի 2022 - 13:06

    Վադիմ Մանսուրով
    Caliber.Az

    Լաչինը շրջանցող նոր ճանապարհի ու դժգոհ հայերի պատմությունը բոլոր շանսերն ունի ժամանակակից առակ դառնալու հայկական խորամանկության ու նենգության մասին։ Ու նաև պատմվածք՝ «հարևների» լկտիության մասին, ովքեր չեն ուզում մատը մատին խփել։ Եվ այն ավարտվում է նույն կերպ. Ադրբեջանը չի զիջի և շատ շուտով հայերին կհարցնի կատարված աշխատանքի մասին։

    Ավանես պապը երեսուն տարի ապրում էր իր հարևան Մամեդի կալվածքում և սնվում նրա այգու բերքով, մինչև վերջապես, Մամեդը չխնդրեց Ավանեսին գնալ իր տուն, որը գտնվում էր հարևանությամբ։ Բայց Մամեդը բարի էր և իմանալով, որ Ավանեսի տան ճանապարհն անցնում է իր այգով, խոստացավ նրա համար շրջանցիկ ճանապարհ կառուցել։ Բարեկամաբար, խոստացավ կառուցել իր հաշվին։

    «Ես,-ասաց Մամեդը,- քեզ համար կկառուցեմ գրեթե ամբողջ ճանապարհը և կամուրջ կկառուցեմ դեպի քո տունը, իսկ դու միայն նորոգիր և ընդլայնիր հին արահետը դարպասից մինչև քո տան շքամուտք: Ընդամենը սա»:

    Մամեդը մեկուկես տարի ժամանակ տվեց Ավանեսին և սկսեց կառուցել ճանապարհի իր հատվածը։ Մեկուկես տարի անց նոր ընդարձակ, ապակու պես հարթ ճանապարհը պատրաստ էր, բացի այդ, Ավանեսի համար Մամեդ գետի վրայով նոր կամուրջ էր գցել։ Բայց վերջինս այս ընթացքում ոչինչ չէր արել, նստել ու թքել էր առաստաղին։ Իսկ երբ Մամեդը եկավ ու տեղեկացրեց, որ ճանապարհն արդեն կառուցել է, Ավանեսը անբարյացակամ դիմավորեց նրան։ Նա կատաղեց ու սկսեց հայհոյել։

    «Ոչ մի տեղ չեմ գնա,- կտրականապես ասաց Ավանեսը,- որովհետև ճանապարհի իմ հատվածը դեռ պատրաստ չէ։ Դա բարդ աշխատանք է: Դեռ պետք է կազմել նախահաշիվ: Եվս երեք տարի ժամանակ տվեք, մորս արև, կանեմ»։

    «Դու պետք է ուղղակի լայնացնեիր հին արահետը քո դարպասից մինչև շքամուտք ու սալապատեիր, որ ավելի հարմար լինի։ Իսկ դու թրև ես եկել»,- կշտամբանքով ասաց Մամեդը և հասկացավ, որ երեք տարի հետո էլ Ավանեսը ոչինչ չի անի, կշարունակի ապրել իր կալվածքում։

    Այս տողերի հեղինակի կողմից հանպատրաստից հորինված այս առակը, թերևս, առավել դիպուկ է նկարագրում Լաչինը շրջանցող նոր մայրուղու հետ կապված իրավիճակը, որը Բաքուն կառուցել է Ադրբեջանի Ղարաբաղի մարզի էթնիկ հայ բնակչության համար:

    Այս ընթացքում ադրբեջանական կողմը երեք տասնյակ կիլոմետր ճանապարհ է կառուցել բոլորովին նոր երթուղով՝ դժվարանցանելի տեղանքով, նույնիսկ կամուրջ է կառուցել ամենադժվար հատվածի վրա։ Հայկական կողմում ամեն ինչ շատ ավելի հեշտ էր՝ առկա էր ութ կիլոմետր երկարությամբ գյուղական հին ճանապարհ, որն ընդամենը պետք էր ընդլայնել ու ասֆալտապատել։ Բայց հայերը նույնիսկ դա ալարեցին անել, կարծես սպասում էին, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը անի։

    Եվ հիմա, երբ Ադրբեջանն ավարտել է աշխատանքի իր մասը և վերջնագիր ներկայացրել հայկական կողմին, հայերը սկսել են զինված սադրանքներ կազմակերպել։ Բայց «Հատուցում» գործողությունը հայերին ստիպեց մի փոքր սթափվել և հիշել, որ իրենք պետք է ամբողջությամբ դուրս գան Լաչինից և նրա շրջակայքից, Ղարաբաղ ելումուտ անեն նոր ճանապարհով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության հստակ դրույթի: Այնտեղ կա ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրությունը, որը խոստումներ է տվել: Բայց ճանապարհը դեռ չկա։ Հայերը չեն կառուցել այն, քանի որ չէին ուզում լքել «ընդմիշտ» գրավված ադրբեջանական Լաչինը և շրջակա գյուղերը։

    Ի՞նչ անել: Այստեղ նրանք սկսեցին երեխայի նման վրդովված բղավել, որին առանց նախաճաշի ու կոմպոտի են թողել։ Ի վերջո, նրանք, ինչպես ասում են, մտքի պայծառացում ստացան։ Հայ հասարակությունը և այնտեղի ամենատարբեր քաղաքագետները սկսեցին հարցեր տալ։ Ուրեմն, մասնավորապես, «թուրքերին» շատ չսիրող պատգամավոր, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի մոտ էլ հարց առաջացավ. Նա անհանգստացած նշեց, որ Ադրբեջանը հայկական կողմին ժամանակ է տվել ամենաուշը մինչև սեպտեմբերի 1-ը, որպեսզի փոխվի Հայաստանից Ղարաբաղ տանող երթուղին, որն այսօր անցնում է Լաչինի միջանցքով։

    «Ինչո՞ւ այս ընթացքում Հայաստանը չի բարձրաձայնել նոր շինարարության հետ կապված խնդիրը: ՀՀ իշխանությունները կուլիսներում համաձայնություն են տվել այդ երթուղուն, Լաչինի և գյուղերի հանձնմանը, բայց դրանից բխող քայլերը չեն իրականացրել: ՀՀ իշխանությունը հասկանալով, որ մեծ խնդիր է առաջացնելու, եթե ժամանակին չկառուցի ՀՀ տարածքով անցնող հատվածը, նա դա չի կառուցել», - եզրակացրել է Աբրահամյանն ու ըստ էության, բացահայտել հայկական խորամանկությունը, որը երբեմն այնքան մեծ ու տափակ է լինում, որ շատ հաճախ, վերջնական արդյունքում վնասում է հենց իրենց՝ հայերին:

    Արթնացան նաև Հայաստանի կառավարության անդամները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մասնավորապես, հայտարարեց, որ սկսվել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցումը։

    «Ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև գարուն։ Աշխատանքը բաժանված է երեք մասի, մենք ակտիվ աշխատում ենք»,- կայտառորեն ասաց նախարարը։ Ինչն ուղղակիորեն նշանակում է, որ հայերը ճանապարհի շինարարությունը սկսում են հենց հիմա՝ զրոյից։ Եվ հենց հիմա, ըստ երևույթին, շտապ կազմում են նախահաշիվ ու մշակում նախագիծ։ Բայց Ադրբեջանին սա չի հետաքրքրում։ Ադրբեջանը կառուցել է ճանապարհի իր հատվածը, որն իր ծավալով շատ ավելի մեծ է ու ծախսատար։ Եվ հիմա, մինչև սեպտեմբերի 1-ը սպասում է Ավանես պապիկին։ Իսկ հետո նա պարզապես կբռնի նրա օձիքից և տուն կուղարկի հին ճանապարհով, քանի որ նորը չի կառուցել։

    Caliber.Az

    Դիտումներ: 353

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38

Դ'Արտանյանի պարադոքսը «Հին աշխարհի հիստերիկները»

24 Ապրիլի 2024 - 12:07

Մեծ պատմություն փոքր գետի վրա Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

24 Ապրիլի 2024 - 16:36

Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային Մայիսը թեժ է լինելու

23 Ապրիլի 2024 - 15:49

Շոու՝ կանխատեսելի ավարտով Հայաստանը պարտավոր է կատարել պայմանավորվածությունները

22 Ապրիլի 2024 - 17:38
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ

    Զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Ապրիլի 2024 - 12:50

    Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից

    25 Ապրիլի 2024 - 12:36

    ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 11:33

    Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 11:01

    ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ

    25 Ապրիլի 2024 - 10:44

    Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    25 Ապրիլի 2024 - 10:24

    Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր

    25 Ապրիլի 2024 - 09:57

    Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան

    25 Ապրիլի 2024 - 09:40

    Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին

    25 Ապրիլի 2024 - 09:10

    Փաշինյանը փոխում է ձայնապնակը

    Արդյո՞ք երկար ժամանակով

    24 Ապրիլի 2024 - 18:38

    Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը

    24 Ապրիլի 2024 - 17:44

    Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել

    Էլչին Ամիրբեկովը՝ ВВС-ի համար

    24 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիևը Ժապարովին հրավիրել է COP29

    24 Ապրիլի 2024 - 17:15

    Ադրբեջան-Բաշկորտոստան գործարար համաժողով. ստորագրվել են համաձայնագրեր

    24 Ապրիլի 2024 - 17:12

    Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ Ղարաբաղի վերականգնման գործում աջակցության համար

    24 Ապրիլի 2024 - 17:06

    Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Լաչինը ՎԷԱ-ի մեծ ներուժ ունի

    24 Ապրիլի 2024 - 17:05

    Մեծ պատմություն փոքր գետի վրա

    Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

    24 Ապրիլի 2024 - 16:36

    Լաչինում արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համաժողով է անցկացվում

    24 Ապրիլի 2024 - 16:25

    Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ԱԻՆ-ը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    24 Ապրիլի 2024 - 15:51

    Շուշայում կսկսեն աշխատել էլեկտրական ավտոբուսներ

    24 Ապրիլի 2024 - 15:07

    Խանքենդիի մաքրումը զենքից ԹՎԵՐ Ադրբեջանի ՆԳՆ-ից

    24 Ապրիլի 2024 - 14:25

    Բայրամովը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է կլոր սեղանին

    24 Ապրիլի 2024 - 14:12

    Տեղի է ունեցել Ժապարովի դիմավորման պաշտոնական արարողությունը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    24 Ապրիլի 2024 - 12:54

    Քաղաքագետ Բադալյան. Փարիզը շարունակում է «լռություն» պահպանել և չի շնորհավորում Բաքվին և Երևանին

    24 Ապրիլի 2024 - 12:34

    Ժապարովը ժամանել է Ադրբեջան

    24 Ապրիլի 2024 - 12:28

    Դ'Արտանյանի պարադոքսը

    «Հին աշխարհի հիստերիկները»

    24 Ապրիլի 2024 - 12:07

    Թասմագամբետով. Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից

    24 Ապրիլի 2024 - 11:38

    Գերմանիան կոչ է արել Բաքվին և Երևանին հաստատել կայուն խաղաղություն

    24 Ապրիլի 2024 - 11:24

    Մեր հարևանները կարող են վստահել մեզ. Ադրբեջանի նախագահ

    24 Ապրիլի 2024 - 11:11

    Ալիև. Մենք չենք կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին մեր դեմ

    24 Ապրիլի 2024 - 10:35

    Մեթյու Բրայզան գնահատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

    24 Ապրիլի 2024 - 10:26

    Ջեյմս Շարպ. COP29-ի անցկացումը լայն հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի համար

    24 Ապրիլի 2024 - 10:00

    Արևմուտքը փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ

    24 Ապրիլի 2024 - 09:41

    Ալիևը խոսել է Ադրբեջանի հաջողությունների պատճառների մասին

    24 Ապրիլի 2024 - 09:20

    Խանքենդիում ծնված երեխային անվանակոչել են Գերագույն գլխավոր հրամանատարի պատվին

    24 Ապրիլի 2024 - 09:14

    Պատմական պահ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղադրվել է առաջին սահմանային սյունը

    23 Ապրիլի 2024 - 18:30

    Նախագահ Ալիևի կարևոր ուղերձները՝

    ՈՒՂԻՂ

    23 Ապրիլի 2024 - 18:20

    Ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Ադրբեջան

    23 Ապրիլի 2024 - 17:47

    Դրական ներդրում՝ Բաքվի և Մոսկվայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման մեջ

    Հաջիևը՝ Ալիևի Ռուսաստան այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 17:15

    Տանկային ստորաբաժանումների մրցումներ. ադրբեջանական բանակն ուժեղացնում է մարտական ​​պատրաստությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    23 Ապրիլի 2024 - 16:52

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ