Ադրբեջանի զինված ուժերի նյութատեխնիկական բազան ամրապնդվում է
Ադրբեջանը նոր օրինագիծ է մշակում զինված ուժերի նյութատեխնիկական բազայի ամրապնդման մասին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այդ կապակցությամբ երեքշաբթի օրը Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ադրբեջանի զինված ուժերի մասին» օրենքում փոփոխությունը։
Նշվեց, որ օրենքի 9.6-րդ հոդվածն առաջարկվում է նոր տարբերակով։ Փոփոխության համաձայն՝ խաղաղ և պատերազմի (զինված բախումների) ժամանակ ադրբեջանական բանակին և այլ զինված կազմավորումներին նյութատեխնիկական միջոցներով ապահովելու կարգն ու նորմերը սահմանում է համապատասխան գործադիր մարմինը։
Օրինագիծը հիմնված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար ռազմական գործողությունների փորձի վրա։ Նրա նպատակն է ապահովել ամենաբարձր մակարդակի նյութատեխնիկական բազան բոլոր տեսակի զորքերի համար:
Փոփոխությունը դրվեց քվեարկության և ընդունվեց երկրորդ ընթերցմամբ։