twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Ռեպորտաժ
A+
A-

Զանգվածային գերեզման Շուշայում. պատերազմի սարսափելի արձագանքը Caliber.Az-ի հատուկ ռեպորտաժը

21 Օգոստոսի 2023 10:24

Caliber.Az-ի YouTube ալիքի անգլերեն տարբերակում զետեղված է Օրխան Ամաշովի ռեպորտաժը Շուշայում վերջերս հայտնաբերված զանգվածային գերեզմանից։ Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ ռեպորտաժի թարգմանությունը։

Շուշայի նախկին բանտի տարածքում հայտնաբերված զանգվածային գերեզմանը ադրբեջանական Ղարաբաղի հայկական օկուպացիայի երեք տասնամյակների ամենաողբերգական դրվագներից մեկի սարսափելի վկայությունն է։ Կմախքի մնացորդները պատկանում են 17 ադրբեջանցի խաղաղ բնակիչների և ռազմագերիների, որոնք բանտում պահվել են որպես պատանդ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։

Այն, ինչ տեսնում ենք նախկին Շուշայի բանտի տարածքում, մարդկային տառապանքի արտառոց վկայութուն է։ Խոսքը ոչ միայն այն մասին է, որ ադրբեջանցիներին այստեղ պահել են ամենասարսափելի պայմաններում, այլև նրանում, որ նրանց զանգվածաբար սպանել են։

Սարսափ ու ուրվականներ են տիրում Շուշայի նախկին բանտում, թվում է, թե նրա պատերն արձագանքում են մարդկային հոգեվարքի ճիչերով։ Դրսից բանտի պատերը գրեթե չեն վնասվել, բայց ներսից ամենուր ավերակներ են, ու թվում է, թե լսվում են խոշտանգված մարդկանց չդադարող ձայները։ Օդում դեռ մահվան հոտ է գալիս։

«Օգոստոսի 1-ից օգոստոսի 15-ը բանտի տարածքում իրականացված պեղումների արդյունքում հաստատվեցին մեր ամենավատ սպասելիքները՝ բանտարկյալներին ու պատանդներին տանջամահ են արել, և հայերը նրանց մարմինները նետել են բանտի տարածքում գտնվող կոյուղու փոսում»,- ասել է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Զաուր Իսմաիլովը։

Նա նաև հավելել է. «Վեց պեղված կմախքի բեկորների մեջ հայտնաբերված մեխերը ... թույլ են տալիս ենթադրելու, որ բանտարկյալներին ստիպել են կուլ տալ դրանք»:

Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևը, ով նույնպես այնտեղ էր և պատասխանում էր լրագրողների հարցերին, ասաց, որ, նախնական տվյալներով, բանտարկյալներին խոշտանգել են, շներին բաց են թողել նրանց վրա։ Որոշ թույլ մարդկանց կենդանի-կենդանի նետել են խոզերի առաջ՝ հոշոտելու, ինչը բնորոշ է ատելությունից սնվող հիվանդ հոգեբանությանը:

Սա Շուշայում հայտնաբերված երկրորդ զանգվածային գերեզմանն է, իսկ Ադրբեջանի ազատագրված տարածքներում ութերորդը: Ավելի վաղ զանգվածային թաղման վայրեր են հայտնաբերվել Աղդամի Սարըջալը, Շուշայի Դաշալթը, Խոջավենդի Էդիլլի, Խոջալուի շրջանի Ֆարրուխ գյուղերում և այլ վայրերում։

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորել է մոտ 4000 ադրբեջանցի։ Նրանց ճակատագրի մասին Հայաստանը մինչ օրս որևէ տեղեկություն չի տրամադրել, թեև միշտ ենթադրվել է վատագույնը։ Այս զանգվածային գերեզմանները լույս են սփռում այդ դժբախտ մարդկանցից մի քանիսի ճակատագրի վրա:

Էմիլ Թաղիևն ինձ պատմեց, որ ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո Ղարաբաղում հայտնաբերվել են ավելի քան 480 մարդու մնացորդներ, և նրանց ինքնությունը պարզելու համար կատարվել է 300 դատաբժշկական և ԴՆԹ նույնականացման փորձաքննություն։

Քանի որ Ադրբեջանը շարունակում է ականազերծման և վերականգնողական աշխատանքները, բացահայտված զանգվածային գերեզմանների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Եվ, ցավոք, կարծես դրանց թիվն ավելի կշատանա:

Հատկանշական է, որ այս ֆոնին Հայաստանն ամեն ինչ անում է համաշխարհային հանրությանը ապացուցելու համար, որ Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի ձեռնարկած որոշ միջոցառումներ հավասարազոր են ցեղասպանության, ինչը բացարձակապես անհիմն է, և միաժամանակ Երևանը միտումնավոր անտեսում է սեփական հանցագործությունները, որոնք իրականացրել է ադրբեջանցիների դեմ օկուպացիայի տարիներին:

Շուշայի նախկին բանտի բանտարկյալների ճակատագիրը Ղարաբաղյան Առաջին պատերազմի և դրան հաջորդած 30-ամյա հայկական օկուպացիայի ողբերգությունների հսկայական կատալոգի արյունոտ էջերից մեկն է միայն։

Օկուպացիան ավարտվել է, բայց մարդկային տառապանքի իրական չափը դեռ չի պարզվել:

Caliber.Az
Դիտումներ: 896

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Սիկհերը՝ Հնդկաստանի հարվածի տակ Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

132
16 Հունվարի 2026 17:52
2

Հայաստանի ուղին դեպի Եվրոպա Փաշինյանը տեղաբաշխել է առաջնահերթությունները

110
16 Հունվարի 2026 11:47
3

Մեկ քայլ վստահության միջանցքի ուղղությամբ TRIPP-ը ձեռք է բերում ուրվապատկեր

108
16 Հունվարի 2026 15:31
4

Քաղաքաշինությունը Ղարաբաղում քայլ է դեպի խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն. պետկոմիտեի նախագահ

108
16 Հունվարի 2026 16:34
5

Թեհրանի հռետորաբանությունը և Երևանի երկընտրանքը Ռավանդի-Ֆադային և Բորոդկինը՝ Caliber.Az կայքում

106
17 Հունվարի 2026 17:56
6

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

103
18 Հունվարի 2026 19:04
7

WUF13-ի շրջանակներում Բաքվում առաջին անգամ կանցկացվի Առաջնորդների գագաթնաժողով

101
16 Հունվարի 2026 16:09
8

ՄՊԾ. Հարյուրավոր մարդիկ հետ են ընդունվել Ադրբեջան

66
16 Հունվարի 2026 11:08
9

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները երկաթուղու Սադարակ - Երասխ հատվածի վիճակի զննում են իրականացրել

63
16 Հունվարի 2026 09:26
10

Զախարովան արտահայտվել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարության մասին

61
16 Հունվարի 2026 10:03
Ռեպորտաժ
Մեր հեղինակների, ինչպես նաև Caliber.Az-ի YouTube ալիքի ռեպորտաժները
loading