Հայտարարվել է Ղարաբաղում գրանցված պատմամշակութային հուշարձանների թիվը
Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում գրանցված է 705 պատմամշակութային հուշարձան։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասել է մշակույթի փոխնախարար Սաադեթ Յուսիֆովան՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած՝ «Մշակութային ժառանգության» առաջին համաժողովում։
Նրա խոսքով, վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ այդ տարածքներում կան պատմական, հնագիտական և ճարտարապետական նշանակության բազմաթիվ մշակութային ժառանգության օբյեկտներ, որոնք պետական գրանցում չեն անցել։
«Օկուպացիայի ժամանակ դրանք ենթարկվել են նպատակային ոչնչացման և վանդալիզմի, 47 հուշարձան հողին է հավասարեցվել։ 2020-2022 թվականներին Մշակութային ժառանգության պահպանության, վերականգնման և զարգացման պետական ծառայությունը՝ 433 պատմամշակութային հուշարձանների ստուգում է անցկացրել։ Բացի այդ, պետական գրանցում չունեցող, այս տարածքներում գտնվող 182 պատմական, ճարտարապետական, հնագիտական հուշարձանների մշտադիտարկում է իրականացվել»,- ասել է Յուսիֆովան։







