Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության աշխատակիցներին ԼՈՒՍԱՆԿԱՐ
ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում դեսպանատան աշխատակիցներին։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով դեսպանատան Twitter-ին։
«Ավելի քան 55 տարի Պետդեպարտամենտը հարգում է միջազգային հարաբերությունների ոլորտում աշխատող մասնագետների աշխատանքը: Դեսպան Լիտցենբերգերը շնորհակալություն է հայտնել Բաքվում իր թիմին լավ կատարած աշխատանքի համար։ Նա մեկ րոպե լռությամբ հարգել է գործընկեր դիվանագետների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել ԱՄՆ-ի համար»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
55 ildən coxdur ki, @StateDept xarici əlaqələr sahəsində çalışan peşəkarların əməyini qeyd edir. Səfir Litzenberger Bakıdakı komandasına göstərdiyi fəaliyyətə görə təşəkkür edib. O, 🇺🇸 uğrunda canlarını fəda etmiş diplomat həmkarlarımızın xatirəsini bir dəqiqəlik sükutla yad edib pic.twitter.com/FnZzbkwiwf
— U.S. Embassy Baku (@USEmbassyBaku) May 6, 2022