Սերգեյ Միրոնով. Դելյագինի կարծիքը մեր կուսակցության կարծիքը չէ Կուսակցության ղեկավարի մեկնաբանությունը
«Մեր գործընկեր, մեր խմբակցության պատգամավոր, փայլուն տնտեսագետ Միխայիլ Դելյագինի հայտարարության հետ կապված պատմությունն այնքան էլ գեղեցիկ չստացվեց։ Հաղորդումներից մեկում նա իր կարծիքն է հայտնել Ադրբեջանի նավթարդյունաբերության մասին։ Նախ ուզում եմ ասել, որ այն կարծիքը, որ նա արտահայտել է հեռուստահաղորդումներից մեկում, իր անձնական կարծիքն է։ Սա մեր խմբակցության, մեր կուսակցության կարծիքը չէ։ Հիշեցնեմ, որ երբ Ղարաբաղում հերթական հակամարտությունը սկսվեց, Պետդումայի մեր խմբակցությունն էր առաջինը, որ առաջարկեց ռուսական խաղաղապահ զորքեր մտցնել հակամարտության գոտի։ Եվ շուտով դա արվեց: Մենք միշտ հանդես ենք գալիս բոլոր հարցերի դիվանագիտական լուծման օգտին»։
Այս մասին Caliber.Az-ին ասել է «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հասցեին Դելյագինի հնչեցրած սպառնալիքները։
«Մեր կուսակցության դիրքորոշումը կայանում է նրանում, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է, որի հետ անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություններ պահպանել և զարգացնել։ Ինչն, ի դեպ, մեր երկրների մոտ շատ լավ ստացվում է հետխորհրդային ողջ պատմության ընթացքում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հանդեպ իմ անձնական վերաբերմունքին, ապա նրա հետ է կապված իմ կյանքի մի կարևոր շրջան։ 70-ականների սկզբին ծառայել եմ այս հանրապետության տարածքում՝ դեսանտային ուժերում։ Այդ ժամանակվանից ես շատ հաճելի հիշողություններ ունեմ թե՛ Ադրբեջանի, թե՛ նրա բնակիչների մասին։
Մեր գործընկեր Դելյագինի չափազանց զգացմունքային հայտարարությունը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք Ադրբեջանին հակառակորդ ենք համարում»,- ասել է Միրոնովը: