Արևմտյան Ադրբեջան Սառույցը շարժվեց
    Հարցը ընդունում է հստակ ուրվագծեր

    Վերլուծություն  12 Հունվարի 2023 - 15:47

    Murad Abiyev
    Caliber.Az

    Ադրբեջանական հասարակությունը մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հրատապ թեմաներով հարցազրույցին և, մասնավորապես, արևմտյան ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու հարցին նրա պատասխանին։ Հիշեցնենք, որ 1987 թվականից մինչև 1991 թվականը ավելի քան 200 000 ադրբեջանցի բռնի ուժով վտարվել են հիմնականում պատմական ադրբեջանական հողերում ձևավորված Հայկական ԽՍՀ-ից: Այդ մարդիկ իրենց բնակության վայրեր վերադառնալու անկապտելի իրավունք ունեն։

    Թեև այս կենսահույզ թեման մեր պետության ղեկավարի կողմից նախկինում նույնպես բարձրացվել է, այն առաջին անգամ հստակ ուրվագծեր ձեռք բերեց Հայրենական պատերազմում հաղթանակից երկու տարի անց՝ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Արևմտյան Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Դրա ժամանակ նախագահը հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է, ինչպես նաև համայնքին հանձնարարվել է մշակել Վերադարձի հայեցակարգը։

    Նախադրելով իր երեկվա պատասխանը՝ Իլհամ Ալիևն ասել է. «Իհարկե, խոսել արևմտյան ադրբեջանցիների իրավունքների մասին, երբ կար ղարաբաղյան ցավը, խնդիրը, հավանաբար, նման կլիներ ժամանակից շուտ կրակոցի»։

    Այնուհետև, նախագահը շտապեց մեզ ուրախացնել կոնկրետ նորություններով. «Իմ առաջարկությունները, այսինքն՝ դեկտեմբերի 24-ին տրված հանձնարարականները, կատարվում են։ Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, իմ բոլոր հանձնարարությունների, ինչպես նաև տեղերից եկող առաջարկների հիման վրա սկսել ենք միասնական հայեցակարգի վրա աշխատանքը»։ Պետության ղեկավարը նշել է նաև, որ «այսօր մենք միանգամայն արդարացիորեն այս թեման արդեն դուրս ենք բերել միջազգային ասպարեզ»։

    Առանց որևէ կասկածի, Ի.Ալիևի ելույթը ուշադրությամբ ուսումնասիրել է նաև հայ հասարակությունը։ Կարող ենք նրան խորհուրդ տալ պատասխանի բոլոր մանրամասներին ուշադիր ծանոթանալ այն դեպքում, եթե նրա ներկայացուցիչները հարցը լովին լուրջ չընկալեն։ «Իհարկե, արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախնիների հողեր, դա նրանց իրավունքն է, բոլոր միջազգային կոնվենցիաները ճանաչում են նրանց այդ իրավունքը»։

    Անշուշտ, Ադրբեջանը ուժեղ է ոչ միայն զորապետերով ու զինվորներով, այլ նաև իրավաբաններով ու դիվանագետներով, և արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքները հռչակող ընդարձակ փաստաթուղթը համապատասխան միջազգային կառույցներին կներկայացվի ամենակատարյալ ձևով։

    Այնուհետև, նախագահ Ալիևը ևս մեկ ազդանշան է ուղարկել հարևաններին. «Եվ մենք, որպես Ադրբեջանի պետություն, պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի ապահովել այդ իրավունքը։ Եվ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես կրկին ասել եմ, որ մենք ուզում ենք դա անել խաղաղ ճանապարհով, և վստահ եմ, որ կհասնենք դրան»։

    Շատ հետաքրքիր է, թե հայ վերլուծաբանները արդյո՞ք տիրապետում են Ադրբեջանի նախագահի ելույթները համակողմանի գնահատելու ունակությանը։ Չէ՞ որ դեռ պատերազմից առաջ էլ նա իր բոլոր ելույթներում իր թեզերը ամփոփում էր դրանք իրականացնելու երկաթյա մտադրությամբ։ Քանի անգամ է մեր պետության ղեկավարը խոսել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու իր ձգտումների մասին։ Արդյո՞ք հայերը կկարողանան այս անգամ, հաշվի առնելով 2020 թվականի վնասաբեր փորձը՝ կառուցողական ֆոն ստեղծել մեր հայրենակիցների հայրենիք վերադառնալու համար։

    Նախագահը առիթը բաց չի թողել ընդգծել խնդրի շուտափույթ լուծումից առավելությունները նաև հենց Հայաստանի համար՝ նրանց թելադրելով ինքնագիտակցության պարադիգմը փոխելու վեկտորը և նոր նույնականության ստեղծման հեռանկարները. «Այսօր մեր տարածքում, Եվրասիական տարածքում ընդհանրապես, չկան մոնոպետություններ, և Հայաստանի համար էլ լավ կլիներ իր վրայից ջնջեր մոնոպետության խարանը։ Դրա համար լավագույն և ամենաարդար ճանապարհը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձն է հայրենի հողեր»։

    Դրանով հանդերձ, Իլհամ Ալիևը հանգստացրել է հայ հասարակության նյութական և առօրյա մտահոգությունները. «Տեղահանված ադրբեջանցիների Արևմտյան Ադրբեջան վերադարձը հայերի համար խնդիրներ չի ստեղծի, որովհետև նրանց այնտեղ վերադարձը չի նշանակում այնտեղից հայերի դուրս բերում, այդ գյուղերը դատարկ են, եւ մենք, իհարկե, կօգտագործենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները»։

    Ի դեպ, ակնկալելով նման դեպքում ադրբեջանական քաղաքները (մեծիմասամբ Բաքու) հայերի վերադարձը ապահովելու անհրաժեշտության մասին հայկական կողմի առարկությունները՝ նշենք, որ նման սիմետրիկ քայլը անկոռեկտ է, քանի որ հայ բնակչության մեծ մասը չունի փախստականի կարգավիճակ, քանի որ նրանց չեն վտարել Ադրբեջանից, այլ վաճառելով իրենց բնակարաններն ու տները՝ բարեհաջող տեղափոխվել են... Ռուսաստան և այլ պետություններ։

    Նախագահն ընդգծել է, որ մեր բոլոր ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են. «Մենք երբեք հանդես չենք գալիս այնպիսի նախաձեռնություններով, որոնց անհնար է իրականացնել։ Այնպես որ, արդեն աշխատանքներ են տարվում նաև այս ոլորտում ծրագրի վրա։ Վստահ եմ, որ մենք դրան նույնպես հասնելու ենք և վերականգնելու ենք պատմական արդարությունը»։

    Իրոք, պատմական արդարության վերականգնումը չպետք է սահմանափակվի Ղարաբաղի հարցի լուծմամբ, այլ պետք է շոշափի Հարավային Կովկասում «հայկական նախագծով» ստեղծված խնդիրների ողջ շրջանակը։

    Մենք իմպերիալիստ չենք։ Մենք Հայաստանին տարածքային պահանջներ չենք ներկայացնում։ Խոսքը պատմական արդարության հասնելու ցանկության և վճռականության մասին է՝ մարդկանց վերադարձը իրենց պատմական բնակության հող՝ միանգամայն ժողովուրդների քաղաքակիրթ համակեցության եվրոպական ըմբռնման ոգով է։ Սակայն, պետք է հասկանալ, որ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը օդից չի կարող վերցվել, այն պետք է հիմնված լինի փաստաթղթերի, այդ թվում նաև պետական սահմանի սահմանազատման ակտերի վրա։ Եթե Հայաստանը չի շտապում ճանաչել Ադրբեջանի սահմանները, ապա մեզ համար էլ Հայաստանի սահմաններ գոյություն չունեն։ Իհարկե, պետության ղեկավարը հիշատակել է նաև այս պահը. «Չեն ուզում սահմանազատում, նշանակում է, որ սահմանը անցնելու է այնտեղով, որտեղ մենք հարկավոր կհամարենք։ Ես ստիպված եմ արդեն դիմել նման տերմինների։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, այլ ոչ այստեղով։ Ես համարում եմ, որ դա այստեղով է անցնում, ես դրա համար հիմքեր ունեմ՝ պատմական և քարտեզագրական։ Ուստի դա ավելի շատ բխում է Հայաստանի շահերից, քան մեր»։

    Այո, հենց հայերի շահերից է բխում շատ բան վերանայելը։ Հայ հասարակության մեծ մասը լկտի համոզմունքի մեջ էր, որ միայն նա կարող է սահմանել տարածաշրջանի քաղաքական օրակարգը։ Նա պետք է գիտակցի, որ պետք է պատասխան տա ոչ միայն Ղարաբաղի օկուպացիայի, այլ նաև Արևմտյան Ադրբեջանի բնիկ բնակիչների արտաքսման համար։ Այս հարցը իր հերթին դեմ է առնում Հայաստանի ընտրության խնդրին՝ կա՛մ վերաչափավորել հայկական պետականության իր տեսլականը՝ ազատվելով ազգային բացառիկության և տարածքային պահանջատիրության անառողջ երևակայություններից, կա՛մ գնալ հարևանների հետ հետագա առճակատման, որի արդյունքները հենց նրա համար կլինեն ամենաողբալի:

    Բացի դրանից, կցանկանայի նշել, թե ադրբեջանցիների համար ինչպիսի վիթխարի բարոյական նշանակություն ունի այս իրադարձությունը։ Տեկտոնական տեղաշարժ է տեղի ունեցել փախստականների խնդրի ընկալման մեջ։ Եթե նախկինում Խորհրդային Հայաստանից վտարված մեր հայրենակիցներն ընկալվում էին որպես օտար երկրից փախստականներ, ապա այժմ մեր բառապաշարի մեջ ամուր մտել է Արևմտյան Ադրբեջան համակցությունը, և այդ մարդիկ ոչ միայն փախստականներ են, այլ իրենց պատմական հայրենիքից վտարված ձեզ հետ միասին մեր հայրենակիցներ, թեկուզ և գտնվելով մեկ այլ պետության սահմաններում։ Նման «օպտիկայի փոփոխությունը» մեզ օգնում է ավելի լավ գնահատել ադրբեջանական թուրքական էթնոսի բնակեցման և պետականաշինության մասշտաբները։

    Caliber.Az

    Դիտումներ: 212

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

300 հայցիներ «Հին աշխարհի հիստերիկները»

03 Մայիսի 2024 - 17:32

Գնդակը իր տուգանային հրապարակում Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

03 Մայիսի 2024 - 15:43

Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

02 Մայիսի 2024 - 16:22

«Դե լավ ոչ, դե», կամ, Փարիզի խաղադրույքը Էմին Գալալիի մտորումները

03 Մայիսի 2024 - 10:46

Ապագային ուղղված երկխոսություն Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

02 Մայիսի 2024 - 14:25

Եզակի ձեռագրեր Բաքվում, որոնք բացահայտում են Նիզամիի մասին սուտը «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

01 Մայիսի 2024 - 17:58
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա

    03 Մայիսի 2024 - 18:40

    Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում

    03 Մայիսի 2024 - 18:33

    Հայտնի է դարձել Միլլի Մեջլիսի հերթական լիագումար նիստի օրը

    03 Մայիսի 2024 - 18:13

    Փաշինյանի դաշնակից. ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ

    03 Մայիսի 2024 - 18:11

    300 հայցիներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    03 Մայիսի 2024 - 17:32

    Ադրբեջանով տարանցիկ փոխադրումներն աճել են 3 անգամ

    03 Մայիսի 2024 - 17:12

    Սուլեյմանով. Ադրբեջանը ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է աշխարհում

    03 Մայիսի 2024 - 17:06

    Հաջիև. Մինչև տարեվերջ Աղդամի շրջանի գյուղերում նախատեսվում է վերաբնակեցնել 1214 ընտանիք

    03 Մայիսի 2024 - 16:20

    Գնդակը իր տուգանային հրապարակում

    Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

    03 Մայիսի 2024 - 15:43

    BP-ի ներդրումներն Ադրբեջանում կազմել են 85 մլրդ դոլար

    03 Մայիսի 2024 - 15:37

    Թեյլոր. ԱԶԲ-ն բարձր է գնահատում Ադրբեջանում իրականացվող նախաձեռնությունները

    03 Մայիսի 2024 - 14:46

    Միխալկո. ԵՄ-ն մտադիր է օգնել Ադրբեջանին ականազերծման գործում

    03 Մայիսի 2024 - 14:17

    Հիքմեթ Հաջիև. Միջազգային համագործակցությունը կարևոր դեր է խաղում ականազերծման գործում

    03 Մայիսի 2024 - 13:44

    Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի մասնակիցները ժամանել են Ղարաբաղ

    03 Մայիսի 2024 - 13:32

    Նաթավան Հասանովան՝ գենդերային հավասարության և կին առաջնորդների համար ներդրումներ կատարելու մասին

    Euronews-ի ՏԵՍԱՆՅՈՒԹ

    03 Մայիսի 2024 - 13:09

    Հիքմեթ Հաջիև. Ծանոթացեք՝ «Ազերկոսմոս»-ի ղեկավարությունում պատնեշները հաղթահարող կնոջ հետ

    03 Մայիսի 2024 - 12:41

    Համաշխարհային ԶԼՄ-ները՝ Բաքվում Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի մասին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 Մայիսի 2024 - 12:39

    Ադրբեջանում շահագործման է հանձնվել «Խալաֆլի» սահմանային ուղեկալը

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    03 Մայիսի 2024 - 12:08

    Ռևանշիստներին ցրող փոխոստիկանապետ Հակոբյան. Ամեն ինչ ճիշտ եմ արել

    03 Մայիսի 2024 - 11:40

    Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը ժամանել է Ադրբեջան

    03 Մայիսի 2024 - 11:18

    Ադրբեջանն ու Իրանը ընդլայնում են ռազմական համագործակցությունը

    03 Մայիսի 2024 - 11:14

    «Դե լավ ոչ, դե», կամ, Փարիզի խաղադրույքը

    Էմին Գալալիի մտորումները

    03 Մայիսի 2024 - 10:46

    Ճանապարհորդ Նորվեգիայից. Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը հաշտեցման առաջին կարևոր քայլն է

    03 Մայիսի 2024 - 10:32

    Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ

    03 Մայիսի 2024 - 10:09

    Հաջիև. ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող վերածվել գործիքի մեկ մարդու ձեռքում

    03 Մայիսի 2024 - 09:54

    Ադրբեջանի հավաքականը չորրորդ մեդալն է նվաճել «Նախագահի գավաթ- 2024» միջազգային ռեգատայում

    03 Մայիսի 2024 - 09:29

    Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ականային սպառնալիքի իրավական գնահատման հարցում համագործակցության հեռանկարները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 Մայիսի 2024 - 09:22

    Ադրբեջանի և Թուրքիայի օմբուդսմենները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցությունը

    03 Մայիսի 2024 - 09:14

    ԿԸՀ ղեկավար. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամկետները կարող են հետաձգվել

    02 Մայիսի 2024 - 19:58

    Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյաներին

    02 Մայիսի 2024 - 17:57

    Համաշխարհային կրոնական առաջնորդներն ընդունել են Շուշայի հռչակագիրը

    02 Մայիսի 2024 - 17:51

    Ալիևը կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին

    02 Մայիսի 2024 - 17:26

    Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ ռևանշիստ ցուցարարների

    02 Մայիսի 2024 - 17:01

    Շարիֆով. Կասպից ծովը էներգիայի հսկայական ներուժ ունի վերականգնվող աղբյուրներից

    02 Մայիսի 2024 - 16:47

    Շավքաթ Միրզիյոևն ընդունել է Միքայիլ Ջաբբարովին

    Քննարկվել են ադրբեջանա-ուզբեկական հարաբերությունների խորացումը

    02 Մայիսի 2024 - 16:43

    Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները

    Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

    02 Մայիսի 2024 - 16:22

    Միխալկո. ԵՄ-ն ուրախ է առաջընթաց տեսնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցում

    02 Մայիսի 2024 - 15:49

    Ադրբեջանը ՊԳԿ-ի հետ քննարկել է Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացումը

    02 Մայիսի 2024 - 14:49

    Ֆուադ Հուսեյնով. Մինչև տարեվերջ վերաբնակեցման գործընթացը կընդգրկի ողջ Ղարաբաղը

    02 Մայիսի 2024 - 14:40

    Քանի՞ ընտանիք է ապրում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

    02 Մայիսի 2024 - 14:31

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ