Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ղազախստանին
08 Ապրիլի 2024 11:19
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ղազախստանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության X-ի էջում զետեղված գրառման մեջ։
«Մենք խորապես վշտացած ենք եղբայրական Ղազախստանում ավերիչ ջրհեղեղների լուրից:
Մաղթում ենք շուտափույթ ապաքինում այս տարերային աղետից տուժածներին և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Ղազախստանի ժողովրդին և կառավարությանը»,- ասվում է գրառման մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 149