Տարեգրություն
A+
A-
Իլհամ Ալիևը շնորհավորել է Կատարի էմիրին
18 Դեկտեմբերի 2023 15:34
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին՝ այդ երկրի ազգային տոնի կապակցությամբ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, նամակում ասվում է.
«Ձերդ մեծություն, անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ ողջ եղբայրական ժողովրդին՝ Կատարի Պետության ազգային տոնի կապակցությամբ։
Վստահ եմ, որ մենք կշարունակենք մեր համատեղ ջանքերը բարի ավանդույթների վրա հիմնված ադրբեջանա-կատարական միջպետական հարաբերությունների ամրապնդման և մեր համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ։
Այս նշանակալից օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, հաջողություն գործերում, իսկ Կատարի եղբայրական ժողովրդին՝ տևական խաղաղություն և բարգավաճում»:
Caliber.Az
Դիտումներ: 69