Կիևի միջոցով Երևան
    Մոսկվան և Վաշինգտոնը փոխզիջման նախօրեին

    Վերլուծություն  06 Դեկտեմբերի 2023 - 13:52

    Murad Abiyev
    Caliber.Az

    Հետաքրքիր կոնֆիգուրացիա է ձևավորվել Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի շուրջ։ ԱՄՆ-ը ակտիվորեն առաջ է քաշում կարգավորման իր տեսլականը, այո այնքանով ակտիվ, որ հաջողացրել է կարճ ժամանակահատվածում փչացնել և նույնիսկ փորձել բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Խոսքը, իհարկե, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենի Ներկայացուցիչների պալատի կոմիտեում տխրահռչակ հայտարարությունների, դրան հաջորդած Բլինկենի՝ նախագահ Ալիևին զանգի և այդ նույն Օ՛Բրայենի՝ Ադրբեջանի մայրաքաղաք սպասվող այցի մասին է։

    Ընդ որում Օ’Բրայենը չի նախատեսում այցելել Հայաստան, ինչպես դա հաճախ է լինում, երբ միջնորդ երկրների պաշտոնյաները տարածաշրջան են այցելում խաղաղ օրակարգը առաջամղելու համար։ Նշանակում է, որ այցի նպատակը արտակարգ բնույթ է կրում։ Հատկապես Բաքվի հետ կան տարաձայնություններ և հենց դրանք լուծելու համար է գալիս Պետդեպարտամենտի աշխատակիցը։ Այն, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Վաշինգտոն այցին գրեթե զուգահեռ, էլ ավելի է ընդգծում նոր իրողությունը՝ Վաշինգտոնը այլեւս չի թաքցնում, որ հովանավորում է Հայաստանին Ադրբեջանի հետ բանակցություններում։

    Մինչդեռ, Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, եթե կարելի է այդպես արտահայտվել՝ ճարտարապետ, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ «Հանդիպման ընթացքում, որը կայացել է Սպիտակ տանը՝ քննարկվել են անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Բարձր է գնահատվել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան»,- ասվում է Հայաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

    Հաշվի առնելով, որ հատկապես անվտանգությունն ու տնտեսությունն են կազմում Հայաստանում ռուսական ներկայության երկու հիմնասյուները, կողմերը, ըստ երևույթին, քննարկում և համակարգում են այս երկրում ռուսական ազդեցության չեզոքացման հարցերը։

    Հետաքրքիր է, սակայն, որ դա տեղի է ունենում՝ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության կրճատման մասին խոսակցությունների ֆոնին։ Նույն Սալիվանը դեկտեմբերի 4-ի պարբերական ճեպազրույցում հայտարարել է. «Կոնգրեսի կողմից գործողությունների բացակայության դեպքում վարչակազմի մոտ մինչև տարեվերջ կսպառվեն Ուկրաինայի համար լրացուցիչ զենք և ռազմական տեխնիկա ձեռք բերելու ռեսուրսները, ինչպես նաև առանց մեր սեփական անվտանգության վրա ազդելուն՝ ամերիկյան պահեստներից դրանք հատկացնել»։ Ու թեև չի բացառվում, որ Կոնգրեսը այնուամենայնիվ կհատկացնի որոշակի օգնություն, Վաշինգտոնից հայտարարությունների ընդհանուր տոնայնությունը գնալով ավելի է խոսում Կիևի և Մոսկվայի միջև առաջիկա բանակցությունների անխուսափելիության մասին։

    Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան և Վաշինգտոնը հարցերի հավաքացույի շուրջ մոտեցել են ինչ-որ փոխզիջման։ Չի բացառվում, որ ուկրաինական հարցում մի շարք նախապատվությունների դիմաց՝ Ռուսաստանը համաձայնվի Հայաստանի կոկորդի վրա իր բռնելաձևի որոշակի թուլացմանը՝ ընդհուպ մինչև ռազմական ներկայությունը կրճատելուն։ Այնպես նաև չի բացառվում, որ այս առնչությամբ ռազմավարական որոշումը արդեն կայացվել է, և հիմա Մոսկվան մաս-մաս վաճառում է «քարերի երկրից» բաժանվելու իր պատրաստակամությունը։

    Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի, լինելով Ռուսաստանի համար սահմանամերձ երկիր, նրա համար ավելի կարևոր նշանակություն ունի։ Ամենայն հավանականությամբ, բանակցությունները կգնան Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ՝ նոր հարձակողական գործողություն չսկսելու Ռուսաստանի խոստումների դիմաց: Այսպիսով, բոլորին թույլ կտան ցրվել՝ պահպանելով դեմքը։ Միացյալ Նահանգները ուկրաինական պատերազմի միջոցով հասան Ռուսաստանի ռազմական հզորության թուլացման։ Մոսկվան հանդիսավոր կերպով կհայտարարի այսպես կոչված հատուկ ռազմական գործողության հաղթանակի մասին։ Ուկրաինան, որպես մարտավարական հաղթանակ կներկայացնի Խարկովի, Կիևի շրջանների և Խերսոնի ազատագրումը և կհայտարարի, որ երկար դադար է վերցնում ռևանշի համար։ Ի դեպ, հենց այս ոգով է այդ նույն Սալիվանը միաժամանակ «իրեն փրկել» և միևնույն ժամանակ Կիևին հուշել է արդեն նշված ճեպազրույցում. «Մենք պատերազմի սկզբից մի քանի փուլով ֆինանսավորում ենք խնդրել և դրանք կիրառել ենք բավարար մակարդակով. Կիևը փրկելու, Խերսոնն ու Խարկովը փրկելու, տարածքների 50%-ը հետ գրավելու և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կլանումը կանխելու համար»,- նշել է նա։

    Եթե հետևել դավադրության տրամաբանությանը, ապա միանգամայն հավանական է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ պայմանավորվեն նաեւ Զանգեզուրի միջանցքի հարցում։ Թե ինչպիսի ելք կլինի՝ հաղորդակցություն Ռուսաստանի ԱԴԾ-ի թե հայ սահմանապահների հսկողության տակ՝ Բաքվի համար այնքան էլ կարևոր չէ, այն պայմանով, որ վերահսկողության հարցը գայթակղության քար չի լինի տերությունների միջև։ Հետևաբար, սպասում ենք, երբ տերությունները պայմանավորվեն՝ այդ ժամանակ էլ խաղաղության պայմանագիր կստորագրենք։

    Ինչ որ առավել ճշգրիտ եզրակացություններ կարելի է անել արդեն մոտ ապագայում։ Հիշեցնենք, որ Օ’Բրայենի այցը Բաքու նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 6-ին։

    Caliber.Az

    Դիտումներ: 88

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Կյանքը լավագույն ուսուցիչն է Բայց ոմանց այն ոչինչ չի սովորեցնում

26 Հունիսի 2024 - 18:18

Հայաստանի ռազմականացում. «խաղաղության օրակարգ» առաջաթեք բռնած ինքնաձիգով Ժամանակն է, որպեսզի Երևանը հիշի ոչ վաղուցվա պատմության դասերը

26 Հունիսի 2024 - 16:18

Հիստերիկ դրսևորումներ «Հին աշխարհի հիստերիկները»

26 Հունիսի 2024 - 14:10

Բաքուն զգուշացնում է, Երեւանը պետք է լսի Հակառակ դեպքում՝ բոլոր միջոցների օգտագործմամբ պատասխան քայլեր

26 Հունիսի 2024 - 13:02

XVI-XIX դարերի Ադրբեջանը օսմանյան արխիվներում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Հունիսի 2024 - 15:25

Խաղաղության հրավեր Երեւանը պետք է արագ մտածի

25 Հունիսի 2024 - 20:54
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Կյանքը լավագույն ուսուցիչն է

    Բայց ոմանց այն ոչինչ չի սովորեցնում

    26 Հունիսի 2024 - 18:18

    Ստամբուլում ադրբեջանական դպրոց կբացվի

    26 Հունիսի 2024 - 18:11

    Սարըև. Հայաստանի հետ, մենք արդեն բոլորին ցույց ենք տվել, թե ով է հաղթողը, ով` պարտվողը

    26 Հունիսի 2024 - 17:56

    Կայանած աշխարհը և Ադրբեջանի քաղաքականությունը

    Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az-ի եթերում

    26 Հունիսի 2024 - 17:47

    Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Մալդիվներին

    26 Հունիսի 2024 - 17:32

    Միջազգային ճանապարհորդների պատվիրակությունն այցելել է Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 17:15

    ԵՄ խորհուրդը նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հարավային Կովկասում

    26 Հունիսի 2024 - 17:14

    Միքայիլ Ջաբբարովը հանդիպել է ձեռներեցների հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 16:50

    Մի խումբ միջազգային ճանապարհորդներ այցելել են Լաչին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 16:42

    Ճանապարհորդ ԱՄՆ-ից. Ղարաբաղում վերականգնման աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով

    26 Հունիսի 2024 - 16:39

    Հայաստանի ռազմականացում. «խաղաղության օրակարգ» առաջաթեք բռնած ինքնաձիգով

    Ժամանակն է, որպեսզի Երևանը հիշի ոչ վաղուցվա պատմության դասերը

    26 Հունիսի 2024 - 16:18

    Սոմալին և Ադրբեջանը շատ միջազգային ֆորումներում ընդհանուր դիրք են զբաղեցնում

    Նախարարի հայտարարությունը

    26 Հունիսի 2024 - 16:00

    Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Սոմալիին

    26 Հունիսի 2024 - 15:53

    Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանի և Սոմալիի միջև համագործակցության տարբեր հնարավորություններ կան

    26 Հունիսի 2024 - 15:52

    Ջեյհուն Բայրամով. Բաքվի և Երևանի միջև բանակցությունները շարունակվում են

    26 Հունիսի 2024 - 15:19

    Հնդիկ զբոսաշրջիկներն առաջին տեղում են Ադրբեջանի հյուրանոցներում գիշերելու թվով

    26 Հունիսի 2024 - 14:47

    Հիստերիկ դրսևորումներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Հունիսի 2024 - 14:10

    Պետական ծառայություն. Ադրբեջանում բնակության թույլտվություն ստանալու համար հազարավոր դիմումներ են ստացվել

    26 Հունիսի 2024 - 13:56

    Ադրբեջանական «Խոջալուն» կնվաճի Խաղաղ օվկիանոսը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 13:44

    Բաքուն զգուշացնում է, Երեւանը պետք է լսի

    Հակառակ դեպքում՝ բոլոր միջոցների օգտագործմամբ պատասխան քայլեր

    26 Հունիսի 2024 - 13:02

    Ուժեղացվում է Ղարաբաղի տարածաշրջանի բնակիչների առողջության պաշտպանությունը

    «Մեծ վերադարձը» գործողության մեջ /ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 12:53

    Իլհամ Ալիևը շնորհավորել է Մալդիվների Հանրապետության ղեկավարին

    26 Հունիսի 2024 - 12:51

    «Մենք դատապարտում ենք հայկական սփյուռքի և նրա վարձու ծառայող Օկամպոյի գործողությունները»

    Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունը

    26 Հունիսի 2024 - 12:25

    Վաշինգտոնը խոսում է խաղաղության մասին... և զինում Երևանին

    26 Հունիսի 2024 - 12:08

    Հայաստանի ԱԳՆ. Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին

    26 Հունիսի 2024 - 11:47

    Սերբիան ուսումնասիրում է Ադրբեջանի լավագույն փորձը սոցիալական ծառայությունների ոլորտում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 11:08

    Ադրբեջանական բանկերի հաճախորդների թիվն աճում է

    26 Հունիսի 2024 - 10:43

    Էրթուղրուլօղլու. Ադրբեջանը, Թուրքիան և ՀԿԹՀ-ն պետք է աջակցեն միմյանց

    26 Հունիսի 2024 - 10:40

    Երկրաշարժ Ադրբեջանում

    26 Հունիսի 2024 - 10:14

    Ադրբեջանի գլխավոր դատախազը մասնակցել է Բիշքեկի հռչակագրի ստորագրմանը

    26 Հունիսի 2024 - 10:12

    Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳՆ-երի միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 09:47

    Ադրբեջանը կոչ է անում G20 երկրներին ջանքեր գործադրել՝ կլիմայի ֆինանսավորման նպատակին հասնելու համար COP29-ում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 08:53

    Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Հայաստանին և նրա հովանավորներին

    Երևանը պատրաստվում է հերթական պատերազմի

    25 Հունիսի 2024 - 21:21

    Խաղաղության հրավեր

    Երեւանը պետք է արագ մտածի

    25 Հունիսի 2024 - 20:54

    Շուշայում սկսել է գործել երկրաշարժի մոնիտորինգի հորատանցքային կայան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Հունիսի 2024 - 20:48

    Հաստատվել է Փոլադ Բյուլբյուլօղլուի պատգամավորի թեկնածությունը

    25 Հունիսի 2024 - 20:43

    Ալի Ասադովը հանդիպել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահի հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Հունիսի 2024 - 20:22

    Սահիլ Բաբաև. Բաքուն կավելացնի գազի մատակարարումները Բելգրադ

    25 Հունիսի 2024 - 17:41

    Պետությունը բնակարան է նվիրել Ադրբեջանի ազգային հերոս Նաթիկ Գասիմովի մորը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Հունիսի 2024 - 17:13

    Թովուզի ուղղությամբ հայկական անօդաչու թռչող սարք է վնասազերծվել

    25 Հունիսի 2024 - 16:25

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ