Reuters. Ադրբեջանը նախատեսում է COP29-ում ստեղծել կլիմայի հիմնադրամ
Ադրբեջանը, որը հյուրընկալում է այս տարվա կլիմայական COP29 գագաթնաժողովը, հրաժարվել է հանածո վառելիք արտադրողների համար հարկ սահմանելու ծրագրերից՝ միջոցներ ներգրավելու կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար և փոխարենը մտադիր է աղքատ երկրներում «կանաչ» ներդրումների համար նոր հիմնադրամ ստեղծել:
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում կատարելով բրիտանական Reuters գործակալությանը։
Աղբյուրը, անանուն մնալու պայմանով, Reuters-ին ասել է, որ Ադրբեջանն ի սկզբանե հանդես էր եկել հանածո վառելիքի արդյունահանման համար հարկ սահմանելու գաղափարով՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար գումար հավաքելու համար, սակայն հանդիպեց որոշ երկրների դիմադրությանը։
«Մենք քննարկումների մի քանի փուլ ունեցանք շահագրգիռ կողմերի՝ այլ պոտենցիալ ներդրողների հետ, և մենք ստիպված եղանք փոփոխության ենթարկել հիմնադրամի գաղափարը, որպեսզի այն գրավիչ դարձնեինք նաև պոտենցիալ ներդրողների համար», - ասել է աղբյուրը:
«Ադրբեջանը լինելու է այս հիմնադրամի հիմնական ներդրողներից մեկը», - հայտնել է նա: