twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Ռեպորտաժ
A+
A-

Պատերազմական ընդմիջում, ինչի է հասել Ադրբեջանը և ինչ է լինելու Հայաստանի հետ ՏԵՍԱՆՅՈՒԹ

16 Սեպտեմբերի 2022 17:52

Caliber-ի YouTube ալիքի նախագծի հեղինակներ Հեյդար Միրզան և ռազմական լրագրող Հանս Կլոսը հերթական համարում քննարկել են՝ սեպտեմբերի 13-ին Հայստանի զինված ուժերի լայնածավալ սադրանքին ի պատասխան ադրբեջանական բանակի գործողության արդյունքները։

Նրանում նշվել է, որ հաղթական Հայրենական պատերազմից հետո մեր ստորաբաժանումները մտել են բառիս բուն իմաստով այրված մոխրացված հող, կառուցել են ճանապարհներ, զորանոցներ։
«Այնուհետև 2021 թվականի նոյեմբերին անցկացվել է զորքերի առաջին հաջող վերաբաշխումը։ Իսկ հայերը պատերազմից հետո սահմանային ամրություններ չեն ստեղծել Լաչինում, Քելբեջարում, Զանգիլանում և Գուբադլիում խորհրդային հայ-ադրբեջանական սահմանին:

Հայաստանում փոխվել է ռազմական գերատեսչության 4 ղեկավար՝ յուրաքանչյուրը վեց ամսով։ Հայ սպաները բարոյալքված են, վերջին ստոր սադրանքից հետո փախան առաջնագծից, հիվանդանոցային թերթիկներ են դուրս գրել, բացի այդ, հոսպիտալներում հսկայական թվով վիրավորներ կան։

Ադրբեջանի Զինված ուժերը կետային հարվածել են ոչ միայն առաջնագծային, այլև ռազմական թիրախների երկրորդ և երրորդ էշելոնին, այդ թվում նաև Գյոյչա լճի մոտ։ Այստեղ տեղին է հիշել, որ Հայրենական պատերազմի օրերին Հայաստանը գնդակոծում էր ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական օբյեկտները Գյանջայում, Բարդայում և փորձեցին հարվածել նաև Աբշերոնը»,- նշված է հաղորդման մեջ։

Պատասխանելով Գ.Միրզայի հարցին, թե այժմ իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի ռազմատեխնիկական զինանոցը՝ Հանս Կլոսը նշել է, որ վնասը կազմում է հսկայական գումար։

«Առաջին ժամերին հրետանային հարվածներով առաջին հերթին ոչնչացվել էին ՀՕՊ տարրերը։ Այսպիսով, Նովրուզլը գյուղում (Արևմտյան Զանգեզուր) Ս-300-ի կառավարման և արձակման երկու կայան ոչնչացվել է բարաժավորվող զինամթերքի օգնությամբ։ Գամըշլը և Աշաղը Գամըշլը գյուղերում ոչնչացվել են ԶՀՀ 125 և ռադիոլոկացիոն կայան, Նովրուզլու գյուղում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի կայան (ՌԷՊ) «Բնակիչ» և դրա ալեհավաքի ուժեղացուցիչը», - պատասխանել Հ. Կլոսը:

Հաղորդումում նշվում է, որ եթե Հայաստանը չի ճանաչում հանրապետությունների միջև խորհրդային սահմանը, ապա Ադրբեջանը նույնպես կարող է չճանաչել այն.
«Երբ ադրբեջանցիները, բնիկները վերադառնան ազատագրված հողեր, նրանք Զանգիլանում, Գուբադլիում, Լաչինում, Քելբեջարում կզբաղվեն գյուղատնտեսությամբ։ Ստացվում է, որ հայկական զորքերը կրակելու են մեր քաղաքացիական անձանց վրա։ Ուստի մեզ անհրաժեշտ է մի քանի կիլոմետր երկարությամբ անվտանգության գոտի և Հայաստանին այդ սահմանները ճանաչելուն ստիպելու գործիքներ։

Հիշենք Իսրայելը՝ իր ժամանակին գրավեց Սինայի թերակղզին, Երուսաղեմի մի մասը և Գոլանի բարձունքները, վերջիններս՝ հանուն Իսրայելի հյուսիսում գյուղատնտեսության անվտանգության։ Այո, Հայաստանն ինքնիշխան երկիր է, բայց նա այնքան անհամարժեք է, որ նրա ինքնիշխան տարածքի որոշակի հատվածը պետք է վերահսկողության տակ դրվի, որպեսզի հանգստացնել ռեւանշիստներին»։

Զրույցի ընթացքում նշվել է Հայաստանում խաղաղության կնքման հետ կապված քաղաքական իրավիճակի փոփոխականության վտանգավորությունը։

«Ենթադրենք՝ Հայաստանը ճանաչել է հանրապետությունների միջև սահմանները։ Բայց մենք արդյո՞ք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանից հետո հաշտության պայմանագիրն անմիջապես չի՞ չեղարկվի նրա իրավահաջորդների կողմից։ Առավել ևս, որ հանուն պայմանավորվածությունների խաթարման՝ ռազմական միջավայրում հնարքներ նույնպես հնարավոր են։ Այնպես որ, բուֆերային գոտին գործիք է Ադրբեջանի հետ համաձայնության անհրաժեշտությունը վերաիմաստավորելու համար։

Չնայած 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի որոշակի մասում կա զգացում, որ Փաշինյանը՝ Ադրբեջանին հարմար քաղաքական գործիչ է, բայց դա այդպես չէ։ Կարելի է նշել, որ Քելբեջարից մինչև Զանգեզուր ադրբեջանական զորքերը պատասխանել են հայկական սադրանքին՝ հակառակորդին բազմաթիվ կիլոմետրեր հեռու շպրտելով Արևելյան Գյոյչաի լեռնաշղթայի ռազմավարական բարձունքներից, որտեղ կան մինչև 3-3,5 կմ բարձրությամբ գագաթներ, որտեղ անցնում է Ադրբեջանի և Արևմտյան Ադրբեջանի միջև սահմանը։

Այնտեղից հենակետերից զինված սադրանքներ են իրականացվել՝ հայերը մառախուղի մեջ փորել են ճանապարհները, ականապատել, կրակել են դեպի Լաչինի ուղղությամբ տանող ճանապարհները։ Իսկ «Հատուցում-2» գործողությունը Ադրբեջանին թույլ տվեց ստեղծել Լաչինի, Զանգիլանի և Քելբեջարի հրետակոծությունը կանխելու համար հենակետերի անընդհատ շղթա։ Չպետք է մոռանալ, որ ձմռանը այնտեղ ջերմաստիճանը հասնում է մինուս 40-ի և 5-7 մետր բարձրաությամբ ձնանծածկ։ Իսկ մեր հաջողությունների շնորհիվ մինչև ցուրտ եղանակի սկսվելը Ադրբեջանը ստանում է լիարժեք ռազմավարական առավելություն։

Առավել ևս, երբ Հայաստանը փորձել է հրետանային հարվածներով ռմբակոծել զավթված դիրքերը՝ նրանց մարտկոցները ոչնչացվել են հակամարտկոցային կռվի ընթացքում։ Ոչնչացվել են թնդանոթներ և անվավոր տրանսպիրտը, դրանՈվ հանդերձ դառը փորձից դասեր քաղած հայերը գործնականում չեն օգտագործել զրահատեխնիկա»,- զրույցում նշել են լրագրողները։

Հայերի կորուստների առնչությամբ նշվել է, որ Փաշինյանը նախ ասել է 49 զոհվածի, հետո 105-ի մասին։
«Դրանց ավելացրեք 100 դիակ, որոնք մենք պատրաստ ենք հանձնել հայերին։ Ընդ որում, մենք կրակել ենք միայն օրինական թիրախների ուղղությամբ։ Բայց հայերը հրանոթները և տեխնիկան տեղադրեցին բնակավայրերում, որպեսզի Ադրբեջանին հրահրել հրետակոծության։ Սակայն սահմանամերձ հայկական գյուղերում հիմա ոչ մի բնակիչ չկա։

Երեւանում նորից բողոքի ակցիաներ են, իսկ սա դեժավյու է. Հայերը 44-օրյա պատերազմից հետո շատ երկար ժամանակ չեն գիտակցում այն իրականությունը, որ նրանք պարտվել են պատերազմում։ Հայ հասարակությունը բարոյապես կապիտուլյացիայի է ենթարկվել, բայց չի կարող դա խոստովանել և ցույց տալ մեզ։ Համընդհանուր զորահավաքը չի օգնում՝ ինչքան շատ մարդիկ զենքի տակ ԼԻՆԵՆ, այնքան շատ կզոհվեն։

Հայաստանի կառավարությունում չկա մեկը, ով կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը, իսկ պաշտպանության նախարարությունը ղեկավարում է պատերազմական հանցագործը։ Հայերը հզոր բանակ չեն ունենա, նա սահմանին լիովին կախված է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից (ՖՍԲ)։ Դրանով հանդերձ կարևոր է, որ ադրբեջանական բանակը երբեք ստատիկ կերպով չի պաշտպանվի՝ նա լիովին պատրաստ է լուրջ հարվածներ հասցնելու թշնամու կուտակումներին, Հայաստանի տարածքում օրինական թիրախներին»,- ասվում է հաղորդության մեջ։

Նրանում ազդարարվել է նաև, որ մոտ ժամանակներում ձեռք կբերվի դեպի վերջին մարտերի վայրեր մուտքի թույլատվություն և կպատրաստվի համապատասխան տեսագրական և ձայնագրական նյութեր։

Մանրամասը տեսանյութում.



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնածավալ սադրանք են իրականացրել ադրբեջանա-հայկական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբեջարի և Լաչինի ուղղությամբ։

Գիշերը Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը, օգտագործելով լեռնային տեղանքը և կիրճերը՝ տարբեր ուղղություններով ականապատումներ են իրականացրել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի և մատակարարման ուղիների միջև։

Այս գործողությունները կանխելու համար մեր ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղի են ունեցել զինված բախումներ։

Բասարքեչար, Իսթիսու, Ղարաքիլսա և Գորիս բնակավայրերի ուղղությամբ տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում նաև ականանետներից ինտենսիվ գնդակոծումների են ենթարկել Դաշքեսանի, Քելբեջարի և Լաչինի շրջանների տարածքներում ադրբեջանական բանակի որոշ դիրքերը, ապաստարանները և հենակետերը։

Caliber.Az
Դիտումներ: 390

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

93
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

92
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Երկակի ստանդարտներ և կողմնակալություն ՄԱԿ-ի նախկին զեկուցողը խթանում է հայկական քարոզչությանը

89
18 Դեկտեմբերի 2024 17:23
4

Ալիև. Հայաստանի սպառազինման գործընթացը առաջ է գնում մեծ տեմպով

83
18 Դեկտեմբերի 2024 13:43
5

Վիշտ EUMA-ից Եվրալրտեսները հաստատուն մտնում են օրակարգ

80
18 Դեկտեմբերի 2024 11:20
6

Ի.Ալիև. Ադրբեջանը միակ երկիրն է, որը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի դաշնակիցն է

70
18 Դեկտեմբերի 2024 11:57
7

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղությունը դադար է վերցրել Իլգար Վելիզադեն՝ Caliber.Az-ի եթերում

62
18 Դեկտեմբերի 2024 16:51
8

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

60
20 Դեկտեմբերի 2024 14:17
9

Ի.Ալիև. Մակրոնի ռեժիմը Ֆրանսիան վերածում է ձախողված պետության

59
18 Դեկտեմբերի 2024 13:11
10

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

57
20 Դեկտեմբերի 2024 20:09
Ռեպորտաժ
Մեր հեղինակների, ինչպես նաև Caliber.Az-ի YouTube ալիքի ռեպորտաժները
loading