Արևմտյան Ադրբեջանի համայնքը ևս մեկ անգամ երկխոսության կոչ է անում Հայաստանին
Արևմտյան Ադրբեջանի համայնքը ողջունում է՝ օգոստոսի 1-ին Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դիվանագիտական գործընթացի շրջանակներում՝ Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովմանը աջակցելու մասին արած հայտարարությունը:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։
«Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց տներ՝ մարդու իրավունքների ապահովմանը զուգահեռ, պայման է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար։ Արևմտյան Ադրբեջանի համայնքն խորին երախտագիտություն է հայտնում նախագահ Իլհամ Ալիևին՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների ապահովման և այս հարցը միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնելու հարցում նրա սկզբունքային ու հետևողական քաղաքականության համար։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը ևս մեկ անգամ կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, ապահովել վտարված ադրբեջանցիների՝ վերադառնալու և մեզ հետ երկխոսություն սկսելու իրավունքի իրացումը»,- նշել են համայնքում։