Թուրքական STM-ն Ադրբեջանի կարիքների համար ռազմական կատեր է նախագծել
Թուրքական STM (Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ) պաշտպանական ընկերությունը նախագծել է STM-MPAC ռազմական կատեր՝ Ադրբեջանի Զինված ուժերի կարիքների համար։
STM-ն իր արտադրանքը ներկայացրել է Բաքվում 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսում (ADEX-2022), հայտնում է Anadolu գործակալությունը։
STM արտադրանքի ցանկը ներառում է նաև STM500 փոքր սուզանավ, MİLGEM ֆրեգատ, TOGAN և KARGU կվադրոկոպտերներ և ALPAGU կամիկաձե անօդաչու թռչող սարք:
Բացի այդ, ընկերությունը ներկայացրել է STM-MPAC ռազմական կատերը, որը նախատեսված է Ադրբեջանի Զինված ուժերի կարիքների համար։
Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Օզգյուր Գյուլերյուզի՝ STM-ն սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ և նախագծել է STM-MPAC ռազմական կատերը Ադրբեջանի Զինված ուժերի կարիքների համար։
«Մենք այս կատերը մշակել ենք մեր ադրբեջանցի եղբայրների կարիքներին համապատասխան։ Այն ամբողջությամբ պատրաստված է նրանց պահանջներին համապատասխան»,- ասել է նա։