twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Փաշինյանը՝ ՔՊ-ականներին. Մենք կվերադարձնենք ադրբեջանական գյուղերը

26 Մարտի 2024 12:55

Անցած ուրբաթ՝ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հերթական փակ հանդիպումն է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ և անցել է լարված մթնոլորտում, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք հակադրվել են Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը և հորդորել, ի վերջո, հայտարարել, թե որոնք են մեր «կարմիր գծերը», և ասել, թե որ հարցերում կարող ենք մերժել Ադրբեջանին։

Մինչդեռ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուրբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է «Հայաստանի զարգացման տեսլականը»:

Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ լինելու է միակողմանի զիջում և այն էլ՝ սեղմ ժամկետներում: Մոտավորապես ակնարկել է, որ առաջիկա օրերին կարող է բանակային երրորդ կորպուսը դուրս բերվել այդ տարածքներից, և Տավուշի (Թովուզգալա-Խմբ.) չորս բնակավայրերը, որոնք ադրբեջանական են, վերադարձվեն տիրոջը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է հասնել իր նպատակին ռազմական ճանապարհով», - գրում է պարբերականը:

 

Caliber.Az
Դիտումներ: 181

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading