Սոցիում
A+
A-
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը կոչ է արել ԶԼՄ-ներին ապատեղեկատվություն չտարածել
29 Հունիսի 2023 11:20
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ նախարարության մամուլի ծառայությունը նշել է, որ որոշ լրատվամիջոցներ տիրաժավորում են երեք բարձրաստիճան զինծառայողների աշխատանքից ազատելու մասին անհիմն լուրերը։
«Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, որի հրապարակումը նպատակահարմար է։ Լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին խորհուրդ ենք տալիս՝ չտիրաժավորել պաշտոնական հաստատում չունեցող տեղեկատվությունը»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունում:
Caliber.Az
Դիտումներ: 129