twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Սա երեսապաշտների խաղ է» Հաջիևի նամակը՝ FT-ին

23 0Հոկտեմբերի 2024 15:59

Բրիտանական «Financial Times» օրաթերթը հրապարակել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից խմբագրությանը ուղղված նամակը։ Caliber.Az-ի ընթերցողներին առաջարկում  ենք ծանոթանալ այս նամակի բովանդակությանը:
 
«Նավթային երկրի վրա, որպես ոչ պիտանի տերերի (COP – խմբ.) պիտակ կախելը երեսապաշտերի խաղ է: Երբ հաջորդ ամիս Ադրբեջանը կհյուրընկալի COP29-ը, դա կլինի արդեն 28-րդ անգամ, երբ կլիմայական գագաթնաժողովը անցկացվելու է նավթ և գազ արդյունահանող երկրում: Բոլոր ընդունող կողմերը, բացի Շվեյցարիայից՝ մասնակցել են արդյունահանմանը: Աշխարհի բոլոր երկրները, առանց բացառության՝ հանդիսանում են հանածո վառելիքի սպառողներ:  Դրա փոխարեն ավելի խելամիտ կլինի հարցնել, թե ինչպես է երկիրը դարձել հյուրընկալող կողմ, նա ինչի է նախատեսում հասնել և ինչու: Ադրբեջանը երբեք չէր կանխատեսել, որ այս տարի կդառնա միջոցառման տանտեր; մենք ակնկալում էինք, որ մեր հայտի վրա վետո կդնի հարեւան Հայաստանը, որը 30 տարիների ընթացքում օկուպացրել էր մեր տարածքի  շուրջ մեկ հինգերորդ մասը։ Սակայն անցյալ տարվա դեկտեմբերին նա կնքեց աննախադեպ գործարք և համաձայնվեց շարունակվող խաղաղ բանակցությունների շրջանակներում Ադրբեջանին աջակցել, որպես հյուրընկալող կողմ:
 
Բանակցությունները շարունակվում են, և դրանց մեջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Ակտիվորեն աշխատում են սահմանների սահմանազատման հանձնաժողովները։ Հայաստանի հանձնաժողովը վերջերս ընդունել է Ալմաթիի հռչակագիրը՝ հետխորհրդային պետությունների միջև սահմանային ինքնիշխանության մասին 1990-ական թվականներին համաձայնեցված պարտավորությունը: Շատերը կցանկանային, որպեսզի պաշտոնական խաղաղ այմանագիրը ստորագրվեր մինչև COP-ի մեկնարկը, բայց սա բոլորովին  այլ բան է, քան եթե կողմերը գործարքի մասին համաձայնության գան բանակցությունների սրահում: Հայաստանի Սահմանադրությունը առաջվա պես պարունակում է ռեւանշիստական պահանջներ Ադրբեջանի տարածքների նկատմամբ։ Խաղաղ պայմանագրի կնքման տեմպերը մեծապես կախված են նրանից, թե որքան արագ Հայաստանը կարող է առաջ շարժվել այս հարցում։ Սա քաշքշուկ անվանող քննադատներին պետք է հարցնել՝ արդյոք նրանք կստորագրեին խաղաղ պայմանագիրը, քանի դեռ իրենց նախկին թշնամին դեռ հավակնում է նրանց տարածքին: Սակայն, անկախ նրանից, թե արդյոք այն կստորագրվի մինչև COP-ի մեկնարկը, այն միևնույն է կլինի խաղաղության COP, պայմանավորված նրանով, թե ինչպես է այն ծագել:
 
Այս տարի համաժողովը կկենտրոնանա ֆինանսական նպատակի` Նոր հավաքական քանակական նպատակը մեծացնելու վրա, որպեսզի կյանքի կոչի հանածո վառելիքներից գլոբալ անցումը: Բացի այդ, Ադրբեջանը ստեղծել է կլիմայական հիմնադրամ, որտեղ, ինչպես մենք ակնկալում ենք, ներդրումներ կկատարեն նավթ և գազ արտադրող այլ երկրները և ընկերությունները: Ադրբեջանը ցույց է տալիս այն, թե ինչպես նավթ և գազ արտադրողը կարող է անցնել նոր տեխնոլոգիաների։ Մենք ոչ միայն իրականացնում ենք տարածաշրջանի վերականգնվող էներգիայի խոշորագույն նախագծեր, այլ նաև հանածո վառելիքի արտահանումից անցնում ենք էլեկտրաէներգիայի արտահանման: ԵՄ-ի հետ համագործակցությամբ Ադրբեջանը էլեկտրական մալուխ է անցկացնում Սև ծովի տակով, որպեսզի մայրցամաքի հետ միացնի Կասպից ծովի քամու էներգիան: Չնայած մենք չենք կարող ազդել պահանջարկի վրա, որը խթանում են արտասահմանյան էներգետիկ շուկաները, մենք ձևավորում ենք առաջարկը: Ադրբեջանը ընդունում է COP-ը, քանի որ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով։ COP-ում մենք հանդես կգանք նոր հիմնադրամների ստեղծման օգտին՝  հանածո վառելիքից վերականգնվող էներգիայի աղբյուրների արդար անցումը ֆինանսավորելու համար, և մենք ինքներս արդեն ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է Հիքմեթ Հաջիևը:
 
Թարգմանությունը. Ֆարահ Մամեդլիի

Caliber.Az
Դիտումներ: 33

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին

105
21 0Հոկտեմբերի 2024 13:38
2

Սիմոնյանը խոստովանել է, որ Ադրբեջանը գործել է ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա

92
21 0Հոկտեմբերի 2024 09:11
3

Ջեյրան Գուրբանովա. Ղարաբաղ շրջագայության այս երկու օրերի ընթացքում ես հիացած էի բնությամբ

71
21 0Հոկտեմբերի 2024 12:24
4

Վրաստանցի ճանապարհորդների երրորդ խումբը ժամանել է Ղարաբաղ

69
21 0Հոկտեմբերի 2024 17:02
5

Իլհամ Ալիև. COP29-ի նախապատրաստությունն արդեն ավարտական փուլում է

68
22 0Հոկտեմբերի 2024 12:54
6

Մինջիվան ավանի ազատագրումից անցել է 4 տարի

67
21 0Հոկտեմբերի 2024 09:40
7

Միլլի Մեջլիսում ստեղծվել է Արևմտյան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խումբ

66
22 0Հոկտեմբերի 2024 11:23
8

«Ադրբեջանն ընդունակ է լրացուցիչ դինամիկա հաղորդել BRICS-ին» Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել «Սինհուա» գործակալությանը

65
22 0Հոկտեմբերի 2024 10:36
9

Ալիևը հավանություն է տվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկու համաձայնագրերին

65
22 0Հոկտեմբերի 2024 18:38
10

Վրաց պատգամավոր. Ադրբեջանի հետ հարաբերություններն օրինակ են այլ երկրների համար

61
21 0Հոկտեմբերի 2024 10:35
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading