Քաղաքականություն
A+
A-
Էրդողան. ՀԳՄ-ի շնորհիվ թյուրքական պետությունները կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում
16 Մարտի 2023 18:10
Մինչ օրս մենք թյուրքական աշխարհի երկրների հետ հաջողությամբ խոշոր նախագծեր ենք իրականացրել Կասպից ծովի ավազանում նավթի, բնական գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում:
Այս մասին, ըստ «Ազերթաջ»-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մարտի 16-ին Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում:
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն արդեն 16 տարի է Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ղազախստանից նավթ է մատակարարում համաշխարհային շուկաներ։ Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) շնորհիվ, որի առանցքային տարրն է TANAP-ը, թյուրքական պետությունները կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Caliber.Az
Դիտումներ: 86