«Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ պատասխան կստանա» ԱԳՆ-ն՝ Գրիգորյանի Խանքենդի այցի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի անօրինական այցը ադրբեջանական Խանքենդի քաղաք։
Արտաքին գործերի նախարարությունից Caliber.Az-ին հայտնել են, որ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի անօրինական այցը Ադրբեջանի Հանրապետության Խանքենդի քաղաք, Հայաստանի հերթական սադրանքն է և վնասում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման փորձերին։
«Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումից անմիջապես հետո հայ պաշտոնյայի կողմից նպատակաուղղված կերպով ձեռնարկված այս անօրինական քայլը ոչ միայն ստվեր է գցում հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, այլև ակնհայտորեն ցույց է տալիս հայկական կողմի անկեղծ չլինելը նորմալացման գործընթացում:
Այս անօրինական այցը ցույց է տալիս, որ Հայաստանի հայտարարությունները, թե տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ և ընդունում է ինքնիշխանության և պետական սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, հեռու են անկեղծությունից։
Սա նաև պաշտոնական Երևանի կողմից անհարգալից վերաբերմունք է միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ։
Մենք խստորեն դատապարտում ենք հայ պաշտոնյայի սադրիչ քայլը և ընդգծում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված ցանկացած քայլ պատասխան է ստանալու»։