Քաղաքականություն
A+
A-
Սերբիայի Նովի Պազարի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը այցով գտնվում է Շուշայում
17 Մարտի 2023 12:48
Սերբիայի Նովի Պազար քաղաքի քաղաքապետ Նիհադ Բիշևաչի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Շուշա քաղաք։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այցը տեղի է ունեցել՝ Շուշայի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովի հրավերով։
Շուշայում գտնվող Հատուկ ներկայացուցչության վարչական շենքում կայացել է հանդիպում հյուրերի հետ։
Հանդիպմանը Ա.Քերիմովը հյուրերին հանգամանորեն պատմել է՝ Շուշա քաղաքի պատմության, անցկացվող վերանորոգման ու վերականգնման աշխատանքների մասին։
Նշվել է, որ պատվիրակության՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք այցի շրջանակներում փաստաթուղթ կստորագրվի՝ Շուշա և Նովի Պազար քաղաքների եղբայրացման մասին։
Caliber.Az
Դիտումներ: 53