Առևտրային ներկայացուցիչ. Առաջիկա ամիսներին ռուսական և ադրբեջանական ընկերությունները պայմանագրեր կկնքեն
Ռուսական ընկերությունները, որոնք մասնակցում են Ադրբեջանի միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին՝ Caspian Agro-ին և 27-րդ ադրբեջանական սննդի արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին՝ InterFood Azerbaijan-ին, առաջիկա ամիսներին պայմանագրեր կկնքեն ադրբեջանական ձեռնարկությունների հետ:
Այս մասին Caliber.Az-ին հայտնել է՝ Ադրբեջանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ռուսլան Միրսայապովը։
Նրա խոսքով, ցուցահանդեսներին մասնակցել են 76 ռուսական ընկերություններ. «Ադրբեջանական ձեռնարկությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուսական ընկերությունների կողմից ներկայացված գյուղմթերքների և տեխնիկայի նկատմամբ։ Ներկայումս ռուսական և հայրենական ընկերությունների միջև կոնկրետ պայմանագրերի շուրջ բանակցային գործընթաց է ընթանում։ Քննարկումները հիմնականում գնում են գների և դրա հետ կապված պայմանների շուրջ։ Հույս ունենք, որ պայմանագրերը կկնքվեն առաջիկա ամիսներին»։