Երաշխիքների որսորդը
    Փաշինյանի բանակային խանդավառությունը

    Վերլուծություն  30 Հունվարի 2024 - 13:06

    Murad Abiyev
    Caliber.Az

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առթիվ ելույթ է ունեցել զինծառայողների առջև։ Իր ելույթում Փաշինյանը շոշափել է Հայաստանի ռազմական ռազմավարության և Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հարցերը։ Եվ նա ելույթի համապատասխան հատվածը սկսել է՝ իր սյուզերանի հասցեին ակնարկներ նետելով. «Մենք պետք է նաև վերանայենք մեր ռազմավարական գաղափարները անվտանգության ոլորտում։ Անհրաժեշտ է ուղղակի բարձրաձայն խոստովանել, որ անվտանգության համակարգերի և դրանց գործելու բանաձևերի մասին մեզանում արմատացած գաղափարները դաժան կատակ արեցին մեզ հետ և Հայաստանի Հանրապետության համար չկա ուրիշ ելք, քան դիվերսիֆիկացնել հարաբերությունները անվտանգության ոլորտում»։

    Այսինքն, Փաշինյանը հերթական անգամ հաստատել է, որ Երևանը նոր ռազմավարական դաշնակիցներ է ձեռք բերելու։ Եվ ինչ-որ բան հուշում է ինձ, որ դրանք լինելու են Ֆրանսիան և Հնդկաստանը, և հնարավոր է նաև Իրանը: Ճիշտ է դրանով հանդերձ ոչ լիովին է հասկանալի, թե արդյոք վարչապետը նկատի ուներ նաև ռուսական արտադրության զենքերը, երբ ասաց հետևյալը. «Մենք գտնվում ենք նոր և ժամանակակից սպառազինության ձեռք բերման ուղու վրա, և վերջին տարիների ընթացքում կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերքի գնման պայմանագրեր է ստորագրել»։ Եթե ոչ, ապա Մոսկվայի համար, հավանաբար, շատ տհաճ կլինի, քանի որ զենք գնելու համար օգտագործվող գումարները Հայաստանը վաստակում է՝ Ռուսաստանի հետ արևմտյան պատժամիջոցների շրջանցմամբ գործարքների արդյունքում։

    Դա անուղղակիորեն հաստատվում է Փաշինյանի հետևյալ խոսքերով. «Պետք է արձանագրեմ, որ 2023 թվականին բյուջեի հարկային եկամուտները, փաստորեն արդեն իրականացված են, 2017 թվականի բյուջեի եկամուտները գերազանցել են մոտ 2,5 միլիարդ դոլարով։ Եվ այդ միջոցներով են անցկացվում նաև բանակի ու զինված ուժերի բարեփոխումը»։

    Բայց թողնենք, որ Մոսկվան և Երևանն իրենք լուծեն սպառազինությունների պայմանագրերի հարցերը, հավասարապես նաև Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը, և կենտրոնանանք Փաշինյանի այն թեզերի վրա, որոնք անմիջականորեն վերաբերում են Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորմանը։ Այս առումով Փաշինյանը, ինչպես դա հաճախ է լինում, սկսում է կենացով. «Անվտանգության ապահովման համատեքստում ուզում եմ ընդգծել ևս երկու առանցքային գործոններ. արտաքին հարաբերությունները և անցկացվող քաղաքականության օրինականությունը միջազգային իրավունքի տեսակետից։ Օրինականությունը, դրանով հանդերձ, պետք է լինի Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոնը։ Ի՞նչ նկատի ունեմ։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն նույնականացնի այն տարածքի հետ, որտեղ ճանաչվել է միջազգային հանրության կողմից։ Այսինքն Հայկական ԽՍՀ-ի տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին։ Մենք պետք է հստակ և անվիճելի արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ պահանջ չունենք և չենք ունենալու, և դա պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»։

    Այո, կարծես թե, ամեն ինչ հնչում է տրամաբանական և նույնիսկ անկեղծ՝ Հայաստանի Հանրապետության տարածքը, իբրև թե, հավասար է Հայկական ԽՍՀ-ի տարածքին, և Հայաստանը որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և չի ունենալու։ Սակայն, և սա նույնպես արդեն դարձել է ավանդույթի մաս, այնուհետև Փաշինյանը խորանում է իր խորամանկության ջունգլիներում։ Վկայակոչելով Ադրբեջանի կողմից իբր ագրեսիվ հայտարարությունները՝ Փաշինյանը հայտարարում է հետևյալը. «Ես արդեն ասել եմ, որ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը՝ յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, և ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել մեր իրավունքը։ Եթե ինչ-որ մեկը կասկածի տակ է դնում մեր այս իրավունքը, ապա կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը։ Այս դեպքում մենք ուրիշ ելք չունենք, բացի մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պաշտպանելուց»։

    Այստեղ կցանկանայի նշել, որ Փաշինյանը հակասում է ինքն իրեն։ Բաքուն, ինչպես ոչ ոք, գիտի, որ հզոր և մարտունակ բանակ ունենալը՝ յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։ Սակայն, աշխարհին հայտնի են դեպքեր, երբ որոշ երկրների այդ իրավունքը սահմանափակված էր։ Օրինակ՝ Գերմանիան և Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հայաստանի կողմից Ղարաբաղի օկուպացիան կանգնած է այդ նույն շարքում, ինչ «Օսի» երկրների հանցագործությունները։ Սակայն, մենք ապրում ենք անարդար աշխարհում, որտեղ շեշտադրումները խառնված են, և մենք հասկանում ենք, որ Հայաստանի հովանավորները թույլ չեն տա նրա ապառազմականացումը։ Համապատասխանաբար, մենք կասկածի տակ չենք դնում ձեր զինվելու իրավունքը՝ մենք ընդամենը ասում ենք, որ հենց որ ձեր այս իրավունքը վտանգ ստեղծի մեր երկրի համար, այն կվերածվի դա սահմանափակելու մեր պարտականությանը։ Հենց այդ մասին է ասել նախագահ Ալիևը։

    Հետևաբար, մենք չենք գնա պոպուլիստական կոչերի և ինչ-որ երաշխիքների հետքերով։ Բայց չէ որ հենց երաշխիքների մասին է կրկին խոսել Փաշինյանը. «Մենք պատրաստ ենք գնալ այս ճանապարհով և, բացի այդ, Ադրբեջանին առաջարկել ենք անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ։ Օրինակ, զորքերի հայելային դուրս բերելը Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանից։ Այդ սահմանը, 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն դարձել է պետական սահման, և 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ դրա հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Զորքերի հայելային հետ քաշելը թույլ կտա, որպեսզի Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր տարածքները գտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Հայկական ԽՍՀ-ի բոլոր տարածքները՝ Հայաստանի վերահսկողության տակ»։


    Նախ և առաջ, ինչպե՞ս կարող է լինել զորքերի հայելային դուրս բերելը սահմանից, եթե սահմանը դեռ հանդիսանում է պայմանական և մինչև հիմա սահմանազատված չէ։ Ախ, դուք խոսում եք Ալմաթիի հռչակագրի համաձայն Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանի մասին։ Բայց ինչպե՞ս կարող ենք հավատալ Փաշինյանին, եթե նախ և առաջ, Հայաստանի Հանրապետությունը Ալմաթիի հռչակագիրը օրենսդրական մակարդակով ճանաչում է փոփոխություններով, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության հավակնությունները Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ, իսկ երկրորդը, հռչակագրի այս մեկնաբանությունը Հայաստանում հիմնարար է եղել Ղարաբաղի օկուպացիայի գրեթե երեսուն տարիների ընթացքում։

    Փաշինյանին, մինչդեռ, արդեն դժվար է կանգնեցնել. «Մենք Ադրբեջանին առաջարկել ենք նաև իրականացնել սահմանի ապառազմականացում, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ, ինչպես նաև չհարձակման պակտի ստորագրում, եթե պարզվի, որ խաղաղ պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ կպահանջի»։ Եվ շարունակել է. «Եվս մեկ անգամ արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, բացի իր ինքնիշխան տարածքից, որևէ այլ տարածքի նկատմամբ ոչ մի պահանջ չունի, և ոչ ոք չի կարող ոչ մի պահանջ ունենալ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ։ Ինչպես արդեն ասել եմ, մենք պատրաստ ենք նման երաշխիքներ տալ, ամուր ու անշրջելի երաշխիքներ, բայց նմանատիպ երաշխիքներ ենք ակնկալում նաև մյուսներից»։

    Ուշագրավ է նաև այն, որ Երևանը որպես երաշխիքներ է թվարկում միայն Ադրբեջանի վրա չհարձակվելու որոշակի պարտավորությունը։ Սակայն նա ոչինչ չի ասում Ղարաբաղում «էթնիկ զտումների» վերաբերյալ զրպարտիչ հռետորաբանությունից հրաժարվելու մասին։ Մի խոսքով, «անջատում հանուն փրկության» մարդասիրական դիսկուրսը դեռ դուրս չի գալիս հայկական օրակարգից։ Այդ տեղեկատվական ֆոնը, որ Երևանը ստեղծում է Ադրբեջանի կողմից ազատագրված Ղարաբաղի շուրջ, վկայում է այն մասին, որ նա ամենևին էլ չի հրաժարվել այս հողի նկատմամբ իր հավակնություններից։ Եթե դուք իրոք որևէ տարածքի նկատմամբ հավակնություն չունեք, ապա բարի եղեք կատարել հետևյալ քայլերը. 1. Դադարեցրեք Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը նշել որպես «Ադրբեջանի կողմից վերահսկվող», «Ադրբեջանի կողմից բռնակցված» տարածք, կամ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ուրիշ կերպ վիճարկող այլ, ինչպես նաև հայկականացված տեղանունները; 2.Ձեր օրենսդրության բարելավում անցկացրեք, դրանից՝ Ղարաբաղը որպես Հայաստանի Հանրապետության մաս ցանկացած հիշատակում հանելու նպատակով; 3.Դադարեցրեք Ադրբեջանին մեղադրել ղարաբաղցի հայերի նկատմամբ «էթնիկ զտումների» մեջ և բարձրացնել նրանց վերադարձի հարցը՝ Ադրբեջանի արդար պայմանների հետ անհամատեղելի ինչ-որ պայմաններով։

    Քքանի դեռ դուք չեք կատարել այս տարրական աշխատանքը, խաղաղության մասին ձեր բոլոր հավաստիացումները այն թղթի կտորի գինը չեն ունենա, որի վրա դրանք տպված են: Ադրբեջանի ղեկավարությունը գիտի, թե ինչպես բանակցել Հայաստանի հետ։ Չի բացառվում, որ իր մեջ չհարձակվելու պարտավորություն պարունակող ինչ-որ շրջանակային համաձայնագիր, իրոք կստորագրվի։ Սակայն մենք կասկածում ենք, որ դրանում կլինեն երաշխիքների մասին այն կետերը, որոնց մասին երազում է Փաշինյանը։

    Caliber.Az

    Դիտումներ: 61

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

300 հայցիներ «Հին աշխարհի հիստերիկները»

03 Մայիսի 2024 - 17:32

Գնդակը իր տուգանային հրապարակում Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

03 Մայիսի 2024 - 15:43

Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

02 Մայիսի 2024 - 16:22

«Դե լավ ոչ, դե», կամ, Փարիզի խաղադրույքը Էմին Գալալիի մտորումները

03 Մայիսի 2024 - 10:46

Ապագային ուղղված երկխոսություն Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

02 Մայիսի 2024 - 14:25

Եզակի ձեռագրեր Բաքվում, որոնք բացահայտում են Նիզամիի մասին սուտը «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

01 Մայիսի 2024 - 17:58
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի զարգացումը

    04 Մայիսի 2024 - 14:18

    Խանքենդին մաքրվում է հայկական զենքից

    Նոր թվեր/ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 13:38

    Աուգեստադ. Ղարաբաղում մենք կարողացանք ավելի մոտիկից ծանոթանալ Ադրբեջանի պատմությանը

    04 Մայիսի 2024 - 12:50

    Թոմփսոն. COP29-ը Ադրբեջանի հետ արդյունավետ համագործակցության հնարավորություն է

    04 Մայիսի 2024 - 12:05

    Իլհամ Ալիևի անունից COP29-ին մասնակցելու հրավերներ է փոխանցվել ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչներին

    04 Մայիսի 2024 - 11:42

    Ադիլ Քերիմլի. Ադրբեջանը շահագրգռված է կինոյի ոլորտում Իտալիայի հետ համագործակցությամբ

    04 Մայիսի 2024 - 10:58

    ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ

    04 Մայիսի 2024 - 09:56

    ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել է COP29-ի և ականազերծման հարցերը ԱՀ բնապահպանության և տրանսպորտի նախարարների հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 09:33

    Քելլի Գալահեր. Ադրբեջանը շատ կարևոր դեր ունի որպես հյուրընկալող երկիր

    04 Մայիսի 2024 - 09:21

    Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա

    03 Մայիսի 2024 - 18:40

    Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում

    03 Մայիսի 2024 - 18:33

    Հայտնի է դարձել Միլլի Մեջլիսի հերթական լիագումար նիստի օրը

    03 Մայիսի 2024 - 18:13

    Փաշինյանի դաշնակից. ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ

    03 Մայիսի 2024 - 18:11

    300 հայցիներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    03 Մայիսի 2024 - 17:32

    Ադրբեջանով տարանցիկ փոխադրումներն աճել են 3 անգամ

    03 Մայիսի 2024 - 17:12

    Սուլեյմանով. Ադրբեջանը ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է աշխարհում

    03 Մայիսի 2024 - 17:06

    Հաջիև. Մինչև տարեվերջ Աղդամի շրջանի գյուղերում նախատեսվում է վերաբնակեցնել 1214 ընտանիք

    03 Մայիսի 2024 - 16:20

    Գնդակը իր տուգանային հրապարակում

    Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

    03 Մայիսի 2024 - 15:43

    BP-ի ներդրումներն Ադրբեջանում կազմել են 85 մլրդ դոլար

    03 Մայիսի 2024 - 15:37

    Թեյլոր. ԱԶԲ-ն բարձր է գնահատում Ադրբեջանում իրականացվող նախաձեռնությունները

    03 Մայիսի 2024 - 14:46

    Միխալկո. ԵՄ-ն մտադիր է օգնել Ադրբեջանին ականազերծման գործում

    03 Մայիսի 2024 - 14:17

    Հիքմեթ Հաջիև. Միջազգային համագործակցությունը կարևոր դեր է խաղում ականազերծման գործում

    03 Մայիսի 2024 - 13:44

    Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի մասնակիցները ժամանել են Ղարաբաղ

    03 Մայիսի 2024 - 13:32

    Նաթավան Հասանովան՝ գենդերային հավասարության և կին առաջնորդների համար ներդրումներ կատարելու մասին

    Euronews-ի ՏԵՍԱՆՅՈՒԹ

    03 Մայիսի 2024 - 13:09

    Հիքմեթ Հաջիև. Ծանոթացեք՝ «Ազերկոսմոս»-ի ղեկավարությունում պատնեշները հաղթահարող կնոջ հետ

    03 Մայիսի 2024 - 12:41

    Համաշխարհային ԶԼՄ-ները՝ Բաքվում Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի մասին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 Մայիսի 2024 - 12:39

    Ադրբեջանում շահագործման է հանձնվել «Խալաֆլի» սահմանային ուղեկալը

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    03 Մայիսի 2024 - 12:08

    Ռևանշիստներին ցրող փոխոստիկանապետ Հակոբյան. Ամեն ինչ ճիշտ եմ արել

    03 Մայիսի 2024 - 11:40

    Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը ժամանել է Ադրբեջան

    03 Մայիսի 2024 - 11:18

    Ադրբեջանն ու Իրանը ընդլայնում են ռազմական համագործակցությունը

    03 Մայիսի 2024 - 11:14

    «Դե լավ ոչ, դե», կամ, Փարիզի խաղադրույքը

    Էմին Գալալիի մտորումները

    03 Մայիսի 2024 - 10:46

    Ճանապարհորդ Նորվեգիայից. Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը հաշտեցման առաջին կարևոր քայլն է

    03 Մայիսի 2024 - 10:32

    Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ

    03 Մայիսի 2024 - 10:09

    Հաջիև. ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող վերածվել գործիքի մեկ մարդու ձեռքում

    03 Մայիսի 2024 - 09:54

    Ադրբեջանի հավաքականը չորրորդ մեդալն է նվաճել «Նախագահի գավաթ- 2024» միջազգային ռեգատայում

    03 Մայիսի 2024 - 09:29

    Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ականային սպառնալիքի իրավական գնահատման հարցում համագործակցության հեռանկարները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 Մայիսի 2024 - 09:22

    Ադրբեջանի և Թուրքիայի օմբուդսմենները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցությունը

    03 Մայիսի 2024 - 09:14

    ԿԸՀ ղեկավար. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամկետները կարող են հետաձգվել

    02 Մայիսի 2024 - 19:58

    Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյաներին

    02 Մայիսի 2024 - 17:57

    Համաշխարհային կրոնական առաջնորդներն ընդունել են Շուշայի հռչակագիրը

    02 Մայիսի 2024 - 17:51

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ