Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարների միջև
Փետրվարի 1-ին իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև։
Այս մասին հայտնում է Сaliber.Az-ը՝ ՊՆ-ին հղումով։
Նշելով, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխվստահության վրա, Ջ.Գալանտը գոհունակություն է հայտնել հաստատված երկկողմ համագործակցության կապակցությամբ։
Զ.Հասանովը շնորհավորել է Ջ.Գալանտին՝ Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հետ կապված։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խստորեն դատապարտել են կատարված ահաբեկչական ակտերը, քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։