twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Նե օլդու՞, Տոնոյան». Պարծենկոտությունից մինչև կալանավոր

02 Օգոստոսի 2023 17:30

Համացանցում հայտնվել է տեսանյութ հայտնի իտալացի տիկտոկեր Ալեսանդրո Կարուզոյի հետ, ով, պարզվում է, ադրբեջանական մեյխանայի սիրահար է։ Սյուժեն ուղեկցող մեյխանայում, որպես կրկներգ է գնում հայտնի «Նե օլդու՞, Փաշինյան» - «Ի՞նչ եղավ, Փաշինյան» արտահայտությունը։ Հեգնական հարց, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմի ժամանակ դիմել է Հայաստանի վարչապետին։ Դրան է և նվիրված այդ մեյխանայի տեքստը։

Իտալացին կրքոտ պարում է այդ, գրեթե ռեփերային ռեչիտատիվի տակ՝ բարձրաձայն կրկնելով այս կոնկրետ հարցը։ Տեսահոլովակը, անկասկած, հանրաճանաչ է դարձնում ադրբեջանական մեյխանան՝ մեր ֆոլկլորային արվեստը, բայց միևնույն ժամանակ դիպուկ բնութագրում է Հայաստանի վարչապետին, ով ժամանակին ինքնագոհորեն բղավում էր. «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ», իսկ հիմա անընդհատ պնդում է Ադրբեջանի՝ ներառյալ Ղարաբաղի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։

Այսպես ուրեմն, ինչպես ինձ է թվում, եկել է նոր, արտասահմանում նույնքան սուր արձագանք ստեղծելուն ունակ մեյխանա ստեղծելու ժամանակը։ Եվ դրա կրկներգ-ռեֆրենը պետք է պարունակի. «Նե օլդու՞, Տոնոյան» հարցը։ Այո, պետք է աշխարհին ներկայացնել նաև ՀՀ-ի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։ Նա արժանի է ոչ պակաս փառքի, ավելի ճիշտ՝ անարգանքի, քան Փաշինյանը։ Մեզ մոտ, ինչպես ասել է մի հայտնի գրական կերպարը՝ բոլոր քայլերը գրանցված են։

2015 թվականի մայիսին, երբ դեռ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալն էր, նա կշռադատել է. «... Ո՞վ է ասում, որ 1994 թվականին ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինության մակարդակի պայմաններում բավարար է իր դերի կատարման համար։ Ո՞վ է ասում, որ «ԼՂՀ»-ի շուրջ կազմավորված անվտանգության գոտին բավարար է մեզ համար։ Ո՞ւմ գնահատականն է դա։ Մեր գնահատմամբ՝ Ադրբեջանի սպառազինության մակարդակի ներկա պայմաններում այն արդեն բավարար չէ»։ Այսինքն՝ նա ակնարկել է, որ չէր խանգարի զավթել էլ ավելի շատ ադրբեջանական տարածքներ։ Այդ նույն «անվտանգության գոտին» ընդլայնելու համար...

Հետագա իրադարձությունները նույնպես հայտնի են. 2016 թվականի ապրիլ, Հայաստանի զինված սադրանք, Ադրբեջանի հզոր պատասխան և մի շարք աղմկահարույց հրաժարականներ ՀՀ-ի Պնախարարությունում։ Տոնոյանը այն ժամանակ նույնպես ստիպված եղավ լքել պաշտպանական գերատեսչությունը, սակայն նա ղեկավարեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնում նրան նշանակեց իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը։ Իսկ արդեն 2019 թվականի մարտին Տոնոյանը նորից սադրիչ հայտարարություն արեց։

«Որպես պաշտպանության նախարար ես ասում եմ, որ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը ես վերաձեւակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձեւի։ Այսինքն՝ հիմա նա ուղղակիորեն նշագծել է Ադրբեջանի դեմ ագրեսիայի և նոր տարածքային զավթումների նոր փուլի կուրսը։ Իսկ այդ ժամանակ ամեն ինչ ինչո՞վ ավարտվեց։ Նոր, հիմա արդեն հայկական բանակի լիակատար պարտությամբ, 11 հազար դասալիքների խայտառակ վիճակագրությամբ, 2020 թվականի նոյեմբերին Եռակողմ հայտարարության պարտադրված ստորագրմամբ։

Դա փայլուն հաղթանակ էր։ Ադրբեջանը գործեց ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, որի 51-րդ հոդվածը ճանաչում է յուրաքանչյուր երկրի ինքնապաշտպանության իրավունքը։ Այսինքն՝ մենք վերականգնել ենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը՝ օգտագործելով բոլոր հնարավոր գործիքները։ Այդ թվում և այն էր պատճառը, որ հայ ժողովրդի պատմական դաշնակիցներից ոչ մեկը չհամարձակվեց մեզ բացահայտորեն խանգարել մեր տարածքների ազատագրման գործում։

Իսկ ադրբեջանական նոր տարածքներ գրավել սպառնացած Տոնոյանը պատմության մեջ իր անունը գրեց, որպես այն ՊՆ-ի ղեկավար, որի օրոք հայկական բանակը ջախջախվել ու նվաստացվել է։ Բնականաբար, նա պաշտոնաթող արվեց։ Ընդ որում 44-օրյա պատերազմի ավարտից ընդամենը 10 օր անց։ Բայց նրա անհաջողությունները դրանով չավարտվեցին։ 2021 թվականի սեպտեմբերին դատարանը բավարարեց՝ ՀՀ-ի Ազգային անվտանգության ծառայության՝ (ԱԱԾ) այս «հրամանատարին» կալանավորելու վերաբերյալ խնդրագիրը։

Նախկին նախարարը անցնում է զինամթերքի մատակարարման չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով։ «Զինակիցների» հետ միասին գրպանված գումարը տպավորիչ է՝ 4 միլիոն 700 հազար դոլար։ «Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերածվել է փողերի լվացման հսկայական գործարանի և սիրիացի ջիհադիստներին զինամթերք մատակարարելու տարանցիկ կետի»,- այս առնչությամբ գրել են հայկական լրատվամիջոցները։

Այսպես ուրեմն, այս անձնավորությունը ելույթ է ունեցել նախօրեին Հայաստանի խորհրդարանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննչական հանձնաժողովի նիստում։ Ոչ բոլորովին, իհարկե, ելույթ է ունեցել, այլ ինչ-որ բան այնուամենանիվ մրմնջացել է՝ խառնաշփոթ փորձելով արդարանալ։ «44-օրյա պատերազմը կանխելու համար իմ լիազորությունների շրջանակներում ես իրագործել եմ պաշտպանական քաղաքականության իրականացումը, որն առարկայական ձևակերպված է մի քանի փաստաթղթերում»,- բարբառել է նա՝ ակնհայտորեն փորձելով մեղքը բարդել ավելի բարձր ինչ-որ մեկի վրա։ Իբր, ով հնարել է նման ռազմավարությունը, թող նա էլ պատասխան տա։ Խղճալի պատրվակ, ասելու բան չկա։

Իսկ ամենազավեշտալին այն է, որ Տոնոյանը պնդում է, որ մինչև Երկրորդ ղարաբաղյան պատերազմը «զինված ուժերի վիճակը գնահատվում էր որպես բավարար Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար, զինված ուժերը պատրաստ էին դիմակայել 2-3 անգամ գերազանցող ուժին»։ Եվ ի՞նչ։ Իսկ ինչո՞ւ չդիմակայեցին։ Նե Օլդու՞։ Ինչո՞ւ հայկական բանակը այդպիսի ջախջախիչ պարտություն կրեց։ Այս հարցին Դավիթ Տոնոյանը չպատասխանեց։

Բայց չէ որ պետք է հաշվի առնել, որ հայկական բանակի համար պաշտպանվելը շատ ավելի հեշտ էր, քան ադրբեջանական բանակի համար հարձակվելը։ Այստեղ դուք ունեիք և՛ լիբանանցի զինյալների ղեկավարությամբ տասնամյակների նախապատրաստվություն, և՛ նախապատրաստված հզոր պաշտպանական գծեր, և՛ նախապես ականապատված տարածքներ: Էլ չասած արդեն ամենադժվար լեռնային ռելիևֆի մասին, որտեղ, ամրապնդվելով բարձունքների վրա, կարելի էր երկար պաշտպանվել։ Բայց, ինչպես տեսնում ենք, օկուպանտների ջախջախումը ավարտվեց մեկուկես ամսվա ընթացքում։

Ադրբեջանական բանակը սխրանք է իրականացրել, ինչի մասին անընդհատ և իրավացիորեն խոսում է մեր երկրի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը։ Իսկ ի՞նչ անել արխիվներում Տոնոյանի պարծենկոտ հայտարարությունների հետ այն մասին, որ պատերազմը կավարտվի մեր նոր տարածքների գրավմամբ։ Հիմա նա ինչ-որ բան թոթովում է իրեն արդարացնելու համար: Բայց խոսքերն անօգուտ են, քանի որ կան փաստեր։ Որոնց հետ ծանոթանալով, կարծում եմ, կարելի է թողարկել «Նե օլդու՞, Տոնոյան» կրկներգով մեյխանան։ Վստահ եմ, որ, ճաղերի հետեւում նստած Դավիթը այն ըստ արժանավույն կգնահատի։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 240

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ալպյան տենդ Շվեյցարացի պատգամավորը ընդեմ խաղաղ գործընթացի

161
17 Հունիսի 2025 16:31
2

«Տաշիրից» մինչև եթեր Հեռուստացույցի պուլտը կդառնա արդյո՞ք Փաշինյանի զենքը Մոսկվայի դեմ։

128
18 Հունիսի 2025 17:42
3

Մոսկվայի սխալների շղթան Ղարաղաղից մինչև ինքնաթիռ և Եկատերինբուրգ

116
18 Հունիսի 2025 10:23
4

Զանգեզուրի միջանցքը որպես նոր անդրեվրասիական ճարտարապետության տարր Մուսաբեկովը և Ցուկերմանը՝ Caliber.Az կայքում

97
17 Հունիսի 2025 17:53
5

Բաքուն և Աշխաբադը ուղղում են ժամացույցները Խազար Ախունդովի ակնարկը

88
17 Հունիսի 2025 15:12
6

«Մեծ վերադարձ. 43 ընտանիք տեղափոխվել է Աղդամի շրջանի Քենգերլի գյուղ

68
17 Հունիսի 2025 11:51
7

ԱՄԷ Հաշվիչ պալատի գլխավոր տնօրեն. Ադրբեջանի հետ համագործակցությունը մեր առաջնահերթություններից մեկն է

67
17 Հունիսի 2025 15:47
8

Բաքուն պատասխանել է Բրյուսելին. Անտեսում են Միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը

65
19 Հունիսի 2025 11:47
9

Ինչո՞ւ հին հայերենում այդքան շատ թուրքական բառեր կան «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

61
17 Հունիսի 2025 10:48
10

Ադրբեջանը հետաքրքրված է Վիետնամի հետ ՀԾ ստեղծմամբ

59
17 Հունիսի 2025 11:01
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading