«Անցյալի ստրվերները» և Բաքվի և Երևանի խաղաղության հասնելու փորձերը
    Սերգեյ Բոգդանի մեկնաբանությունը

    Վերլուծություն  09 Մայիսի 2022 - 13:29

    Սերգեյ Բոգդան
    Սերգեյ Բոգդան, քաղաքական գիտությունների դոկտոր, Բելառուս, հատուկ Caliber.Az-ի համար

    Ապրիլի 25-ից հայկական ընդդիմությունը անցկացնում է փողոցային արշավներ, պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հայաստանի նախկին ղեկավարները նրան խարանել են, որպես «կապիտուլյանտ» Ադրբեջանի հետ բանակցություններում։ Բողոքների թափքը ժամանակի հետ աճեց, և դրանք սկսեցին ուղեկցվել ճանապարհների փակմամբ։ Առայժմ ընդդիմությունը չունի խաղաղ բանակցությունները խափանելու շանսեր, առավել ևս, որ բողոքների ղեկավարների փաստացի առաջարկությունները հանգում են ընդամենը ներկա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրության պահպանման միջոցով հակամարտության «վերասառեցմանը»։ Սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե գործին միջամտի համաշխարհային քաղաքականությունը։

    Աշխարհաքաղաքական բողոք

    Ժամանակին լայն ճանաչում էր ստացել Փաշինյանի վիճելի պնդումները այն մասին, իբր, նրան իշխանությանը բերած բողոքները աշխարհաքաղաքական բնույթ չունեին։ Նա, հավանաբար, նկատի ուներ, որ դրանք ինչ որ գլոբալ քաղաքական դասավորության հետ կապ չունեին։ Բայց այն, որ մարդիկ այդ ժամանակ հանդես գալով կոռուպցիայի և երկրի դեգրադացիայի դեմ դուրս եկան փողոց՝ չի նշանակում, որ նրանց բողոքը նշանակություն չունի տարածաշրջանային և նույնիսկ գլոբալ քաղաքական դասավորության համար։ Փաշինյանի ներկայիս քաղաքական կուրսի և նորից բռնկվող բողոքներում կապը միջազգային քաղաքականության առավել ընդարձակ համատեքստում նկատվում է բավականին հստակ։

    Նախ, դա վերաբերում է Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությանը, երկրորդը՝ միջազգային ասպարեզում Հայաստանի իր դիրքավորմանը։

    Այս պահերը քննարկենք ավելի մանրամասն։ Բողոքային ալիքը ուղորդում են երկու քաղաքական դաշինքներ. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան»-ը ինչպես նաև Հայաստանի ԿԳԲ-ի նախկին ղեկավար Արթուր Վանեցիանի հետ համատեղ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը։ Հասարակ հայերի մոտ կարող են լինել իշխանության դեմ հանդես գալու բոլորովին այլ, ողջամիտ և առօրյա պատճառներ, բայց զանգվածային բողոքները որոշակի հուն են ուղորդում վերոհիշյալ քաղաքական ուժերը, հայտնի քաղաքական գործիչների հետ։ Այնպես որ, հաշվի առնելով այդ երկու քաղաքական գործիչների Ռուսաստանի հետ արմատական մոտիկությունը, գործը պարզապես ներհայաստանյան վեճի տեսք չունի։ Այս երկու քաղաքական գործիչները երկարամյա ամուր կապեր ունեն Կրեմլի հետ, և նրանք քաջ գիտակցում են, որ Փաշինյանը, իշխանության գալուց հետո, գուցե ավելի խոհեմ է դարձել Ռուսաստանի նկատմամբ, բայց հակված չի փոխել երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը հօգուտ Արևմուտքի։ .

    Կա նաև ևս մեկ ասպեկտ, որը վերաբերվում է տարածաշրջանում Հայաստանի կողմից իր տեղի ընտրությանը։ Պարզ ասած՝ Երևանը պետք է ընտրի. ա) շարունակել էքսպանսիոնիստական նախագիծը, որն առաջնորդվում է արմատական էթնիկ ազգայնամոլական գիմերով, որն անխուսափելիորեն երկիրը տանում է աղքատության և ենթարկում նոր ինքնասպան ռազմական սպառնալիքների, թե բ) զբաղվել երկրի զարգացման գործով և ի նպաստ առկա իրական Հայաստանի և նրանում իրոք ապրող հայ ժողովրդի զարգացման, հրաժարվել իրականությունից կտրված անհույս էքսպանսիոնիզմից և հավակնություններից։ Այս հարցում բավականին նկատելի է նաև ջրբաժանը։ «Նախկինները»՝ Քոչարյանն ու Սարգսյանը, կցանկանային շարունակել այնպես, ինչպես որ կային, և դա զարմանալի չէ, քանի որ նրանց ազդեցությունը ու հարստությունը հիմնված են այդ կուրսի հետ կապված կառույցների և ռեսուրսների վրա։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ, ըստ էության, ներկայիս ցույցերը 2020 թվականին հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո բռնկված բողոքի ցույցերի յուրօրինակ շարունակությունն են։ Այսպիսով, «Հայրենիքի փրկության շարժման» քողի տակ տասնյոթ ընդդիմադիր կուսակցություններից (այդ թվում՝ նախկին իշխանական կուսակցություններից, օրինակ՝ հանրապետականներից) կազմված կոալիցիան ավելի լավ բան չմտածեց, քան, որպես վարչապետի թեկնածու առաջարկել 1980-ականներից «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր և էքսպանսիոնիստական պատերազմի առաջատար առաջնորդներից մեկը Վազգեն Մանուկյանին։

    Հայաստանում Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության շուրջ կոնսենսուսի դժվար թե առայժմ հնարավոր է, քանի որ խորապես «նախկին», «երեկվա» քաղաքական գործիչները, ովքեր կարողացել են թամբել բողոքի ակցիաները, դժվար թե կարողանան լայն ճակատ միավորել, այս մարդկանց իշխանության մեջ լինելու արդյունքները չափազանց անմոռանալի են բոլորի համար։ Զարմանալի չէ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դատապարտելով ոստիկանության դաժան գործողությունները ցուցարարների նկատմամբ, հինգշաբթի կոչ արեց ընդդիմությանը՝ գնալ Փաշինյանի հետ երկխոսության և փոխզիջումների։ Նա իրատեսության կոչ արեց. «Իրականում կապիտուլյացիայի ենթարկեց ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը։ Փաշինյանը ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի մասին ակտը։ Հետևաբար, ով էլ լիներ Փաշինյանի տեղը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, կամ, ասենք, Իշխան Սաղաթելյանը (Խորհրդարանի փոխխոսնակ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունից), նրանք խոնարհ կերպով կիրականացնեն այն որոշումը, որը պարտադրվելու է Հայաստանին։ Խնդիրը նման ձևով կախված չէ Հայաստանի ղեկավարի անձից»։ Տեր-Պետրոսյանը, ով, ըստ էության, կանգնած էր էքսպանսիոնիստական կուրսի ակունքներում, կապիտուլյացիա է անվանում երկարամյա արմատական ազգայնամոլական նախագծից հրաժարվելը, որի հետ նա առնչվել է: Նա չի խոսում այս հիմնարար սխալի մասին, որի մեջ ինքը ներգրավված է եղել, բայց գոնե փակուղուց ելք փնտրելու կոչ է անում։

    Արևմուտքը և կարգավորման շուրջ բանակցություններ

    Փաշինյանի հետ փոխզիջում գտնելու կոչերը սկսել են հնչել տարօրինակ համատեքստում. արևմտյան առաջատար քաղաքական գործիչների հետ Հայաստանի վարչապետի թիմից մարդկանց հանդիպումներից հետո։ Նախ՝ մայիսի 2-ից 6-ը կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցը ԱՄՆ։ Իր վրա ուշադրություն է գրավում ոչ միայն այդ այցի անսովոր տևողությունը՝ չորս օր, այլեւ այն, որ վերջին տաս տարվա ընթացքում առաջին անգամ բանակցությունները կապված չեն եղել միջազգային միջոցառումների հետ, և առաջին անգամ դրանց թեման չի համակեցվել ղարաբաղյան խնդրի հետ։ Վաշինգտոնը հասկացրել է տվել, որ հակված չէ այդ հարցերում Երևանի կողմից խցկվել, իսկ ընդհանրապես հարցի կարգավորման մեջ նա աջակցում է Փաշինյանին։

    Նման բան է տեղի ունեցել նաև եվրոպական ուղղությամբ, որտեղ ԵՄ-ն նույնպես ցույց է տվել ընդդիմության բողոքի ֆոնին Ադրբեջանի հետ համաձայնության գալու հայկական կողմի փորձին իր աջակցությունը։ Երկուշաբթի Բրյուսելում կայացել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երկրորդ հանդիպումը։ Հաջորդ օրը Գրիգորյանը հայտարարել է, որ եթե Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները ապահովվեն, ապա Երևանը խաղաղության պայմանագրի համար որևէ խոչընդոտ չի տեսնում։ Նա հավելել է, որ այժմ խոսքը երկու կողմերի ներկայացրած խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ առաջարկությունների փաթեթների ի մի բերելու մասին է, և ընդգծել է միջազգային գործընկերների աջակցությունը. «Այս երկու փաթեթները պետք է միավորել և սկսել քննարկումները։ Այս հարցում ըմբռնում կա և՛Ադրբեջանի, և՛ միջազգային այլ գործընկերների կողմից։ Հայաստանի համար Ադրբեջանի կետերում անընդունելի ոչինչ չկար։ Հայաստանն էլ նշել է, որ Ղարաբաղի խնդրին նույնպես պետք է լուծում տրվի, որպեսզի հնարավոր լինի ունենալ համապարփակ խաղաղ պայմանագիր»։

    Արևմուտքում հանդիպումների և Հայաստանում բողոքի ցույցերի այս ֆոնին, մայիսի 4-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հանդիպել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Ոչ նրա համար, որպեսզի ընդդիմության հետ երկխոսության և խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների դադարեցման կոչեր անել։ Այլվ, որպեսզի հաղորդել. «Եվրամիությունում գոհ են ՀՀ-ԵՄ համագործակցության ամրապնդմանն և դրա մասշտաբներն ընդլայնելուն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերից... ԵՄ-ն միշտ կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել երկրի կառավարությանը»։

    Արեւմուտքն ակնհայտորեն ցուցադրում է իր աջակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հակամարտությունների փակուղուց դուրս գալու Փաշինյանի փորձերին։ Այլ բան է, թե արդյո՞ք Արևմուտքը դա անում է միայն ելնելով իդեալիստական դրդապատճառներից։ Հայ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը այս առիթով նշել է. «Ամերիկացիները շահագրգռված են նրանում, որպեսզի Երևանն ու Բաքուն ինչ-որ համաձայնության գան Արցախի կարգավիճակի շուրջ (այսինքն՝ Ղարաբաղում անջատողական նախագծի - Հեղ.) և գտնեն հաշտվելու միջոցներ։ Որից հետո, Վաշինգտոնի մտահաղացմամբ, ռուս խաղաղապահների ներկայության նպատակահարմարությունը կանհետանա։

    Հաշվի առնելով, որ Պողոսյանը հարցազրույցը տվել է «Սպուտնիկ»-ին, զարմանալի չէ, որ նա խուսափել է ռուս լսարանի համար ցավոտ հարցից. այն որ Արևմուտքը ցանկանում է ոչ միայն ռուսական զորքերը դուրս բերել Ղարաբաղից (Արևմուտքը հենց այն է, որ դեմ չէ, որպեսզի Ռուսաստանը զբաղվի նման հակամարտություններով, այլ չխծկվի լուրջ ռեսուրսների վերաբաշխման մեջ, ասենք, Մերձավոր Արևելքում), այլ նրան ուղղակի ծայրահեղ անհրաժեշտ է նաև Ադրբեջանը։ Եվ հայկական սփյուռքի ոչ մի ջանքեր չեն կարող կոտրել համաշխարհային քաղաքականության տրամաբանությունը։ Արևմուտքը ձգտում է գոնե ինչ-որ կերպ կայունացնել ածխաջրածինների համաշխարհային շուկաները, իսկ ապագայում փոխարինել ռուսական էներգակիրները, ուստի հակված չէ Բաքվի հետ Ղարաբաղի շուրջ վիճելուն։

    Հայկական ընդդիմությունը, անկասկած, նկատել է միջազգային այս աջակցությունը Բաքվի հետ Փաշինյանի բանակցությունների ընթացքին։ Հաշվի առնելով նույնիսկ արտաքուստ ռուսամետ հայ քաղաքական ուժերի ծածուկ արևմտամետությունը, զարմանալի չէ, որ Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հանդարտվելու վերոհիշյալ կոչով, իսկ մեկ օր առաջ Քոչարյանի հայտնի համախոհ Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմությունը «չի պատրաստվում հրաժարվել Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի ստորագրած հայտարարություններից, ինչպես նաև նրա կառավարության կողմից նախաձեռնած բանակցություններից, թեև դրանք անընդունելի են»։

    Հայաստանի ղեկավարությունը կարող է արդյո՞ք վերանայել իր վերաբաերմունքը ղարաբաղյան թեմատիկայի նկատմամաբ։

    Իսկ կարո՞ղ է հենց հայ հասարակությունն էլ վարչապետ Փաշինյանին թույլ չտա խոսել նախագահ Ալիևի հետ։ Հայաստանում հանրահավաքներում չէ որ ծածանվում են նաև անջատողական «ԼՂՀ»-ի դրոշները։ Բայց արդյո՞ք հայ հասարակության լայն շերտերի կախվածությունը զգացմունքային ելույթներից ու երդումներից այն կողմ է անցնում։

    Ռեւանշիստական ակնարկների հետաքրքիր դիսոնանս էր օրերս Ղարաբաղի հայկական գյուղերից մեկի ղեկավարի հարցազրույցը, ով մատնանշում է, որ տարածքի պաշտպանությունը ենթադրում է ապրել դրա վրա, ոչ թե բարձրաձայն ելույթներ ունենալ։ Եվ ուզում էր նա, թե ոչ, բայց նա կրկին մատնանշել է հայկական օկուպացիայի և Ադրբեջանի տարածքի գաղութացման իրողությունը՝ այս ողջ նախագիծը գրավեց հայերի փաստացի (այսինքն՝ հռետորաբանությունից դուրս) նվազագույն ուշադրությունը և նույնիսկ այնտեղ տեղափոխվելու ավելի քիչ ցանկացողների կողմից։ Այլ կերպ ասած, Ղարաբաղում հայկական կողմից ակնարկ անգամ չի եղել, որը կարելի էր համեմատել սիոնիստական շարժման ու Պաղեստինի բնակավայրերի հետ։ Վերջինս, ի դեպ, ծագել են շատ ավելի ռիսկային պայմաններում։

    Իրականությունը բաղկացած է արմատական էթնիկ հայ ազգայնամոլների համար մի քանի ողբալի պահերից։ Նախ, հայ հասարակությունը և՛ իր բուն Հայաստանում, և՛ Սփյուռքում դե ֆակտո թույլ է կապված «Ղարաբաղյան նախագծի» հետ։ Եթե նորից անդրադառնանք Իսրայելի հետ համեմատություններին, ապա դա նշանակում է, որ Երևանը ստիպված չէ պայքարել վերաբնակեցման հզոր շարժման և նրա կողմնակիցների հետ։ Այո, դեռևս կան վճռականնորեն տրամարված վետերաններ և ակտիվիստներ, բայց սա բոլորովին այլ բան է, քան այդ հողերի վրա ապրող մարդիկ, որոնք, ըստ էության, և դառնում են բանակցությունների առարկա։

    Երկրորդը, Ղարաբաղում հայերին չհաջողվեց ստեղծել ինչ-որ տնտեսական բազա, որից հրաժարվելը կազդեր հայ հասարակության կենսական շահերի կամ հայկական բիզնեսի որոշակի հստակ տնտեսական շահերի վրա։

    Երրորդը, նույնիսկ պատմական առումով հայկական ազգայնամոլական դիցաբանության մեջ, որպես որոշակի հավերժական և բացառապես հայկական տարածաշրջան Ղարաբաղի եզակի տեղը, դժվար թե փոխկապակցվի տարածաշրջանի շատ ավելի բարդ պատմության հետ։ Այսպես ասենք, որ հայ ժողովրդի և մշակույթի դարավոր պատմությունը դրականորեն կապված է Մերձավոր Արևելքի, Արևելյան Եվրոպայի շատ վայրերի և նույնիսկ ավելի հեռավոր շրջանների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը կամ Կալիֆորնիան: Երբեմն հայերը զարգանում էին իրենց պետությունների կազմում, ավելի հաճախ դա տեղի էր ունենում ոչ հայկական խոշոր կայսրությունների և պարզապես պետությունների կազմում։ Իսկ Ղարաբաղը և ընդհանրապես Հարավային Կովկասը հայոց պատմության մեջ առաջին պլան եկան միայն 19-րդ դարում Ռուսական կայսրության Հարավային Կովկաս գալուց և ցարական իշխանությունների հովանավորությամբ հայերի Թուրքիայից և Պարսկաստանից հայերի գաղթից հետո։ Սա հանգեցրեց ժողովրդագրական փոփոխությունների, որոնց շնորհիվ խորհրդային տարիներին առաջացավ Մոսկվայի հակառակորդների կողմից պոկված «հինավուրց հայկական Ղարաբաղի» առասպելը։ Պարզապես անհնար է համեմատել մի փոքրիկ անջատողական նախագծից հրաժարվելը հարևան շատ երկրներում ծաղկող հայկական համայնքների կորստի հետ: Իսկ ինչ վերաբերում է Երևանի մտահոգությանը Ղարաբաղի հայ բնակիչների ճակատագրի վերաբերյալ, ապա չէ որ մինչ այժմ, նույնիսկ ոչ մեծահասակ հայերից, հաճախ կարելի է լսել ադրբեջանցիների և այլ ազգությունների հետ մարդկային նորմալ հարևանության մասին և՛Ղարաբաղում, և՛հենց Հայաստանում, և այն մասին, թե ինչպես էին իրենք՝ հայերը խաղաղ ապրել և Ադրբեջանում, քանի դեռ չէին եռացել գորբաչովյան ժամանակաշրջանի ազգայնամոլական կրքերը և գործը իրենց ձեռքը չէին վերցրել «Ղարաբաղ» կոմիտեի նման կազմակերպությունները:

    Ցանկացած դեպքում, կան բոլոր հիմքերը կասկածելու, որ Ղարաբաղը քաղաքական, տնտեսական, կամ պատմամշակույթային առումով հայ հասարակության համար հանդիսանում է ինչ որ սրբազան տաբու, ըստ որի կարգավորման և Ադրբեջանի հետ փոխզիճում չի կարող լինել։

    Բողոք անցիալից

    Ամփոփենք արդյունքները։ Փաշինյանը կարող է բանակցություններ անցկացնել, կնքել և կյանքի կոչել Ադրբեջանի հետ համաձայնագրերեը։ Դրան հակադրվում է հեռու ոչ համախմբված ընդդիմությունը, որին գլխավորում են «նախկինները»։ Սա ավելի շուտ բողոք է «անցյալից»։ Այնուհետև, Փաշինյանը ունի Բաքվի հետ պայմանավորվածություններում միջազգային աջակցություն։ Նրա հիմքում դրված է ադրբեջանական տարածքների օկուպացման անհանգստացնող խնդիրը վերացնելու կոլեկտիվ Արևմուտքի ցանկությունը, որպեսզի հնարավորություն ունենա գլոբալ առճակատման իրավիճակում, որտեղ նավթն ու գազը վճռորոշ դեր են խաղում, ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ։

    Սակայն այս իրավիճակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիովին վերականգնումը և Հայաստանի հետ Բաքվի (ինչպես նաև Թուրքիայի) հարաբերությունների նորմալացումը հասարակ գործ չի լինի։ Ինչպես արդեն գրել ենք, վերջնական հաշվով, ըստ ամենայնի, Փաշինյանի համար գլխավորը՝ համաշխարհային քաղաքականության համատեքստում Հայաստանը «վերաուղղել» Արևմուտք ուղղությամբ։ Արևմուտքն նույնպես ունի այս տարածաշրջանի հետ կապված իր նպատակները՝ Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս մղելը (սրա համար գեղեցիկ կարգախոսներ կգտնվեն), լրացուցիչ հակամարտությունների մեջ Մոսկվային ներքաշելը, որոնց համար առաջին հերթին վճարում են ոչ արևմտյան երկրներն ու ժողովուրդները։ Ակնհայտ է, որ Հայաստանում «նախկինները» կարող է բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի համար, եթե ռուսական կողմը համարի, որ նրան հօգուտ Արևմուտքի դուրս են մղում խաղաղության գործընթացից և որոշի միջամտել՝ օգտագործելով հին գործընկերները։ Ամուր խաղաղությունը, Կովկասի ժողովուրդների համատեղ զարգացումը և բարեկեցությունը կախված է ոչ թե ինչ-որ մեկի արդարացված շահերը դուրս մղելու, այլ դրանք հաշվի առնող հավասարակշռված պայմանավորվածությունների ձեռքբերումից։

    Caliber.Az

    Դիտումներ: 781

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Փոթորիկների ու հրդեհների մեջ Ադրբեջանը՝, որպես կայունության կղզյակ

16 Ապրիլի 2024 - 11:20

Հայաստան. հաջողության հետպահումներ Էմին Գալալիի մտորումները

15 Ապրիլի 2024 - 12:52

Հայ սադրիչները հայտնաբերվել են և պատժվելու են ԱԱԾ-ն լիազորված է հայտարարել

13 Ապրիլի 2024 - 11:48

Սադրանք սահմանին. ծանոթ ձեռագիր Մեր կողմից չի հորինվել, և մենք չենք կարող չեղարկել

12 Ապրիլի 2024 - 13:07

Տիեզերագնացության օր հայկական ձևով «Հին աշխարհի հիստերիկները»

12 Ապրիլի 2024 - 14:02

Նոր և հին խաչակրաց արշավանքներ. նմանություններ և տարբերություններ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

11 Ապրիլի 2024 - 13:02
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Իլհամ Ալիևը դրել է Շիրվանի ոռոգման ջրանցքի հիմքը

    16 Ապրիլի 2024 - 11:23

    Փոթորիկների ու հրդեհների մեջ

    Ադրբեջանը՝, որպես կայունության կղզյակ

    16 Ապրիլի 2024 - 11:20

    Ի՞նչ են քննարկելու Ալիևն ու Ժապարովը Բաքվում

    Դեսպան Կայրաթ Օսմոնալիևը պատմել է նախատեսվող այցի մասին

    16 Ապրիլի 2024 - 11:10

    Ռուսաստանցի զբոսաշրջիկները պլանավորում են մայիսյան տոներին այցելել Ադրբեջան

    16 Ապրիլի 2024 - 10:48

    Ադրբեջանը և ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի վերաբերյալ համագործակցության զարգացումը

    16 Ապրիլի 2024 - 10:21

    ANAMA-ն և գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերների համար ականային անվտանգության թրենինգներ են անցկացնում

    16 Ապրիլի 2024 - 09:57

    Ադրբեջանն ավարտում է Զանգեզուրում վիթխարի ճանապարհի շինարարությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    16 Ապրիլի 2024 - 09:31

    Միրզիյոևն ու Բայրամովը քննարկել են ռազմավարական գործընկերության նոր ոլորտները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    16 Ապրիլի 2024 - 09:16

    Ահա թե ինչպես է Ադրբեջանը օդանավակայան կառուցում Լաչինում

    16 Ապրիլի 2024 - 09:14

    ANAMA-ն հաշվետվություն է ներկայացրել ականազերծման աշխատանքների մասին

    15 Ապրիլի 2024 - 18:16

    Ադրբեջանը խստացնում է ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժը

    15 Ապրիլի 2024 - 17:58

    «Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի մեզ համար»

    Ալիևը շնորհավորել է Պելեգրինին

    15 Ապրիլի 2024 - 17:54

    Գրողը և հնագետը. քննարկումներ պատմության մասին

    Ազեր Զիյադլըն և Զաուր Հասանովը պատասխանում են Սամիթ Ալիևին

    15 Ապրիլի 2024 - 17:32

    Վերին Ղարաբաղի ոռոգման ջրանցքը կվերակառուցվի և կվերանվանվի

    Նախագահի կարգադրությունը

    15 Ապրիլի 2024 - 17:04

    Նասիր Քենանին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու հնարավորության մասին

    15 Ապրիլի 2024 - 16:42

    ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ձերբակալված ղարաբաղցի անջատականներին

    15 Ապրիլի 2024 - 16:15

    Էլնուր Մամեդով. Հայաստանի բողոքը Միջազգային դատարան պետք է մերժվի ըստ էության

    15 Ապրիլի 2024 - 15:58

    Մամեդովը` հայկական օկուպացիայի և Ցեղակրոն ռասիստական գաղափարախոսության մասին

    15 Ապրիլի 2024 - 15:40

    Նախարար. Հատկանշական է, որ աշխարհի երկրներն ընտրել են Ադրբեջանը որպես COP29-ի անցկացման վայր

    15 Ապրիլի 2024 - 14:46

    Մուխթար Բաբաևը՝ մոլորակի էկոլոգիայում Ադրբեջանի ներդրման մասին

    Հրապարակվել են կոնկրետ նպատակները

    15 Ապրիլի 2024 - 14:15

    Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար

    Նախագահի հայտարարությունը

    15 Ապրիլի 2024 - 13:44

    Օդային գիծ, ​​նոր հենարաններ. Ղարաբաղում ենթակառուցվածքները վերականգնվում են

    15 Ապրիլի 2024 - 13:22

    Մուխթար Բաբաև. COP29-ը կարևոր մարտահրավերներ է դնում մեր առջև

    15 Ապրիլի 2024 - 13:10

    Հայաստան. հաջողության հետպահումներ

    Էմին Գալալիի մտորումները

    15 Ապրիլի 2024 - 12:52

    Հրապարակվել է COP29-ի անցկացման վայրը

    15 Ապրիլի 2024 - 12:27

    Գրեթե 25 մլրդ. ավելացել է ֆինանսական հոսքը Ադրբեջան

    15 Ապրիլի 2024 - 12:27

    Կայացել է COP29-ի տարբերանշանի շնորհանդեսը

    15 Ապրիլի 2024 - 12:17

    Հայաստանի նախկին փոխվարչապետ. Արևմուտքի հատկացրած գումարով չի կարելի փոխել տնտեսության թեկուզ մեկ ոլորտ

    15 Ապրիլի 2024 - 12:12

    Ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի հիշատակի օրը

    15 Ապրիլի 2024 - 11:39

    Խանքենդիի մաքրում հայկական զենքից

    ԹՎԵՐ ՆԳՆ-ից

    15 Ապրիլի 2024 - 11:29

    Արդարադատության միջազգային դատարան. լսումներ Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ

    15 Ապրիլի 2024 - 11:06

    Խանքենդիի ադրբեջանական դպրոցի շրջանավարտները հանդիպել են 41 տարի անց

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    15 Ապրիլի 2024 - 10:47

    Շուշայում անցկացվել է առաջին գիտական ​​նիստը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    15 Ապրիլի 2024 - 10:29

    Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Հորդանանի թագավորի հետ

    15 Ապրիլի 2024 - 10:15

    Երկրաշարժ Ադրբեջանում

    15 Ապրիլի 2024 - 10:13

    Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Ուզբեկստան

    15 Ապրիլի 2024 - 10:08

    Նոր Կալեդոնիայում բողոքի ծրագրի տարբերանշանն է դարձել «Երկաթե բռունցքը»

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    15 Ապրիլի 2024 - 10:04

    Զաքիր Հասանովը պաշտոնական այց է կատարել Հորդանան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    15 Ապրիլի 2024 - 09:43

    ԱՄՆ-ը հայտարարել են արևմտյան ադրբեջանցիներին աջակցելու մասին

    15 Ապրիլի 2024 - 09:31

    Ադրբեջանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին

    15 Ապրիլի 2024 - 09:15

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ